Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման առանձին հիմնախնդիրներ՝ սահմանադրական կայունության երաշխավորման համատեքստում

Հեղինակներ

  • Ա․ Մանասյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.003

Բանալի բառեր:

սահմանադրական կայունություն, սահմանադրական հայեցակարգ, իրավական դիրքորոշումների զարգացում, պրակտիկայի կանխատեսելիություն և շարունակականություն

Ամփոփում

Սահմանադրության զարգացման եղանակների արդյունավետ իրացումը ենթադրում է ոչ միայն դրա տեքստում փոփոխություններ կատարելու, այլ նաև մի շարք այլ եղանակներով, այդ թվում՝ Սահմանադրության պաշտոնական մեկնաբանությամբ Հիմնական օրենքի զարգացման հնարավորություն: Այդ հանգամանքն իր հերթին հիմք է տալիս եզրակացնելու, որ սահմանադրական կայունությունը ենթադրում է նաև նման մեկնաբանություն ընդգրկող ՍԴ իրավական դիրքորոշումների կայունություն: Հետևաբար հարց է առաջանում, թե կարող են արդյոք զարգանալ սահմանադրական մեկնաբանություն ընդգրկող ՍԴ իրավական դիրքորոշումները, և եթե այո՛, ապա ինչպես և ինչպիսի հաճախականությամբ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Կարծում ենք, որ օրենսդրական հիշյալ դրույթն ինքնին ենթադրում է, որ այն վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ, հետևաբար՝ ինչպես պատճառաբանական, այնպես էլ եզրափակիչ մասերում արտահայտված իրավական դիրքորոշումներին1: Ուստի հաջորդ հարցը, որն առաջանում է հիշյալ համատեքստում, այն է, թե արդյոք Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները պարտադիր են նաև հենց իր՝ Սահմանադրական դատարանի համար, և կարող է արդյոք վերջինս ժամանակի ընթացքում դրանք փոփոխել:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-04-22

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մանասյան Ա. (2019). Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման առանձին հիմնախնդիրներ՝ սահմանադրական կայունության երաշխավորման համատեքստում . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(1 (28), 3-15. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.003