ԼԵՌՆԱՅԻՆ ՌԵԼԻԵՖԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ

(Հայաստանի Հանրապետության օրինակով)

Հեղինակներ

  • Ակսել Հ․ Պոտոսյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0008-5966-6735
  • Կարինե Վ․ Շախոյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.3.660

Բանալի բառեր:

mountain relief, Republic of Armenia, features of mountainous terrain, tourist resources, tourism, tourist attractiveness, landscape diversity

Ամփոփում

Երկրների տնտեսական զարգացման համար առանձնակի կարևորություն և դեր ունի նրա տարածքի տարատեսակ, այդ թվում նաև բնառեսուրսային նախադրյալների ուսումնասիրությունը, գնահատման և զբոսաշրջային նպատակներով դրանց օգտագործումը: Այս իմաստով բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը, որն առանձնանում է համամատաբար փոքր տարածքի վրա բնաշխարհագրական պայմանների խիստ բազմազանությամբ, տեղից տեղ դրանց նկատելի տարբերություններով և բնատարածքային համալիրի տարրերի յուրահատուկ գծերով, գեղագիտական որակով ու զբոսաշրջային գրավչությամբ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների և ՀՀ քաղաքացիների համար առանձնակի կարևորություն ունեն և զբոսաշրջային գրավչություններ են ոչ միայն մեր երկրի բազմադարյան նյութական ու հոգևոր մշակույթի անկրկնելի նվաճումները, այլ նաև տարածքի բնաշախարհագրական պայմանների ինքնատիպ գծերը՝ պայմանավորված նախ և առաջ ՀՀ տարածքի լեռնային մակերևույթի բազմազանությամբ և ռելիեֆի տարրերի հատկանիշներով: Բացի այդ, ժամանակակից պայմաններում, երբ զբոսաշրջությունն աշխարհի բազմաթիվ երկրներում դարձել է տնտեսության կարևոր ոլորտներից մեկը և նկատելի դեր ունի տնտեսության դիվերսիֆիկացման գործում, անհրաժեշտություն է դառնում նպատակային ու արդյունավետ օգտագործել երկրի զբոսաշրջային ներուժի բոլոր տարրերը, մասնավորապես՝ բնառեկրեացիոն ներուժը:

Հղումներ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-12-29

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԼԵՌՆԱՅԻՆ ՌԵԼԻԵՖԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԾՔԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ: (Հայաստանի Հանրապետության օրինակով). (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(3 (267), 660-669. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.3.660

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները