Հտ․ 14 No. 1 (38) (2023)

Հրատարակվել է: 2023-09-04

Ամբողջական թողարկումը

Պետության և իրավունքի տեսություն

  • Պետության և իրավունքի տեսություն

    Իրավունքի բացերի լրացման, վերացման հասկացությունը և դրանց հաղթահարման եղանակները

    Արմեն Ասատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման գործընթացում հանդիպում են դեպքեր, երբ որոշակի հասարակական հարաբերություններ օրենսդրական կարգավորման չեն ենթարկվում, ինչը կարող է պայմանավորված լինել իրավական կամ իրավունքի բացերով: Հոդվածում քննարկման առարկա է դարձել իրավական միջոցների լրիվ կամ մասնակի բացակայությունը, ինչը անհրաժեշտ է իրավական կարգավորման ոլորտում գտնվող հասարակական հարաբերությունների կարգավորման համար:

    Ավելին, Օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում բացերի առկայության պատճառով առաջանում են իրավունքի էության կոնկրետացման և կենսագործման խնդիրներ: Իրավունքում բացի լրացման հիմնական միջոցը պակասող նորմի հրապարակումն է, որի անհրաժեշտությունը կյանքն է թելադրում։ Այն դեպքում, երբ իրավաստեղծ մարմինը չի հասցրել վերացնել բացը, օգտագործվում է իրավունքի կիրառման զուգորդության կարգը։ Զուգորդություն ասելով՝ հասկացվում է նմանությունը որոշակի տաբեր երևույթների կամ առարկաների միջև։

    Իրավունքի զուգորդության կիրառումը չի նշանակում կոնկրետ գործերի կամայական լուծում։ Որուշումն այստեղ ընդունվում է օրինականության և արդարության սկզբունքներին համապատասխան։

    Իրավագիտության մեջ տարբերվում է զուգորդության երկու հիմնական տեսակ՝ օրենքի զուգորդություն և իրավունքի զուգորդություն։ Շարադրվածի հիման վրա կարող ենք նշել, որ օրենքի զուգորդությունն իրենից ներկայացնում է կոնկրետ իավաբանական գործի լուծումը այնպիսի իրավական նորմի հիման վրա, որը նախատեսված է ոչ թե տվյալ, այլ նման, դեպքերի համար։ Եթե իրավասու մարմինը գործը լուծում է առավել նման հասարակական հարաբերություններ կարգավորող նորմի կարգադրագրերին համապատասխան, ապա տվյալ դեպքում մենք գործ ունենք օրենքի զուգորդության հետ։  Իրավունքի զուգորդությունը իրավունքի ընդհանուր սկզբունքների և իմաստի հիման վրա կոնկրետ գործի վերաբերյալ որոշման ընդունումն է։ Իրավունքի զուգորդությունը կիրառվում է, երբ բացի առկայության դեպքում հնարավոր չէ ընտրել իրավունքի համանման նորմ։ Հարկ է նշել այն, որ իրավունքի զուգորդությունն այլ է։ Այս պարագայում իրավաբանական գործին ընթացք է տրվում (գործը կարգավորվում է) իրավունքի ընդհանուր սկզբունքների և իմաստի հիման վրա։ Այդ եղանակը ընդունելի է միայն այն պարագայում, երբ կոնկրետ երևույթի կարգավորման համար բացակայում է իրավունքի համանման նորմը՝ իրավունքի այդ կամ համասեռ ճյուղում։ Այս դեպքում գործողության մեջ են դրվում իրավունքի հիմնարար, սահմանադրական սկզբունքները (օրենքի առջև հավասարության, արդարության, ճշմարտության բացահայտման, մարդասիրության և այլ սկզբունքներ)։

    Իրավունքի բացերի տեսության վերաբերյալ վերլուծությունը բացահայտում է էական տերմինաբանական շփոթություն «վերացնել», «լրացնել», «հաղթահարել» հասկացությունների օգտագործման մեջ։ Մասնավորապես, Վ. Ի. Ակիմովը նշում է, որ դատարաններն օժտված են իրավունքի բացերը լրացնելու անհրաժեշտ լիազորություններով։ Ըստ այլ հեղինակների (Ա. Տ. Բոններ, Է. Շ. Կեմուլարիա, Վ. Վ. Լազարև, Ա. Ս. Պիգոլկին, Բ. Պ. Սպասով, Վ. Ն. Կարտաշով և այլք), միայն օրենքը կարող է իսկապես «լրացնել» գոյություն ունեցող իրավական բացը։ Ներպետական իրավական համակարգի շրջանակներում, որտեղ «դոկտրինը և օրենսդրությունը ճանաչում են միայն իշխանության և կառավարման իրավասու իրավաստեղծ մարմիններից բխող ակտերը որպես իրավունքի լիարժեք աղբյուրներ», միայն այդ մարմիններն են օգտվում բացերը լրացնելու իրավասությունից։ Բոլոր մյուս պետական մարմինները «ակտիվ մասնակցություն են ունենում բացերի բացահայտման գործում, սակայն լիազորված չեն դրանք վերացնելու իրավունքով»։ Հետևաբար, իրենց գործունեության ընթացքում նման մարմիները, կարող են միայն հաղթահարել բացը։ Հեղինակներից Ա.Տ.Բոնները գտնում է, որ դատարանների գործունեության հետ կապված իրավունքի բացերի «լրացում» տերմինի օգտագործումը և նրանց կողմից վիճահարույց իրավիճակներն անալոգիայով լուծելը ճիշտ չէ և շարադրվածի հաշվառմամբ կարող ենք նշել, որ «վերացում» տերմինի օգտագործումը, այլ ոչ թե բացը «լրացնելը» կամ «հաղթահարելը», թույլ է տալիս նրանց առավել համարժեք կերպով արտացոլել այն գործողությունների էությունը, որոնք կատարում են կանոնակարգող մարմինները։

    Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ օրենքում բացեր «վերացնել» տերմինն առավելագույնս արտացոլում է հենց նորմաստեղծ մարմինների գործունեության էությունը և նշված տերմինի կիրառումը բնութագրում է բացառապես նորմաստեղծ մարմինների գործունեությունը։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա այդ պետական մարմինները, մեր կարծիքով, հենց լրացնում են բացը։ Մասնավորապես, ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ միայն իրավաստեղծ մարմինը կարող է վերջնականապես վերացնել իրավունքի բացը, այլ ոչ թե իրավակիրառ մարմինը, մինչդեռ դատարանը միայն ժամանակավոր լրացնում է այն, և մեծ մասամբ, վերաբերում է միայն մեկ կոնկրետ վիճելի դեպքի։ Այդ իսկ պատճառով իրավունքի բացը լրացնելու հիմնական մեթոդը՝ անալոգիան, բնութագրվում է որպես մեկանգամյա տեխնիկա, որը կարևոր է միայն այս գործի համար, «պատճառահետևանքային լրացում»։ Դատարանը, օգտագործելով բացերը լրացնելու հայտնի մեխանիզմները (օրինակ՝ օրենքի կամ օրենքի կիրառումը իրավունքի անալոգիայով), որոշ դեպքերում կարող է լուծել միայն կոնկրետ իրավիճակ, բայց ոչ մի դեպքում նախադեպ չստեղծել նման որոշում կայացնելու այլ հանգամանքների նման գործով։

    Հոդվածում ուշադրություն է դարձված իրավունքի բացերը «վերացնելու», «հաղթահարելու», «լրացնելու» տերմինների ավելի ճշգրիտ սահմանման և օգտագործման անհրաժեշտությանը։ Մասնավորապես, պետք է ամբողջությամբ բացառել «բացը վերացնելու», «բացը լրացնելու» տերմինները նույնացնելու հնարավորությունը։ Մեր կարծիքով, այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է ոչ թե ընդհանրապես բացերը վերացնելուն, այլ ուղղակիորեն դատաիրավական համակարգի ունեցած դերին այդ բացերը լրացնելու գործընթացում, պետք է օգտագործել «բացերը լրացնել» տերմինը։ «Բացերը լրացնել» ասելով՝  նկատի է առնվում իրավասու պետական մարմնի (դատարանի) կողմից վիճահարույց իրավահարաբերությունների վերաբերյալ հատուկ որոշման ընդունումը՝ օրենսդրության կամ իրավունքի բացը բացահայտելու պայմաններում։ «Բացերի վերացում» հասկացությունը, որը ենթադրում է դրանց ամբողջական վերացում իրավունքի և օրենքի համակարգում, պետք է ճանաչվի, որպես առավել համարժեք այն գործառույթների համար, որոնք իրականացնում են իրավասու իրավաստեղծ մարմինները՝ օրենսդիր, գործադիր և այլն։ Բացերի վերացումը կատարվում է լրացումների միջոցով, բացի լրացումը իրավաստեղծ մարմինների լիազորությունն է և իրենից ներկայացնում է իրավունքի չբավականացնող նորմի մշակում։

    Ինչ վերաբերում է «բացերի հաղթահարում» տերմինին, ապա, մեր կարծիքով, այն ունի իր կիրառման ոլորտը, սա իրավասու պետական մարմինների գործունեությունն  է (գրանցման մարմիններ, գերատեսչական կոմիտեներ և այլն), որոնք ստիպված են լինում հաճախ իրենց գործունեության ընթացքում  լուծել այն հարցը, թե ինչպես պետք է վարվել իրավական կարգավորման բացերի հայտնաբերման դեպքում։

    Այսպիսով, իրավունքի միանշանակ իրավական բովանդակության բացերի «վերացման», «լրացման», «հաղթահարման» վերոնշյալ հասկացությունների համախումբը, ինչպես նաև դրանց կոնկրետացումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա ավելի հստակ բացահայտելու, օրենսդրական և իրավապահ մարմինների գործունեության բնույթը լրացման և  իրավունքում դրանց բացթողումների վերցման գործընթացում։

    Հղումներ

    Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում

    Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենք, ՀՀՊՏ 2018.03.28/23(1381)

    Սահմանադրական դատարանի 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշում

    Սահմանադրական դատարանի 2010թ. սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշում

    Սահմանադրական դատարանի 2019թ. սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որում

    Աղասյան Ա., Պետության և իրավունքի տեսություն, Դասախոսություններ, Երևան, Տիգրան Մեծ հրատ., 2011

    Խրոպանյուկ Վ.Ն. Պետության և իրավունքի տեսություն, Երևան, Գոշ հրատ., 1997

    Խաչատրյան Ս. Պետության և իրավունքի տեսություն. Հարցեր և պատասխաններ, Երևան, Կասիա հրատ., 2012

    ՀՀ քրեական դատավարություն, Մաս 1, Հեղ. խումբ։ Գիտ. խմբ. Ա.Ղամբարյան, Երևան, 2016

    Պետրոսյան Գ. Տ., Բացերն իրավունքում և Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ (պատմատեսական-իրավական և գիտագործնական հետազոտություն), Երևան, Ոսկան Երևանցի հրատ., 2019

    Պետության և իրավունքի տեսություն, ուսումնական ձեռնարկ, հեղ. Խումբ՝ Ա. Ղամբարյան, Մ. Մուրադյան, Երևան, Լուս. Հրատարակչ., 2014

    Վաղարշյան Ա. Գ., Պետության և իրավունքի տեսություն-2, Դասախոսություններ, Երևան, ԵՊՀ հրատ., 2011

    Алексеев С. С., Теория права, М., Издательство БЕК, 1995

    Боннер А. Т. Законность и справедливость в правоприменительной деятельности, М., Российское право, 1992

    Власенко Н. А., Проблемы правовой неопределенности, Курс лекций., М., 2016

    Демин А. В., Нормы Налогового права, Красноярск, 2010

    Лазарев В. В., Пробелы в праве, Правоведение, 1969, № 3

    Burton S. J., Comment on ″Empty Ideas″ Positivist Analyses of Equality and Rules// The Yale Law Journal.https://openyls.law.yale.edu/bitstream/handle/20.500.13051/16145/57_91YaleLJ1136_1981_1982_.pdf?sequence=2/, /մուտք՝ 05.12.2022թ./

  • Պետության և իրավունքի տեսություն

    Իրավաօրինականության՝ որպես իրավական օրինականության հիմնարար սկզբունքի բաղադրատարրի համակարգային կառուցվածքը

    Սերգեյ Քոչարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Իրաքվունքի տեսության մեջ օրինականության սկզբունքը ներքին կառուցվածքի առումով տեսաբանների պատկերացումներն առանձնանում են բազմազանությամբ։ Սույն հետազոտության սեսանկյունից նպատակահարմար ենք գտնում ամ­փո­փել օրինականության սկզբունքի ներքին կառուցվածքի վերաբերյալ տեսաբանեննրի համակարգային և ոչ համակարգային մոտեցումները, անդրադառնալ իրավական օրինականության հիմնարար սկզբունքի համակարգի ներքին բաղադրիչներին և հիմնավորել ի­րա­վա­կան օ­րի­նա­կա­նութ­յան հա­մա­կար­գա­յին հա­յե­ցա­կարգը։

    Հա­մա­կար­գա­յին կա­րե­լի է ան­վա­նել օ­րի­նա­կա­նութ­յան տե­սութ­յան այն տար­բե­րակ­նե­րը, ո­րոնք օ­րի­նա­կա­նութ­յու­նը դի­տար­կում են հա­մա­կար­գա­յին կազ­մա­վո­րում՝ ի­րեն բնո­րոշ բա­ղադ­րա­տար­րե­րով։ Այդ տե­սանկ­յու­նից հա­մա­կար­գա­յին մե­թո­դի կի­րա­ռումն օ­րի­նա­կա­նութ­յան հիմ­նախն­դիր­նե­րի հե­տա­զոտ­ման հա­մար նո­ր չէ, քա­նի որ օ­րի­նա­կա­նութ­յան հիմ­նա­հար­ցերն ու­սում­նա­սի­րած շատ հե­ղի­նակ­ներ են կիսում այդ դիրքորոշումը՝ օր­նա­կա­նութ­յու­նը դի­տար­կե­լով որպես հա­մա­կար­գա­յին կազ­մա­վո­րում։

    Հղումներ

    Теория государства и права. Под ред. В.М. Корельского и В.Д. Перевалова. М., Издательская группа ИНФРА . М-НОРМА, 1997,

    Альтшуллер М.Н. Системный подход к иследованию некоторых вопросов социалистиюеской законности. „Труды Горьковской вышей школы МВД СССР“, вып 6. Горький, 1976,

    Рабинович П.М. Проблемы теории законности развитого социализма. „Выщая школа“, Издъ-во при Львова, 1979,

    Комаров С.А. Общая теория государства и права. М., Юрайт, 1997,

    Теория государства и права. Под ред. Р.А. Ромашова. СПб., Издательство Р. Асланова „Юридический центр Пресс“, 2005,

    Общая теория государства и права. Академический курс в 3-х томах. Изд. 2-е. Отв. ред. М.Н. Марченко. Том 3. М., ИКД Зерцало-М, 2001,

    Теория государства и права. Под ред. Н.И. Матузова и А.В. Малько. М., Юристъ, 1999,

    Мухаев Р.Т. Теория государства и права. М., Издательство ПРИОР, 2001,

    Общая теория права и государства. Под ред. В.В. Лазарева. М., Юристъ, 2005,

    Зорькин В.Д. Верховенство права и конституционное правосудие.- В кн. Наш трудный путь

    к праву։ Материалы философско-правовых чтений памяти академика В.С. Нерсесянца. Сост. В.Г. Графский. М., Норма, 2006,

    Лившиц Р.3. О легитимности закона.- В брешуре։ Теория права, новые идеи, вып. 4-ий, М., РАН, 1995,

    Нерсесянц В.С. Философия права. М., 1997,

    Арутюнян Г.Г., Баглай М.Б. Конституционное право։ нциклопедический

    словарь. М., Норма, 2006,

    Գ.Գ․ Հարությունյան Իրավունքի գերակայության սահմանադրական երաշխիքները, Եր.։ Նժար, 2003,

Քաղաքացիական իրավունք

  • Քաղաքացիական իրավունք

    Կողմնորոշվելով իրավական դաշտում. NFT-ի (անփոխարինելի նշանների) վերլուծությունը՝ ըստ ՀՀ օրենսդրության

    Տաթևիկ Դավթյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են անփոխարինելի նշանների (NFTs) իրավական բնույթն ու առանձնահատկությունները: ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում NFT-ների հետ կապված հարաբերությունները: Հոդվածում ներկայացվում է NFT-ների իրավական կարգավիճակը և դրանց հնարավոր տեղը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտների շարքում։ Վերլուծվում է նշանավորման գործընթացը (tokenization) և դրա հարաբերակցությունը սեփականության իրավունքի հետ: Վերլուծվում են մտավոր սեփականության իրավունքի նորմները, եզրահանգվում է, որ մտավոր սեփականության օբյեկտը ներկայացնող NFT-ների գնորդը ինքընստինքյան ձեռք չի բերում ՄՍ իրավունքներ օբյեկտի նկատմամբ․ այդ իրավունքները կարող են փոխանցվել NFT-ների գնորդին խելացի պայմանագրերի կամ ավանդական իրավական գործիքների միջոցով: Վերլուծվում է խելացի պայմանագրերի կիրարկման հնարավորությունը Հայաստանում՝ խելացի պայմանագրերի վերաբերյալ հատուկ կարգավորումների բացակայության պարագայում:

    Հղումներ

    See Andy Ramos, “The metaverse, NFTs and IP rights: to regulate or not to regulate?”, WIPO Magazine, June 2022, [https://www.wipo.int/wipo_magazine/en/2022/02/article_0002.html]

    e.g., D. Chalmers, C. Fisch, R. Matthews, W. Quinn, and J. Recker, “Beyond the bubble: Will NFTs and digital proof of ownership empower creative industry entrepreneurs?” Journal of Business Venturing Insights 17 (2022), [ https://doi.org/10.1016/j.jbvi.2022.e00309]; K. Houser, and J. T. Holden

    “Navigating the Non-Fungible Token” (2022), [https://papers.ssrn.com/abstract=4055535]; Q. Wang, R. Li, Q. Wang, and S. Chen, “Non-Fungible Token (NFT): Overview, Evaluation, Opportunities and Challenges,” (2021), [ http://arxiv.org/abs/2105.07447]

    For various applications of NFTs and how they are reshaping the future of digital assets see, e.g.

    Rehman, W.; e Zainab, H.; Imran, J.; Bawany, N.Z. NFTs: Applications and challenges. In Proceedings of the 2021 22nd International Arab Conference on Information Technology (ACIT), Muscat, Oman, 2021

    Shilina, Sasha. “A comprehensive study on Non-Fungible Tokens (NFTs): Use cases, ecosystem, benefits & challenges.” (2022), 10.13140/RG.2.2.15324.67206; White Paper. Report from INTA Non-Fungible Tokens (NFTs), April 2023

    Draft law on "Development of Digital Technologies”, Պ-253-05.02.2018-ՖՎ-011/0, [http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=9504&Reading=0&fbclid=IwAR07Ok_a0yB1ENjT41jf2tZfXSKCsf5BcrHUq2OwHThtarK3sPvTPA9sbQQ]

    Draft law on "Digital Financial Assets", Պ-224-12.07.2019-ՖՎ-011/0, [http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=10671&Reading=0.]

    Danielle D’Onfro, The New Bailments, 97 Wash. L. Rev. 97 (2022) [https://digitalcommons.law.uw.edu/wlr/vol97/iss1/6]

    Moringiello, Juliet M. and Odinet, Christopher K., The Property Law of Tokens (November 1, 2021), 74 Florida Law Review 607 (2022), U Iowa Legal Studies Research Paper No. 2021-44, Widener Law Commonwealth Research Paper, SSRN: [https://ssrn.com/abstract=3928901]; Heines, R., C. Dick, C. Pohle and R. Jung (2021): "The Tokenization of Everything: Towards a Framework for Understanding the Potentials of Tokenized Assets" (2021), PACIS 2021 Proceedings, 40. [https://aisel.aisnet.org/pacis2021/40]

    B. Baker, A. Pizzo, and Y. Su, “Non-Fungible Tokens: A Research Primer and Implications for Sport Management,” Sports Innovation Journal 3, 1–15 (2022), [https://www.researchgate.net/publication/357900561_NFTs_Applications_and_Challenges]

    Moringiello, Juliet M. and Odinet, Christopher K., supra note 9, at 624

    B. Baker, A. Pizzo, and Y. Su, supra note 11, at 3

    Moringiello, Juliet M. and Odinet, Christopher K, supra note 9, at 612

    Ahmad, Xiaodi, and Jayaraman, “Understanding Non-Fungible Tokens (NFTs): Overview, Opportunities, and Challenges”, The 49th Annual Northeast Business & Economics Association Conference, New Hampshire, 2022; at 1

    Andres Guadamuz, “Non-fungible tokens (NFTs) and copyright” WIPO Magazine, December 2021, [https://www.wipo.int/wipo_magazine/en/2021/04/article_0007.html]

    Ahmad, Xiaodi, and Jayaraman, Id. at 1

    Sitnik A. A. “NFT as an object of legal regulation” // Actual problems of Russian law. - 2022. - V. 17. - No. 12. P. 84–93. - DOI: 10.17803/1994–1471.2022.145.12.084–093. [Cитник А. А. NFT как объект правового регулирования // Актуальные проблемы российского права. 2022. Т. 17. № 12. С. 84–93. DOI: 10.17803/1994-1471.2022.145.12.084-093]

    See Ziwei Wang, Jiashi Gao, Xuetao Wei, “Do NFTs' Owners Really Possess their Assets? A First Look at the NFT-to-Asset Connection Fragility”, December 2022, DOI: 10.48550/arXiv.2212.11181

    Brisov, Yu. V., Pobedkin, A. A. (2022). “Legal regime of NFT (non-fungible token) in Russia: how to work in the absence of special legislative regulation?” Digital Law, 3(1), 44–66, at 51 [https://doi.org/10.38044/2686-9136-2022-3-1-44-66]. [Брисов, Ю. В., Победкин, А. А. (2022). Правовой режим NFT (non-fungible token) в России: как работать в отсутствие специального законодательного регулирования? Цифровое право, 3(1)

  • Քաղաքացիական իրավունք

    Լրագրողի տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը

    Արփինե Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է լրագրողական աղբյուրների պաշտպանությանը: Հոդվածում վերլուծվում են լրագրողական աղբյուրների պաշտպանության հիմնական միջազգային գործիքները և փաստաթղթերը: Ավելին, հոդվածը դիտարկում ``` է լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մի քանի հարթությունից, դրանք են``  լրագրողական չհրապարակված նյութերի տրամադրում, վկայություն դատարանում, մամուլի կազմակերպությունների և լրագրողների տների խուզարկություն: Միջազգային լավագույն փորձի և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա` հոդվածը սահմանում է չափանիշներ լրագրողական աղբյուրների պաշտպանության համար հայկական իրավական համակարգում:

    Հղումներ

    https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/Article19.pdf

    https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/Article19.pdf

    https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-57974%22]}, նաև http://www.foi.am/hy/articles/item/352/

    http://www.concourt.am/armenian/decisions/common/2015/pdf/sdv-1234.pdf

    https://rm.coe.int/factsheet-on-protection-of-sources-june2018-docx/16808b3dd9

    Organization for Security and Co-operation in Europe, Representative on Freedom of the Media, Access to information by the media in the OSCE region: trends and recommendations. Summary of preliminary results of the survey, 30 April 2007. նաև https://www.ohchr.org/Documents/Issues/Opinion/Protection/Article19.pdf

    Declaration of the Committee of Ministers on the protection of journalism and safety of journalists and other media actors, Adopted by the Committee of Ministers on 30 April 2014 at the 1198th meeting of the Ministers’ Deputies

    http://www.concourt.am/armenian/decisions/common/2015/pdf/sdv-1234.pdf:

  • Քաղաքացիական իրավունք

    Աշխատանքային պայմանագրի լուծումը ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողների հետ

    Մանե Կարապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հոդվածի շրջանակներում քննարկվելու են հետևյալ իրավական
    խնդիրները․
    Ուսումնադաստիարակչական գործառույթի հետ «անհամատեղելի ա-
    րարք» եզրույթի մեկնաբանումը՝ պայմանավորված կրթություն և դաստիա-
    րակություն ստացող անձանց տարիքով.
    Ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող անձի՝ աշխա-
    տանքը շարունակելու հետ «անհամատեղելի արարքի» դրսևորումները՝ պայ-
    մանավորված աշխատանքին առնչվելու և չառնչվելու հանգամանքով.
    Վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծ-
    ման կարգը՝ պայմանավորված կարգապահական տույժ կիրառելու և չկիրա-
    ռելու հանգամանքով։

    Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի
    լուծման հիմքերի մեջ օրենսդիրը ներառել է նաև աշխատողի նկատ-
    մամբ վստահությունը կորցնելու հիմքը, որի ինքնուրույն ենթահիմք է
    ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի
    կողմից աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք
    թույլ տալը։ Ի տարբերություն աշխատանքային պայմանագրի լուծման
    մի շարք այլ հիմքերի՝ այս հիմքն առանձնանում է որոշակիության բա-
    ցակայությամբ և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս։
    Խնդիրն այն է, որ.
    ա. սահմանված չեն չափանիշներ, որոնց հիման վրա այս կամ այն
    արարքը կարող է անհամատեղելի դիտվել ուսումնադաստիարակչա-
    կան գործառույթի հետ,
    բ. հստակեցված չէ «անհամատեղելի արարք» եզրույթի բնույթը, ին-
    չով պայմանավորված՝ որոշակի չէ, թե արդյոք «անհամատեղելի արար-
    քը» պետք է դրսևորվի աշխատանքային ժամերին կամ ուղղակիորեն առնչվի աշխատանքային պարտականությունների կատարմանը, թե
    այն կարող է որևէ կերպ ուղղակիորեն չառնչվել անձի աշխատանքին
    և/կամ առնչվել նրա մասնավոր կյանքին։

    Հղումներ

    Տե՛ս https://online.zakon.kz/document/?doc_id=38910832&pos=1210;14#pos=1210;14 (22.07.2022)

    http://cbd.minjust.gov.kg/act/view/ru-ru/1505( 22.07.2022)

    https://rulaws.ru/tk/CHAST-TRETYA/Razdel-III/Glava-13/Statya-81/ (22.07.2022)

    Общая теория государства и права : учебник / под ред. С.Ю. Наумова, А.С. Мордовца, Т.В. Касаевой. – Саратов : Саратовский социально-экономический институт (филиал) РЭУ им. Г.В. Плеханова, 2018.

  • Քաղաքացիական իրավունք

    Արհեստական բանականության ստեղծած արդյունքների նկատմամբ հեղինակային իրավունքը

    Նունե Պողոսյան, Արփինե Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում քննարկվում են արհեստական բանականության կողմից ստեղծված աշխատանքները հեղինակային իրավունքի ներքո պաշտպանելու հնարավորությունը աշխատանքի հեղինակի, պաշտպանունակության պայմանների և պաշտպանության արդյունքում տրամադրվող իրավունքների տեսանկյունից: Այսօր արհեստական բանականության կողմից ստեղծվում են այնպիսի աշխատանքներ, որոնք մարդու կողմից ստեղծված լինելու պարագայում անխուսափելիորեն կհամարվեին հեղինակային ստեղծագործություններ և ենթակա կլինեին իրավական պաշտպանության։ Արհեստական բանականության կողմից ստեղծված արդյունքների նկատմամբ հեղինակային իրավունքի ճանաչման շուրջ դեռևս միասնական մոտեցում առկա չէ, մինչդեռ այդ հարցի լուծումը կարող է ունենալ տեսական և գործնական կարևոր նշանակություն:

    Հետազոտության ընթացքում օգտագործվել են ընդհանուր փիլիսոփայական, ավանդական-իրավական մեթոդներ: Հետազոտության համար հիմք են ընդունվել ինչպես իրավական աղբյուրներ (Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենք, Բեռնի կոնվենցիա, ՀՀ վճռաբեկ դատարանի, օտարերկրյա դատարանների դիրքորոշումներ), այնպես էլ գիտական աշխատություններ՝ հրատարակված գրքեր, գիտական հոդվածներ և այլն:

    Հոդվածում բարձրացվել է այլ իրավական կառուցակարգերի, այդ թվում՝ ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձանց վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում արհեստական բանականության կողմից ստեղծված աշխատանքների իրավական պաշտպանության հնարավորության հարցը։

    Հղումներ

    Տե՛ս Abbott R. B. (2016) I Think, Therefore I invent: creative computers and the future of patent law. Boston College Law Review, Vol. 57, 1079–1126; Available at SSRN: https://ssrn.com/abstract=2727884 or http://dx.doi.org/10.2139/ssrn.2727884

    Birdy, A. (2016). The Evolution of Authorship: Work Made by Code. The Columbia Journal of Law & The Arts, 39(3), 395–401, DOI: https://doi.org/10.7916/jla.v39i3.2078

    Bob L. T., Iglesias S. M, Ben-Tal O., Miron M. and Gómez E., 2019, Artificial Intelligence and Music: Open Questions of Copyright Law and Engineering Praxis, Arts 2019, 8(3)

    https://doi.org/10.3390/arts8030115

    Bringsjord S, Bello P, Ferrucci D, (2011) ‘Creativity, the Turing Test, and the (Better) Lovelace Test’ Minds and Machines 11(1); DOI:10.1023/A:1011206622741

    Ciolino DS (1995) Moral Rights and real obligations: a property-law framework for the protection of authors’ moral rights. Tulane L Rev 69:935–995

    Davies CR (2011) An evolutionary step in intellectual property rights—artificial intelligence and intellectual property. Computer Law and Security Review, University of Glamorgan 27:601–619

    Deltorn, Jean-Marc and Macrez, Franck (2018), Authorship in the Age of Machine learning and Artificial Intelligence. In: Sean M. O'Connor (ed.), The Oxford Handbook of Music Law and Policy,Oxford University Press, 2019 (Forthcoming), Centre for International Intellectual Property Studies (CEIPI) Research Paper No. 2018-10, Available at SSRN: https://ssrn.com/abstract=3261329 or http://dx.doi.org/10.2139/ssrn.3261329

    Fetzer, J.H. (1990). What is Artificial Intelligence?.In: Artificial Intelligence: Its Scope and Limits. Studies in Cognitive Systems, Kluwer Academic Publishers vol 4. Springer, pp 3-4; DoI:. https://doi.org/10.1007/978-94-009-1900-6_1

    Ginsburg, J.C. (2018). People Not Machines: Authorship and What It Means in the Berne Convention. IIC 49, 131–135, DOI: https://doi.org/10.1007/s40319-018-0670-x

    House of Commons Digital, Culture, Media and Sport Committee, Disinformation and ‘fake news’, Eighth Report of Session 2017–19, Published on 18 February 2019 by authority of the House of Commons, available at

    Ihalainen, J. (2018). Computer creativity: artificial intelligence and copyright. Journal of Intellectual Property Law & Practice

    Lambert P (2017) Computer-generated works and copyright: selfies, traps, robots, AI and machine learning. EIPR 39:12–20; DOI:10.31228/osf.io/np2jd

    Lauber-Ronsberg, Hetmark A. and S., 2019. The concept of authorship and inventorship under pressure. Does artificial intelligence shift paradigms? Journal Intellectual Property law and practice 14: 570-79; DOI:10.1093/jiplp/jpz061

    Lee JA, Hilty R., and Liu KC, “Artificial Intelligence and Intellectual Property”, Oxford University Press, United Kingdom, 2021, DOI: 10.1093/oso/9780198870944.001.0001

    MacCutcheon J (2013) The vanishing author in computer-generated works: a critical analysis of recent Australian case law. Melbourne University law review 36:915–969

    Madeleine CB (2018), Artificial intelligence and the creative industry: new challenges for the EU paradigm for art and technology by autonomous creation, in Woodrow BARFIELD and Ugo PAGALLO (eds), Research handbook on the law of artificial intelligence, Northampton, MA : Edward Elgar Publishing, pp. 511-535, DOI: 10.4337/9781786439055.00032

    McCarthy J. (2007), What is artificial intelligence? Computer Science Department Stanford University, Stanford, CA 94305; http://www-formal.stanford.edu/jmc/, Revised November 12, 2007

    Miernicki M., Irene Ng (Huang Ying), (2021) “Artificial intelligence and moral rights”, AI & Society 36(2), 321; DOI:10.1007/s00146-020-01027-6

    Pam Frost Groder, ‘Neural Networks Show New Promise for Machine Vision’ (2006) 8(6) Computing in Science & Engineering

    Perry M, Margoni T (2010), Thomas, From Music Tracks to Google Maps: Who Owns Computer Generated Works?. Computer Law and Security Review, Vol. 26, pp. 621-629, Available at SSRN: https://ssrn.com/abstract=1647584

    Rigamonti CP (2006) Deconstructing moral rights. Harvard International Law Journal / Vol. 47:353–

    Rushton, M. The Moral Rights of Artists: Droit Moral ou Droit Pécuniaire?. Journal of Cultural Economics 22, 15–32 (1998). https://doi.org/10.1023/A:1007454719802

    Schönberger D. (2018), Deep Copyright: Up - And Downstream Questions Related to Artificial Intelligence (AI) and Machine Learning (ML) in Droit d’auteur, 4.0 / Copyright 4.0, DE WERRA Jacques (ed.), Geneva / Zurich (Schulthess Editions Romandes) pp. 145-173., Available at SSRN: https://ssrn.com/abstract=3098315

    Smith B. (1928) “Legal Personality.” The Yale Law Journal, vol. 37, no. 3, pp. 283–99. JSTOR, https://doi.org/10.2307/789740.

    Sundara Rajan M. T., (2019) “Moral rights: the future of copyright law?” Journal of Intellectual Property Law & Practice, 2019, Vol. 14, No. 4, p. 257-258; DOI: https://doi.org/10.1093/jiplp/jpz008

    Surden H., Artificial Intelligence and Law: An Overview, 35 Ga. St. U. L. Rev. (2019). Available at: https://readingroom.law.gsu.edu/gsulr/vol35/iss4/8

    Turing A. M., (1950) Computing machinery and intelligence, Mind, Volume LIX, Issue 236, October, pp. 433–460, DOI: https://doi.org/10.1093/mind/LIX.236.

    Yanisky-Ravid S. (2017), Generating Rembrandt: Artificial Intelligence, Copyright, and Accountability in the 3A Era--The Human-like Authors are Already Here- A New Model, Mich. St. L. Rev. 659-726, Available at: https://ir.lawnet.fordham.edu/faculty_scholarship/956

    The RA Law on Copyright and Related Rights, 15․06․2006

    Berne Convention for the Protection of Literary and Artistic Works amended on September 28, 1979 available at <https://www.wipo.int/wipolex/en/text/283698>

    European Court of Justice (2011a) Painer v. Standard Verlags GmbH C-145/10;

    European Court of Justice (2012) Football Dataco Ltd v. Yahoo! UK Ltd C-604/10;

    European Court of Justice, Infopaq: C-5/08 Judgment of the Court (Fourth Chamber) of 16 July 2009

    European Court of Justice, BSA: C-393/09, Judgment of the Court (Third Chamber) of 22 December 2010

    European Court of Justice, Painer: C-145/10, Judgment of the Court (Third Chamber) of 1 December 2011

    European Court of Justice; Dataco: Case 604/10, Judgment of the Court, (Third Chamber) of 1 March 2012

    Acohs Pty Ltd v Ucorp Pty Ltd [2010] FCA 577

    Beijing Feilin Law Firm v Beijing Baidu Netcom Science Technology Co., Ltd., No 239 Minchu (Beijing Internet Ct. 2011

    Feist Publications, Inc. v Rural Telephone Service Co., 499 US 340 (1991)

    Naruto v Slater, case no. 15-cv-04324-WHO (N.D. Calif. 2016)

    Shenzhen Tencent Computer System Co. Ltd. v Shanghai Yingxun Technology Co., Ltd., No 14010 Minchu (Shenzhen Nanshan District Ct. 2019)

    https://ai.facebook.com/blog/how-facebook-uses-super-efficient-ai-models-to-detect-hate-speech/

    https://ai.facebook.com/blog/heres-how-were-using-ai-to-help-detect-misinformation/

    https://medium.com/@divya.dixit/the-next-rembrandt-3631f4e04b98

    https://www.nextrembrandt.com/

    https://medium.com/geekculture/what-is-dalle-2-what-to-know-before-trying-the-groundbreaking-ai-e7a585f2edf0

    https://openai.com/product/dall-e-2

Քրեական իրավունք

  • Քրեական իրավունք

    Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներին առնչվող մի շարք հարցեր

    Տիգրան Սիմոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված «Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության» դեմ ուղղված հանցագործությունների իրավակարգավորումներին առնչվող մի շարք վիճահարույց հարցերի ուսումնասիրությանը։ Հոդվածի շրջանակներում համեմատական վերլուծության հիման վրա բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են բացասաբար ազդել հանցագործությունների որակման գործընթացի վրա՝ խաթարելով իրավակիրառ գործունեության բնականոն ընթացքը։ Հոդվածի շրջանակներում կատարվել են օրենսդրության լրամշակմանն ուղղված մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես նշվել է, որ նոր օրենսդրությամբ միավորվել են բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություների հանցակազմերը, սակայն բռնաբարության վտանգավորությունն ավելի բարձր է, քան սեքսուալ բնույթի բռնի այլ գործողություններինը և դրա առանձին նախատեսման հիմնահարցը բաց է մնում։

    Փաստվել է, որ առավել քան տարօրինակ է սեռական հարաբերության նմանակումը` որպես սեքսուալ բնույթի բռնի գործողություների հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձնացումը։ Սեռական հարաբերության նմանակումը կամ «իմիտացիան» առավել բնորոշ է երեխաներին, երբ վերջիններս փորձում են նմանակել իրենց ծնողների կամ այլ չափահասների սեքսուալ հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ծանրացնող հանգամանքների ոչ հաջող ձևակերպմանը, ինչի արդյունքում՝ քննարկվող հոդվածի իմաստով 12 տարին չլրացած անձը այլևս չի համարվում անօգնական վիճակում գտնվող։

    Քննարկվել են «առանց նրա համաձայնության ողջամիտ համոզմունքի» ձևակերպման խնդրահարույց տարրերը։ Արձանագրվել է, որ կոնվենցիոն նորմերի, ինչպես նաև արտասահմանյան երկրների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցատեսակների արհեստական ներմուծումը մեր քրեական օրենսդրության մեջ, առանց դրանք տեղայնացնելու և առանց հաշվի առնելու ազգային օրենսդրության առանձնահատկությունները՝ կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ։

    Հղումներ

    Акт о сексуальных преступлениях 2003, էջ 42:

    Игнатов А.Н. Особо тяжкие последствия изнасилования / А.Н. Игнатов // Советская юстиция. 1968. № 10.

    Новый Уголовный кодекс Франции / Под ред. Н.Ф.Кузнецовой, Э. Ф. Побегайло. М., 1993:

    Уголовное право. Особенная часть / Под ред. В.Н. Петрашева. М., 1999. Էջ 93 – 94:

    Уголовный кодекс Голландии: 2-е изд. / Под ред. Б.В.Волженкина. СПб.,

    Уголовный кодекс Испании / Под ред. Н.Ф.Кузнецовой, Ф. М. Решетникова.

    М., 1998.

    Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին, Ստամբուլ, 2011։

    Է․ Կարապետյան, «Անչափահասների նկատմամբ կատարվող բռնի սեռական հանցագործությունների քրեաիրավական բնութագիրը Հայաստանի Հանրապետությունում»։ Թեկ․ ատեն․ ժբ.00.05 – «քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք» մասնագիտությամբ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, 2019, էջ 9։

    ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույց։ Եվրոպայի խորհուրդ, 2022, էջ 287։

    Համացանցային նյութեր

    https://rm.coe.int/168046246d

    https://www.investigative.am/images/grakanutyun/Dzernark_1.pdf

    https://www.krasotaimedicina.ru/diseases/children/sexualized-behaviour

    https://www.justice.gov/ovw/sexual-assault

    https://meget.kiev.ua/kodeks/ugolovniy-kodeks/razdel-1-4/

    https://www.whitelawpllc.com/blog/2022/february/is-grooming-a-crime-/

    https://www.justice.vic.gov.au/safer-communities/protecting-children-and-families/grooming-offence

    https://www.abvsolicitors.co.uk/sexual-offences/criminal-accusations-and-

    charges-of-sexual-grooming/

    http://www.assembly.coe.int/LifeRay/SOC/Pdf/DocsAndDecs/Lanzarote

    Handbook-RU.pdf

    https://rm.coe.int/prems-095719-arm-2576-lanzarote-convention-leaflet-a5-web/168097a5d9