Կառավարչական գործունեության սոցիալ-փիլիսոփայական դիտարկումներ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:E/2021.12.2.003Բանալի բառեր-:
կառավարում , կառավարաբանություն , սոցիալ-փիլիսոփայական դիտարկում, կառավարիչ, առաջնորդ, կառավարչական սխալ, պարզ լուծում, փոխադարձ վստահությունԱմփոփում
Հոդվածը նվիրված է կառավարչական իրողության սոցիալ-փիլիսոփայական դիտարկման մի քանի հարցադրման: Առաջինը կառավարման բուն փիլիսոփայական էության ըմբռնումն է՝ որպես սուբյեկտ-օբյեկտ փոխհարաբերության որոշակի տեսակի: Հատկապես նման ըմբռնման պակասն է, որ ինչպես իրական կառավարման մեջ, այնպես էլ դրա տեսական արտացոլման հայեցակարգերում հանգեցնում է տեխնոկրատական լուծումների: Կառավարաբանության աշխարհայացքային, մեթոդաբանական զարգացման տեսակետից հեղինակը կարևորել է կառավարչական իրողության ազգամշակութային կողմի նշանակության գիտակցումը, ինչը հնարավորություն է կտա ինչպես հաշվի առնելու սեփական առանձնահատկությունները, այնպես էլ առավել արդյունավետորեն վերջիններիս ոսպնյակով զտել, ընտրել և գործադրել կառավարման միջազգային լավագույն փորձը: Հաջորդը կառավարչի և առաջնորդի դերակատարման վարքաբանական տարբերության քննարկումն է. այն դրույթն է հիմնավորվում, որ կառավարաբանության 21-րդ դարի հայեցակարգում դրանց անջրպետումը հնացած է, ուստի ցանկալի է, որ զուտ կառավարիչը նաև դրսևորի առաջնորդին վայել գործելակերպ՝ ոչ միայն վերահսկի ենթականերին, այլև ուղղորդի նրանց՝ որպես հետևորդների: Իր հերթին՝ փաստացի չկառավարող առաջնորդը դառնում է «ժամկետանց»: Հոդվածի երրորդ բաղադրիչը կառավարչական որոշման կայացման ընթացքում կատարվող տարատեսակ սխալների դիտարկումն է, դրանց հոգեբանական բնույթի որոշ պատճառների վերլուծությունը՝ համապատասխան եզրակացություններով:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.