Հտ․ 5 No. 2(11) (2022)

Հրատարակվել է: 2022-09-28

Articles

  • Articles

    ՈՒՍԱՆՈՂԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ՍԱՆԴՂԱԿԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՏԵՂԱՅՆԱՑՈՒՄ

    Էլինա Ասրիյան, Նարե Կարապետյան, Աննա Սամոխվալովա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է ուսանողների հոգեբանական բարեկեցության երևույթի գնահատման գործիքակազմի ընտրությանը և դրա տեղայնացման գործընթացի նկարագրությանը: Աշխատանքում քննարկվում են բարեկեցության ուսումնասիրման հայեցակարգային դրույթներ, հայ և արտասահմանյան հեղինակների տեսական մոտեցումներ և հետազոտական տվյալներ։ Փորձարարական մասում ներկայացված են հոգեբանական բարեկեցության ուսումնասիրման գործիքակազմի ընտրության փուլերը, մեթոդիկաների ընտրության և դրանց տեղայնացման առանձնահատկությունները: Հետազոտական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս հայկական և ռուսական բուհերի ուսանողներին բնորոշ տարբերակիչ առանձնահատկությունները, որոնց հիման վրա տեղի է ունեցել գործիքակազմի ընտրությունը և համապատասխան վալիդիզացիայի փուլերը: Հետազոտական փուլերը վերլուծվել են հաշվի առնելով պատերազմական և հետպատերազմական խնդիրները հայկական և ռուսական կողմերի մոտ։ Ներկայացված են մի շարք տարբերակիչ առանձնահատկություններ, որոնք ռուսական պատերազմով պայմանավորված հետազոտական մյուս փուլ երում փոփոխվել են։

    Հղումներ

    Հարությունյան Ն. Ա Ուսանողի բարեկեցության սոցիալ-հոգեբանական որոշ առանձնահատկությունները կրթական միջավայրում, Արդի հոգեբանություն գիտական հանդես, 2021, N2(9), էջ 189-198: https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.189

    Дубровина, И. В. Психологическое благополучие школьников: учебное пособие для бакалавриата и магистратуры / И. В. Дубровина. — Москва: Издательство Юрайт, 2018. — 140 с, с.14-16.

    Самохвалова А.Г., Тихомирова Е.В., Вишневская О.Н., Шипова Н.С., Асриян Э.В. Особенности психологического благополучия русских и армянских студентов // Социальная психология и общество, 2022. Том 13. № 2. с. 123–143. doi:10.17759/sps.2022130209.

    Самохвалова, А. Г., Тихомирова, Е. В., Вишневская, О. Н., Шипова, Н. С., Асриян, Э. В. Структурно-функциональная модель психологического благополучия современных студентов. Российский психологический журнал, 2021, 18(4), с. 47–63. https://doi.org/10.21702/rpj.2021.4.4

    Asriyan E.V., Karapetyan N.I., Samokhvalova A.G. Comparative Analysis of the Level of Psychological Well-Being Among RF and RA Students, Wisdom, vol. 21, no. 1, pp. 39-43, Mar. 2022, Modern Psychology Scientific Bulletin 2022, N2(11) 9 https://www.wisdomperiodical.com/index.php/wisdom/article/view/686/438

    Avanesyan H.M., Asriyan E.V. Personal Potential In Overcoming The Socio-Psychological Consequences Of War And Pandemic, Modern Psychology Scientific Bulletin 2021, N2(9), pp. 51-55: https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.051

    Bradburn N.M. The structure of psychological wellbeing. Chicago: Aldine Pub. Co., 1969. 320 p.

    Diener E, Oishi S, & Lucas R. E. (2003) Personality, culture, and subjective well-being: Emotional and cognitive evaluations of life. Annual Review of Psychology, 54, pp. 403-425. https://doi.org/10.1146/annurev.psych.54.101601.145056

    Huppert F.A. Psychological Well-being: Evidence Regarding its Causes and Consequences, https://doi.org/10.1111/j.1758-0854.2009.01008.x

    Serobyan A. K. Grigoryan A.K, Khachatryan N. G. Gender Differences Of Cognitive And Motivational Predictors Of Student’s Psychological Well-Being https://doi.org/10.46991/SBMP/2022.5.1.107

    Shevelenkova T., Phesenko P. (2005) Oprosnik issledovaniya psihologicheskogo blagopoluchiya lichnosti (Questionnaire of study of the psychological well-being of the personality, in Russian). Retrieved from https://psylab.info/?????_????????????????_????????????_????

    http://surl.li/cuwbp-Шкала психологического благополучия Рифф․

  • Articles

    ԱՆՁԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ COVID-19 ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Հրանտ Ավանեսյան, Էլինա Ասրիյան, Սեդա Պապոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացվում է հոգեբանական բարեկեցության հիմնախնդիրը` սթրեսային իրավիճակների և դրանց վրա ազդող գործոնների համատեքստում։ Մասնավորապես, տեսական վերլուծության են ենթարկվել անձի ինքնակարգավորման և հոգեբանական կապիտալի հիմնական բաղադրիչները։ Հոդվածի հետազոտական ​​մասը բաղկացած է երկու անկախ փուլերից, որոնք իրականացվել են ՀՀ-ում (առցանց ձևաչափով)։ Առաջին փուլի նպատակն էր բացահայտել ինքնակարգավորման և հոգեբանական կապիտալի բաղադրիչների միջև կապերի առանձնահատկությունները: Կորելյացիոն վերլուծության արդյունքները ցույց տվեցին նրանց միջև ուժեղ կապի առկայություն։ Երկրորդ հետազոտության նպատակն էր պարզել Covid-19-ի՝ որպես սթրեսածին գործոնի նկատմամբ վերաբերմունքի հիմնական բաղադրիչները և հնարավոր հարմարողական/ապահարմարողական հակազդումները։ Արդյունքների համաձայն ինքնակարգավորման գործընթացը (մասնավորապես՝ գործողության/ակտիվության հակվածությունը) ունի մեծ կարևորություն ՝ որպես սթրեսի և անորոշության պայմաններում հոգեբանական բարեկեցության պահպանման ռեսուրս։

    Հղումներ

    Asriyan, E. V., Karapetyan, N. I., Samokhvalova, A. G. (2022). Comparative Analysis of the Level of Psychological Well-Being Among RF and RA Students. WISDOM , 21(1), 39-43.

    https://doi.org/10.24231/wisdom.v21i1.686․

    Beckmann J, Kellmann M. Self-Regulation and Recovery: Approaching an Understanding of the Process of Recovery from Stress. Psychological Reports. 2004;95(3_suppl):1135-1153. doi:10.2466/pr0.95.3f.1135-1153

    Bratman GN, Young G, Mehta A, Lee Babineaux I, Daily GC and Gross JJ (2021) Affective Benefits of Nature Contact: The Role of Rumination. Front. Psychol. 12:643866. doi: 10.3389/fpsyg.2021.643866․

    Morosanova V. I. Self-Regulation and Personality,// V Congress of Russian

    Psychological Society, pp. 452-457, 1877-0428 Elsevier © 2013, https://doi.org/10.1016/j.sbspro.2013.08.596․

    Psychological first aid: Guide for field workers. World Health Organization, 2011. https://www.who.int/publications/i/item/9789241548205․

    Voskanyan K. V. , Papoyan S. A., Manukyan M. A., Hovsepyan N. S., Adaptation and Validation of The Psychological Capital Questionnaire (PCQ) in Armenian Language (A Pilot Study) , Modern Psychology: Vol. 4 No. 2 (9) (2021), https://doi.org/10.46991/SBMP/2021.4.2.365

    Human Rights Ombudsman, 09/11/2020. https://www.ohchr.org/en/pressreleases/2020/11/nagorno-karabakh-conflict-bachelet-warns-possible-warcrimes-attacks?LangID=E&NewsID=26464․

    Зеленова М. Е. Индивидуальный стиль саморегуляции как внутренний ресурс стрессоустойчивости субъектов трудовой деятельности //Социальная психология и общество. 2013. Том 4. № 1. с. 69–80.

    Моросанова В. И., Аванесян Г. М. Ресурсный подход к психологическому капиталу и осознанной саморегуляции человека// Modern Psychology, Vol. 3 No. 1 (6) (2020)¸ https://doi.org/10.46991/SBMP/2020.3.1.088

    Московская М. С., Котельникова Д. А. Гендерные особенности реагирования на стресс у сотрудников следственных органов МВД РФ, Научный диалог: Молодой учёный, 2017, doi 10.18411/spc-22-11-2017-35․

    Ավանեսյան Հ. Մ․, Սողոյան Ա., Գասպարյան Խ. Կրկնակի տրավմատիկ ազդեցություններից հետո (covid-19 և 44-օրյա արցախի պատերազմ)հետտրավմատիկ սթրեսի կանխարգելման ռազմավարության մշակման հիմունքները// «Հոգեբանության ներուժը ռազմական ագրեսիայից հետո»հատուկ նստաշրջանի նյութեր, 2021, էջ 43-47։

  • Articles

    ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԻ ՆԵՅՐՈՄԱՐԿԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Շուշաննա Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ամփոփագիր. Սույն տեսական  հոդվածում քննարկվում է նեյրոմարքեթինգի` որպես գիտության ձևավորման և զարգացման պատմական ակնարկը, էությունն ու  առանձնահատկությունները:   Ուսումնասիրվել է նեյրոմարքետինգային հետազոտությունների կատեգորիական համակարգն ու գործիքակազմը՝ որպես գիտությունների նոր բնագավառ, որը ծագել է կենսաբանության, բժշկության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և հոգեբանության սահմանագծին:Ըստ այդմ՝ հոդվածի նպատակն է համակողմանիորեն ներկայացնել նեյրոմակեթինգը՝ որպես սպառողի հոգեբանության ուսումնասիրության նոր ուղղություն:

    Սպառողների կարիքները բացահայտելու համար նեյրոմարկետինգային մեթոդների կիրառման  անհրաժեշտությունը գնալով  ավելի է կարևորվում, քանզի ժամանակակից աշխարհում սպառողները ծանրաբեռնված են գովազդային հաղորդագրություններով, և գովազդատուների միջև մրցակցությունը գնալով ավելի է թեժանում: Այդ իսկ պատճառով շուկայավարներին  անհրաժեշտ է մշակել արդյունավետ մարքեթինգային հաղորդագրություններ, որոնք կազդեն մարդու ենթագիտակցության վրա՝ դրդելով նրան, օրինակ, գնել ապրանք կամ օգտվել ծառայությունից ։ Այս տեսակյունից, նեյրոմարքեթինգը, ըստ երևույթին, հետազոտական ​​գործիք է, որը չափում է մարքեթինգային խթանիչների նկատմամբ մարդու ենթագիտակցական ռեակցիաները: Հոդվածում քննադատորեն վերլուծվում են նեյրոմարքեթինգի գոյություն ունեցող մեթոդները, բացահայտվում դրանց առավելություններն ու թերությունները։ Արդյունքում բացահայտվել են նեյրոմարքեթինգի մեթոդների հետևյալ խմբերը՝ ուղեղի նյութափոխանակության ակտիվությունը չափող մեթոդներ; մեթոդներ, որոնք չափում են ուղեղի էլեկտրական ակտիվությունը,  ստացված ենթագիտակցական ռեակցիաների չափման մեթոդներ. այս մեթոդները հնարավորություն են տալիս գնահատել ուշադրության և հուզական ներգրավվածության մակարդակը, հիշողության ակտիվացումը: Միաժամանակ, նեյրոմարքեթինգն ունի նաև թերություններ, որոնց թվում են բարձր արժեքը, մասնագետներ գտնելու դժվարությունը, ինչպես նաև փորձերի ժամանակ լաբորատոր պայմանների բացասական ազդեցությունը։

    Շուկայում ապրանքանիշերի չափազանց մեծ թիվը հանգեցնում է տեղեկատվության գերծանրաբեռնվածության: Ժամանակակից հասարակության ուրբանիզացիան ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ չափազանց շատ խանութներ են առաջարկում նմանատիպ ապրանքներ: Հենց սա է պատճառը, որ էականորեն կարևոր է ուսումնասիրել նեյրոգիտական ​​դիսցիպլինի մեթոդները՝ պարզելու համար, թե արդյոք արված մարքեթինգային ընտրությունները հանգեցնում են սպառողների պահանջմունքների առավելագույն բավարարվածության: Նեյրոմարքեթինգը` որպես մարքեթինգային հետազոտությունների ոլորտում գիտական հայեցակարգ, նպատակ ունի ուսումնասիրելու, հասկանալու և վերլուծելու  սպառողի վարքագիծը: Որպես երկու գիտական ​​առարկաների՝ սպառողների վարքագծի և նեյրոգիտության միավորում, նեյրոմարքեթինգը փոխարինում է մարքեթինգային հետազոտությունների ավանդական տեսակներին:

    Հղումներ

    Льюис Д. Нейромаркетинг вдействии. Как проникнуть в мозг покупателя / пер. сангл. Марии Мацковской.–М., 2015.

    Aishwarya S and Dr.K. Malik Ali. Neuromarketing and neuroethics– anemerging trend on evaluation of emotional responses of consumers to marketing stimuli // International Journal of Innovative Research in Management Studies (IJIRMS). 2017. Т.1, N12. pp. 27–30.

    Berger, A. A. Neuromarketing, Encyclopedia of Consumer Culture՛՛, 2011, pp. 1040-1041.

    Kotler, P., and Keller, K.L. Marketing Management.՛՛ 2012. 14th Global Edition, Boston.

    Levallois, C., Clithero, J.A., Wouters, P., Smidts, A., and Huettel, S.A. Translating upwards: linking the neural and social sciences via neuroeconomics, Nature Reviews, Neuroscience, (2012): pp. 789-797.

    Marcel P. Neuromarketing-getting inside the customer’s mind՛՛ // J. Econ.Lit. 2004. Т.1. pp. 804–807.

    Collins dictionary, meaning of neuromarketing

    https://www.collinsdictionary.com/dictionary/english/neuromarketing (last

    access: May 10, 22:00).

  • Articles

    ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ

    Էլինա Ասրիյան, Դավիթ Գևորգյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Վերջին տարիներին աշխարհն ականատես է լինում բազմաթիվ ռազմական բախումների, որոնցից են Արցախյան երկրորդ պատերազմը և ռուս-ուկրաինական ռազմական բախումը։ Ենթակառուցվածքների ֆիզիկական ավերածություններից, մարդկային զոհերից և այլ ակնհայտ հետևանքներից բացի, պատերազմի հետևանքները ներառում է նաև զինված հակամարտություններին ուղղակի կամ անուղղակի ներքաշված անձանց և նրանց ընտանիքի անդամներին պատճառված երկարաժամկետ հոգեբանական վնաս։

