Քաղցկեղ ունեցող անձանց շրջա­նում հիվանդության փուլի վերաբերյալ տեղեկացվածության դերը մտե­րիմ­ների հետ կապվածության, կյանքի իմաստավորման և հուսա­հա­տու­թյան դրսևորումների համատեքստում

Հեղինակներ

  • Եվա Ղուկասյան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, կլինիկական հոգեբան https://orcid.org/0009-0000-9506-600X
  • Եվա Ասրիբաբայան ԵՊՀ Սոցիալական և կլինիկական հոգեբանության դասախոս https://orcid.org/0009-0008-8250-3707

DOI:

https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.101

Բանալի բառեր:

պալիատիվ խնամք, կյանքի իմաստավորում, կյանքի իմաստի որոնում, հուսահատության դրսևորումներ, մտերիմների հետ կապվածություն, հիվանդության փուլից տեղեկացվածություն

Ամփոփում

Քաղցկեղը համարվում է 21-րդ դարի ամենալուրջ առողջական մարտահրավերներից մեկը։ Հիվանդության փաստը հաճախ վերածվում է էքզիստենցիալ ճգնաժամի, որը ուղեկցվում է հուսահատության զգացումով, ապագայի հանդեպ անորոշության զգացումով, կյանքի իմաստի և արժեքների վերաիմաստավորման անհրաժեշտությամբ։ Հատկապես պալիատիվ բուժման փուլում գտնվող պացիենտների համար հիվանդությունը ոչ միայն բժշկական, այլև խորը հոգեբանական փորձառության է վերածվում, որը պահանջում է հարմարողական նոր մոտեցումների։

Սույն աշխատանքում ուսումնասիրվել է պալիատիվ բուժման փուլում գտնվող քաղցկեղ ունեցող անձանց կյանքի իմաստավորման, մտերիմների հետ կապվածության առանձնահատկությունները և հուսահատության դրսևորումները՝ հիվանդության փուլի վերաբերյալ պացիենտների տեղեկացվածության հետ կապի տեսանկյունից։ Արդյունքներն ընդգծում են, որ պալիատիվ բուժման փուլում քաղցկեղ ունեցող անձանց կյանքի իմաստավորման, մտերիմների հետ կապվածության և հուսահատության արտահայտվածության վրա էական ազդեցություն ունի հիվանդության փուլի վերաբերյալ պացիենտների տեղեկացվածությունը, որպես կարևոր հոգեբանական գործոն։ Մասնավորապես, այն անձինք, ովքեր տեղեկացված են իրենց հիվանդության փուլի մասին, հաճախ դրսևորում են ավելի արտահայտված կյանքի իմաստի որոնում, փորձում են վերաիմաստավորել իրենց գոյության արժեքը, անձնական փորձառությունները, հարաբերությունները և սոցիալական կապերը։  Միաժամանակ, տեղեկացվածությունը կարող է նաև նպաստել հիվանդության ընդունմանը, հուզական կարգավորմանը և մտերիմների հետ ավելի անկեղծ ու խորը հարաբերությունների ձևավորմանը, ինչը որոշ դեպքերում հանգեցնում է հուսահատության մակարդակի նվազման։

Հեղինակների կենսագրությունները

  • Եվա Ղուկասյան, Ուռուցքաբանության ազգային կենտրոն, կլինիկական հոգեբան

    Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կլինիկական հոգեբան։ ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի բակալավրիատի աստիճան, այնուհետև մագիստրոսի աստիճան՝ ԵՊՀ կլինիկական և սոցիալական հոգեբանության բաժնի՝ կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա։

  • Եվա Ասրիբաբայան, ԵՊՀ Սոցիալական և կլինիկական հոգեբանության դասախոս

    Կլինիկական հոգեբան, ԵՊՀ Սոցիալական և կլինիկական հոգեբանության դասախոս, ՈւԱԿ Հոգեսոցիալական ծառայության ղեկավար, Այստեղ և Հիմա հոգեբանական քո-վորքինգի համահիմնադիր, ԵՊԲՀ Մասնագիտական կոմպետենցիաների ամբիոնի ասիստենտ

