Հտ․ 14 No. 1 (40) (2023)

Հրատարակվել է: 2023-03-17

Ամբողջական թողարկումը

PHILOSOPHY

  • PHILOSOPHY

    Գրիգոր Տաթևացու գեղագիտական հայացքները

    Սեյրան Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում վեր­լուծ­վում են Տաթ­ևի հա­մալ­սա­րա­նի նշա­նա­վոր աստ­վա­ծա­բան-փի­լի­սո­փա սուրբ Գ­րի­գոր Տաթ­ևա­ցու (1346-1409) գե­ղա­գի­տա­կան հա­յացք­նե­րը, ի մաս­նա­վո­րի՝ գե­ղե­ցի­կի մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը՝ նրա աստ­վա­­ծա­բա­նա­կան-բնա­զան­ցա­կան, մար­դա­բա­նա­կան և բա­րո­յա­գի­տա­կան ըմբռ­նում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Տաթ­ևա­ցու գե­ղա­գի­տա­կան հա­յացք­նե­րի, գե­ղե­ցի­կի, ար­վես­տի, ար­հես­տի, աստ­վա­ծա­յին և մարդ­կա­յին ստեղ­ծա­գոր­ծութ­յան մա­սին ուս­մուն­քի հիմ­քում ըն­կած են կրո­նաաստ­վա­ծա­բա­նա­կան աշ­խար­հա­յաց­քի (մի­աստ­վա­ծա­պաշ­տութ­յան, ա­րար­չա­պաշ­տութ­յան, նյու­թա­կան-զգա­յա­կան ո­լոր­տի նկատ­մամբ հոգ­ևո­րի գե­րա­զան­ցութ­յան, սիմ­վո­լիզ­մի, այ­լա­բա­նութ­յան և­ այլն) սկզբունք­նե­րը և դ­րանց հա­մա­հունչ կամ դրանց հար­մա­րեց­ված փի­լի­սո­փա­յա­կան ըմբռ­նում­նե­րը։ Ն­րա գե­ղա­գի­տա­կան հա­յացք­նե­րը հա­մադ­րա­կան բնույ­թի են, ին­չը պայ­մա­նա­վոր­ված է ինչ­պես միջ­նա­դար­յան մտա­ծո­ղութ­յա­նը բնո­րոշ հոգ­ևոր գոր­ծու­նեութ­յան ո­լորտ­նե­րի չտար­բե­րակ­վա­ծութ­յամբ, այն­պես էլ գե­ղա­գի­տա­կան տար­բեր ա­վան­դույթ­նե­րի (աստ­վա­ծա­բա­նա­կան-ե­կե­ղե­ցա­կան, խորհր­դազ­գա­ցա­կան, ճգնա­վո­րա­կան և­ աշ­խար­հիկ-փի­լի­սո­փա­յա­կան) հա­մա­տեղ­մամբ։ Նա ա­ռանձ­նաց­նում է գերբ­նա­կան/աստ­վա­ծա­յին և բ­նա­կան/ մարդ­կա­յին գե­ղեց­կութ­յուն­ներ, ա­րար­ված աշ­խար­հում առ­կա գե­ղեց­կութ­յան տար­բեր աս­տի­ճան­ներ, արժ­ևո­րում և խորհր­դա­պաշ­տո­րեն ու այ­լա­բա­նո­րեն մեկ­նա­բա­նում երկ­րա­յին գե­ղեց­կութ­յուն­նե­րը, գե­ղե­ցի­կին վե­րագ­րում փոխ­կա­պակց­ված ու ի­րար լրաց­նող՝ կա­տա­րե­լութ­յան, չա­փա­վո­րութ­յան, հա­մա­մաս­նութ­յան, մաք­րութ­յան (փայ­լի, գույ­նի, լույ­սի), ներ­դաշ­նա­կութ­յան և­ ամ­բող­ջա­կա­նութ­յան հատ­կութ­յուն­ներ։ Գե­ղե­ցի­կը, օբ­յեկ­տիվ հատ­կութ­յուն­նե­րից զատ, ու­նի նաև սուբ­յեկ­տիվ ե­րան­գա­վո­րում, ո­րը կապ­ված է մար­դու ճա­նա­չո­ղա­կան և գ­նա­հա­տո­ղա­կան ու­նա­կութ­յուն­նե­րի հետ։ Տաթ­ևա­ցու մտա­ծում­նե­րում գե­ղե­ցի­կի ըն­կա­լու­մը շաղ­կապ­ված է բա­րո­յա­գի­տա­կան ըմբռ­նում­նե­րի՝ բա­րու և չա­րի, մար­դու կյան­քի ի­մաս­տի և­ աշ­խար­հում նրա գտնվե­լու նպա­տա­կի հետ։ Նա բա­րին նույ­նաց­նում է գե­ղե­ցի­կի հետ, իսկ չա­րը՝ տգե­ղի ու այ­լան­դա­կի, բա­րին ու գե­ղե­ցի­կը ի­մաս­տա­վո­րում «մեղ­սա­գոր­ծութ­յուն-փրկութ­յուն» հա­րա­ցույ­ցի տե­սանկ­յու­նից։ Ընդ­հա­նուր առ­մամբ Տաթ­ևա­ցին պաշտ­պա­նում է գե­ղա­գի­տա­կան այն տե­սութ­յու­նը, ըստ ո­րի՝ թեև գե­ղե­ցի­կը և ճշ­մա­րիտ ստեղ­ծա­գոր­ծութ­յու­նը գտնվում են աստ­վա­ծա­յին աշ­խար­հում և հոգ­ևոր ո­լոր­տում, այ­նու­հան­դերձ դրանց ի­մա­ցու­մը և գե­ղա­գի­տա­կան ըն­կա­լումն սկսվում են զգա­յա­հա­սու ի­րե­րի ու եր­ևույթ­նե­րի աշ­խար­հից, այ­սինքն՝ աստ­վա­ծա­յի­նից ու հոգ­ևո­րից զատ՝ կար­ևոր­վում է երկ­րա­յին գե­ղեց­կութ­յուն­նե­րի և մարդ­կա­յին ար­վես­տի ու ար­հես­տի արդ­յունք­նե­րի գե­ղա­գի­տա­կան նշա­նա­կութ­յու­նը

    Հղումներ

    Гуревич А. Категории средневековой культуры. М., 1970, էջ 11։

    Հակոբյան Հ․ Հ․, Գրիգոր Տաթևացին արվեստի մասին, «Պատմաբանասիրական հանդես», 1973, թիվ 4, էջ 105-112, Միրզոյան Ա., Գրիգոր Տաթևացին և գեղեցիկի խնդիրը, «Հայ էսթետիկական մտքի պատմությունից», հ. 4. Եր., 2002, էջ 66-73։

    Պլատոն, Երկեր չորս հատորով, հ. 3. Եր., 2011, էջ 112։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, Կ. Պոլիս, 1740, էջ 500։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, Կ. Պոլիս, 1746, էջ 17։

    Ле Гофф Ж. Цивилизация средневекового Запада, М., 1992, с. 307.

    Գրիգոր Տաթևացի, Ընդդէմ կորուսեալ ազգին տաճկաց..., «Կիւլէսէրեան Բ., Իսլամը հայ մատենագրութեան մէջ, Ա. Գրիգորի Տաթեւացւոյ Ընդդէմ տաճկաց, Բ. Ի քաշունէ քաղածու, Վիեննա, 1930» գրքում, էջ 139։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ձմեռան հատոր, էջ 686։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 271։

    Այդ մասին տե՛ս Лосев А. Ф. Эстетика Возрождения. М., 1978. էջ 150-151։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 776։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 296։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 138։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք հարցմանց, էջ 271։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, էջ էջ 63։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 67:

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 37։

    Ս. Գրիգոր Տաթևացի, Սողոմոնի առակների մեկնությունը, Եր., 2000, էջ 141։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 156։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութան, որ կոչի Ամառան հատոր, էջ 254։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 454։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 195։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 64։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, էջ 345։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ամառան հատոր, էջ 588։

    Գրիգոր Տաթևացի, Գիրք որ կոչի Ոսկեփորիկ, էջ 64։

  • PHILOSOPHY

    Բեմականացված հասարակություն․ դիմակով մարդը

    Օվսաննա Նահապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժա­մա­նա­կա­կից «ա­րագ ժա­մա­նակ­նե­րի» աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձութ­յուն­ներն ա­սես խա­թա­րել են ժա­մա­նա­կի օբ­յեկ­տիվ զգա­ցո­ղութ­յու­նը: Սո­ցիալ-մշա­կու­թա­յին ար­մա­տա­կան ո­րոշ փո­խա­կեր­պում­ներ ոչ միայն ար­ժեզր­կում են կյան­քի կազ­մա­կերպ­ման ու կա­նո­նա­կարգ­ման եր­բեմ­նի սո­վո­րույթ­նե­րի, ա­վան­դույթ­նե­րի ու բա­րո­յա­կան նոր­մե­րի դերն ու նշա­նա­կութ­յու­նը, այլև ջլա­տում ու աղ­ճա­տում սո­ցիա­լա­կան ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը։ Ըստ էութ­յան մարդ­կութ­յու­նը այլևս ապ­րում է մի աշ­խար­հում, ո­րը օբ­յեկ­տիվ, սուբ­յեկ­տիվ, վիր­տո­ւալ և պատ­րան­քա­յին ի­րա­կա­նութ­յուն­նե­րի մի յու­րօ­րի­նակ խառ­նա­տե­ղում (սիմ­բիոզ) է, և­ որ­տեղ ա­վան­դա­կան կազ­մա­կերպ­ված հա­սա­րա­կութ­յան մար­դը անն­կատ վե­րած­վում է սո­ցիա­լա­կան զա­նա­զան բե­մա­կա­նա­ցում­նե­րի մարդ-դե­կո­րի, ո­րը յու­րա­քանչ­յուր ա­րա­րում պար­տա­վոր է ի­րեն վե­րագր­ված դե­րին հա­մա­պա­տաս­խան դի­մակ կրել:

    Գո­յա­բա­նա­կան ա­ռու­մով թերևս դժվար է մար­դուն տար­բե­րել իր դի­մա­կից, քա­նի որ այն ձևա­վոր­վում է մարդ­կա­յին ան­հա­տա­կա­նութ­յան սո­ցիա­լա­կա­նաց­մա­նը զու­գըն­թաց։ Վեր­ջի­վեր­ջո, ան­հա­տը անձ է դառ­նում այն ժա­մա­նակ, երբ յու­րաց­նում է տվյալ հա­սա­րա­կութ­յան կյան­քի կազ­մա­կերպ­ման մշա­կույ­թով նա­խա­տես­ված ո­րո­շա­կի սո­ցիա­լա­կան դե­րեր և դ­րանց հա­մա­պա­տաս­խան սո­ցիա­լա­կան դի­մակ­ներ։ Այս տե­սա­կե­տից կա­րե­լի է ա­սել, որ սո­ցիա­լա­կան դերն ու հա­մա­պա­տաս­խան դի­մա­կը ոչ միայն հստակ ուր­վագ­ծում են մարդ­կա­յին կյան­քին մշտա­պես ու­ղե­կից թվաց­յա­լի, ձևա­կա­նի և­ ի­րա­կա­նի սահ­ման­նե­րը, ին­չը ինք­նաըն­կալ­ման կար­ևոր պայ­ման է, այլև կա­տա­րում են մար­դու նե­րաշ­խարհն ար­տա­քին աշ­խար­հի հետ կամր­ջո­ղի դեր։ Արդ­յուն­քում, ինչ­պես ա­սում են, ցան­կա­ցած դեմք դառ­նում է ա­զա­տո­րեն ընտր­ված դի­մակ, իսկ դի­մա­կը՝ հան­րա­յին դեմք։

       

    Հղումներ

    Декарт Р., Сочиненич в 2томах, Т.1, М.;1989, էջ 573:

    Агамбмен Дж. Нагота. М.,2014, էջ 79։

    Дебор Г. Общество спектакля, М., 2020, էջ 32։

    Бодрийяр Ж., Общество потребления, М., 2020, էջ 256:

    Կոբո Ա․, Ուրիշի դեմքը//Երեք վեպ/, Եր․,1985, էջ 330։

    Юнг К․ Психологические типы, Минск, 2017, էջ 449։

    Евреинов Н. Н. Демон театральности, М., 2002, էջ 45։

    Фромм Э. Бегство от свободы.Человек для себя.М.,2006, էջ 149։

    Сеннет Р., Падение публичного человека, М., 2002, էջ 48:

    Кон И.С. Люди и роли // Новый мир. 1970. № 12. էջ 39։

    Сеннет Р., Падение публичного человека, М., 2002, էջ 26:

    Швейцер А., Культура и этика, М., 2016, էջ 104։

    Кули Ч. Х., Человеческая природа и социальный порядок․ М., 2000, էջ. 320։

    Бодрийяр Ж., Общество потребления, М., 2020, էջ 306:

    Мид Дж. Г. Аз и Я // Американская социологическая мысль / , М. ,էջ 126։

    Маркузе Г., Одномерный человек, М., 1994, էջ 30:

    Агамбмен Дж. Нагота. М., 2014, էջ 76:

    Сеннет Р. Падение публичного человека. М.; 2002. էջ 383։

  • PHILOSOPHY

    Ինքնության շարունակականության հիմնահարցը միջսերնդային երկխոսության պայմաններում

    Համլետ Սիմոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում, սո­ցիոմ­շա­կու­թա­յին ան­վեր­ջա­նա­լի փո­խա­կեր­պում­նե­րին զու­գա­հեռ, փոխ­վում են նաև մարդ­կանց պատ­կե­րա­ցում­ներն ու հա­մոզ­մունք­նե­րը, վե­րա­կազ­մա­վոր­վում է մարդ­կանց ար­ժե­հա­մա­կար­գը, ի հայտ են գա­լիս նո­րա­նոր մար­տահ­րա­վեր­ներ ու վեր­ջին­նե­րիս դի­մա­կա­յե­լու նոր՝ նա­խորդ­նե­րից լիո­վին տար­բեր­վող, հա­ճախ նաև բա­ցա­սող ա­ռաջ­նա­հեր­թու­թ­յուն­ներ: Սո­ցիա­լա­կան հա­մա­կար­գե­րին մշա­կու­թա­յին տրավ­մա­ներ հասց­նող ակն­թար­թա­յին փո­փո­խութ­յուն­նե­րը, հա­մաշ­խար­հայ­նաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի հետ­ևան­քով մշա­կույթ­նե­րի ու առ­հա­սա­րակ մարդ­կա­յին կե­ցութ­յան ստան­դար­տաց­մա­նը տա­նող ան­խու­սա­փե­լի հե­ռան­կա­րը ա­ռանց ա­վե­լորդ ջան­քե­րի տար­րա­լու­ծում ու ա­նէաց­նում են կո­լեկ­տիվ ինք­նութ­յան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը: Ի­րա­վի­ճակն ա­վե­լի է սրվում, երբ թա­տե­րա­բե­մում հայտն­վում է ազ­գա­յին ինք­նութ­յան՝ ա­պա­գա սե­րունդ­նե­րին ա­վան­դե­լու հիմ­նա­հար­ցը, հան­գա­մանք, ո­րը են­թադ­րում է անց­յա­լի փոր­ձի ո­րո­շա­կի ի­մաս­տա­վո­րում, ներ­կա­յի յու­րա­ցում ու կա­յուն ա­պա­գա­յի կա­ռու­ցար­կում: Այս­պի­սի հան­գա­մանք­նե­րում, երբ ինք­նութ­յան շա­րու­նա­կա­կա­նութ­յան խո­սույթն ա­ռե­րես­վում է նման բար­դութ­յուն­նե­րի, միջ­սերն­դա­յին պատ­շաճ երկ­խո­սութ­յու­նը դառ­նում է սո­ցիա­լա­կան հա­մա­կար­գե­րի կա­ռու­ցո­ղա­կա­նութ­յան և կա­յու­նութ­յան ե­րաշ­խիք­նե­րից։

    Հոդ­վա­ծում միջ­սերն­դա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում վեր­լուծ­վում է ազ­գա­յին ինք­նութ­յան շա­րու­նա­կա­կա­նութ­յան հիմ­նախն­դի­րը՝ անդ­րա­դառ­նա­լով անց­յա­լի կեն­սա­փոր­ձի նե­րառ­վա­ծութ­յա­նը պոստ­ֆի­գու­րա­տիվ, կո­ֆի­գու­րա­տիվ և պ­րե­ֆի­գու­րա­տիվ մշա­կույթ­նե­րում: Հիմն­վե­լով վե­րոնշ­յալ մշա­կույթ­նե­րում միջ­սերն­դա­յին փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մար­ժեք մո­դել­նե­րի վրա՝ աշ­խա­տան­քում անդ­րա­դարձ է կա­տար­վում նաև ինք­նութ­յան ուղ­ղա­հա­յաց (ժա­մա­նա­կա­յին) և հո­րի­զո­նա­կան (տա­րա­ծա­կան) չա­փում­նե­րին։ Քն­նարկ­վում են միջ­սերն­դա­յին հա­մե­րաշ­խութ­յան, սե­րունդ­նե­րի միջև կա­ռու­ցո­ղա­կան երկ­խո­սութ­յան կար­ևո­րութ­յու­նը, ինչ­պես նաև թե­մա­յին առնչ­վող ո­րոշ գործ­նա­կան օ­րի­նակ­ներ։

    Հղումներ

    Զաքարյան Ս․, Հայոց ինքնության հիմնահարցեր, ԵՊՀ հրատ․, Եր․, 2020, էջ 7:

    Հարությունյան Է․, Ազգային ինքնություն. «սերունդների աշխարհ» և «ժամանակակիցների աշխարհ» | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 2 (29), Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2019, էջ 13:

    Mannheim K., The Problem of Generations, in Essays on The Sociology of Knowledge, ed․ by Kecskemeti P., Routledge and Kegan Paul Ltd, London, 1952, էջ 292-312.

    Cruz-Saco M. A., Intergenerational Solidarity, in Cruz-Saco M. A., Zelenev S. (Eds.), Intergenerational Solidarity, Palgrave Macmillan, New York, 2010, էջ 9-10:

    Полюшкевич О. А., Солидарность поколений, МОНОГРАФИЯ, Изд-во ИГУ, Иркутск 2014, էջ 18-19:

    Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, Natural History Press, New York, 1970, p. 1.

    Հարությունյան Է․, Հուզական և հայեցողական կյանքի մշակույթ. հիմունքների բացահայտման պարադոքսը | «Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն», № 3 (39), Երևանի պետական համալսարանի հրատարակչություն, Երևան, 2022, էջ 13:

    Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, p. 21.

    Habermas J., Legitimation Crisis, Polity Press, Cambridge, 1988, էջ 68-74։

    Sztompka P., Cultural Trauma: The Other Face of Social Change, European Journal of Social Theory 3(4), Thousand Oaks, 2000, էջ 449-466։

    Mead M., Culture and Commitment: A Study of the Generation Gap, p. 62.

    Lyotard J. F., The Postmodern Condition: A Report on Knowledge, Introduction, University of Minnesota Press, Minneapolis, 1984.

PSYCHOLOGY

  • PSYCHOLOGY

    Տնտեսական վարքի իրադրային մոդելի հոգեբանական առանձնահատկությունները

    Կարլեն Ոսկանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տն­տե­սա­կան վար­քի մո­դե­լա­վոր­ման խնդի­րը, որն ա­վան­դա­բար տնտե­սա­գի­տութ­յան ու­սում­նա­սի­րութ­յան տի­րույ­թում է ե­ղել, այ­սօր դար­ձել է նաև փի­լի­սո­փա­յութ­յան, սո­ցիո­լո­գիա­յի, հո­գե­բա­նութ­յան, ի­րա­վա­գի­տութ­յան հե­տա­զո­տութ­յուն­նե­րի ա­ռար­կա: Խնդ­րի հան­դեպ միջ­գի­տա­կար­գա­յին հե­տաքրք­րու­թ­յու­նը պա­տա­հա­կան չէ, քա­նի որ տնտե­սա­կան վար­քի դրսևո­րում­նե­րի պատ­ճառ­նե­րին և­ օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րին առնչ­վող հար­ցե­րը հա­սա­րա­կա­կան կար­ևոր նշա­նա­կութ­յուն են ձեռք բե­րել: Հա­սա­րա­կութ­յան ան­դամ­նե­րի՝ որ­պես սպա­ռող­նե­րի տնտե­սա­կան վարքն այ­սօր դար­ձել է ան­կան­խա­տե­սե­լի և չի են­թարկ­վում տնտե­սա­գի­տա­կան հաշ­վար­կա­յին ալ­գո­րիթմ­նե­րին: Պ­րակ­տի­կան ցույց է տա­լիս, որ տնտե­սութ­յան կա­ռա­վար­ման շատ հար­ցե­րի լու­ծում­ներ, ո­րոնք ի­րա­կա­նաց­վում են տնտե­սա­գի­տա­կան նոր­մա­տի­վա­յին մո­տեց­մամբ, ֆի­նան­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րից ել­նե­լով, չեն բա­վա­րա­րում հա­սա­րա­կութ­յան ներ­կա­յիս պա­հանջ­նե­րը: Ա­ռա­ջա­ցել է տնտե­սա­կան վար­քի այն­պի­սի օ­րի­նա­չա­փութ­յուն­նե­րի բա­ցա­հայտ­ման անհ­րա­ժեշ­տութ­յուն, ո­րոնք դուրս են մնա­ցել տնտե­սա­գի­տա­կան տե­սութ­յուն­նե­րի հե­տա­զո­տութ­յան շրջա­նա­կից և կա­րիք ու­նեն հա­րա­կից ո­լորտ­նե­րում ի­րա­կա­նաց­վող հե­տա­զո­տութ­յուն­նե­րի: Տար­բեր մե­թոդ­նե­րի կի­րառ­մամբ կա­ռուց­վում են մար­դու տնտե­սա­կան վար­քի տա­րա­տե­սակ մո­դել­ներ, սահ­ման­վում վար­քի արդ­յու­նա­վե­տութ­յան ցու­ցա­նիշ­ներ: Ա­ռա­վել կի­րա­ռե­լի են դար­ձել այն մո­դել­նե­րը, ո­րոն­ցում հաշ­վի են առն­ված ոչ միայն տնտե­սա­կան, այլև հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րով և­ ան­ձի ան­հա­տա­կան-հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված գոր­ծոն­նե­րը: Այս հա­մա­տեքս­տում հո­գե­բա­նա­կան գի­տութ­յան մեջ ար­դիա­կան են դար­ձել տնտե­սա­կան վար­քի հիմ­նախնդ­րին առնչ­վող այն­պի­սի հե­տա­զո­տութ­յուն­նե­րը, ո­րոն­ցում հաշ­վի են առն­վում նաև ան­ձի ան­հա­տա­կան և­ էթ­նո­հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը:

    Հոդ­վա­ծում դի­տարկ­վում է ան­ձի տնտե­սա­կան վար­քի ին­դուկ­տիվ մո­դե­լը, ո­րը ձևա­վոր­վել է 2018-2022 թվա­կան­նե­րին ի­րա­կա­նաց­ված փոր­ձե­րի հի­ման վրա: Դ­րա­նում ան­հա­տա­կան-հո­գե­բա­նա­կան ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը և սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան գոր­ծոն­նե­րը հան­դես են գա­լիս որ­պես ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խա­կան­ներ: Մո­դե­լը բնույ­թով ի­րադ­րա­յին է, քա­նի որ ար­տա­ցո­լում է ան­ձի տնտե­սա­կան վար­քի հո­գե­բա­նա­կան բնու­թա­գի­րը փոքր ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում:

     

    Հղումներ

    Ավանեսյան Հ. Մ. Փորձարարական հոգեբանություն, Ուսումնական ձեռնարկ, Եր., Եդիթ Պրինտ, 2010, 288 էջ:

    Herbert A. Simon. Rationality as Process and as Product of Thought. Richard T. Ely Lecture // American Economic Review, May 1978, v. 68, no. 2, p. 1–16. Саймон Г. А. Методологические основания экономики / Системные исследования. Методологические проблемы. Ежегодник 1989-1990. – М.: Наука, 1991, с. 91-109.

    Kahneman D., Tversky A. On The Reality of Cognitive Illusions // Pcychological Review. 1996, V. 103, No. 3, էջ 582-591. Kahneman D., Tversky A. Choices, Values, and Frames. Russel Sage Foundation. Cambridge University Press, – 2000, 840 p.

    Белянин А. В. Математическая психология как раздел экономической теории. //«Психология». Журнал Высшей школы экономики, 2004, т. 1, № 3, с. 106-128, էջ 111:

    Желаева С. Э. Методологические принципы исследования поведения человека в экономике // Вестник Тамбовского университета. – 2011. – № 1. – С. 179–187. – (Гуманитарные науки), էջ 186:

    Автономов В. С. Модель человека в экономической теории и других социальных науках // Теория и методология истории. Методологические основы современного экономико-политического анализа. – М.: ГУ ВШЕ, 1988, с 24-71, 37, 47,179.

    Ոսկանյան Կ․ Վ․ Անձի՝ հոգեբանական գործոններով պայմանավորված տնտեսական վարքի մոդելավորման մաթեմատիկական մոտեցման առանձնահատկությունները, «Բանբեր Երևանի համալսարանի», Փիլիսոփայություն, Հոգեբանություն, № 3 (33), Երևան, 2020, էջ 62-77: Ոսկանյան Կ․ Վ․ Ապրանքագնային տարածության մաթեմատիկական մոդելը և նրա կիրառումը տնտեսական վարքի հոգեբանական հետազոտություններում, Լրաբեր Հայ-ռուսական համալսարանի: Սերիա՝ հումանիտար և հասարակական գիտություններ, ՀՌՀ հրատ., № 3 (36), Երևան, 2020, էջ 58-84:

    Моросонова В. И. Индивидуальные особенности осознанной саморегуляции произвольной активности человека // Вестник моск. ун-та, серия 14, Психология. – 2010. – № 2. – С. 36-45.

    Корнилова Т. В. Психология неопределенности: единство интеллектуально-личностной регуляции решений и выборов // Психологический журнал, 2013, 34(3),- с.89-100.

    Schwartz, S. H. (2014). National culture as value orientations: Consequences of value differences and cultural distance. In V. Ginsburgh & D. Throsby (Eds.), Handbook of the economics of art and culture (Vol. 2, pp. 547–586). Amsterdam: Elsevier/North Holland. Schwartz, S. H. (2015). Basic individual values: Sources and consequences. In D. Sander & T. Brosch (Eds.), Handbook of value (pp. 63–84). Oxford, UK: Oxford University Press. Schwartz, S. H. (2017). The refined theory of basic values. In S. Roccas & L. Sagiv (Eds.), Values and behavior: Taking a cross-cultural perspective (pp. 51–72). Cham: Springer.

  • PSYCHOLOGY

    Անձնային գծերի և դրդապատճառների դերը մանկավարժների կոմպետենցիաների դրսևորումներում

    Վարդուհի Պապոյան, ԱԼԻՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ, ԴԻԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ՄԻԼԵՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում ու­սում­նա­սիր­վում և կար­ևոր­վում են անձ­նա­յին գծե­րը, ան­ձի ո­րակ­նե­րը և դր­դա­պատ­ճառ­նե­րը, ո­րոնք ման­կա­վարժ­նե­րի կա­րո­ղու­նա­կութ­յուն­նե­րի ձևա­վոր­ման և զար­գաց­ման հիմք են։ Անձ­նա­յին գծերն ու ան­ձի ո­րակ­նե­րը, ո­րոնք բխում են ա­վե­լի կա­յուն ան­ձա­յին բնու­թագ­րիչ­նե­րից, ինչ­պես նաև դրդա­պատ­ճառ­նե­րը ոչ միայն ման­կա­վար­ժի գոր­ծու­նեութ­յան, այլև նրա մաս­նա­գի­տա­կան ու­նա­կութ­յուն­նե­րի հիմ­նա­րար մասն են։

    Հե­տա­զո­տութ­յունն ի­րա­կա­նաց­վել է ՀՀ ինչ­պես քա­ղա­քա­յին, այն­պես էլ հա­մայն­քա­յին դպրոց­նե­րի 115 ման­կա­վարժ­նե­րի շրջա­նում։ Տվ­յալ­նե­րից վա­լի­դութ­յան պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րել են 99 հե­տա­զոտ­վող­նե­րի արդ­յունք­նե­րը։ Հե­տա­զո­տութ­յան հա­մար օգ­տա­գործ­վել է ան­ձի հինգգոր­ծո­նա­յին մո­դե­լը՝ անձ­նա­յին ո­րակ­նե­րի և մո­տի­վա­ցիա­յի միջև փոխ­հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը պար­զե­լու նպա­տա­կով: Արդ­յունք­նե­րի վեր­լու­ծութ­յու­նը հա­վաս­տում է, որ կա­րո­ղու­նա­կութ­յան ձևա­վոր­ման և զար­գաց­ման հա­մար ման­կա­վարժ­նե­րի շրջա­նում նշա­նա­կա­լի է այն­պի­սի անձ­նա­յին ո­րակ­նե­րի դե­րը, ինչ­պի­սիք են բար­յա­ցա­կա­մութ­յու­նը, գի­տակց­վա­ծութ­յու­նը, փոր­ձի նկատ­մամբ բաց լի­նե­լը, հա­ղոր­դակց­ման բնու­թագ­րե­րը և ներ­քին մո­տի­վա­ցիան: Ներ­քին մո­տի­վա­ցիան, ի տար­բե­րութ­յուն ար­տա­քի­նի, ներ­կա­յաց­վում է որ­պես բա­վա­րար­վա­ծութ­յուն բուն գոր­ծըն­թա­ցից և­ աշ­խա­տան­քի արդ­յուն­քից, ինչ­պես նաև դի­տարկ­վում է տվյալ գոր­ծու­նեութ­յան մեջ որ­պես ա­ռա­վել ամ­բող­ջա­կան ինք­նաի­րաց­ման հնա­րա­վո­րութ­յուն: Այն դրսևոր­վում է, երբ ման­կա­վար­ժի գոր­ծու­նեութ­յու­նը ա­ռաջ­նա­յին նշա­նա­կութ­յուն է ու­նե­նում ան­ձի հա­մար։

    Հղումներ

    Fischer A., Neubert J., The multiple faces of complex problems: A model of problem solving competency and its implications for training and assessment, Journal of Dynamic Decision Making, 2015, p. 2-5, DOI: https://doi.org/10.11588/jddm.2015.1.23945

    Guerrero Dante, De los Rios, Ignacio, Professional competences: a classification of international models, Procedia – Social and Behavioral Sciences 46, 2012, p. 1291

    Huseyin Ates, Ash Saylan, Investigation of pre-service science teachers’ academic self-efficacy and academic motivation toward biology, international journal of high education, N 3, 2015, p. 90-103, doi:10.5430/ijhe. v4n3p90

    Hussin Wan, 3-D stress management: Surveying the unexpected and mapping the expected, 9th International Surveyors Congress, 2007, p. 34-44

    Linga T. Murthy, E-Education integrated teacher education and research, international journal of innovative research in advanced engineering, Issue 12, Volume 3, 2016, p. 24-28

    Maksimovic J., Petrovic J., Osmanovic J., Professional competencies of future pedagogues, original scientific paper, 2015, p. 52-66, DOI: 10.17810/2015.05

    McClelland, D. C. (1973). Testing for competence rather than for "intelligence." American Psychologist, 28(1), 1–14. https://doi.org/10.1037/h0034092

    Nessipbayeva O. The competencies of the modern teacher, Pre-service and In-service teacher training, 2012, p. 148-154

    Panares Nick, Mahinay Ray Butch D., Magnaong Mala Epra B., Classroom teachers’ 21st century skills in the K to 12 basic education curriculum implementations: Basis for policy review to increase NAT scores, ResearchGate, 2021, p. 1-10

    Papoyan V., Galstyan A., Sargsyan D., (2022). Transformation of Professional Psychosocial Competencies in Crisis Conditions: Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology, 13(1 (37), p. 52–58. https://doi.org/10.46991/BYSU:E/2022.13.1.052

    Terracciano A., Abdel-Khalek A.M., Adam N., Adamovova L. and etc., National character does not reflect mean personality trait levels in 49 cultures, Science. Author manuscript, available in PMC 2009 p. 96-100, doi: 10.1126/science.1117199

    Битянова Н. Р., Психология личностного роста: практическое пособие по проведению тренинга личностного роста психологов, педагогов, социальных работников. – М.: Международная педагогическая академия, 1995, 4-9 стр.

    Климов Е.А., Психология профессионального самоопределения: 4-е изд., стер.-М.: Издательский центр «Академия», 2010, 304с.

    Сергеев А.Г. Компетентность и компетенции: монография Владим. гос. ун-т. – Владимир: Изд-во Владим. гос. ун-та, 2010. – 107 с.

    Գրիգորյան Ա., Սերոբյան Ա., Խաչատրյան Ն., Անձի դիսպոզիցիոնալ գծեր և սոցիալ-մշակութային կողմնորոշումներ. հոգեչափողական գործիքների տեղայնացում: Գիտամեթոդական ձեռնարկ. -Եր., ԵՊՀ հրատ., 2021, էջ 43-48

    Հովհաննիսյան Ս․, Մասնագիտական կողմնորոշման հիմունքներ (գործնական հոգեբանություն), ուսումնամեթոդական ձեռնարկ, - Եր․։ԵՊՀ հրատ․ 2014, 170-172 էջ

    Ստեփանյան Ռ., Գալստյան Ա., Հոգեդիագնոստիկա: Ուսումնական ձեռնարկ – Եր.: ԵՊՀ հրատ., 2012, էջ 121-128

  • PSYCHOLOGY

    Հոգեբանական ծառայությունների ոլորտում գիտական և կիրառական մոտեցումների համեմատական վերլուծություն

    Իրինա Բաբաջանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում կա­տար­վում է հո­գե­բա­նա­կան գնա­հատ­ման և պ­րակ­տիկ մե­թոդ­նե­րի (խորհր­դատ­վութ­յուն, թե­րա­պիա, թրե­նինգ, սե­մի­նար և­ այլն) կի­րառ­ման ժա­մա­նա­կա­կից մո­տե­ցում­նե­րի հա­մե­մա­տա­կան քննութ­յուն, ո­րոնք ստաց­վել են գի­տա­կան ​​գրա­կա­նութ­յան և հո­գե­բա­նա­կան կենտ­րոն­նե­րի հա­մա­ցան­ցա­յին ռե­սուրս­նե­րի բո­վան­դա­կա­յին (կոն­տենտ) վեր­լու­ծութ­յամբ: Հե­տա­զո­տութ­յան ար­դիա­կա­նութ­յու­նը պայ­մա­նա­վոր­ված է սո­ցիալ-տնտե­սա­կան և հո­գե­բա­նա­կան բնույ­թի ժա­մա­նա­կա­կից մար­տահ­րա­վեր­նե­րով և փո­խա­կեր­պում­նե­րով, ինչ­պես նաև ներ­կա­յումս հե­տա­զո­տութ­յան, խորհր­դատ­վութ­յան և թե­րա­պիա­յի պայ­ման­նե­րի ձևա­փոխ­մամբ: Դի­տում­նե­րի և գի­տա­կան ​​տե­ղե­կատ­վութ­յան ընդ­հան­րա­ցու­մը ցույց է տա­լիս, որ վեր­ջին տա­րի­նե­րի փո­փո­խութ­յուն­նե­րը ազ­դել են հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յութ­յան կող­մե­րի՝ հո­գե­բան-շա­հա­ռու փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վրա: Տե­սա­կան վեր­լու­ծութ­յու­նից եզ­րա­կաց­նում ենք, որ հոդ­ված­նե­րի և­ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի հե­ղի­նակ­նե­րը միշտ չէ, որ նշում են հո­գե­բան­նե­րի մի­ջազ­գա­յին կամ ազ­գա­յին միութ­յուն­նե­րի ըն­դու­նած չա­փա­նիշ­նե­րը: Դժ­վար է գնա­հա­տել նաև տար­բեր երկր­նե­րում կա­տար­ված ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի հա­վաս­տիութ­յու­նը, քա­նի որ հստա­կեց­ված չեն հե­տա­զո­տող հո­գե­բա­նի է­թի­կա­կան սկզբունք­նե­րը։ Այս ա­ռանձ­նա­հատ­կութ­յու­նը պարզ­վել է հո­գե­բա­նա­կան կենտ­րոն­նե­րի պաշ­տո­նա­կան ին­տեր­նե­տա­յին է­ջե­րի բո­վան­դա­կութ­յու­նը վեր­լու­ծե­լիս (ընդ­հա­նուր N=124 տար­բեր երկր­նե­րի հա­մար): Հա­մա­լիր վեր­լու­ծութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն է տվել ո­րո­շե­լու հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րի մա­տուց­ման, ա­ռաջ­խա­ղաց­ման և դիր­քա­վոր­ման ա­ռանձ­նա­հատ­կութ­յուն­նե­րը ե­րեք երկր­նե­րում (­Հա­յաս­տան, ԱՄՆ, Ռու­սաս­տան):

    Հղումներ

    Бусыгина Н. П. Методологические основания качественных исследований в психологии. Диссертация кандидат психологических наук, 19 00 01. М.: 2010

    Handbook of Qualitative Research Methods for Psychology and the Social Sciences. Ed. By John T. E. Richardson. 1996 Wiley-Blackwell, 236 p.

    Judith Green & Nicki Thorogood, (2018), Qualitative Methods for Health Research. Fourth edition. SAGE Publications Ltd, 440 p.

    Качественные и количественные методы в психолого-педагогических исследованиях: учебное пособие / С. Б. Перевозкин, Ю. М. Перевозкина, О. О. Андронникова — Новосибирск: НОУ ВПО НГИ, 2014. — 260 с.

    Blankenship, J. R. (2022). Understanding the context of assessment. In J. R. Blankenship, Assessing CEOs and senior leaders: A primer for consultants (pp. 43–67). American Psychological Association. https://doi.org/10.1037/0000264-003

    Datchi, C. C. (2022). From science to practice: Competency-based treatment planning and delivery. In C. C. Datchi. Best clinical practices for treating families in juvenile and criminal justice systems (pp. 115–124). American Psychological Association. https://doi.org/10.1037/0000285-007

    Hanson, R. K. (2022). Prediction statistics for psychological assessment. American Psychological Association. https://doi.org/10.1037/0000275-000

    Taylor, J. M., & Neimeyer, G. J. (2022). The development of the Professional Competencies Scale: Foundational, functional, and continuing competencies. Training and Education in Professional Psychology, 16(2), 112–120. https://doi.org/10.1037/tep0000383

    Carrier, S. L., Wong, D., Lawrence, K., & McKay, A. (2022). Preliminary validation of a new competency tool for evaluating assessment skills in professional psychology trainees. Training and Education in Professional Psychology, 16(2), 166–172. https://doi.org/10.1037/tep0000394

    Botanov, Y., Cooper, L. D., Bertagnolli, A., & Washburn, J. J. (2022). Methods of assessing scientific competency in health service psychology master’s programs. Training and Education in Professional Psychology, 16(2), 173–181. https://doi.org/10.1037/tep0000397

    Bonfils, K. A., Longenecker, J. M., Hammer, L. A., & Luther, L. (2022). Measuring empathy in groups with high schizotypy: Psychometric evaluation of the Interpersonal Reactivity Index. Psychological Assessment, 34(5), 459–466. https://doi.org/10.1037/pas0001111

    Игнатова Е. С. Психодиагностика [Электронный ресурс]: учеб. пособие / Перм. гос. нац. исслед. ун-т. – Электрон. дан. – Пермь, 2018. – 94 с. http://www.psu.ru/files/docs/science/books/uchebnieposobiya/ignatova-psykhodiagnostika.pdf

    Дворникова Т. А., Костромина С. Н. Проблемы современной психодиагностики в образовании: учеб.-метод. пособие. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2017. — 58 с. https://dokumen.pub/6e4940a658b3f60e1dadb9742ed15756.html

    Батурин Н. А. Современная психодиагностика России // Психология. Психофизиология. 2008. №32 (132). https://cyberleninka.ru/article/n/sovremennaya-psihodiagnostika-rossii (дата обращения: 25.04.2022).

    Овсепян М. Э. Место и роль психодиагностики в управлении персоналом // Концепт. 2015. №12. URL: https://cyberleninka.ru/article/n/mesto-i-rol-psihodiagnostiki-v-upravlenii-personalom (дата обращения: 25.04.2022).

    Дворникова Т. А., Костромина С. Н. Проблемы современной психодиагностики в образовании: учеб.-метод. пособие. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2017. — 58 с. https://dokumen.pub/6e4940a658b3f60e1dadb9742ed15756.html

    Бабушкин Г. Д. Психодиагностика в спорте. Издательство: Вузовское образование 2020. – 311 с. Психологическая диагностика развития детей раннего возраста в образовательном процессе. В кн.: Галигузова Л. Н. Дошкольная педагогика: учебник и практикум для СПО / Л. Н. Галигу- ... 2-е изд., испр. и доп. - М.: Изд-во Юрайт, 2016. - 284 с.

    Кочюнас Р. Основы психологического консультирования М.: Академический проект, 1999. — 240 с.

    Барлас Т.В. Психодиагностика в практической психологии: проблемы и перспективы (полемические заметки) // Журнал практической психологии и психоанализа. 2001. №1-2./ https://psyjournal.ru/articles/psihodiagnostika-v-prakticheskoy-psihologii-problemy-i-perspektivy-polemicheskie-zametki

    Առաքելյան Մ. Օժտված երեխաների հոգեբանական դիագնոստիկա/..- Եր.: Հեղ. հրատ., 2017.- 160 էջ:.

    Պապոյան Վ. Ռ., Գալստյան Ա. Ս., Սարգսյան Դ. Յ., Կարապետյան Մ. Ա. Մասնագետի պատրաստման հոգեբանական գնահատում: Թեստեր և վարժանքներ/ -Եր., ԵՊՀ հրատ., 2020, 198 էջ:

    Galstyan A., Petrosyan L. Devising a Method for Studying the Social and Psychological Maturity of Specialists / 27th NISPAcee Annual Conference from Policy Design to Policy Practice, Charles University, Prague, Czech

    Republic, 24/05-26/05, https://www.nispa.org/conf_paper_details2019.php?cid=27&p=4497&pid=8911

    Սերոբյան Ա., Գրիգորյան Ա., Խաչատրյան Ն. Անձի դիսպոզիցիոնալ գծեր և սոցիալ-մշակութային կողմնորոշումներ. հոգեչափողական գործիքների տեղայնացում: Գիտամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2021, 128 էջ

    Ավանեսյան Հ. Մ., Փորձարարական հոգեբանություն; Ուսումնական ձեռնարկ, 2-րդ վերամշակված հրատ-ուն, Երևան, ԵՊՀ հրատ., 2021, 370 էջ

  • PSYCHOLOGY

    Ուսանողի մասնագիտական նույնականացումը մասնագիտացման գործընթացի համատեքստում

    Ելենա Մուրադյան, Մարիամ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդ­վա­ծում քննարկ­վում է ու­սա­նող­նե­րի շրջա­նում մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան որ­պես՝ ան­ձի մաս­նա­գի­տաց­ման կար­ևո­րա­գույն չա­փա­նի­շի ձևա­վոր­ման հիմ­նախն­դի­րը։ Ընդգծ­վում է «մաս­նա­գի­տա­ցում» հաս­կա­ցութ­յու­նը հա­մա­կար­գա­յին մո­տեց­ման տե­սանկ­յու­նից դի­տար­կե­լու անհ­րա­ժեշ­տութ­յու­նը։ Հա­մե­մա­տա­կան վեր­լու­ծութ­յամբ բա­ցա­հայտ­վել են մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան մեկ­նա­բա­նութ­յան տար­բեր մո­տե­ցում­ներ։ Վեր­հան­վել են խնդիր­ներ, ո­րոնք ա­ռա­ջա­ցել են ու­սա­նող­նե­րի մաս­նա­գի­տաց­ման գոր­ծըն­թա­ցում՝ պայ­մա­նա­վոր­ված նրանց մեջ մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան ձևա­վոր­մամբ ու­սում­նա­գի­տա­կան գոր­ծու­նութ­յան հա­մա­տեքս­տում։ Ն­կա­րագր­վում են բարձ­րա­գույն կրթութ­յան հա­մա­կար­գում մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան ձևա­վո­րու­մը խո­չըն­դո­տող գոր­ծոն­նե­րը։ Որ­պես մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան ձևա­վոր­ման պրե­դիկ­տոր է ա­ռա­ջարկ­վում դի­տար­կել կրթութ­յան ո­րա­կով ու­սա­նող­նե­րի բա­վա­րար­վա­ծութ­յան աս­տի­ճա­նը։ Ու­շադ­րութ­յուն է դարձ­վում ան­հա­տա­կան ա­ռանձ­նա­հա­տութ­յուն­նե­րի ազ­դե­ցութ­յա­նը, այս­պես ա­սած, «ներ­քին գոր­ծոն­նե­րին», ո­րոնք ա­պա­հո­վում են «ու­սա­նո­ղի բա­վա­րար­վա­ծութ­յուն» հաս­կա­ցութ­յան սուբ­յեկ­տի­վութ­յան ո­րո­շա­կի մաս։ Քն­նարկ­վում է մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան դե­րը ան­ձի մաս­նա­գի­տաց­ման հա­մա­տեքս­տում։ Մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան ֆե­նո­մե­նը դի­տարկ­վում է ան­ձի՝ մաս­նա­գի­տութ­յա­նը «գա­ղա­փա­րա­կան» պատ­րաստ­վա­ծութ­յան տե­սանկ­յու­նից։ Ա­ռա­ջարկ­վում է մաս­նա­գի­տա­կան ինք­նութ­յան սահ­ման­ման բո­վան­դա­կա­յին ծան­րա­բեռն­վա­ծու­թ­յան տար­բե­րակ։ Անհ­րա­ժեշտ է ու­սում­նա­սի­րել ար­տա­քին և ներ­քին գոր­ծոն­նե­րը՝ ու­սա­նող­նե­րի շրջա­նում մաս­նա­գի­տա­կան ​​ինք­նութ­յան ձևա­վոր­ման հա­մար օպ­տի­մալ պայ­ման­ներ ստեղ­ծե­լու նպա­տա­կով: Ու­շադ­րու­թ­յան է ար­ժա­նա­ցել նաև մաս­նա­գի­տա­կան ​​ինք­նութ­յան ձևա­վոր­ման և­ ան­ձի զար­գաց­ման միջև կա­պը։

    Հղումներ

    Мальцева Т.В., Реуцкая И.Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов вузов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”. - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

    Поваренков Ю.П. Положения системогенетической концепции профессионального становления и реализации субъекта труда. (Часть 1.) // Человек. Сообщество. Управление. – 2010. - N4. - C.96 -112.

    Климов Е.А. Введение в психологию труда: Учебник для вузов - M.: Культура и спорт. ЮНИТИ, 1998.- 350с.

    Поваренков Ю.П. Системогенетическая концепция профессионального становления человека /Психологические основы профессиональной деятельности: хрестоматия, сост. В.А. Бодров - М.: ПЕРСЭ; Логос, 2007. – 855с., C. 543-552.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Julia Esther Céspedes A, Blanca Cut n R, Angel Luis Cintra L. Professional Identity: A Conceptual Approximation. LOJ Nur Heal Car 2(4)- 2020. LOJNHC.MS.ID.000144. DOI: 10.32474/LOJNHC.2020.02.000144.

    Inês Cardoso, Paula Batista, Amândio Graça․ Professional Identity in Analysis: A Systematic Review of the Literature. The Open Sports Sciences Journal. Identifiers and Pagination: 2014, Volume: 7, Suppl-2, M2, p. 83-97, DOI: 10.2174/1875399X01407010083

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессионального становления человека М.: Изд-во УРАО – 2002.-160с.

    Мальцева Т.В., Реуцкая И.Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов вузов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”. - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

    Поваренков Ю.П. Системогенетическая концепция профессионального становления человека /Психологические основы профессиональной деятельности: хрестоматия, сост. В.А. Бодров - М.: ПЕРСЭ; Логос, 2007. – 855с., C. 543-552.

    Там же

    Шнейдер Л.Б. Пособие по психологическому консультированию: Учеб. пособие. - М.: Ось-89, 2003. - 272с.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессионального становления человека М.: Изд-во УРАО – 2002.-160с.

    Чиксентмихайи М. Поток: Психология оптимального переживания / Михай Чиксентмихайи: Пер.с англ. – 8-е изд. – М.: Альпина нонфикшн, 2020. - 461с.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Шнейдер Л.Б. Методика изучения профессиональной идентичности (МИПИ)/ https://sites.google.com/site/test300m/mipi

    Ермолаева Е.П. Профессиональная идентичность и маргинализм: концепция и реальность (статья первая) // Психологический журнал - 2001.- Т.22.- N 4.- С.51-59.

    Зеер Э.Ф.Психология профессий: учеб.пособие для студ. вузов, 2-е изд., - М.: Академический Проект; Екатеринбург: Деловая книга, 2003. - 336с.

    Мальцева Т.В., Реуцкая И.Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов вузов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”. - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

    Климов Е.А. Психология профессионального самоопределения. - М.: Академия. -2004, 304с.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Малютина Т.В. Профессиональная идентичность, ее структура и компоненты // Омский научный вестник. - 2014. - N 5 (132) - C.149-152.

    Поваренков Ю.П. Системогенетическая концепция профессионального становления человека /Психологические основы профессиональной деятельности: хрестоматия, сост. В.А. Бодров - М.: ПЕРСЭ; Логос, 2007. – 855с., C. 543-552.

    Гречко А.А. Типологические особенности профессиональной идентичности будущих психологов // Психология и психотехника. – 2020.- N 2.- С.16-26. (DOI: 10.7256/2454-0722.2020.2.3260URL)

    Шнейдер Л.Б. Методика изучения профессиональной идентичности (МИПИ)/ https://sites.google.com/site/test300m/mipi

    Абульханова-Славская К.А. Жизненные перспективы личности // Психология личности и образ жизни; под ред. Е.В. Шороховой. – М.: Наука, 1987, 219с.

    Виноградова Г.А., Овникян М.В. Особенности профессиональной идентичности психологов на разных этапах профессионального становления личности // Вектор науки ТГУ. Серия: Педагогика, психология. – 2018.- N1 (32). - С.31-37.

    Поваренков Ю.П. Психологическая характеристика профессиональной идентичности. Кризис идентичности и проблемы становления гражданского общества/ Поваренков // Сборник научных трудов. – Ярославль: ЯГПУ- 2003.-C.154-163.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Зеер Э.Ф., Сыманюк Э.Э. Кризисы профессионального становления личности // Психологический журнал. - 1997.- Т.18.- N 6.-С.98-110.

    Мальцева Т.В., Реуцкая И.Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов вузов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”. - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

    Шнейдер Л.Б. Профессиональная идентичность: Монография. М.: МОСУ, 2001.- 272с.

    Быкова А.В. Удовлетворенность студентов качеством образования в контексте требований современного рынка труда // Известия Самарского научного центра Российской академии наук. – 2009.-Т.11, N4 (2). - С.387-393.

    Зборовский Г.Е. Удовлетворенность студентов колледжей и вузов образованием: сравнительный анализ // Образование: вызовы нового времени. - 2021.- С. 177-192 (DOI: 10.15826/izv1.2021.27.4.086)

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессионального становления человека М.: Изд-во УРАО – 2002.-160с.

    Ермолаева Е.П. Профессиональная идентичность и маргинализм: концепция и реальность (статья первая) // Психологический журнал - 2001.- Т.22.- N 4.- С.51-59.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Зборовский Г.Е. Удовлетворенность студентов колледжей и вузов образованием: сравнительный анализ // Образование: вызовы нового времени. - 2021.- С. 177-192 (DOI 10.15826/izv1.2021.27.4.086)

    Там же

    Агузумцян Р.В., Мурадян Е.Б. Высшее образование с точки зрения психологической безопасности студента: управленческий аспект / Ереван: Государственная академия управления РА, - 2019. - С.436 -443.

    Быкова А.В. Удовлетворенность студентов качеством образования в контексте требований современного рынка труда // Известия Самарского научного центра Российской академии наук. – 2009.-Т.11, N4 (2). - С.387-393.

    Аванесян Г.М., Карапетян Н.И. Психологические критерии оценки личностных проявлений и поведенческих стратегий в условиях проблемного взаимодействия / Личностные и регуляторные ресурсы достижения образовательных и профессиональных целей в эпоху цифровизации / Материалы международной научно-практической онлайн-конференции. 2020. Издательство “Знание-М” (Москва), с.14 26.

    Мальцева Т.В., Реуцкая И.Е. Профессиональное психологическое консультирование: учеб. пособие для студентов вузов, обучающихся по специальностям “Психология” и “Юриспруденция”. - М.: ЮНИТИ-ДАНА, 2009. – 143с.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Лэнгле А. Цит. по Person: Экзистенциально-аналитическая теория личности: Сборник статей: Пер. с нем./Вступ. ст. С.В. Кривцовой. – 2-е изд. – М.: Генезис, 2008. – 159с. – (Теория и практика экзистенциального анализа).

    Там же.

    Асмолов А.Г. Психология личности: культурно-историческое понимание развития человека. – М.: Смысл: Издательский центр “Академия”, 2007, 528с.

    Поваренков Ю.П. Психологическое содержание профессиональной идентичности // Сибирский психологический журнал – 2006. N24. - C.53-58.

    Castro-Tejerina J. "Psytizens": the co-construction of the professional identity of psychology students in the postmodern world. Integr Psychol Behav Sci. 2014 Dec;48(4):393-417. doi: 10.1007/s12124-014-9279-x. PMID: 25155299.