    Սույն հոդվածն ամփոփում է Արցախյան երկրորդ պատերազմին մասնակից զինծառայողների շրջանում իրականացված հոգեբանական հետազոտության արդյուքները, մասնավորապես՝ ՀՏՍԽ, տագնապային և դեպրեսիվ աշխտանիշների արտահայտվածության և համակցվածության աստիճանը։ Հետազոտությունն իրականացվել է թվով 300 զինծառայողների հետ պատերազմի ավարտից շուրջ 6 ամիս անց։ Ստացված արդյունքները թույլ են տալիս անել հետևություն, որ զինծառայողների զգալի մեծամասնությունը ցուցաբերում է նշված կլինիկական դրսևորումների արտահայտված աստիճան, ինչը կապված է տարբեր գործոնների միաժամանակյա ազդեցության հետ։ Նաև կարևոր կիրառական հետևություն է այն, որ պարտադիր ժամկետային զինծառայողների ճնշող մեծամասնության մոտ առկա է տագնապի, դեպրեսիայի կամ դրանց համակցվածության կլինիկական աստիճան, ինչը հստակորեն մատնանշում է նրանց համար հոգեբանական աջակցության անհրաժեշտությունը։ Նաև հետաքրքրական է, որ տագնապի և դեպրեսիայի բարձր ցուցանիշներն առավել մեծ հաճախականությամբ հանդիպում են վիրավորում չունեցող զինծառայողների խմբում, ինչը կարող է վկայել այն մասին, որ միայն ֆիզիկական վիրավորում ստանալու փաստը բավարար գործոն չէ հոգեբանական խնդիրների առկայության համար, և որ պատերազմական գործողություններում վիրավորում չստանալը չի կարող ապահովագրել հոգեբանական տրավմատիզացիայից։

    Ստացված արդյունքները վկայում են զինծառայողների հետ ՀՏՍԽ-ին կողմնորոշված հոգեբանական աշխատանքի իրականացման անհրաժեշտության մասին՝ ֆիզիկական վիրավորում չունեցող անձանց պարտադիր ներգրավմամբ։

    Հղումներ

    Bisson J. I. et al. (2015). Post-traumatic stress disorder. BMJ (Clinical research ed.) vol. 351 h6161. DOI: 10.1136/bmj.h6161

    Crocq M. A. and Crocq L. (2000). From shell shock and war neurosis to posttraumatic stress disorder: a history of psychotraumatology. Dialogues in clinical neuroscience vol. 2,1 47-55.

    https://doi.org/10.31887/DCNS.2000.2.1/macrocq

    Evaluation of the Department of Veterans Affairs Mental Health Services. National Academies of Sciences, Engineering, and Medicine, et al. National Academies Press (US), 31 January 2018.

    Haravuori, H., Kiviruusu O., Suomalainen L. et al. (2016). An evaluation of ICD-11 posttraumatic stress disorder criteria in two samples of adolescents and young adults exposed to mass shootings: factor analysis and comparisons to ICD-10 and DSM-IV. BMC Psychiatry 16, 140.

    Hoge C.W., Lesikar S.E., Guevara R., Lange J., Brundage J.F., Engel C.C., Messer S.C., Orman D.T. (2002). Mental disorders among US military personnel in the 1990s: association with high levels of health care utilization and early military attrition. Am J Psychiatry

    Hoge C.W., Toboni H.E., Messer S.C., Bell N., Amoroso P., Orman D.T. (2005). The Occupational Burden of Mental Disorders in the U.S. Military: Psychiatric Hospitalizations, Involuntary Separations, and Disability. American Journal of Psychiatry vol. 162(3):585-91.

    DOI:10.1176/appi.ajp.162.3.585

    Hoppen T. H., & Morina N. (2019). The prevalence of PTSD and major depression in the global population of adult war survivors: a metaanalytically informed estimate in absolute numbers. European journal of psychotraumatology vol. 10,1 1578637.

    Megnin-Viggars O. et al. (2019). Post-traumatic stress disorder: what does NICE guidance mean for primary care?. The British journal of general practice : the journal of the Royal College of General Practitioners vol.69,684, pp. 328-329.

    Trauma-Informed Care in Behavioral Health Services. (2014). Center for Substance Abuse Treatment (US). Rockville (MD): Substance Abuse and Mental Health Services Administration (US); (Treatment Improvement Protocol (TIP) Series, No. 57.) Exhibit 1.3-4, DSM-5 Diagnostic Criteria for PTSD.

    Watkins L.E. et al. (2018). Treating PTSD: A Review of Evidence-Based Psychotherapy Interventions. Frontiers in behavioral neuroscience vol. 12258.

    https://doi.org/10.3389/fnbeh.2018.00258

  • Articles

    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԿԵՐՊԱՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱՐԳՈՒՄ

    Վարդուհի Պապոյան, Հասմիկ Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ժամանակակից տեխնոլոգիաների արագընթաց փոփոփությունները, ընկալման գործընթացը տեղափոխում են մեկ այլ դաշտ՝ որտեղ  քաղաքական առաջնորդի կերպարը ենթարկվում է   ձևափոխությունների։ Ըստ այդմ քաղաքական առաջնորդի կերպարը փոխվում է սուբյեկտիվ ընկալման համատեսքտում։ Հաճախ քաղաքական առաջնորդը ընկալվում է միֆերի, արխետիպերի, առասպելների, հեքիաթների միջոցով, որոնք էլ ձևավորում են հասարակական ընկալումը, այնուամենայնիվ, քաղաքական առաջնորդը ընկալվում է սուբյեկտիվ ընկալման դաշտում, սակայն ներառում է սոցիալական  ընկալման տարրեր։ Ներկայումս քաղաքական առաջնորդի կերպարը ձևավորվում է մի շարք մեխանիզմների (PR տեխնոլոգաիներ, գովազդներ) միջոցով, որոնք ամբողջացնում են առաջնորդի հոգեբանական դիմանկարը։ Այժմ ժամանակակից տեխնոլոգիաները, նոր սարքավորումները և սոցիալական հարթակները, ստեղծում են քաղաքական առաջնորդի ընկալման նոր մոդել, որտեղ առաջնորդը ձևափոխվում է ինչպես իմիջի, այնպես էլ բովանդակության  հասկացման շրջանակներում։ Ձևափոխություն ասելիս խոսքը գնում է նոր՝ վիրտուալ իրականության համատեսքտում ձևավորված առաջնորդի մասին, որը բացարձակ նոր և դժվար ընկալելի է անձի սուբյեկտիվ ընկալման դաշտում։ Վերոնշյալ մեխանիզմների հիմնական գործառույթը քաղաքական առաջնորդի ավելի պարզ և մատչելի ընկալմանն է ուղղված, որը թույլ է տալիս հասարակության բոլոր շերտերին ձևավորել որոշակի կերպար, որով առաջնորդ հասկացությունը առավել պարզ կընկալվի։ Սակայն անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն  այն մեխանիզմները որոնք նպաստում են ընկալման ձևափոխություններին այլև հետազոտել և որոշակիացնել այդ ձևափոխությունների հիմնական պատճառները։

    Հոդվածի նպատակն է ՝ հետազոտել  և համեմատել այն երկրների քաղաքական առաջնորդների կերպարի հոգեբանական ընկալումը, որտեղ կատարվել են վերափոխումներ ՝(Հայաստան, Ռուսաստան, Բելառուսիա, ԱՄՆ) ինչպես  նաև բացատրել  տեղի ունեցած ձևափոխությունների հիմնական պատճառները՝ քաղաքական առաջնորդի կերպարը բնորոշող  հատկանիշների ռանգավորման և կորելացիոն կապերի դուրս բերման միջոցով։

    Հետազոտությունը  ընթացել է երկու  հիմնական փուլով։ Առաջին փուլում ուսումնասիրել ենք ոչ մասանագետների մոտ քաղաքական առաջնորդի կերպարի ընկալումը։ Իրականացրել ենք կոնտենտ վերլուծություն որի հիման վրա առանձնացրել ենք  քաղաքական առաջնորդին բնորոշ 10 որակներ։ Այնուհետև հետազոտության երկրորդ փուլում ռանգավորման միջոցով հետազոտել ենք  քաղաքագետների մոտ քաղաքական առաջնորդների հոգեբանական ընկալումը։

    Հղումներ

    Գալստյան Ա. Ս. «Մաթեմատիկական վիճակագրության մեթոդները հոգեբանական հետազոտություններում», Ուսումնական ձեռնարկ, Եր.։ Հեղինակ. հրատ., 2015, 89 էջ։

    Галстян В. Сагателович, Москвитина Е. Ильинична, Дорошина И. Павловна «Роль и значение психологии рекламы и PR в практике построения современных маркетинговых коммуникаций», Интернет-

    журнал «НАУКОВЕДЕНИЕ», Выпуск 3, май – июнь 2014.

    Лебон Г. «Психология народов и масс»- © Издание на русском языке AST Publishers, 2016, 315 c.

    Райгородский Д. Я. Психология и психоанализ власти. Том 2-Хрестоматия. - Самара: Издательский Дом "БАХРАХ", 1999. - 576 с:

    Резепов И. Психология рекламы и PR Издательство: Дашков и Ко, 2009 г.Твердый переплет, 224 стр. ISBN 978-5-394-00391-2, c. 103.

    Стишковская Л. Л. Фабри-о чём говорят -c изд. (Лесная промышленость), 1989, 192 с. ISBN-5-10-001037-1.

    Фромм Э. Адольф Гитлер клинический случай некрофилии-изд. Прогрес-г.1992-55с.

    https://www.prmoment.com/pr-insight/the-psychology-of-pr (last visit 05.05.2021).

  • Articles

    ԿԵՆՍԱԻՄԱՍՏԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔՈՒՄ ԾՆՈՂԱԿԱՆ ԴԵՊՐԻՎԱՑԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄՈՏ

    Սիլվի Թարջումանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են ծնողական դեպրիվացիա ունեցող անձանց կենսաիմաստային կողմնորոշումները բացահայտելու համար իրականացված հետազոտության արդյունքները: Ենթադրվում է, որ անձինք, ովքեր մանկական տարիքում ունեցել են ծնողական դեպրիվացիա, կյանքի իմաստի գիտակցման ճանապարհին ունենում են կյանքի նպատակների առկայության, ընտրությունների, իմաստի գնահատումների հետ մի շարք խնդիրներ: Այս ենթադրությունը ստուգելու համար իրականացվել է հետազոտություն, որին մասնակցել են 21-35 տարիքային միջակայքում գտնվող երիտասարդներ: Հետազոտության նպատակն էր պարզել ծնողական դեպրիվացիա ունեցող անձանց կյանքի իմաստա- վորման կապը ինքնիրացման հետ: Այս հոդվածում ներկայացվեն են հետազոտվողների կենսաիմաստային կողմնորոշումների առանձնահատկությունների որոշ փորձարարական արդյունքների վերլուծությունը, ինչպես նաև քննարկվում է ստացած տվյալների հնարավոր բացատրությունները: Հոդվածում ամփոփված են հետազոտության արդյունքներն ու հետևությունները: Հիմնական եզրակացությունը, որը կարելի է անել, այն է, որ թեև մեթոդաբանորեն ընդունված կոնցեպցիաները ցույց են տալիս, որ ծնողական դեպրիվացիա ունեցող անձինք դեպրիվացիա չունեցողների համեմատ ավելի շատ դժվարություններ ունեն կյանքի իմաստի գիտակցման և ձևավորման հարցում, սույն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբերություններ չեն գտնվել դեպրիվացված և դեպրիվացիա չունեցող սուբյեկտների կյանքաիմաստային կողմնորոշումների միջև: Ընդհանրացնելով՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծնողական դեպրիվացիան անփոփոխ և անշրջելի ազդեցություն չի թողնում անձի կյանքի իմաստի ձևավորման վրա:

    Հղումներ

    Bowlby J., Maternal Care and Mental Health, World Health Organization, Palais Des Nations, Geneva, 1952, p. 357․

    Maslow A., Motivation and Personality, Harper and Row, Publishers, Inc. 1954, copyright by Abraham Maslow, Reprinted from the English Edition by Harper and Row, Publishers 1954, 1970; p. 365․

    Лангмейер И., Матейчек З. Психическая депривация в детском возрасте. Авивценум. Медицинское издательство Прага, 1984 г.

    Леонтьев Д. А. Тест Смысложизненных Орентаций (СЖО), Психодиагностическая серия, Выпуск 2а, Смысл, Москва, 2000.

    Психология и культура / под ред. Д.Мацумото. –СПб.: Питер, 2003. – 288 с.

    Франкл В., Человек в поисках смысла: Сборник: Пер. с англ. и нем. / Общ.ред. Л. Я. Гозмана и Д. А. Леонтьева; вст. ст. Д. А. Леонтьева. — М.: Прогресс, 1990, 368с.

  • Articles

    ԿՆՈՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

    Նարինե Հարությունյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է ժամանակակից կնոջ սոցիալական դերի, կարգավիճակի և գործունեության հիմնախնդրի ուսումնասիրմանը։ Ընտանիքի կայունության համատեքստում 20-րդ դարի կեսերից այն դարձել է հետազոտության առարկա։ Ընդ որում, հիմնական դերը տրված էր ամուսնու՝ կնոջ հասարակական գործունեության հանդեպ վերաբերմունքին։ Սոցիալական գործունեությունը համարվում է ընտանիքի արտաքին գործառույթ և ներառում է սոցիալական, քաղաքական, կրթական, մասնագիտական կողմնորոշում, ինտելեկտուալ ար- ժանիքներ, հմտություններ և կարողություններ, այսինքն՝ ամուսինների գործունեությունը ընտանիքից դուրս: Այն ապահովում է կարիքների բավարարում, ո- րոնք գրեթե անհնար է բավարարել ընտանիքում: Հոդվածում հետազոտվել է ընտանեկան արժեքների հիերարխիան՝ կայու- նության տեսանկյունից, ինչպես նաև 120 ընտանիքի (կին-տղամարդ, n=240) ակնկալիքների ու հավակնությունների մակարդակը գործառույթների իրակա- նացման գործում, դրանց արդիականությունը տնտեսական, ծնողական, սոցիալական գործունեության, հուզական և արտաքին գրավչության ոլորտներում։ Հետազոտության արդյունքները թույլ են տալիս որպես ընտանիքի կայունության հիմնական նախապայման դիտարկել ամուսինների սոցիալական գոր- ծունեության համար պատասխանատվության հավասարաչափ բաշխումը։ Հետազոտության արդյունքների համաձայն արժեքային հիերարխիայի համակարգում սոցիալական գործունեության համեմատաբար բարձր ցուցանիշը ցույց է տալիս, որ այս գործառույթը ընտանեկան հարաբերությունների ամրապնդման և կայունացման կարևոր գործոններից է:

    Հղումներ

    Հարությունյան Ն. Ա. Ընտանիքի կայունության հոգեբանական հիմքերը; Մենագրություն /Ն. Ա. Հարությունյան. – Երևան: Հեղ. Հրատ.,

    , 280 էջ։

    Սեդրակյան Ս. Ա Ընտանիքի հոգեբանություն (Մեթոդաբանական վերլուծություն) /Ս.Ա. Սեդրակյան, Երևան: «Ուրարտու» համալսարան, 2010, 456 էջ։

    Голод С. И. Молодая семья. – В кн.: Молодежь и современность. (Под. Ред. В. Т. Лисовского, В. А. Ядова) Л.: Знание, 1975, с. 131 – 138․

    Добринина О. А. Проблемы формирования благоприятного социально-психологического климата семьи (на примере рабочих-металургов). Автореферат дисс. на соис.канд. психол. наук. М., 1993, 21 с.

    Дружинин В. Н. Психология семьи. Екатеринбург: Деловая книга, 2000, 208 с.

    Мороз В. А., Аверкина Т.О. Социальные роли современной женщины в представлении студентов // Международный журнал прикладных и фундаментальных исследований. – 2016. – № 11-4. – с. 726-731;

    https://applied-research.ru/ru/article/view?id=10661 (last visit: 12.07.2021).

    Олейник Ю. Н. Исследование уровней совместимости в молодой семье// Психологический журнал. Т. 7. 1986. N 2 с. 59-67․

    Здравомыслова О. М. Неровный брак: Карьера интересует российских женщин не меньше замужества http://www.rg.ru/2004/02/26/brak.html(last visit 03.04.2022)․

  • Articles

    ԷԹՆԻԿ ՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՌԴ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԾ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄՈՏ

    Լիլիթ Մնացականյան, Միհրան Գալստյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հայաստանից մշտական բնակության նպատակով մեկնող միգրանտների՝ միգրացիայի իրականացման և նոր վայրում հարմարման գործում հաճախ մեծ դեր ունի միգրանտի էթնիկ ցանցը՝ ընդունող երկրում արդեն հաստատված էթ- նիկ հայերը։ Մշտական բնակության մեկնող միգրանտների զգալի մասը աշխատանքային միգրանտ է, ում ընտանիքի անդամները շարունակում են բնակվել Հայաստանում։ Մեր հետազոտության խնդիրն է ուսումնասիրել մշտական բնակության նպատակով միգրացիա իրականացրած անձի՝ Հայաստանում բնակվող ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի մասին պատկերացումները, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքը։ Հետազոտությունն իրականացվել է 23 անձի հետ, ում ընտանիքի անդամներից գոնե մեկը մշտական բնակության է մեկնել ար- տերկիր։ Հետազոտվողները միգրանտի ծնողը, զավակը, քույրը կամ եղբայրն են: Հետազոտությունն անցկացվել է որակական մեթոդաբանությամբ՝ կիսակառուցվածքային հարցազրույցի և չներգրավված դիտման մեթոդներով։ Արդյունքների վերլուծության արդյունքում մշտական բնակության մեկնած միգրանտի ընտանիքի անդամների մոտ էթնիկ ցանցի վերաբերյալ պատկերացումները և դրա հանդեպ վերաբերմունքը բնութագրող երեք հիմնական առանցք է առանձնացվել․ նախ՝ էթնիկ ցանցի մասին պատկերացումը՝ որպես օգնության և ապահովության աղբյուր, ապա էթնիկ ցանցի անդամներից բարձր սպասելիքների առկայությունը, և էթնիկ ցանցի հանդեպ վերաբերմունքի հակասականությունը։ Կարող ենք եզրակացնել, որ էթնիկ ցանցը միգրանտի ընտանիքի անդամների պատկերացումներում կարող է լինել որոշակի պաշտպանիչ գործոն, նույնիսկ ընտանիքի փոխարինիչ, որի հանդեպ ձևավորվում են հաճախ ոչ համարժեք բարձր սպասելիքներ և հակասական վերաբերմունք։

    Հղումներ

    Գալստյան Մ․, Օհանջանյան Ռ., Զաքարյան Թ., Հակոբյան Գ. Արդի հայ ընտանիքը փոխակերպվող հասարակությունում, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան, 2017, 328 էջ:

    Մնացականյան Լ․ Հետապնդում և արտագաղթ, Ակտուալ Արվեստ #2(8)2019, Պարանոյա, Երևան, 2019, էջ 18-25 :

    Մնացականյան Լ․, Արտագաղթի հոգեկան փորձառությունը ապաստանի հայցման պայմաններում, Ակտուալ Արվեստ հրատ․, Երևան, 2021, 406 էջ:

    Anzieu, D. et al.,Les enveloppes psychiques, Dunod, Paris, 2000, p. 288.

    Bourdieu, P. “The Forms of Capital.” In Handbook of Theory and Research for the Sociology of Education, edited by J. G. Richardson, New York: Greenwood Press.1985. pp. 241–258.

    Messey D., Arango J., Hugo G., Kouaouci A. Pellegrino and Tayllor E., Theories of International Migration: A Review and Appraisal // Population and Modern Psychology Scientific Bulletin 2022, N2(11) 73 Development Review. 1993, Vol. 19. No. 3, pp. 431-466.https://www.jstor.org/stable/2938462?origin=crossref.

    Ryana, L. and D’angeloba, A. 2018. 'Changing Times: Migrants’ Social Network Analysis and the Challenges of Longitudinal Research'. Social Networks 53 (2018), 148–158.

  • Articles

    ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԵՎ ՈՉ ՍՈՒԻՑԻԴԱԼ ԻՆՔՆԱՎՆԱՍՄԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Կամո Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տարբեր երկրներում ընթացող պատերազմները, հետպատերազմյան ճգնաժամերը, սուիցիդների կանխարգելման ոլորտում պետական հստակ քաղաքականության բացակայությունը, սոցիալ-տնտեսական անբարենպաստ գործընթացները, մարդկանց տարաբնույթ հիվանդությունների ահագնացող չափերը լոկ մի քանի պատճառներն են անձի այն ինքնաքայքայիչ վարքի ծայրահեղ ձևի, որին գիտության մեջ անվանում են սուիցիդ: Ժամանակակից մարդը հարկադրված է անընդհատ ենթարկվել տարատեսակ ֆրուստրածին և սթրեսածին ներգործությունների, որոնք մարդուն կանգնեցնում են համապատասխան ադապտիվ վարք դրսևորելու անհրաժեշտության առջև: Այն մարդիկ, ում հոգեբանական պաշտպանական մեխանիզմները ավելի թույլ են կամ չափազանց երկար ժամանակի ընթացքում գտնվել են հոգետրավմատիկ ազդեցությունների ներքո, որպես այդպիսի «ադապտիվ» վարք՝ հաճախ ընտրում են աուտոագրեսիաների տաբեր ձևեր: Այս համատեքստում առավել գերզգայուն հիմնախնդիր է երեխաների և դեռահասների իրականացրած սուիցիդները և սուիցիդալ փորձերը: Գիտության մեջ, եթե չափահասների սուիցիդների վերաբերյալ առկա են համեմատաբար բավարար քանակով հետազոտություններ, ապա երեխաների և դեռահասների սուիցիդները խորությամբ, համակարգված և լիարժեք ուսումնասիրության չեն ենթարկվել. այս ոլորտում առկա են բազմաթիվ բացեր, հիմնախնդիրներ:

    Այդ նպատակով ուսումնասիրել ենք վերջին 20 տարիների ընթացքում երեխաների և դեռահասների ինքնասպանությանը վերաբերող մեզ հասնելի 48 քրեական գործեր, դատահոգեբանական փորձաքննության ներկայացված մի շարք նյութեր, արտերկրի ճանաչված մասնագետների հետազոտություններ, ժամանակակից հոդվածներ: Հետազոտությունն իրականացվել է ռետրոսպեկտիվ վերլուծության, ռետրոսպեկտիվ աուտոպսիայի, փորձագիտական զրույցի, կոնտենտ և անհրաժեշտ այլ մեթոդներով, ինչպես նաև հատուկ մասնագիտական գրականության վերլուծության միջոցով:

    Մանկական սուիցիդներին բնորոշ է այն, որ երեխանները նախքան սուիցիդը չեն ըմբռնում մահվան անդարձելիությունը. արդյունքում նրանց մոտ բացակայում է մահվան գիտակցված վախը, որն էլ հանգեցնում է չկանխամտածված, դիպվածային և իմպուլսիվ սուիցիդների: Նախասուիցիդալ փուլում բացակայում է սուիցիդալ հակման շարժը՝ սուիցիդալ մտքերից մինչև սուիցիդալ որոշում, սուիցիդի իմաստի տիպաբանությունը և սուիցիդի գործոնները:

    Դեռահասների սուիցիդների հիմքում ընկած է «դեստրուկտիվ հակումը», որի պատճառով նրանց սուիցիդի դիմելու հավանականությունը մեծանում է, նախասուիցիդի տևողությունը կարճանում, մինչև անգամ փոքր սթրեսորների և ֆրուստրատորների  ազդեցությամբ սուիցիդալ հակազդման  հավանականությունը մեծանում:

    Սուիցիդների կանխարգելման նպատակով առաջարկվում է ստեղծել աուտոդեստրուկտիվ վարքի ուսումնասիրման գիտական կենտրոն, որի գործունեությունը պետք է միտված լինի երևույթի գիտական ուսումնասիրմանը, այս  բնագավառում առկա գիտական ներուժի զարգացման ապահովմանը, արդյունավետ օգտագործմանը, աուտոդեստրուկցիաներին և սուիցիդներին վերաբերող մենագրությունների, գրքերի, ուղեցույցների և մեթոդական  ձեռնարկների հրատարակմանը, գործընթացի մշտադիտարկմանը, սուիցիդալ հակման ախտորոշման և վերականգնողական աշխատանքների ուղղորդմանը, այդ ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրմանը և տեղայնացմանը:

    Հղումներ

    Մկրյան Մ. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը, Երևան 1981, էջ 373:

    Острогорский А.Н. Самоубийство как психологическая проблема //

    Педагогический сборник. - 1893. -№ 1. - с. 19-49. Modern Psychology Scientific Bulletin 2022, N2(11)

    Амбрумова А. Г., Тихоненко В. А. Диагностика суицидального поведения, М., Минздрав, 1990, 106 с.

    Амбрумова А. Г. Психология самоубийства//Социальная и клиническая психиатрия. Москва, 1996. Т.6.-вып. 4. с. 14–20.

    Пурич-Пейакович Й., Душан Й. Д. Самоубийство подростков. М.: Медицина, 2000, 210 с.

    Каршибаева Г. А. Теоретическая основа проблемы психологических особенностей подростков с суицидальным поведением / Г.А.Каршибаева, В.М. Маджидова, И. Т., Ахмедова-Текст: непосредственный // Молодой ученый, 2018. - № 49 (235), с. 230-233.

    Острые углы воспитания. под. ред. Тарас А.Е. Москва, 1990, 281 с.

    Шоумаров Г. Б. Усманов Э. Ш. Умаров Б. М. Предупреждения суицида в рамках психологичической службы в школе. (психологические аспекты совершенствования Ташкент 1995 г., 153 с.

    Шир Е. Суицидальное поведение у подростков//Журн. невропатол. и психиатрии им. Корсакова. -1984. - № 10, 275 с.