ՍԱՀՄԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՆԿՅՈՒՆԻՑ

Authors

  • Տաթև ԳՅՈՒՐՋՅԱՆ Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/FLHE/2016.20.1-2.010

Keywords:

փիլիսոփայություն, բացարձակ ճշմարիտ/ ունիվերսալ տեսություն, ֆալիբիլիզմ, բառի սահմանում, տեսակ – տարբերակիչ հատկանիշ – սեռ

Abstract

Սահմանումն առանցքային դեր ունի թե՛ փիլիսոփայության և տերմինաբանության, թե՛ իմաստաբանության և բառարանագրության մեջ: Այս գիտություններից յուրաքանչյուրն ուսումնասիրում է սահմանումը ուրույն տեսանկյունից, սակայն այդ բոլոր մոտեցումների համապարփակ իմացությունն է բացահայտում սահմանում հասկացության բուն էությունը: Սույն հոդվածում դիտարկվում են սահմանման վերաբերյալ փիլիսոփայության ոլորտում քննարկված մի շարք կարևոր տեսակետներ: Դեռևս հնագույն ժամանակներից սահմանելու արվեստը եղել է բարդ խնդիր, որի լուծումները ոչ միշտ են ճշմարիտ եղել, բայց յուրաքանչյուրն իր հերթին նպաստել ընդհանուր տեսության զարգացմանը:

Downloads

Published

2016-05-19

Issue

Section

Լեզվաբանություն