Պետությունների տնտեսական ինքնիշխանությունը

Հեղինակներ

  • Գ․ Չոբանյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.070

Բանալի բառեր:

Selected:ինքնիշխանություն, ինքնիշխան հավասարություն, տնտեսական ինքնիշխանություն, մշտական և բնական ռեսուրսներ, օտարերկրյա ներդրումների սահմանափակումներ

Ամփոփում

Պետությունների ինքնիշխանության սկզբունքը, հատկապես Աուգսբուրգի (1555 թ.) և Վեստֆալյան (1648 թ.) հաշտություններից ի վեր, միջազգային իրավունքի անկյունաքարերից է: Միջազգային տնտեսական հարաբերությունների գլոբալացման ներկա պայմաններում առաջնային է դարձել հենց պետությունների տնտեսական ինքնիշխանության խնդիրը: Սրա վառ վկայությունն է 2016 թ. հունիսին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն, որով այդ երկիրը որոշեց դուրս գալ Եվրոպական միությունից («Բրեքսիթ»): «Փաստարկը, որ Բրիտանիան կորցրել էր իր ինքնիշխանությունը և անգամ իր ժողովրդավարությունը՝ լինելով ԵՄ կազմում, «Բրեքսիթի» հիմքերից էր»2: ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների կարգախոսն էր՝ «Վերցրեք վերահսկողությունը» (“Take Control”): Տնտեսական գլոբալացումը մնում է միջազգային, ինչպես նաև պետության տնտեսության խոցելիության պատճառներից մեկը: Թեև բոլոր պետությունները ենթակա են գլոբալացման ազդեցությանը, սակայն փոքր երկրների համար ներկայիս մարտահրավերներն ավելի ազդեցիկ են: Չունենալով տնտեսական բավականաչափ ռեսուրսներ՝ ավելի թույլ տնտեսություններով պետությունները կախված են արտաքին գործոններից, ներմուծումներից5 և այլն: Միջազգային տնտեսական անկումները կամ արտահանման կարևորագույն շուկաների խաթարումը ճակատագրական հետևանքներ կարող են ունենալ փոքր պետությունների համար6:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-07-26

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Չոբանյան Գ. (2019). Պետությունների տնտեսական ինքնիշխանությունը. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(2 (29), 70-83. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.070

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները