ՑԻՎԻԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԸ ՀԱՅ ԱԶԳԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.055Բանալի բառեր:
քաղաքակրթական հասունացում, քաղաքացիական սեփականություն, սոցիալիստական սեփականություն, հասարակական գիտակցություն, հասարակական պահանջ, «Ցիվիլիզմի մանիֆեստ»Ամփոփում
Մարդկության պատմության ընթացքում շատ են եղել հասարակությունները ձևափոխելու, դրանցում առավել նախընտրելի տարբերակներ կենսագործելու տեսություններ, ինչպես նաև դրանք կիրառելու փորձեր։ Որոշ դեպքերում դրանք հաջողվել են մասնակիորեն, երբեմն էլ ձախողվել։ Գրեթե ոչ մի դեպքում, սակայն, առանձին տեսության և առանձին նախընտրելի հասարակարգի ամբողջական կենսագործում չի եղել։ Եվ դրա հիմնական պատճառն առաջ քաշված տեսական պատկերացումների և իդեալական գաղափարների՝ առանձին վերցրած ազգի, հասարակության կեցույթում գործնականում լիարժեքորեն կենսագործելու անհնարինությունն է եղել։ Սա բացատրվում է նաև նրանով, որ ազգերն ու հասարակությունները, լինելով համաշխարհային գործընթացների փոխազդեցության ներքո, ազդելով և ազդվելով արտաքին աշխարհի գործոններից, այնուամենայնիվ ունեն կեցության ընկալման սեփական «ժամանակը»1։ Եվ որևէ տեսություն, ինչ-որ հասարակարգի պատկերացում դժվար թե կարողանան դառնալ մի ամբողջ ազգի ու հասարակության կեցության «շապիկ», եթե դրանք չեն բխում ազգային էությունից և չեն ձևավորվում այդ ազգի քաղաքակրթական հասունացման ընթացքում։
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.