ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ

Հեղինակներ

  • Գ. Հարությունյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.007

Բանալի բառեր:

սահմանադրականություն, Սահմանադրության արժեբանություն, անձի սահմանադրական ինքնություն, Սահմանադրություն

Ամփոփում

Միջազգային առումով 21-րդ դարի սոցիալական իրականության բնորոշ համընդհանուր ախտանիշներից են սահմանադրական մշակույթի և սահմանադրական բարոյականության ցածր մակարդակը, սահմանադրական արժեբանության աղճատված ընկալումները, սահմանադրականության դեֆիցիտն ու ձևախեղումները։ Փորձենք այս հիմնախնդրին ոչ թե զգայական ու խրատաբանական անդրադարձ կատարել, այլ համակարգային փոխկապակցության մեջ բացահայտել ոչ միայն իրավիճակի խորքային հիմնական պատճառները, այլև, կայուն զարգացման արդի հրամայականներից ու վերափոխվող հասարակական համակարգերի բնորոշ առանձնահատկություններից ելնելով, առաջադրել սահմանադրական արժեբանության, սահմանադրական բարոյականության ու սահմանադրականության հաստատման հայեցակարգային որոշ մոտեցումներ։ Սահմանադրական արժեբանության հիմնախնդրին մասնագիտական գրականության մեջ շատ անդրադարձներ են եղել։ Գիտական միտքն առաջին հերթին ուշադրության առարկա է դարձրել հասկացության իմացաբանական բնույթի ու բովանդակության բացահայտմանը, սահմանադրական «արժեք» և «սկզբունք» եզրույթների փոխառնչություններին, սահմանադրական բարոյականության, սոցիալական արժեքների սահմանադրականացման առանձնահատկությունների և մի շարք այլ հարցեր։ Այդուհանդերձ, մեր կարծիքով, բավարար խորությամբ բացահայտված չեն վերափոխվող հասարակական համակարգերում սահմանադրական արժեբանության դրսևորման ու հատկապես իրացման խորքային առանձնահատկություններն ու դրանցից բխող մարտահրավերներին դիմակայելու մոտեցումները։

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-12-28

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հարությունյան Գ. (2018). ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(3(27), 7-13. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.007