Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սահմանադրական գաղափարի իրացումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումների համատեքստում

Հեղինակներ

  • Գ․ Ղազինյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.2.003

Բանալի բառեր:

հանրային շահ, մասնավոր շահ, համաչափության սկզբունք, շահերի հավասարակշռում, անհրաժեշտություն, համարժեքություն, իրավունքի սահմանափակում

Ամփոփում

Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման հիմնախնդիրը մշտապես արդիական է քրեադատավարական կարգավորումների համատեքստում: Իհարկե չպետք է մոռանալ, որ այս հարցում սկզբունքային և ելակետային նշանակություն ունի ՀՀ Սահմանադրությունը, քանի որ այն քրեադատավարական օրենսդրության մշակման և դրա շրջանակում քրեական դատավարության մասնակիցների օրինական շահերի ու իրավունքների, դրանց իրացմանը, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կամայականությունների կանխմանն ուղղված նորմերի ամրագրման իրավական հիմքն է։ Վերջին շրջանում քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշպանությունն առանձնապես արդիական է դարձել՝ պայմանավորված 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխություններով, ինչպես նաև 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններով։ Բնականաբար, դրանք իրենց արտացոլումն են գտել գիտական հանրության շրջանում տարբեր քննարկումներում։ Եվ այս առումով հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման խնդրի զարգացման պատմությունը կարելի է բաժանել երկու փուլի, որոնք ժամանակագրական առումով համընկնում են սահմանադրական զարգացման փուլերին։ Առաջին փուլում՝ սկսած 1990-ական թվականներից, հանրային և մասնավոր շահերի հավասարակշռության խնդիրը որոշակիորեն հանգուցալուծվեց 1995 թվականի Սահմանադրության ընդունմամբ, ապա 2005 թվականին՝ դրա էվոլյուցիոն կատարելագործմամբ, երբ ընդունվեց Սահմանադրության նոր խմբագրությունը, որում զգալիորեն ուժեղացվեցին դատավարության մասնակիցների սահմանադրական իրավունքները և դրանց երաշխիքները։

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-09-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ղազինյան Գ. (2020). Հանրային և մասնավոր շահերի հավասարակշռման սահմանադրական գաղափարի իրացումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումների համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(2 (32), 3-16. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.2.003

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները