ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.018Բանալի բառեր:
սահմանադրական իրավունքների իրացում, իրավունքի պաշտպանություն, իրավական մշակույթ, իրավունքների իրացման կառուցակարգ, իրավունքների պաշտպանության վարչական եղանակ, իրավունքների պաշտպանության դատական եղանակ, վարչական վարույթ, վարչարարությունԱմփոփում
Ավանդաբար իրավունքների իրացման և պաշտպանության երաշխիք է համարվում իրավունքների շրջանակի ընդլայնման, իրավունքների սահմանափակման հիմքերի հստակեցման, իրավունքների պաշտպանության կտրվածքով անձին իրատեսական լիազորություններ վերապահելու մեթոդաբանությունը, ինչը, մեր կարծիքով, այնքան էլ համահունչ չէ մարդու իրավունքների իրացման և պաշտպանության արդի մարտահրավերներին: Այս ոլորտում թերևս կան կարծրատիպեր, որոնց հաղթահարումը, մեր կարծիքով, հնարավորություն կտա արմատապես բարելավելու մարդու իրավունքների իրացման ողջ համակարգը: Մարդու իրավունքների անխափան իրացումը նաև պետական իշխանության համակարգի արդյունավետության երաշխիք է, քանզի ապահովում է անհրաժեշտ կանխատեսելիություն և կայունություն: Այս տեսանկյունից համամիտ ենք իրավագետ Վ. Ստեփանյանի հետևյալ դիտարկման հետ. «Բարդ համակարգերի, այդ թվում՝ պետական իշխանության համակարգի արդյունավետ կիրարկման վճռորոշ նախապայմանը դրա կայունությունն է»:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.