Գեղագիտական արժեքի ըմբռնումը Շ․ Պերպերյանի արժեքաբանական ուսմունքում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.016Բանալի բառեր:
արժեք, արժեքային իմացում, արվեստ, արվեստի գործ, արվեստագիտական գործընթացԱմփոփում
Շահան Պերպերյանը (1861-1956) 20-րդ դարի առաջին կեսի արևմտահայ այն մտավորականներից է, ով մեծագույն ջանքեր է գործադրել և անուրանալի աշխատանք կատարել սփյուռքում և հայկական հոգևոր կենտրոններում ազգային ինքնության, հայ մտքի պահպանման, հայեցի կրթության ապահովման ու զարգացման համար։ Գիտակցական ողջ կյանքը Պերպերյանը նվիրաբերել է գիտամանկավարժական գործունեությանը՝ իր ուրույն տեղը զբաղեցնելով հայ փիլիսոփայական մտքի, գեղագիտության, երաժշտագիտության, պարագիտության, մանկավարժության ոլորտներում։ Հոդվածում ներկայացված և ամփոփված են Շ․ Պերպերյանի գեղագիտական հայացքները՝ արժեքաբանության համատեքտում։ Առանձնացնելով արհեստի և արվեստի գործերը՝ քննարկվում են մարդու ստեղծագործական էության, արվեստին, արվեստագիտական գործունեության երեք հիմնական փուլերին, ձևերին, դրդապատճառներին առնչվող հարցեր։ Վերլուծվել են Պերպերյանի արժեքաբանական և գեղագիտական ընկալումները, որտեղ փորձ է արվում բացահայտել մարդու և արժեքների փոխհարաբերությունը, արվեստի գործի գնահատման գործընթացը, չափանիշները։ Անդրադարձ է կատարվում Պերպերյանի արվեստի փիլիսոփայությանը, արվեստի տեսակներին, որտեղ հիմք ընդունելով արվեստագիտական արժեքի տարողունակությունը՝ Պերպերյանն առանձնացնում է ավագ և կրտսեր արվեստներ։ Ավագ արվեստները վեցն են․ Ճարտարապետություն, քանդակագործություն, նկարչություն, պար, բանահյուսություն, երաժշտություն, իսկ մնացած բոլոր արվեստները՝ կահագործություն, ոսկերչություն, դերձակություն և այլն, համարվում են կրտսեր արվեստներ։ Ներկայացվել է նաև Շ․ Պերպերյանի հայացքները արվեստի սեռերի, առաջացման ազդակների ու արվեստագիտական ողջ գործընթացի մասին։
Հղումներ
Կասսիրեր Է․, Էսսե մարդու մասին, Երևան, Փրինթինֆո, 2008, 384 էջ [Kassirer Ē., Esse mardu masin, Erevan, Printinfo, 2008, 384 ēĵ]:
Պէրպէրեան Շ․, Արժէքաբանութիւն կամ արժէքներու իմաստասիրութիւն, Անթիլիաս, 1976, 166 էջ [Pērpērean Š., Aržēqabanutʿyun kam aržēqneru imastasirutʿyun, Antʿilias, 1976, 166 ēĵ]:
Պէրպէրեան Շ․, Գեղագիտութիւն եւ գեղարուեստ, Պէյրութ, 1975, 414 էջ [Pērpērean Š., Gełagitutʿyun ev gełarvest, Beyrut, 1975, 414 ēĵ]:
Պլատոն, Իոն, Երկեր չորս հատորով, հատոր III, Երևան, Փրինթինֆո, 2011, 262 էջ [Platon, Ion, Erker čʿors hatorov, hator III, Erevan, Printinfo, 2011, 262 ēĵ]:
Քոլլինգվուդ Ռ․ Ջ․, Արվեստի հիմունքները, Երևան, Փրինթինֆո, 2007, 423 էջ [Kʿollingvud R. J., Arvesti himunqnery, Erevan, Printinfo, 2007, 423 ēĵ]:
Аристотель, Поэтика, Сочинения: в 4-х т. Т. 4, М., Мысль, 1984, 830 с. [Aristotel', Poetika, Sochineniya: v 4-kh t. T. 4, M., Mysl', 1984, 830 s].
Hume D., A Treatise of Human Nature, Clarendon Press, Oxford, 1965.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Վարդան Կարապետյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.