ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԳԵՏԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ՍԱՌՑԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Վարդուհի Գ․ Մարգարյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան https://orcid.org/0000-0003-3498-0564
  • Եկատերինա Վ․ Գայդուկովա Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանության համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն https://orcid.org/0000-0002-3547-5538
  • Ժոզեպ Վ․ Սուբիրոս Ժիրոնայի համալսարան, Ժիրոնա, Կատալոնիա, Իսպանիա https://orcid.org/0000-0001-7746-9227
  • Հովակիմ Բ․ Ֆրունզիկյան ՀՀ ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան
  • Ամալյա Է․ Միսակյան ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.386

Բանալի բառեր-:

rivers of the Lake Sevan basin, winter runoff, formation, physical processes, air temperatures, thaws, linear trend coefficient

Ամփոփում

Հոդվածում քննարկվում են Սևանա լճի ավազանում ձմեռային գետային հոսքի առաջացման ֆիզիկական գործընթացը՝ օգտագործելով երկրային տվյալներ: Գնահատվում է կլիմայական պարամետրերի նշանակությունը և ձմեռային հոսքի վրա ազդեցությունը: Ուսումնասիրությունները կատարվել են Սևանա լիճ հոսող գետերի 12 հիդրոլոգիական դիտակետերի ջրի ձմեռային հոսքի արժեքների հիման վրա, որոնք ունեցել են 50 և ավելի տարվա դիտարկումների շարք։ Ներկայացվել են գետերի ջրհավաք ավազանների ամենահեռու կետից գետերի թեքությունից ու մակերեսից ձմեռային հոսքի կախվածությունները։ Հաստատվել է, որ ժամանակակից բնա-մարդածին համալիր պայմաններում գետերի ձմեռային հոսքի փոփոխության վրա ազդող հիմնական գործոններն են տարածաշրջանի օդի ջերմաստիճանի բարձրա-ցումը, այսինքն՝ ձմեռների ջերմաստիճանային ռեժիմի մեղմացումը և տաքացումները։ Պարզվել է, որ բոլոր ջրաչափական դիտակետերում, որտեղ նկատվում են սառցային երևույթներ, դիտվում է վերջիններիս տևողության (դրանց օրերի թվի, օր) նվազում: Միևնույն ժամանակ, ձմեռային շրջանի գետային հոսքի և սառցային երևույթների տևողության միջև որևէ կապ չի հաստատվել: Այդ մասին ավելի մանրամասն ուսումնասիրություններ նախատեսում ենք կատարել մեր հաջորդ աշխատանքներում։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՁՄԵՌԱՅԻՆ ԳԵՏԱՅԻՆ ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ՍԱՌՑԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 386-399. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.386