ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հեղինակներ

  • Վ․ Ստեփանյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.003

Բանալի բառեր:

պետական կառավարման ձև, խորհրդարանական կառավարում, խորհրդարանական մեծամասնություն, Սահմանադրություն, քաղաքական կայունություն

Ամփոփում

2015 թ. սահմանադրական փոփոխությունների կարևորագույն ուղղություններից է անցումը կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականի։ Այդպիսի անցման տեսական հիմք դարձան ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած և «Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգ»-ում (այսուհետ` նաև Հայեցակարգ) զետեղված դրույթները կիսանախագահական կառավարման ձևի «անհաղթահարելի» թերությունների և խորհրդարանական կառավարման ձևի առավելությունների մասին1: Պետք է արձանագրել, որ այլ հեղինակներ ևս առավելություն են տալիս խորհրդարանական կառավարման ձևին՝ համարելով այն պետական իշխանության ավելի կատարյալ տիպ, քան նախագահականը և կիսանախագահականը։ Այս դրույթը հիմնավորելու համար նշում են խորհրդարանական կառավարման ձևի մի շարք առավելություններ և արձանագրում կառավարման այլ ձևերում այդ հատկանիշների բացակայության հանգամանքը։ Հաճախ նաև հղում են կատարում Արևմտյան Եվրոպայի խորհրդարանական դրական փորձին և Լատինական Ամերիկայի պետությունների անհաջող նախագահական փորձին:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-03-25

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ստեփանյան Վ. (2017). ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(1 (22), 3-10. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.003