ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ
DOI:
https://doi.org/10.46991/SBMP/2025.8.2.003Բանալի բառեր:
ընտանիք, անձնային հասունություն, անձնային հատկություններ, ընտանիքի կայունություն, ամուսնական հարաբերություններ, համեմատական վերլուծությունԱմփոփում
Հոդվածում քննարկվում է անձի հոգեբանական հատկությունների և անձնային հասունության ազդեցությունը ընտանիքի կայունության վրա:
Հասարակության մեջ ամենամեծ նշանակություն ունեցող ինստիտուտում՝ ընտանիքում, ձևավորվում և զարգանում է մարդու անձը։ Անսահման մեծ է ընտանիքի ազդեցությունն անձի ինքնության ձևավորման վրա՝ հատկապես շփման դինամիկայի և դաստիարակչական ոճերի համատեքստում, որոնք ձևավորում են անհատականության վարքագծի և հուզական առողջության զարգացումը, ինչպես նաև հոգեբանական բարեկեցությունը, որոնք հետագայում հանդիսանում են կայուն և ամուր ընտանիք ձևավորելու կարևոր գրավականները ։ Ընտանիքի կայունության վրա մեծ ազդեցություն ունեն սոցիալական միջավայրը, տնտեսական գործոնները և հասարակության մշակութային առանձնահատկությունները։ Ներդաշնակ և կայուն ընտանեկան հարաբերություններ կառուցելու գործում առանցքային դեր ունի անձնային հասունությունը, որը ողջ կյանքում մշտապես շարունակվող կայացման գործընթաց է։ Որպես անձնային հասունության բաղադրիչ դիտարկվում է նաև անձի ընտանիք կազմելու և ընտանիքում ապրելու կարողությունը։ Համաձայն հոգեբանական տեսությունների անձի հասունությունը դիտարկվում է սոցիալական միջավայրում, որտեղ նա ոչ միայն ձևավորում է սոցիալական հարաբերություններ, այլև իրականացնում որոշակի գործունեություն։ Այս տեսանկյունից անձնային հասունությունը ենթադրում է նպատակային գործունեության իրականացում, որն արդի հասարակությունում հիմնականում արտահայտվում է մասնագիտական զարգացման միջոցով։
Բազում հոգեբանների պնդմամբ ընտանիքի կայունությունը, իբրև հիմնախնդիր, պայմանավորված է համակեցության խոչընդոտները հաղթահարելու կարողությամբ և այդ համատեքստում հաճախ շրջանցվում է անձանց հասունության խնդիրը: Անհրաժեշտություն է առաջանում պարզել, թե որքանո՞վ են փոխկապակցված անձնային հասունությունն ու ընտանեկան փոխհարաբերությունները, ինչպիսի՞ օրինաչափություններով է այն դրսևորվում:
Իրականացված է տևական ժամանակ ամուսնության մեջ գտնվող և ամուսնալուծված անձանց հոգեբանական հասունության և անձնային առանձնահատկությունների ուսումնասիրություն: Վերջինս թույլ է տվել պարզել ընտանիքի կայունության վրա ազդող անձնային հասունության կարևոր բաղադրիչները: Հոդվածն անդրադարձ է կատարել անձի հասունության չափանիշների մշակմանը մի շարք գիտական և հոգեբանական մոտեցումներում, ներկայացված են տեսական մի շարք մոտեցումներ ընտանիքի և անձնային հասունության վերաբերյալ, ինչպես նաև իրականացված է ժամանակակից մոտեցումների համեմատական վերլուծություն: Կատարված ուսումնասիրության արդյունքում դիտարկված միտումները կարող են վկայել անձնային որոշ առանձնահատկությունների առկայության մասին, որոնք կարող են ազդել ամուսնական հարաբերությունների կայունության վրա։ Իրականացված ուսումնասիրությունը թույլ կտա ձևավորել ընտանիքի կայունությանը նպաստող անձնային գործոնների զարգացման մոտեցումներ:
Հղումներ
1. Petrosyan, L. (2016). Psychological Patterns of Personal Professional Development. Yerevan: 248 pages. 1
2. Petrosyan, L., & Galstyan, A. (2021). Questionnaire for Evaluating the Socio-Psychological Maturity of a Specialist. Yerevan: Author’s Publishing, 48 pages
3. Sedrakyan S., Maina T. Family Psychology. – USA: CreateSpace Independent Publishing Platform, 2013. – ISBN 10: 1483951588. 3
4. Tseluyko V.M. Psikhologiya sovremennoy sem'i. – M.: GITS «VLADOS», 2004 (in Russian)
5. Golod S.I., Stabil'nost' sem'i: sotsiologicheskiye i demograficheskiye aspekty. – L.: Nauka, 1984. – 136 s (in Russian)
6. Elena Luneva, Lubov Bondarenko Problems of stability of a young family in modern society. //Science Time. 2014. №6 (6). URL: https://cyberleninka.ru/article/n/problemy-stabilnosti-molodoy-semi-v-sovremennom-obschestve [10.01.25թ.]
7. Doan L., Quadlin N., Khanna K. Using experiments to study families and intimate relationships // Journal of Marriage and Family. – 2024. – Vol. 86. – P. 1251–1271. – DOI: https://doi.org/10.1111/jomf.12959.
8. Grevenstein D., Bluemke M., Schweitzer J., Aguilar-Raab C. Better family relationships – higher well-being: The connection between relationship quality and health related resources // Mental Health & Prevention. – 2019. – Vol. 14. – Article ID: 200160. – DOI: https://doi.org/10.1016/j.mph.2019.200160.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Anna Aleksanyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

