Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |


Ներկայումս, ինչպես նախկինում, հարցեր են առաջանում «պրոյեկտիվ հոգեբանության» տեսական հիմքերի՝ նրա մեթոդաբանական և հայեցակարգային սկզբունքների վերաբերյալ: Սույն հոդվածում դիտարկվում են պրոյեկտիվ մեթոդների դասակարգման սկզբունքների, դրանց առավելությունների և թերությունների, ինչպես նաև մեկնաբանման և այլ մեթոդների հետ համադրման ժամանակակից չափանիշների հիմնախնդիրները: Հիմնական ենթադրությունները այն մասին են, որ փորձարարական հետազոտությունների գործընթացում պրոյեկտիվ մեթոդները նպատակահարմար չէ կիրառել հոգեչափական ստանդարտիզացված մեթոդներից առանձին, սակայն նրանց պահանջարկը պայմանավորված է հոգեախտորոշիչ արժեքով, այսինքն՝ անձի անգիտակցական կաղապարների լիարժեք նկարագրման և բացահայտման առավել ամբողջական հնարավորությամբ:
Անհնար է հոգեկանի համակողմանի ճանաչողությունը առանց դրա նորմայի և պաթոլոգիայի դրսևորումների տարանջատման: Այսպես թե այնպես ինքնաճանաչողության գործընթացը տեղի է ունենում ինչպես հոգեկան բնականոն գործընթացների հոսքում, այնպես էլ պաթոլոգիայի՝ դիսոցիատիվ գործընթացների դեպքում: Օբյեկտիվ տվյալների մակարդակում դիսոցիատիվ խանգարման ժամանակ մենք գործ ունենք միասնական հոգեկան ապարատի պաթոլոգիկ, հիվանդագին մասնատման, այսինքն՝ անձի Ես-ի քայքայման հետ:
Ծիսական ակտիվությունը կպչուն վիճակների նևրոզի համատեքստում անձի սոցիալական և մոգական իրականությունների համադրում է: Այդ գործընթացի նևրոտիկ կողմը կարելի է դիտել որպես անձի հարմարվողականության համակարգի և անձի ու սոցիալական միջավայրի փոխհամագործակցության գործընթացի խաթարում: Ծիսական գործողություններում տեսանելի է պաթոլոգիկ գործառական համակարգերի կրկնություն, որոնք անհամարժեք են օբյեկտիվ իրականությանը: