ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Authors

  • Տիգրան Ա․ Սարգսյան ԵՊՀ սերվիսի ամբիոն, Հայաստան; Ամերիկյան հետազոտությունների կենտրոն, ԵՊՀ, Հայաստան https://orcid.org/0000-0002-2949-8573

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.053

Keywords:

regional energy studies, Europe, external energy supply, regional peculiarities

Abstract

Իր բովանդակությամբ և ուղղվածությամբ աշխատանքն առնչվում է տարածաշրջանային էներգետիկ ուսումնասիրություններին, որոնք իրենց բնույթով միջճյուղային են՝ ներառելով աշխարհագրական, աշխարհաքաղաքական, տնտեսագիտական, բնապահպանական և այլ ուղղություններին: Տեսական հատվածում ներկայացվել են տարածաշրջանային էներգետիկ ուսումնասիրությունների հիմնական բովանդակային հարցերն ու առանձնահատկությունները, դրանց դերն ու նշանակությունն էներգետիկ անվտանգության և էներգետիկ քաղաքականության համատեքստում: Վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա ներկայացվել և ամփոփվել են Եվրոպայի երկրների (ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացողերի) արտաքին էներգամատարարման արդի վիճակը, հիմնախնդիրները, տարածաշրջանային միտումներն ու առանձնահատկությունները: Հաշվի առնելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման աշխարհաքաղաքական ասպեկտները՝ քննարկվել են նաև այս ոլորտում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներգրավվածության հիմնական ուղղություններն ու դրանց տարածաշրջանային առանձնահատկությունները: Առանձնակի ուշադրություն է դարձվել արտաքին շուկաներից էներգետիկ ներկրման տարածական ընդլայնմանն ու շարունակական տարածաշրջանային համագործակցությանը:

Downloads

Published

2023-07-13

How to Cite

Սարգսյան Տ. Ա. (2023). ԵՎՐՈՊԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 57(1-2 (260), 53–60. https://doi.org/10.46991/PYSU:C/2023.57.1-2.053

Issue

Section

Աշխարհագրություն