Հղումներ

A. T. Beck, A. Weissman, D. Lester and L. Trexler (1974). The measurement of pessimism: The Hopelessness Scale. Journal of Consulting and Clinical Psychology, 42(6), 861–865. https://doi.org/10.1037/h0037562

Annina Seiler, Josef Jenewein: Resilience in cancer patients, Department of Consultation-Liaison Psychiatry and Psychosomatic Medicine, University Hospital Zurich, Zurich, Switzerland; Clinic Zugersee, Center for Psychiatry and Psychotherapy, Oberwil-Zug, Switzerland. (05.04.2019) //https://www.frontiersin.org/articles/10.3389/fpsyt.2019.00208/full//

Fan-Ko Sun, Ming-Kung Wu, YuChun Yao, Chun-Ying Chiang, Chu-Yun Lu. Meaning in life as a mediator of the associations among depression, hopelessness and suicidal ideation: A path analysis, Journal of Psychiatric and Mental Health NursingVolume 29, Issue 1 p. 57-66. (08.02.2021) https://doi.org/10.1111/jpm.12739

Francisca Rego and Rui Nunes. The interface between psychology and spirituality in palliative care, Volume 24, Issue 3 (15.08.2016) https://doi.org/10.1177/1359105316664138

Frank Martela, Michael Steger. The three meanings of meaning in life: Distinguishing coherence, purpose, and significance. The Journal of Positive Psychology (27.01.2016), 11(5):1-15 DOI:10.1080/17439760.2015.1137623

Michael H. Antoni, Patricia I. Moreno, and Frank J. Penedo, Stress Management Interventions to Facilitate Psychological and Physiological Adaptation and Optimal Health Outcomes in Cancer Patients and Survivors. Annual Review of Psychology Vol. 74, 2023, pp. 423-455 //https://doi.org/10.1146/annurev-psych-030122-124119//

N. L. Collins. Adult Attachment Scale. In J. A. Simpson & L. Campbell (Eds.), The Handbook of Relationship Science and Couples Therapy (pp. 3-30). New York: Guilford Press. (2008)

Sigrid Helene Kjorven Haug, Lars J. Danblot, Kari Kvigne, Valerie Demarinis. Older people with incurable cancer: Existential meaning-making from a life-span perspective (14.04.2015) DOI:10.1017/S1478951515000644

Steger, M. F., Frazier, P., Oishi, S., & Kaler, M.. The Meaning in Life Questionnaire: Assessing the presence of and search for meaning in life. Journal of Counseling Psychology, 2006, 53, 80-93.

William Breitbart, and Karen S. Heller. Reframing Hope: Meaning-Centered Care for Patients Near the End of Life. Journal of Palliative Medicine Vol. 6, No. 6 (07.07.2004) https://doi.org/10.1089/10966210332265490

Zahra’a H. Saimaldaher RN, MScN (Staff Nurse) and Dhuha Y. Wazqar RN, PhD (Assistant Professor). Relationships between caregiving stress, mental health and physical health in family caregivers of adult patients with cancer: implications for nursing practice. Department of Medical Surgical Nursing, Faculty of Nursing, King Abdulaziz University, Jeddah, Saudi Arabia. Nordic College of Caring Science. (21.11.2019) doi: 10.1111/scs.12795

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-03

Թողարկում

Բաժին

PSYCHOLOGY

Ինչպես մեջբերել

Ղուկասյան Ե., & Ասրիբաբայան Ե. (2026). Քաղցկեղ ունեցող անձանց շրջա­նում հիվանդության փուլի վերաբերյալ տեղեկացվածության դերը մտե­րիմ­ների հետ կապվածության, կյանքի իմաստավորման և հուսա­հա­տու­թյան դրսևորումների համատեքստում. Բանբեր Երևանի համալսարանի. Փիլիսոփայություն, Հոգեբանություն, 17(1(49), 101-113. https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.101