ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.C/2026.SP2.068Բանալի բառեր:
իրավաբանական կլինիկական կրթություն, անվճար իրավաբանական օգնություն, հանրության խոցելի խմբեր, սիմուլյացիոն կլինիկաներ, «Իրավունք բոլորի համար» ծրագիր իրականացնող կլինիկաներ, փորձի վրա հիմնված կլինիկաներ, արդարադատության մատչելիությունԱմփոփում
Հետազոտության արդիականությունը պայմանավորված է իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնախնդիրների և դրանց հաղթահարմանն ուղղված գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությամբ բարձրագույն կրթության համակարգում, որոնք կարող են հիմնված լինել եվրոպական իրավաբանական կլինի-
կաների գործունեության լավագույն փորձի վրա, որն էլ ուսումնասիրվել է սույն հետազոտության մեջ:
Հետազոտության նպատակն է իրավաբանական կլինիկաների գործունեության հիմնախնդիրների բացահայտումը և դրանց լուծմանն ուղղված մեխանիզմների առաջարկումը ՀՀ–ում իրավաբանական կլինիկական կրթության հեռանկարային զարգացման համատեքստում:
Հեղինակային արդյունքները հանգում են հետազոտության ներածության մեջ առաջ
քաշված հետևյալ եզրահանգումների հիմնավորմանը․
1. ՀՀ բուհերում իրավաբանական կլինիկական դասընթացները նպատակահարմար է նախատեսել ուսումնական պլանով, ինչը կնպաստի ավելի արդյունավետ ընթացակարգերով և մեծ թվով ուսանողների ներգրավմանը, ինչպես նաև իրավաբանական կլինիկական կրթության ծրագրերում, 2. բուհերի իրավաբանական կլինիկաները պետք է ֆինանսական կամ այլ բնույթի աջակցություն ստանան պետությունից, ինչը կհանգեցնի կլինիկաների գործունեության խթանմանը, պետության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապի ամրապնդմանը։
Հետազոտության տեսական արդյունքները կարող են կիրառվել իրավաբանական կլինիկական կրթության հիմնախնդիրներին նվիրված տեսական հետազոտություններում, ինչպես նաև իրավաբանական կլինիկաների վերաբերյալ օրենսդրության մշակման գործընթացում:
Հղումներ
HH oʿrənkʿə «Pastabanutʿyan masin», əndunvac e 2004 tʿvakani dektemberi 14-in
https://www.arlis.am/documentview.aspx?docid=110603
Clinical Legal Education in Central and Eastern Europe: Selected Case Studies. DOI:
10.4324/9781003348399-11Marianna Rostas, Barbara Namyslowka. Oxford Academic.
November 10.p.11.academic.oup.com
Journal of Educational and Social Research www.richtmann.org Vol 15 No 1 January 2025
Clinical Legal Education: The Role and Challenges in Enhancing Access to Justice.
https:doi.org/10,36941/lesr-2025-0016 Nadia Rusi1 Ilda Kovaçi Melo2 file, p. 42.
Bartoli, C. (2016). Legal Clinics in Europe: For a Commitment of Higher Education in Social
Justice. Diritto&QuestioniPubbliche, Special Issue, May 2016 p.22,
https://iris.unipa.it/handle/10447/355007
Clinical Legal Education in Croatia. From providing legal assistance to the poor to practical
education of students. DOI:10,19164/ijcle.v19io.36 Barbara Preloznjak.2014.p.5,
researchgate.net
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Tehmine Baghdasaryan, Ani Khechoyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.