«Անձի ինքնափոփոխման ներուժ» հարցաշարի բովանդակային վավերականության գնահատումը CVI մեթոդի կիրառմամբ
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.E/2025.17.1.090Բանալի բառեր:
անձի ինքնափոփոխման ներուժ, մասնագիտության փոփոխություն, բովանդակային վավերականություն, CVI, հարցաշարի ադապտացիա, անձնային ներուժԱմփոփում
Հոդվածը նվիրված է «Անձի ինքնափոփոխման ներուժ» հարցաշարի հայերեն տարբերակի տեղայնացման և բովանդակային վավերականացման արդյունքների ներկայացմանը։ Աշխատանքի նպատակն է ստեղծել հուսալի գործիք Հայաստանում մասնագիտության փոփոխության խնդիրներն ուսումնասիրելու համար։ Հարցաշարն ուղղված է անձի ինքնափոփոխման պահանջմունքի, ինքնափոփոխման գիտակցված ընդունակության, հնարավորությունների և սեփական փոփոխության հանդեպ սուբյեկտիվ վստահության գնահատմանը։ Հարցաշարի լեզվական ադապտացիան իրականացվել է հետ-թարգմանության դասական ընթացակարգով՝ապահովելով բնօրինակի հետ հայեցակարգային և իմաստային համարժեքությունը։ Հետազոտությանը մասնակցել է հոգեբանության ոլորտի 9 փորձագետ (ՀՀ բուհերի դասախոսներ և գիտաշխատողներ), որոնց գնահատականների հիման վրա իրականացվել է խառը մեթոդների վերլուծություն՝ համատեղելով բովանդակային վավերականության ինդեքսի (CVI) քանակական հաշվարկը և փորձագետների մեկնաբանությունների որակական վերլուծությունը։ Վերլուծության արդյունքում, հիմնվելով I-CVI ցուցանիշների (ընդունելի շեմ ≥ 0.78) և որակական մեկնաբանությունների վրա, սկզբնական 24 պնդումներից ձևավորվել է հարցաշարի վերջնական, 23-կետանոց տարբերակը։ Սանդղակի ընդհանուր բովանդակային վավերականության ինդեքսը (S-CVI/Ave) կազմել է 0.90, ինչը գերազանց ցուցանիշ է։ Ստացված արդյունքները վկայում են, որ գործիքը կարող է արդյունավետորեն կիրառվել ինչպես հետազոտական նպատակներով, այնպես էլ կարիերայի խորհրդատվության և ՄՌԿ ոլորտներում՝ անձի ներքին ռեսուրսները գնահատելու համար: Արդյունքները վկայում են, որ գործիքի ադապտացված տարբերակն օժտված է բարձր բովանդակային վավերականությամբ և հուսալի հիմք է հանդիսանում հետագա հոգեչափական ուսումնասիրությունների (հուսալիության և կառուցվածքային վավերականության ստուգում) համար։
Հղումներ
1. Гришина Н.В. (2018). «Самоизменения» личности: возможное и необходимое. Вестник Санкт-Петербургского университета. Психология и педагогика, 8(2), 126–138. https://doi.org/10.21638/11701/spbu16.2018.202 / Grishina, N. V. (2018). «Samoizmeneniya» lichnosti: vozmozhnoe i neobkhodimoe ["Self-changes" of personality: possible and necessary]. Vestnik Sankt-Peterburgskogo universiteta. Psikhologiya i pedagogika [Sankt-Petersburg University Gazette. Psychology and Pedagogy], 8(2), 126–138.
2. Гришина Н.В., Манукян В.Р., Муртазина И.Р., Аванесян М.О. (2021). Самоизменения личности: Проблемы, модели, исследования. Коллективная монография. СПб., Изд-во С.-Петерб. ун-та./ Grishina, N. V., Manukyan, V. R., Murtazina, I. R., & Avanesyan, M. O. (2021). Samoizmeneniya lichnosti: Problemy, modeli, issledovaniya [Self-changes of personality: Problems, models, research]. Kollektivnaya monografiya. SPb.: Izd-vo S.-Peterb. un-ta.
3. Манукян, В.Р., Муртазина, И.Р., Гришина, Н.В. (2020). Опросник для диагностики потенциала самоизменений личности. Консультативная психология и психотерапия, 28(4), 35–58. https://doi.org/10.17759/cpp.2020280403/ Manukyan, V. R., Murtazina, I. R., & Grishina, N. V. (2020). Oprosnik dlya diagnostiki potentsiala samoizmeneniy lichnosti [Questionnaire for diagnosing the potential for self-changes of personality]. Konsul'tativnaya psikhologiya i psikhoterapiya [Counseling Psychology and Psychotherapy], 28(4), 35–58. https://doi.org/10.17759/cpp.2020280403
4. Aluja, A., García, L. F., & García, O. (2002). A comparative study of Zuckerman's three structural models for personality through the NEO-PI-R, ZKPQ-III-R, EPQ-RS and Goldberg's 50-bipolar adjectives. Personality and Individual Differences, 33(5), 713-725.
5. Polit, D. F., & Beck, C. T. (2006). The content validity index: are you sure you know what's being reported? Critique and recommendations. Research in Nursing & Health, 29(5), 489-497. https://doi.org/10.1002/nur.20147
6. Taherdoost, H. (2022). What are Different Research Approaches? Comprehensive Review of Qualitative, Quantitative, and Mixed Method Research, Their Applications, Types, and Limitations. Journal of Management Science & Engineering Research, 5(1), 53-63.
7. Yusoff, M. S. B. (2019). ABC of content validation and content validity index calculation. Education in Medicine Journal, 11(2), 49–54. https://doi.org/10.21315/eimj2019.11.2.6
8. Zukerman, M. (2007). Sensation seeking and risky behavior. American Psychological Association.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Մարիամ Մանուկյան

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.