Մարդկային հատկանիշը առածներում ու ասացվածքներում. լեզվի բնորոշման ճանաչողական-փիլիսոփայական դիտանկյուն
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.027Բանալի բառեր:
լեզվափիլիսոփայություն, ճանաչողություն, հասկացութային փոխաբերություն, առածային խոսույթ, մարդկային հատկանիշ, ճշտախոսություն, ստախոսություն, զգուշությունԱմփոփում
Սույն հոդվածի առանցքը առածային խոսույթում լեզվի հասկացութայնացման միջոցով մարդկային հատկանիշի որոշարկման ու բնութագրման լեզվաճանաչողական ու փիլիսոփայական վերլուծությունն է: Համեմատական մեթոդի օգնությամբ մարդակենտրոն հայեցակերպի շրջանակում քննության են առնվում ֆրանսերեն և հայերեն առածներ ու ասացվածքներ, որոնք շեշտադրում են խոսքի՝ իբրև լեզվի կիրառման դերը մարդկային բնութագրի վերհանման գործում: Մասնավորապես՝ լեզվի փիլիսոփայության ու իրականության փոխառնչության տիրույթում իրականության կառուցարկման ու խոսքի իմաստաստեղծ գործառույթի դիրքերից բնորոշվում են ճշտախոսությունն ու ստախոսությունը, իսկ խոսքի ազդեցության ու ներուժի կարևորումը ճանաչողական-գործաբանական հարթությունում ուղղորդում է զգուշության տիրույթ: Առածներում իրականության գոյաբանական, իմացաբանական ու բարոյագիտական արտապատկերման ճանապարհը ճանաչողությունն է, որը թույլ է տալիս մարդկային էությունը որոշարկել լեզվական միավորի ու հասկացույթի հարաբերակցության համատեքստում, իսկ խոսքը մետալեզվական մակարդակում լեզու հասկացույթի միջոցով սահմանում է մարդկային էությունը: Լեզվաճանաչողական մեկնությունը առածային խոսույթի փիլիսոփայության իմաստային շրջանակի որոշարկման միջոց է, իսկ հասկացութային դաշտում փոխաբերությունների միջոցով առածներն ու ասացվածքները ներամփոփում են լեզվի ու վերջինիս կիրառման՝ խոսքի միջոցով մարդկային հատկանիշների բնորոշման ուղիներ: Այսպիսով՝ առածային խոսույթի լեզվաճանաչողությունը լեզվափիլիսոփայության մեկնման ճանապարհ է, իսկ միջմշակութային հայեցակերպի լույսի ներքո փոխաբերական պատկերումները ցուցանում են նշյալ ուղիների զուգահեռման ու հատման տիրույթները:
Հղումներ
Աղայան Է., Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, Հայաստան հրատարակչություն, 1976 [Ałayan Ē., Ardi hayereni bacʿatrakan baṙaran, Erevan, Hayastan hratarakčʿutʿyun, 1976]:
Բեդիրյան Պ., Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2011 [Bediryan P., Hayeren darcvacʿkʿneri ěndzarcʿ bacʿatrakan baṙaran, Erevan, EPH hratarakčʿutʿyun, 2011]:
Նազարյան Ա., Ֆրանսիական առածներ և ասացվածքներ ռուսերեն և հայերեն թարգմանությամբ ու համարժեքներով, Եր., Հելիոս հրատարակչություն, 1994 [Nazaryan A., Fransi¬akan aṙacʿner ev asacʿvacʿkʿner ruseren ev hayeren tʿargmanutʿyamb u hamaržeqnerov, Er., Helios hratarakčʿutʿyun, 1994]:
Ղանալանյան Ա., Առածանի, Եր., Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1960 [Łanalyan A., Aṙacʿani, Er., Haykakan SSR GA hratarakčʿutʿyun, 1960]:
Günter R., Kövecses Z. Towards a Theory of Metonymy // Klaus-Uwe Panther and Günter Radden (eds.), Metonymy in Language and Thought, Amsterdam, Philadelphia: Benjamins, 1999, pp. 17-59.
Johnson M., Philosоphy’s Debt to Metaphor // The Cambridge Handbook of Metaphor and Thought, edited by Raymond W. Jibbs, 2008.
Lakoff G., Johnson M. Philosophy in the Flesh: The Embodied Mind and Its Challenge to Western Thought. New York, Basic Books, 1999.
Lakoff G., Turner M. More than Cool Reason: A Field Guide to Poetic Metaphor. Chicago, The University of Chicago Press, 1989.
Mácha J., Metaphor in Analytic Philosophy and Cognitive Science // Revista Portuguesa de Filosofia, T. 75, Fasc. 4, Modelos e Metáforas: Arte e Ciência / Models and Metaphors: Art and Science, 2019, pp. 2247-2286.
Dictionnaire de proverbes et dictons, choisis et présentés par Florence Montreynaud, Agnès Pierron et François Suzzoni, Les usuels du Robert, 1984:
Refranero multilingüe // https://cvc.cervantes.es/lengua/refranero/
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Նարե Շալունց

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.