ԱՆՁԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԿԱ ԿԱՊԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
Բանալի բառեր:
սուբյեկտիվ բարեկեցություն, քաղաքական վստահություն, ընտրական գործընթացներ, սոցիալական կապիտալ, հոգեբանական գործոններԱմփոփում
Սույն հոդվածի շրջանակներում ուսումնասիրվել են անձի սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա կապի դրսևորման առանձնահատկությունները՝ ՀՀ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում։ Հետազոտությունը հիմնված է սոցիալ-հոգեբանական և քաղաքագիտական մոտեցումների վրա, մասնավորապես՝ սոցիալական կապիտալի տեսության շրջանակում, որտեղ վստահությունը դիտարկվում է որպես հասարակական համախմբվածության և ինստիտուցիոնալ կայունության կարևոր գործոն։ Հետազոտության հիմնական նպատակն է բացահայտել սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա կապի դրսևորումները, ինչպես նաև պարզել՝ արդյոք սուբյեկտիվ բարեկեցությունը կարող է հանդես գալ որպես քաղաքական վստահությունը պայմանավորող գործոն։
Հետազոտության նպատակից ելնելով՝ խնդիր է առաջադրվել ուսումնասիրել սուբյեկտիվ բարեկեցության դրսևորումները սոցիալ-դեմոգրաֆիական տարբեր խմբերում և վերլուծել դրա կապը քաղաքական վստահության հետ։ Հետազոտության իրականացման համար կիրառվել է քանակական մեթոդաբանություն։ Հետազոտությանը մասնակցել է 214 անձ։ Տվյալների հավաքագրման համար կիրառվել է «Սուբյեկտիվ բարեկեցության գնահատման մեթոդիկա»-ն, ինչպես նաև Ռոտերի միջանձնային վստահության մեթոդիկայի տեղայնացված տարբերակը՝ քաղաքական վստահության չափման նպատակով։ Տվյալների վերլուծության համար կիրառվել են Ստյուդենտի t-թեստը, Պիրսոնի կոռելյացիոն գործակիցը և ռեգրեսիոն վիճակագրական մեթոդները։
Հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սուբյեկտիվ բարեկեցությունը վիճակագրորեն նշանակալի տարբերություններ է դրսևորում ըստ սեռի, կրթական մակարդակի, ընդ որում՝ բարձր որակավորման աստիճան ունեցող անձանց մոտ այն արտահայտվում է առավել բարձր ցուցանիշներով։ Համաձայն կոռելյացիոն վերլուծության արդյունքների սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա է դրական և վիճակագրորեն նշանակալի կապ (r = 0.395, p < 0.01)։ Միաժամանակ, ռեգրեսիոն վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ սուբյեկտիվ բարեկեցությունը նշանակալիորեն պայմանավորում է քաղաքական վստահությունը (R² = 0.186), մասնավորապես՝ աֆեկտիվ և կոգնիտիվ բաղադրիչները։
Հետազոտության արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ քաղաքական վստահությունը պայմանավորված է ոչ միայն սոցիալ-քաղաքական, այլ նաև հոգեբանական գործոններով, մասնավորապես՝ սուբյեկտիվ բարեկեցությամբ։ Այպիսով կարող ենք ասել, որ հետազոտության արդիականությունը պայմանավորված է սուբյեկտիվ բարեկեցության և քաղաքական վստահության միջև առկա կապի էմպիրիկ բացահայտմամբ՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների համատեքստում։
Ներբեռնումներ
Հղումներ
1. Charlotte Fiedler (2023). What Do We Know about How Armed Conflict Affects Social Cohesion? A Review of the Empirical Literature. International Studies Review, 25(3), viad030. https://doi.org/10.1093/isr/viad030
2. Jyung, M., Lee, S.-H., & Choi, I. (2024). Unraveling the most important predictors of eudaimonic and hedonic well-being in Korean adults: A machine learning approach. Journal of Happiness Studies, 25(85). https://doi.org/10.1007/s10902-024-00792-1
3. Leonova I. YU., Leonov I. N. (2016). Psikhometricheskaya proverka struktury metodiki «Shkala mezhlichnostnogo doveriya» Dzh. Rottera v adaptatsii S. G. Dostovalova i yeye modifikatsiya. Vestnik Udmurtskogo universiteta. Seriya «Filosofiya. Psikhologiya. Pedagogika, 26(2), 93–101.
4. Meisenberg, G., & Woodley, M. A. (2015). Gender differences in subjective well-being and their relationships with gender equality. Journal of Happiness Studies, 16(6), 1539–1555. https://doi.org/10.1007/s10902-014-9577-5
5. Muzashvili D. Z. (2022). Doveriye kak politiko-psikhologicheskiy fenomen. Gumanitarnyye nauki. Vestnik Finansovogo universiteta, 12(1), 75–79. https://doi.org/10.26794/2226-7867-2022-12-1-75-79
6. Zheng, J., & Zhang, T. (2025). Patterns of trust and subjective well-being across societies: the role of long-term versus short-term orientation. BMC Psychology, 13, 697. https://doi.org/10.1186/s40359-025-03048-6
7. Law of the Republic of Armenia “On Education” (Article 3, paragraphs 19–22). https://www.arlis.am/hy/acts/68299/
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Hasmik Sargsyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.

