Banber Erevani hamalsarani. P'ilisop'ayut'yun, hogebanut'yun.
| E - ISSN | : | 2738-2621 |
| P - ISSN | : | 1829-4553 |

Եթե գիտական հետազոտության առարկան դառնում է հոգեբանական ժամանակը, ապա այդ դեպքում մենք ընդհանապես ոչ մի քայլ առաջ չենք շարժվում՝ հիմնվելով հոգեբանական երևույթների պատճառահետևանքային սկզբունքի դիտարկման վրա: Մարդու համար հատուկ արժեք է ներկայացնում ինչպես շրջակա աշխարհի կանխատեսելիությունը, այնպես էլ՝ ինքն իր: Բացատրելու հմտությունը, վերջին հաշվով, ապրելու կարողությունն է: Մարդու ներքին աշխարհը ու մարդուց դուրս գտնվող աշխարհը պետք է ունենան հստակ մեկնաբանող մոդելներ: Այդ իսկ պատճառով մարդուն հատուկ է գոյություն ունեցող ամեն ինչի միջև պատճառահետևանքային կապի որոնումը:

