Հտ․ 13 No. 3 (39) (2022)

Հրատարակվել է: 2022-11-18

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Հուզական եվ հայեցողական կյանքի մշակույթ․ հիմունքների բացահայտման պարադոքսը

    Էդվարդ Հարությունյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մտադրությունները սահմանազանցում են ենթադրում, և մեր մտածողությունը մշտապես լուսանցքային է։ Բայց     մտերմիկ,  պարզ ու հասկանալի, մի խոսքով՝ իր ստեղծած պատկերով աշխարհ ունենալու համար «մշակութային մարդու» մեր տեսակը մտադրությունները չափավորելու, սեփական ազատությունները սահմանափակելու և իր հնարավոր երջանկության մի մասը ինքնակամ զոհաբերելու գնով  ստեղծեց կյանքը կազմակերպող ու կանոնակարգող մասնակի անվտանգություն սոցիոմշակութային մի միջավայր, որտեղ կարող էր դիմակայել իր  ներսում ծվարած կենդանական բնազդներին։ Բայց վտանգը ոչ միայն իր ներսում էր, այլև իր իսկ կողմից կառուցարկված սոցիալական այն աշխարհի,որի զարգացման  ամեն մի  հաջորդ փուլում   «կայունության արտադրության» կազմակերպման քաղաքակրթական, մշակութային, սոցիալական ու ազգային հիմունքները դառնում են ավելի հակասական ու հարըմբռնելի։

           Ինչպես անցյալում, այնպես էլ քաղաքակրթական ու գաղափարական բախումների ու  խորքային փոխակերպումների մեր ժամանակներում «կայունության արտադրությունը»  ոչ միայն սոցիալական համակարգի արդյունավետ գործառնության ելակետային նախադրյալ է, այլև  ազգային ու պետական  կյանքի կազմակերպվածության, արտաքին ու ներքին վտանգներն զգալու և կանխելու համակարգային ընկալունակության և հասարակության բարոյական հուսալիության գրավական։ Հանգամանքներ, որոնք կանխորոշում են առօրյա կյանքի կազմակերպման ու կանոնակարգման հիմնահարցի տեսական ու գործնական արդիականությունը։

     

     

    Հղումներ

    Фройд З. Недовольство в культуре // Философские науки.

    Бергер П․, Лукман Т., Социальное конструирование реальности. М.,1995,էջ 22․

    Давидов Ю.Н․ «Картины мира» и типы рациональности(Новые подходы к изучению социологического наследия Макса Вебера) // Вебер М., Избранные произведения․ М․,1990, էջ 761-762։

    Кассирер Э. Опыт о человеке. М., 1998, էջ 53

    Дуглас Норт. Институты, институциональные изменения и функционирование экономики․ М.,1997, էջ 33։

    Шюц А. Избранное: Мир, светящийся смыслом. М., 2004, Էջ 139։

    Հարությունյան Է․Ա․, Մարդկային կեցության այլակերպումները։ Եր․, 2018, էջ 6։

    Кант И. Идея универсальной истории с космополитической точки зрения (содержание основных утверждений) // Кант И. Сочинения в шести томах. М., 1966. Т. 6, էջ 14։

    Ицхокин А.А․ Релятивистская теория социальной ценности и «свободная от ценности» теория социальной организации. //Социологический журнал, 1995, № 3, էջ 86-87։

    Тойнби А. Постижение истории. М., 1991, էջ 20։

    Бубер М․ Два образа веры. М․, 1995, էջ 17։

    Հ․Ա․Գևորգյան, Փիլիսոփայություն․պատմություն․մշակույթ։ Եր․, 2005, էջ 426 ։

  • PHILOSOPHY

    Անդեմության սոցիոմշակութային դիմանկարը․ Զորանոցի մարդը

    Օվսաննա Նահապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

     Աշխարհում տեղի ունեցող  համաշխարհայանցման գործընթացների արդյունքում, երբ մարդկությունը մտել է կազմաքանդումների մի ֆորս մաժորային փուլ, երբ դիմազրկվում և խարխլվում  են կառուցվածքային որոշակիություն ունեցող բազմաթիվ իրողություններ, մարդը ստիպված է վերադասավորվել իր կողմից դեռևս չյուրացված սոցիալական նոր միջավայրում, յուրացնել վերջինիս ընձեռած հնարավորությունները, փորձարկել զանազան սոցիալական դերեր, ընկալել իրենից անկախ իր հետ տեղի ունեցող այլակերպումներն ու փոխակերպումները, արդյունքում   նորովի չափագրել իր սոցիալական տեղը և նախագծել սեփական կյանքը: Անտարակույս ժամանակակից մարդը, որպեսզի չվերածվի «զորանոցի մարդու», նաև շատ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի իր անհատականությունը պահպանելու համար, քանի որ ստեղծված սոցիոմշակութային իրավիճակում նա գործնականում չունի անառարկելի սահմանափակումներ կամ արգելքներ, այլ ընդհակառակը, այս խայտաբղետ աշխարհը մշտապես հրահրում և բորբոքում է նոր պահանջմունքներ, ցանկություններ ու կարիքներ։

    Հոդվածում վերլուծության է ենթարկվում  «անդեմության» սոցիոմշակութային դիմանկարը, վերջինիս  համտեքստում զորանոցի մարդը,   նրա ձևավորմանը նպաստող քաղաքակրթական զարգացումներն ու փոխակերպումները, ինչպես նաև  հասարակական գոծընթացների վրա նրա ունեցած դերի ու ազդեցությունների վերաբերյալ մի շարք խնդիրներ:

    Հղումներ

    Հարությունյան Է․Ա․ Մարդկային կեցության այլակերպումները։ Եր․, 2018, էջ 45։

    Мунье Э. Персонализм //Французская философия и эстетика хх века. М., 1995, էջ 150։

    Урри Дж. Мобильности. М., 2012, էջ 23-24։

    Berger P.L., Berger B., Kellner H., The Homless Mind: Modernization and Conciousness.N.Y.. 1974, p.258:

    Тоффлер Э. Шок будущего. М.. 2004, էջ 112:

    Бек У. Общество риска. На пути к другому модерну. – М.: 2000. էջ 135-137:

    Бек У., նույն տեղում, էջ 122:

    Бауман З. Индивидуализированное общество. М., 2002. էջ 46:

    Christopher Lasch, The Minimal Self: Psychical Survival in Trouffed Times, New York, 1984, p.38:

    Ги Дебор, Общество спектакля М. ; 2020, էջ 32:

    Фромм Э., Бегство от себя. !еловек для себя.М., 2006, էջ 569:

    Кутырёв В. А. Последнее целование. Человек как традиция. – СПб.: 2015, էջ 47:

    А. Бард, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма․СПб.; 2005, էջ 148:

    А. Бард, Ян Зондерквист, Netokratia. Новая правящая элита и жизнь после капитализма, էջ 148:

    Фромм Э., Иметь или быть? М., 2014, էջ 228:

    Հարությունյան Է., Բոլոր ենթադրությունները ենթադրելի են. ութերորդ պատուհասը / «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2020 № 3 (33), էջ 10:

  • PHILOSOPHY

    – «Գեղարվեստական տեքստ» հասկացության սահմանման հիմնախնդիրներն ու տիպաբանական առանձնահատկությունները

    Հռիփսիմե Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

     «Տեքստ» հասկացության իմաստի, վերջինիս գործառույթների ու բնորոշումների սահմանումները բազմաբնույթ ու բազմակողմ են, պայմանավորված նրանով, թե որ ուղղության շրջանակներում է այն ուսումնասիրվում: Հետևապես, նրա հետազոտման բազմաճյուղ եզրերը համապատասխանաբար պահանջելու են տարբեր մոտեցումներ:

    Հոդվածում գեղարվեստական տեքստը սահմանվում է որպես կառուցվածքային ամբողջականությամբ օժտված հաղորդակցական յուրահատուկ միավոր, հաղորդակցման բարդագույն ձև, որն իր մեջ կրում է կոնկրետ (հուզական, տրամաբանական, գեղագիտական և այլն) տեղեկատվություն, հատկանշվում հեղինակային առանձնահատուկ ոճով ու աշխարհայացքային-գաղափարական կողմնորոշումներով: Տեքստի հեղինակը, ստեղծագործությունն ու ընթերցողը գտնվում են անմիջական փոխհարաբերակցության մեջ, մշտապես փոխազդում մեկը մյուսին:

    Հոդվածի նպատակն է սահմանել «տեքստ» հասկացության բովանդակությունն ու վերջինիս էական բնորոշումները:

    Նշված նպատակի իրագործման համար առաջադրվել են հետևյալ խնդիրները.

    1.տարաբնույթ գիտական մոտեցումների դիրքերից սահմանել «տեքստ» եզրույթը՝ մասնավորված գործածությամբ ու նշանակությամբ,

    2.լուսաբանել հեղինակ-ստեղծագործություն-ընթերցող փոխհարաբերությունը,

    3.որոշարկել հեղինակային ոճ հասկացությունն ու վերջինիս դերը գեղարվեստական տեքստի իմաստակերտման խնդրում:

    Հոդվածի տեսական հիմքն են կազմում Ու. Էկոյի, Ռ. Բարտի, Մ. Բախտինի, Հ.-Գ. Գադամերի և այլոց գեղարվեստական տեքստի առանձին սկզբունքներին նվիրված գիտական հետազոտությունները:

    Հոդվածի մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության մեթոդը, համակարգման և ընդհանրացման մեթոդները:

    Հոդվածի թեման արդիական է, քանի որ տեքստ հասկացության հիմնախնդիրների ու դրանց առանձնահատկությունների ուսումնասիրությունն այսօր էլ ամենամեծ տարածում ունեցող ուղղություններից է ժամանակակից գիտության մեջ:

    Հղումներ

    Лингвистический энциклопедический словарь. М., 1990, с. 507.

    Л. Г. Бабенко, Ю. В. Казарин Лингвистический анализ художественного текста. Теория и практика. М.: Изд. «Флинта: Наука», 2005, с. 24.

    Н. Д. БурвиковаТекст как объект лингвистического исследования в аспекте описания и преподавания русского языка как иностранного // Лингвистические и методические проблемы преподавания русского языка как неродного. М., 1991, с. 14.

    М. В. Горбунова К истории возникновения термина «дискурс» в лингвистической науке // Известия ПГПУ им. В.Г. Белинского, 2012. № 27, с. 244-247

    У. Эко Отсутствующая структура. Введение в семиологию. СПб.: Изд. «Симпозиум», 2004, с. 38.

    И. П. Ильин Постструктурализм. Деконструктивизм. Постмодернизм. М.: Изд. «Интрада», 1996, с. 224–225.

    Ю. Кристева Семиотика: Исследования по семанализу (пер. с фр. Е .А. Орловой). М.: Изд. «Академический проект», 2013, c. 170.

    Ю. Кристева Бахтин, слово, диалог и роман // Диалог. Карнавал. Хронотоп. – Витебск. – 1993, № 4, էջ 5:

    Арутюнова Н. Д. Дискурс // Лингвистический энциклопедический словарь. М.: Сов. энциклопедия, 1990, с. 136-137.

    Հ. Զաքարյան, Ավանդույթի և նորարարության խնդիրները Հենրիկ Էդոյանի պոեզիայում: Բ.գ.թ. գիտական աստիճանի համար ատենախոսություն: Եր., 2022, էջ 65-87:

    М. М. Бахтин Эстетика словесного творчества. М.: Изд. «Искусство», 1986, с. 299.

    М. М. Бахтин Проблема текста в лингвистике, филологии и других гуманитарных науках. М.: Изд. «Academia», 1997, с. 292.

    М. М. Бахтин Литературно-критические статьи. М.: Изд. «Художественная литература», 1986, с. 484.

    Р. Барт Избранные работы: Семиотика: Поэтика: Пер. с фр. (сост., общ. ред. и вступ. ст. Г. К. Косикова). М.: Изд. «Прогресс», 1989, с. 515.

    М. М. Бахтин Эстетика словесного творчества, 1986, с. 299.

    Հ. Էդոյան, Շարժում դեպի հավասարակշռություն: Հոդվածներ, էսսեներ: Եր., «Սարգիս Խսչենց, ՓՐԻՆԹԻՆՖՈ» հրատ., 2009, Էջ 365:

    Д. С. Лихачев Литература-реальность- литература: Статьи. Л..: Изд. «Сов. Писатель», 1984, с. 7-8.

    В. Шмид Нарратология. М.: Изд. «Языки славянской культуры», 2003, с. 22.

    В. П. Литвинов Мышление по поводу языка в традиции Г. П. Щедровицкого // В. П. Литвинов Познающее мышление и социальное воздействие: Наследие Г. П. Щедровицкого в контексте отечественной и мировой философской мысли (сост. бщ. ред. и предисл М. Н. Кузнецова). М.: Изд. «Ф.А.С.-медиа», 2004, с. 257.

    Г.-Г. Гадамер Философия и литература // Г.-Г. Гадамер Актуальность прекрасного. М.: Изд. «Искусство», 1991, с.126-146.

    Новая философская энциклопедия. Т.1. М.: Изд. «Мысль», 2000, с.661.

    М. М. Бахтин Эстетика словесного творчества, 1986, с. 350.

  • PHILOSOPHY

    Հետպատմականության սոցիոմշակութային բնութագիրը. Ունենալ, թե՞ լինել

    Նելլի Ալավերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սոցիալական այս  նոր իրավիճակում հայտնված հասա­րակությունը կանգնած է  կործանման կամ գոյատևման երկընտրանքի առաջ։ Կտրուկ փոփոխություններն իրենց հետ բերում են ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծ­ման և գործառության անհրաժեշտություն, այլև հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Քաղաքակրթական զարգացումների ներկա փուլում, անկայունությունն ու անորոշությունը դարձել են հասարակական կյանքի  բնութագրական  հատկանիշներ: Տեխնածին քաղաքակրթության հիմքում ընկած նորարաության արագությունը  XXI  դարում  հասցնում է   արհեստական միջավայրի  նորացման, որը հակասական հարաբերություններ է ստեղծում  մարդու կեցության և հասարակության  գոյության  հավասարապես կարևոր կողմին՝ կայունությանը։

    Ընթացող արմատական փոխակերպումները, փոխում են նաև մարդկության կենսագործունեության անհրաժեշտ հիմքերից մեկի՝ արհեստական միջավայրի կառուցվածքը։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք  ներթափանցել են հանրային և մասնավոր կյանքի գրեթե  բոլոր ոլորտները․ բնական-ֆիզիկական աշխարհի փոխարեն վիրտուալ մի աշխարհ են ձևավորում։ Նոր, այսպես կոչված զանգվածային ու տեղեկատվական մշակույթի  տարածմանը զուգահեռ խորանում է սերունդների միջև խզվածությունը։ Անորոշության մեջ հայտնված մարդը կորցնում է սեփական կյանքի տնտեսական պայմանների նկատմամբ վերահսկողությունը, ինչը նրան պարտադրում է վերանայել նաև սեփական իմաստաարժեքային ողջ համակարգը։ Ժամանակակից   առարկայական աշխարհը աստիճանաբար կորցնում է իր որոշակիությունը և գոյության տևողությունը: Հասարակության համար վտանգ է դառնում ազգային արմատներից կտրվելը, էթնիկ ինքնության և ազգային առանձնահատկությունների արմատական փոխակերպումները։ Քաղաքակրթությունների  միջև բախումը, ազատական քաղաքակրթության և ազգային–մշակութային հիմնարար արժեքների միջև հակասությունները, բարդ ու հակասական միտումներով տառապող,   երկատված գիտակցությամբ  մարդուն  կանգնեցնում են   կարևորագույն հիմնախնդրի առաջ՝ ունենալ,  թե՞ լինել։

    Հղումներ

    Միրզոյան Վ․, Վաղանցիկության զգացումից դեպի հավիտենականության իմաստավորում,Բանբեր Երևանի համալսարանի, փիլիսոփայություն, հոգեբանություն, 2017, հ․2, էջ17։

    Фукуяма Ф., Конец истории и последний человек , АСТ, Ермак, 2005, с. 134.

    Колядко И. Н. Кризис в процессах трансформации социума: социально-философский анализ.Философские исследования, Минск, ‹‹Белорусская наука››, 2019, н.6, с.89.

    Հարությունյան Է․Ա․, Այստեղ և հիմա․ հաց և ակնհայտություն,«Բանբեր Երևանի համալսարանի․ Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2020, հ․2, էջ 3-4։

    Кутырев В.А. Философия трансгуманизма. Нижний Новгород, 2010. С. 6.

    Герасимова И.А. От модернизации к экологизации. Геоэкология и геосоциальность //

    Epistemology & Philosophy of Science / Эпистемология и философия науки. 2021.Т․58. No 1. с. 18.

    Фромм Е., Человек для себя, М., АСТ, 2012, с. 148.

    Бабосов Е. М., Спасков А. Н. Антропный принцип в контексте глобального эволюционизма.Философские исследования, Минск, ‹‹Белорусская наука››, 2019, н.6, с.9.

    Фромм Э., Бегство от свободы. Человек для себя. Минск, «Попорри», 2000, с. 461.

    Шпенглер О. Закат Европы.Очерки морфологии мировой истории.Образ и действительность.Т.1, изд.Попурри, М., 2019, ст. 458.

    Кутырев В.А., Человек XXI века, ухадящая натура//Человек, 2001 н.1, с.9.

    Սողոմոնյան Գ․Ա․, Ժամանակակից մարդաբանական ճգնաժամի դրսևորման առանձնահատկութ-յունները, «Բանբեր Երևանի համալսարանի․ Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Երևան, 2016, հ․1(19), էջ 23։

    Гидденс Э., Ускользающий мир как глобализация меняет нашу жизнь. М.,«Весь мир», էջ 19:

    Шпенглер О. Закат Европы.Очерки морфологии мировой истории.Образ и действительность.Т.1, изд.Попурри, М., 2019, ст. 216.

    Швейцер А. Культура и этика.М., Прогресс, 1973, с.128.

  • PHILOSOPHY

    Ուսումնասիրության օբյեկտին ճշմարիտ հասկացության հակադեմի դիտանկյունից մոտենալու շուրջ

    Գևորգ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է մտակառույցների տարբերակման գործընթացին առնչվող որոշ էական դժվարություններ և շեշտվում, որ իմացաբանական ինչ որակում էլ դրանք ստանան, ի վերջո, պետք է պարզել՝ դրանք ճշմարիտ են, թե ոչ։ Սակայն պարզվում է, որ ճշմարիտ հասկացութան բացահայտման ու որոշակիացման անհնարինության պատճառով տարբերակման գործընթացը հայտնվում է պարադոքսալ իրավիճակում և կանգնում անհաղթահարելի պատնեշի առաջ։ Ուստի առաջարկվում է պատնեշը հաղթահարելու փոխարեն այն շրջանցել և մտակառույցների զանազանումն իրականացնել ճշմարիտի հակադիր դիտանկյունից, որը թեև կրկին խիստ խնդրահարույց, բայց լիովին իրականացնելի ճանաչողության գործընթաց է։

    Հղումներ

    Գուրզադյան Ա., Ճշմարտության էպիկենտրոնում // Ռուբիկոն գեղարվեստական-մշակութաբանական եռամսյա հանդես, 1/11/2007, Եր., Փրինթինֆո, էջ 5-6։

    Ավետիսյան Ս. Հ., Բնագիտության փիլիսոփայական հարցեր // Աշխարհի գիտական պատկերը և փիլիսոփայությունը, Եր., 1984, էջ 19։ Կամ՝Popper R. K., Conjectures and Refutations: The Growth of Scientific Knowledge, New York, 1962, էջ 229։ Կամ՝ Шлик M.,Будущее философии // Путь в философию: Антология., М., 2001, էջ 70-73։

    Фреге Г., Мысль. Логические исследования // Логика и логическая семантика: Сборник трудов, М., 2000, էջ 327։

    Դավիթ Անհաղթ, Փիլիսոփայության սահմանումները //Երկեր, Եր., 1980, էջ 46։

    Платон, Гиппий Больший, Сочинения в четырех томах. Т. 1, С.-Пб., 2006, с. 192.

    Գ.Հակոբյան, Արդարությունն ու ճշմարտությունը իրավաքաղաքական ոլորտում. որոշ բարդություններ և դրանց լուծումները // «Վէմ» համահայկական հանդես, Եր., 2020, ԺԲ (ԺԸ), թիվ 1 (69), էջ 130-153)։ Գ. Հակոբյան, Ճշմարիտի էության բացատրման և սահմանման խնդրահարույց բնույթը // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2020 № 3 (33), էջ 39-50)։

    Օգոստինոս Երանելի, Խոստովանություններ, Եր., 2008, էջ 292-293։

    Губанов Н.Н., Губанов Н.И., Критерии в системе научного знания //Журнал«Гуманитарный вестник» МГТУ им. Н.Э. Баумана, Раздел: Гуманитарные науки в техническом университете, Рубрика: Философские науки, М., 2016, вып. 2, С. 5.

    Գևորգյան Հ. Ա., Բաղդասարյան Վ. Խ., Տրամաբանություն, Եր., 2015, էջ 63-64, Բրուտյան Գ. Ա., Տրամաբանության դասընթաց։ Դասագիրք բուհերի համար, Եր., 1987, էջ 90։

    Popper K., The Poverty of Historicism,New York, 1964, էջ 27։

    Фреге Г., Мысль. Логические исследования // Логика и логическая семантика: Сборник трудов, М., 2000, էջ 326-342։

    Аристотель, Метафизика, Сочинения в четырех томах, том 1, М., 1976, С. 141։ Կամ՝ Glanzberg M., "Truth", Introduction // The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2018 Edition), Edward N. Zalta (ed.), URL = https://plato.stanford.edu/archives/fall2018/entries/truth/ (մուտք՝ 23.12.19)։ Կամ՝ Губанов Н. И., Губанов Н. Н.,Об универсальной концепции истины // Вестник ВГУ, Научные доклады, Серия: Философия, №.3,2016, էջ 24, էջեր 21-32։ Կամ՝ Губанов Н. И., Губанов Н. Н.,Об универсальной концепции истины // Вестник ВГУ, Научные доклады, Серия: Философия, №.3,Воронеж,2016, էջ 26։

    Դավիթ Անհաղթ, Փիլիսոփայության սահմանումները // Երկեր, Եր.,1980, էջ 46։

    Шлик M.,Будущее философии // Путь в философию: Антология., М.,2001, էջ 72-75։

    Антаков С.М., Фундаментализм и его отрицания в философии науки (наука как предмет философии) // Вестник Нижегородского университета им. Н.И. Лобачевского: Социальные науки, Нижний Новгород, 2007, № 1, с. 301.

    CarabineDeirdre, TheUnknownGod: NegativeTheologyInThePlatonicTradition: PlatotoEriugena, Louvain, 1995, էջ 21։

    Kempers B., The Fame of Fake, Dionysius The Areopagite: Fabrication, Falsification, and The “Cloud Of Unknowing” // How the West Was Won: Essays on Literary Imagination, the Canon, and the Christian Middle Ages for Burcht Pranger, Brill’s studies in intellectual history; v. 188, Leiden-Boston, 2010, p. 310.

    Զաքարյան Ս., Աստծո անվանումների հարցը Գրիգոր Տաթևացու ուսմունքում // «Հայագիտության հարցեր»,Եր., 2021, թիվ 2 (23), էջ 174։

    Чанышев А. Н.,Начало философии, М., 1982, С. 11.

    Melamed Y., “Omnis determinatio est negatio”: determination, negation, and self-negation in Spinoza, Kant, and Hegel, Spinoza and German Idealism, edited by Eckart Förster and Yitzhak Y. Melamed, New York, 2012, էջ 176, 196 ևայլն։

    Чанышев А. Н., Курс лекций по древней философии, М., 1981, С. 204.

    Գևորգյան Հ. Ա., Բաղդասարյան Վ. Խ., Տրամաբանություն, Եր., էջ 93։

    Բրուտյան Գ. Ա., Տրամաբանության դասընթաց։ Դասագիրք բուհերի համար, Եր., 1987, էջ 68-69։

    ,A. Baker, "Simplicity" // The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2022 Edition), Edward N. Zalta (ed.), Metaphysics Research Lab, Stanford University, 2020, ենթագլուխներ՝ 3.2-6.3, https://plato.stanford.edu/archives/sum2022/entries/simplicity/ (մուտք՝ 26. 08. 22 թ.), Губанов Н.Н., Губанов Н.И., Критерии в системе научного знания //Журнал «Гуманитарный вестник» МГТУ им. Н.Э. Баумана, Раздел: Гуманитарные науки в техническом университете, Рубрика: Философские науки,М., 2016, вып. 2, էջ 12, և այլք։

    Բերգսոն Ա., Մետաֆիզիկայի ներածություն, Ստեղծարար էվոլյուցիա, Եր., 2003, էջ 343։

    Գ.Հակոբյան,Իրավաքաղաքական խոսույթի ոչճշմարիտ տարրերի շուրջ // «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», Եր., 2020 № 1 (31), էջ 32։

    Arendt H., Truth and Politics // Truth: engagements across philosophical traditions, edited by José Medina andDavid Wood,Malden, 2005, P. 297.

    Popper K., The Logic of Scientific Discovery, London and New York, 2002, p. 8.

    Popper K. R., The open Society and Its Enemies, Addenda, Princeton, 2013, p. 491.

    Popper R. K., Conjectures and Refutations, The Growth of Scientific Knowledge, New York, 1962, էջ 51, 429 և այլն։

    Popper E. K., Conjectures and Refutations, The Growth of Scientific Knowledge, New York, London, Basic Books, 1962,p. 236.

    Բրուտյան Գ. Ա., Տրամաբանության դասընթաց։ Դասագիրք բուհերի համար, Եր., 1987, էջ 68-69։

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Արժեքային կողմնորոշումների փոփոխությունները երիտասարդների շրջանում

    Նարինե Խաչատրյան , Անի Գրիգորյան, Աստղիկ Սերոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածի նպատակն է համեմատել երիտասարդների արժեքային կողմնորոշումները վերջին տասը տարվա կտրվածքով Հայաստանում։ Ուսումնասիրության համար մեթոդաբանական հիմք է ծառայել Շ. Շվարցի բազային արժեքների տեսությունը, որտեղ առանձնացվում են 10 արժեքային կողմնորոշումներ։ Արդյունքները ցույց են տալիս, որ ինքնուրույնությունը՝ որպես նոր փորձառությանը բաց լինելու արժեքային կողմնորոշում, և անվտանգությունը՝ որպես պահպանողական արժեքային կողմնորոշում, լինելով կարևոր արժեքներ 2011թ. երիտասարդների համար, ավելի են կարևորվել 2022թ.-ին։  Երիտասարդների արժեքային կողմնորոշումներում տասը տարվա կտրվածքով տեսանելի է անցում ինքնահաստատմանն ուղղված՝ իշխանության որպես սոցիալական դիրք ձեռքբերելու և պահպանելու արժեքային կողմնորոշումից դեպի ինքնահաղթահարմանն ուղղված՝ ունիվերսալիզմի որպես մարդու իրավունքների կարևորման արժեքային կողմնորոշումը։

    Հղումներ

    Штомпка П. (2001) Социальное изменение как травма. Социологические исследования 1, էջ 1-16։

    Խաչատրյան Ն.Գ., Մանուսյան Ս.Հ., Սերոբյան Ա.Կ., Գրիգորյան Ն.Ա., Հակոբջանյան Ա.Ռ. (2014) Մշակույթ, արժեքներ, համոզմունքներ. վարքի կողմնորոշիչները փոփոխվող հայ հասարակությունում.-Երևան։ Հեղ. հրատ. էջ 26:

    Arnett, J. J. Emerging adulthood: The winding road from the late teens through the twenties. New York: Oxford University Press, 2004, 270 էջ։

    Schwartz, S.H. (2013) Value priorities and behavior: Applying. In The psychology of values: The Ontario symposium, Vol.8 էջ 1-24։ Schwartz, S., Bardi, A. (2001). Value hierarchies across cultures: Taking a similarities perspective. Journal of cross-cultural Psychology, 32(3), էջ 268-290.

    Schwartz, S. H. (2011). Values: Cultural and individual. In F. J. R. van de Vijver, A. Chasiotis, & S. M. Breugelmans (Eds.), Fundamental questions in cross-cultural psychology, Cambridge University Press, էջ 463-493, https://doi.org/10.1017/CBO9780511974090.019։

    Schwartz, S. H. (2006). Basic human values: An overview. (Retrieved from https://uranos.ch/research/references/Schwartz_2006/Schwartzpaper.pdf 23.06.2022)

    Schwartz, S. H. (2007). Basic human values: Theory, measurement, and applications. Revue française de sociologie, 47(4), էջ 929-968.

    Սերոբյան Ա. Կ., Գրիգորյան Ա.Կ., Խաչատրյան Ն. Գ. Անձի դիսպոզիցիոնալ գծեր և սոցիալ-մշակութային կողմնորոշումներ. հոգեչափողական գործիքների տեղայնացում: Գիտամեթոդական ձեռնարկ. -Եր., ԵՊՀ հրատ., 2021, 128 էջ:

    Карандашев В.Н. Методика Шварца для изучения ценностей личности: концепция и методическое руководство. - СПб.: Речь, 2004. – 70 էջ։

    Ho, R. (2006). Handbook of univariate and multivariate data analysis and interpretation with SPSS. Boca Raton: Chapman & Hall/CRC.