Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664
Հոդվածը նվիրված է հոգեբանական գիտության զարգացման տեսական հիմնախնդիրներին։ Բիհեվիորիզմի քննադատության հիման վրա ձևավորվեց մի նոր գիտական ուղղություն՝ կոգնիտիվ հոգեբանությունը, որի զարգացմանը նպաստեց նաև համակարգչային տեխնիկայի ի հայտ գալը։ Հոդվածում քննարկվել և վերլուծվել են տարբեր գիտնականների մոտեցումները` հասկանալու, նկարագրելու և բացատրելու մարդու հոգեբանական բաղադրիչները։ Հատկապես ընդգծվում է
այնպիսի հոգեբանական կատեգորիաների կարևորությունը, ինչպիսիք են գիտակցությունը, անգիտացականը, ինտուիցիան և այլն, որոնք մինչ այժմ էլ բավարար հետազոտված չեն։ Քննարկվում են տեսական և փորձարարական հոգեբանության զարգացման ուղիները կոգնիտիվ հոգեբանության տեսանկյունից, ընդունելով հետևյալը որպես հիմնական գերիշխող մոդել` գլխուղեղի կողմից ինֆորմացիայի ընդունումը, վերամշակումը և որոշումների կայացման գործընթացը դիտարկել համակարգչային տեխնիկայի զարգացման և ծրագրավորման նորագույն ձեռքբերումների տիրույթում։
Բիհեվիորիզմը փոխարինվեց ինֆորմացիոն հոգեբանությամբ, իսկ հոգեբանության արագ զարգացող և գործնական ուղղվածություն ունեցող ուղղությունները առնչվեցին որոշակի սահմանափակումների։ Հոդվածում նաև ցուցված են խորքային, արմատավորված սահմանափակումները։
Հոգեբանության՝ սկսած գիտական ուղղության կայացման ակունքներից, հիմնական կիզակետը համարվել է անձը՝ իր հիմնական բաղադրիչներով և ակտիվությամբ։ Հոդվածում մանրակրկտորեն դիտարկվում են տարբեր ժամանակներում գիտնականների տարատեսակ մոտեցումները և մարդկային հոգեբանության ճանաչման բնույթը, գործունեությունն ու տարբեր իրավիճակներում վարքագծային ակտիվությունը, հուզական և կամային դրսևորումները։
Ժամանակագրական էքսկուրսը հնարավորություն է ընձեռում ավելի լավ պատկերացնելու հոգեբանական գիտության զարգացման սահմանափակումների բնույթը և քննարկելու սահմանափակումների հաղթահարման որոշ ուղիներ։Հիմնախնդրի լուծման ուղիներըից մեկը դիտարկվեց գլխուղեղի ակտիվության հոգեֆիզիոլոգիական մեխանիզմների առավել համակարգված և խորքային ուսումնասիրությունը' կիրառելով գիտատեխնիկական ժամանակակից հնարավորությունները։ Մյուս ճանապարհը ,որը հիմնված է տարբեր գիտաճյուղերի ինտեգրման վրա (օրինակ կոգնիտիվ նեյրոկենսաբանությունը), մարդու հոգեֆիզիոլոգիական տարբեր բնութագրիչների համալիր ուսումնասիրությունն է։ Նմանատիպ մոտեցումները կուղղորդեն գտնելու այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են գիտակցությունը, ենթագիտակցությունը, ինտուիցիան, ստեղծարարությունը, նաև ձևավորելու հոգեբանության նոր պարադիգմաներ։
Аллахвердов В. М. Таинственная прелесть сознания. // Собр. соч., т.7. СПб. 2021
Аллахвердов В. М., Кармин А. С., Шилков Ю. М. Принцип идеализации // Методология и история психологии. 2007. Вып. 2. С. 147—162.
Аллахвердов В. М., Карпинская В. Ю. Порог осознания как эмпирическая данность и как логическая неизбежность // Психологический журнал, 2021, т.42,6, 14-24.
Аллахвердов, В.М. Психология в контурах процесса познания. Ученые записки Инсти-тута психологии РАН. 2022. 2, 4(6) (дек. 2022), 83–97.
Аронсон Э. и др. Почему человек ведет себя так, а не иначе. СПб., 2008
Бернштейн Н. А. Очерки по физиологии движений и физиологии активности. М., 1966.
Дарвин Ч. Избранные письма. М., 1950.
Кант И. Сочинения. Т. 3. М. 1966
Лихи Т. История современной психологии. СПб., 2003
Миллер Дж. Когнитивная революция с исторической точки зрения // Вопросы психоло-гии. 2005. № 6. С. 104—109.
Найссер У., Хаймен А. (ред.) Когнитивная психология памяти. СПб., 2005
Фаликман М. В. Принцип предсказывающего кодирования в современных когнитив-ных исследованиях. Вопросы психологии. 2021. Т. 67. № 2
Baars B. The cognitive revolution in psychology. N.Y. 1986
Bargh J. A., Ferguson M. J. Beyond behaviorism: Оn the automaticity of higher mental pro-cesses // Psychological Bulletin. 2000. Vol. 126 (6).
Hohwy J. Prediction error minimization in the brain. // Routledge Handbook to the Compu-tational Mind. M. Sprevak and M. Colombo (eds.). Oxford, 2018:
Հոդվածի նպատակն է կատարել տարբեր երկրների գիտնականների կողմից արձանագրված հոգեբանական մեթոդների կիրառման և դրանց տրված պահանջների վերլուծություն։ Ուսումնասիրության այս փուլում հատուկ քննարկվում են վերջին հինգ տարիների ընթացքում հրատարակված հոդվածներն ու ձեռնարկները, քանի որ այս ժամանակաշրջանը կրում է համատարած "համակարգչայինացման" բնույթ:
Այդպիսով, կատարված վերլուծությունը ունի համեմատական բնույթ և վկայում է տարբեր երկրներում պրակտիկ գործունեություն ծավալող հոգեբանների կողմից կիրառվող հոգեբանական մեթոդների գնահատման և դրանց կիրառման հիմնական պահանջների համապատասխանության յուրօրինակության մասին։ Նմանատիպ հետազոտությունից հետո պետք է հաշվի առնել սոցիալ-հոգեբանական բնույթի ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև՝ հետազոտության, խորհրդատվության և թերապիայի պայմանների փոփոխությունները։ Այս ամենի հետ կապված, ենթադրվում էր, որ նմանատիպ փոխակերպումներ ազդում են հոգեբանական դիագնոզի ստացման ձևի և ձևաչափի վրա․ հոգեբանի հետ հանդիպում առկա կամ հեռակա, թեստի լրացում թղթային և էլեկտրոնային տարբերակով, Google Form-ի կիրառումը թեստավորման և հարցման համար, թեստավորման արդունքների մեծածավալ հավաքագրում։
Adam P. Natoli, More Methods Can Result in More Knowledge: Why
Psychology Needs to Use Multi-Method Approaches. Multimethod
Assessment & Personality Lab (MAPL), The PsyPAG Quarterly. October
https://www.researchgate.net/publication/334574672_More_Methods_Can
_Result_in_More_Knowledge_Why_Psychology_Needs_to_Use_Multi-
Method_Approaches
APA GUIDELINES for Psychological Assessment and Evaluation. Approved
by APA council of representatives’ march 2020/
https://www.apa.org/about/policy/guidelines-psychological-assessmentevaluation.
Avanesyan H., Coordination of scientific and applied features of projective
methods, Yerevan, YSU publishing house, 2017, 256 p. (arm.).
Avanesyan H., Harutyunyan N., Hovhannisyan S., et al Zinvori hogekan
hatkut’yunneri gnahatman yev zargats’man metodner: Yerevan, 2017, 186p
Carretero-Dios H. and Pérez C., Standards for the development and review of instrumental studies: Considerations about test selection in psychological research. International Journal of Clinical and Health Psychology, 2007, Vol. 7, Nº 3, pp. 863-882
Carrier, S. L., Wong, D., Lawrence, K., & McKay, A. (2022). Preliminary validation of a new competency tool for evaluating assessment skills in professional psychology trainees. Training and Education in Professional Psychology, 16(2), 166–172. https://doi.org/10.1037/tep0000394
Jack A. Naglieri and al. Psychological Testing on the Internet: New Problems, Old Issues. Running Head: Report of the Internet Task force. http://www.assessmentpsychology.com/psychtesting-internet.pdf
Karapetyan M․ Features Of Application Of Psychodiagnostic Methods In Studying Personal Protective Mechanisms Scientific Artsakh, № 1(8), 2021, p. «Artsakh» publ., 211-220 DOI: 10.52063/25792652-2021.1-211
Methods of Enquiry in Psychology. Chapter 2. In Introduction to Psychology. 2019. https://ncert.nic.in/textbook/pdf/kepy102.pdf
Online psychological testing APS Tests and Testing Expert Group/ р.11, https://psychology.org.au/aps/media/resource-finder/testing/online-psychological-testing.pdf
Papoyan V. R., Galstyan A. S., Sargsyan D. Y., Karapetyan M. A. Masnageti patrastman hogebanakan gnahatum. T’ester yev varzhankner/ -Yer., YSU pub., 2020, p 6.
Radhika Krishnamurthy, Giselle A. Hass, Adam P. Natoli, Bruce L. Smith, Paul A. Arbisi & Emily D. Gottfried (2022) Professional Practice Guidelines for Personality Assessment, Journal of Personality Assessment, 104:1, 1-16, DOI: 10.1080/00223891.2021.1942020
Ruggeri, K., Bojanić, L., van Bokhorst, L., Jarke, H., Mareva, S., Ojinaga-Alfageme, O., Mellor, D. T., & Norton, S. (2019). Editorial: Advancing Methods for Psychological Assessment Across Borders. Frontiers in psychology, 10, 503. https://doi.org/10.3389/fpsyg.2019.00503
Sarason, Irwin G. "Personality assessment". Encyclopedia Britannica, 1 Oct. 2019, https://www.britannica.com/science/association-test. Accessed 30 January 2023.
Ներկա ժամանակներում կազմակերպության, ինչպես նաև անձնակազմի բնականոն գործունեության պահպանման և զարգացման համար կարևոր է հետևել ՄՌԿ և ՏՏ ոլորտների նորարարական զարգացումներին, ինչպես նաև կիրառել ժամանակակից մոտեցումներ անձնակազմի և կազմակերպության կառավարման գործընթացում։
Հոդվածն նպատակն է տեսական վերլուծության միջոցով ուսումնասիրել անձնակազմի վերլուծության զարգացման ուղին, վերջինիս հիմնական առանձնահատկություններն ու կիրառման հնարավորությունները անձնակազմի և կազմակերպության կառավարման գործընթացի բարելավման համատեքստում։ Անձնակազմի վերլուծությունը անձնակազմի կառավարման և կազմակերպության գործընթացների բարելավման տվյալահեն մոտեցում է, որը հնարավորություն է տալիս որոշումների կայացման հիմքում կիրառել տարբեր աղբյուրներից հավաքագրված և մշակված տվյալները, ինչպես նաև դրանց վերլուծության արդյունքները։ Հոդվածում նկարագրվում է անձնակազմի վերլուծության ուղղության ծագումն ու զարգացումը, դրանում կիրառվող տվյալների վերլուծության տեսակները, ինչպես նաև ՄՌԿ տարբեր, մասնավորապես, հավաքագրման և աշխատակիցների պահպանման գործընթացներում անձնակազմի վերլուծության կիրառման հնարավորութունները՝ ներկայացնելով մի շարք խոշոր կազմակերպությունների հաջողության օրինակները։ Անձնակազմի վերլուծության գործիքակազմի և արհեստական բանականության կիրառությունը թույլ է տալիս ոչ միայն դուրս բերել ՄՌԿ մետրիկաներ և ստանալ պատկերացում կազմակերպության ներկա վիճակի վերաբերյալ, այլև իրականացնել կանխատեսող վերլուծություններ, հասկանալ զարգացման և աճի դինամիկան ու ուղղությունը, ինչպես նաև մշակել ցանկալի նպատակին հասնելուն ուղղված ռազմավարություն։
Տեսական վերլուծության արդյունքները և նկարագրված օրինակները վկայում են մարդկային ռեսուրսների և կառավարման ոլորտում անձնակազմի վերլուծության հնարավորությունների կիրառման կարևորության մասին։ Այն թույլ է տալիս կառավարման գործընթացում կայացնել տվյալահեն որոշումներ, առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքային գործընթացը, օբյեկտիվորեն դուրս բերել ՄՌԿ ոլորտում առկա խնդիրները և դրանց վրա ազդեցություն ունեցող գործոնները՝ մշակելով դրանց հաղթահարմանն ու կազմակերպության զարգացմանն ուղղված ռազմավարություն։
Карпов, А. В. Психология принятия решений в профессиональной
деятельности : учебное пособие / А. В. Карпов ; Яросл. гос. ун-т им.
П. Г. Демидова. – Ярославль : ЯрГУ, 2014. – с. 6-10.
Galstyan A., Matematikakan vichakagrutyan metodnery hogebanakan
hetazotutyunnerum, Yerevan, 2015.
Ferrar J, Green D., Excellence in People Analytics, 2021, 340 p.
Isson J. P., Harriott J. S., People Analytics in the Era of Big Data. P. 91-92.
Jobs of the Future: Data Analysis Skills. SHRM, November 2016
Nocker M., Sena V., Big Data and Human Resources Management: The
Rise of Talent Analytics, Soc. Sci. 2019, 8(10), 273.
Vupen E. v., The basic principles of People Analytics, AIHR Academy, May 2019.
Waters S., Streets V., McFarlane L., Johnson-Murray R., The Practical
Guide to HR Analytics. P.144-145
Հոդվածը «Պատվասիրության», «Արժանապատվության» և «Դեմքը չկորցնելու» մշակութային չափումների հայալեզու հարցարա¬նի վալիդացիային նվիրված շարունակական ուսումնասիրություն¬ների մաս է կազմում, որում գնահատվել է վերոնշյալ չափումների հոգեչափողական համարժեքությունն՝ ըստ տարիքային խմբերի։ Ընդհանուր առմամբ, վերլուծվել են 382 մասնակիցների տվյալներ (M տարիք=24.03, SD=5.721; 68,5%-կին)։ Չափման ինվարիանտության ստուգման համար ընտրանքը բաժանվել է երկու խմբերի (երիտասարդներ՝ 18-ից 25 տարեկան, n=273 և մեծահասակներ՝ 26-ից 47 տարեկան, n=109)։ Իրականացվել է բազմախմբային հաստատող գործոնային վերլուծություն՝ չորս մոդելների հիման վրա. կոնֆիգուրալ, մետրիկ, սկալյար և մնացորդային ինվարիանտություն։ Ամբողջական ինվարիանտու-թյուն հաստատվել է «Դեմքը չկորցնելու» մշակութային չափման համար երկու տարիքային խմբերում։ «Պատվասիրության» մշակու-թա¬յին չափումը մասնակիորեն ինվարիանտ է՝ ըստ մնացորդային մոդելի, իսկ «Արժանապատվության» մշակութային չափումը մասնակիորեն ինվարիանտ է՝ ըստ սկալյար և մետրիկ մոդելների։ Այս արդյունքները հոգեչափողական հիմք են ապահովում «Պատվասիրության», «Արժանապատվության» և «Դեմքը չկորց-նելու» մշակութային չափումների արտահայտվածությունների համեմա¬տա¬կան վերլուծությունների համար։ Բացի այդ, վերջինս հարստացնում է մեր գիտելիքը հայալեզու հարցարանի արդյունավետության վերաբերյալ՝ դարձնելով այն օգտակար կիրառական գործիք սոցիալ-հոգեբանական տարբեր ուսումնասի-րություն¬ների համար, հետազոտելու արժեքային կողմնորոշումների տարածվածությունը կամ կապերը այլ գործոնների հետ (օրինակ՝ բարոյական արժեքներ, կոնստրուալներ և այլն)։ Հետագա ուսումնա¬սի¬րությունները կարող են ուղղվել հարցարանի ոչ ինվարիանտ պնդումների առանձնահատկությունների ուսումնասիրմանը։
Arnett, J. J. (2004). Emerging adulthood: The winding road from the late teens through the twenties. New York: Oxford University Press, 270 p.
Aslani, S., Ramirez-Marin, J., Semnani-Azad, Z., Brett, J. M., & Tinsley, C. 2013. Dignity, face, and honor cultures: Implications for negotiation and conflict management. In M. Olekalns & W. L. Adair (Eds.), Handbook of research on negotiation: 249–282. Northampton, MA: Edward Elgar Publishing.
Brown, T. A. (2006). Confirmatory factor analysis for applied research. New York, NY: The Guilford Press.
Cheung, G. W., & Rensvold, R. B. (2002). Evaluating goodness-of-fit indexes for testing measurement invariance. Structural Equation Modeling, 9(2), 233–255. https://doi.org/10.1207/S15328007SEM0902_5
Friedrichs, J. 2016. An intercultural theory of international relations: How self-worth underlies politics among nations. International Theory, 8(1): 63–96.
Grigoryan A., Khachatryan, N., Smith, P.B. (in review for IACCP 2022 Proceedings). Two dimensions of dignity and honor: From adaptation to the development of measurement in the Armenian language.
Khachatryan N., Grigoryan A. The experience of adaptation of cultural dimensions by examining Dignity, Honour and Face cultures // (Retrieved from https://www.elibrary.ru/item.asp?id=43007810&pf=1 13.02.2023).
Leung, A. K.-Y., & Cohen, D. (2011). Within- and between-culture variation: Individual differences and the cultural logics of honor, face, and dignity cultures. Journal of Personality and Social Psychology, 100(3), 507–526. https://doi.org/10.1037/a0022151
Maitner, A. T., DeCoster, J., Andersson, P. A., Eriksson, K., Sherbaji, S., Giner-Sorolla, R., … Wu, J. (2022). Perceptions of Emotional Functionality: Similarities and Differences Among Dignity, Face, and Honor Cultures. Journal of Cross-Cultural Psychology, 53(3–4), 263 288. https://doi.org/10.1177/00220221211065108]
Putnick, D. L., & Bornstein, M. H. (2016). Measurement Invariance Conventions and Reporting: The State of the Art and Future Directions for Psychological Research. Developmental review : DR, 41, 71–90.https://doi.org/10.1016/j.dr.2016.06.004
Rodriguez Mosquera, P. M. R., Manstead, A. S., & Fischer, A. H. 2002. The role of honour concerns in emotional reactions to offences. Cognition & Emotion, 16(1): 143–163.
Serobyan A․, Grigoryan A., Khachatryan N․ And'i dispozicional gc'er & social-mshakowt'ayin koghmnoroshowmner. hogechap'oghakan gorc'iqneri teghaynacowm: Gitamet'odakan d'er'nark. -Er., EPH hrat., 2021, 128 e'j.
Smith, P. B., Easterbrook, M. J., Koc, Y., Lun, V. M.-C., Papastylianou, D., Grigoryan, L., … Chobthamkit, P. (2021). Is an emphasis on dignity, honor and face more an attribute of individuals or of cultural groups? Cross-Cultural Research, 55(2–3), 95–126. https://doi.org/10.1177/1069397120979571
Smith, P.B., Easterbrook, M.J., Blount, J., Koç, Y., Harb, C., Torres, C.V., … Rizwan, M.A. (2017). Culture as perceived context: An exploration of the distinction between dignity, face and honor cultures. Acta de Investigación Psicológica, 7, 2568-2576.
Yao, J., Ramirez-Marin, J.Y., Brett, J.M., Aslani, S., & Semnani-Azad, Z. (2017). A measurement model for dignity, face, and honor cultural norms. Management and Organization Review, 13, 713 - 738.
Ներկայումս շուկան մշակում է վճարման նոր միջոցներ՝ սպառողներին ստիպելու մեծացնել ծախսելու պատրաստակամությունը։ Վճարման նոր մեթոդները (տարբեր հավելվածներ և քարտեր) նվազեցնում են «վճարման ցավոտությունը» և մեծացնում ծախսելու պատրաստակամությունը: Բայց վճարման տարբեր միջոցները սպառողների կողմից տարբեր կերպ են ընկալվում և ընդունվում: Այս ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու սպառողների ծախսերի և ֆինանսական վարքագծի որոշ մոդելներ՝ հիմնվելով կանխիկի, քարտերի և հավելվածների նկատմամբ նրանց նախասիրությունների վրա: Մեր ավելի վաղ հետազոտություններն ապացուցում են, որ կանխիկ գումարի օգտագործումը տարբերվում է տարիքից կախված: Տարեցները նախընտրում են կանխիկ գումար: Որոշ վճարումների դեպքում երիտասարդները նախընտրում են վճարումներ կատարել հավելվածներով։ Գործազուրկներն ավելի հավանական է, որ ընտրեն կանխիկ վճարումը: Նրանք, ովքեր հիմնականում նախընտրում էին վճարել կանխիկ կամ քարտով, նշել են, որ կոմունալ վճարումները վճարվում են հավելվածի միջոցով։ Այսպիսով, եթե կա լավ գործող և ապացուցված համակարգ, մարդիկ ընտրում են հավելվածը։ Պատճառը կարող է լինել կամ այն, որ սպառողները հակված են ավելի քիչ կենտրոնանալ վճարվող գումարի հետ կապված բացասական զգացմունքների վրա, կամ հերթերի բացակայությունը և ընդհանուր դյուրինությունժնը: Այժմ մենք փորձել ենք բացահայտել առցանց սպառման առանձնահատկությունները և որոշ հոգեբանական բնութագրեր, որոնք կախված են որոշակի վճարային միջոցների նախասիրություններից:
Bar-Anan Y., Liberman N., Trope Y. The association between psychological distance and construal level: evidence from an implicit association test //Journal of Experimental Psychology: General. – 2006. – Т. 135. – №. 4. – С. 609. https://doi.org/10.1037/0096-3445.135.4.609
Bogodistov Y., Dost F. Proximity begins with a smile, but which one? Associating non-Duchenne smiles with higher psychological distance //Frontiers in psychology. – 2017. – Т. 8. – С. 1374. https://doi.org/10.3389/fpsyg.2017.01374
Bogodistov Yevgen, Moormann Jürgen, Hoos Leo, Käfer Jonas Cash vs. Card vs. Mobile Payment: Psychological Mechanisms for Means of Payment: Summary of research results, 2021 DOI:10.13140/RG.2.2.17823.18088
Feinberg R. A. Credit card s as spending facilitating stimuli: A conditioning interpretation //Journal of consumer research. – 1986. – Т. 13. – №. 3. – С. 348-356. https://doi.org/10.1086/209074
Hirschman E. C., Holbrook M. B. Hedonic consumption: Emerging concepts, methods and propositions //Journal of marketing. – 1982. – Т. 46. – №. 3. – С. 92-101. https://doi.org/10.2307/1251707
Incekara-Hafalir E., Loewenstein G. The impact of credit cards on spending: a field experiment //Available at SSRN 1378502. – 2009. DOI:10.2139/ssrn.1378502
Prelec D., Loewenstein G. The red and the black: Mental accounting of savings and debt //Marketing science. – 1998. – Т. 17. – №. 1. – С. 4-28. DOI:10.1287/mksc.17.1.4
Prelec D., Simester D. Always leave home without it: A further investigation of the credit-card effect on willingness to pay //Marketing letters. – 2001. – Т. 12. – С. 5-12.
Raghubir P., Srivastava J. Monopoly money: The effect of payment coupling and form on spending behavior //Journal of experimental psychology: Applied. – 2008. – Т. 14. – №. 3. – С. 213. https://doi.org/10.1037/1076-898X.14.3.213
Raghubir P., Srivastava J. The denomination effect //Journal of Consumer Research. – 2009. – Т. 36. – №. 4. – С. 701-713. https://doi.org/10.1086/599222
Runnemark E., Hedman J., Xiao X. Do Consumers Pay More Using Debit Cards than Cash? An Experiment. – Working Paper, 2014. – №. 2014: 21. https://doi.org/10.1016/j.elerap.2015.03.002
Soman D. Effects of payment mechanism on spending behavior: The role of rehearsal and immediacy of payments //Journal of Consumer Research. – 2001. – Т. 27. – №. 4. – С. 460-474. https://doi.org/10.1086/319621
Soman D. The effect of payment transparency on consumption: Quasi-experiments from the field //Marketing Letters. – 2003. – Т. 14. – С. 173-183. DOI:10.1023/A:1027444717586
Trope Y., Liberman N. " Construal-level theory of psychological distance": Correction to Trope and Liberman (2010). – 2010. https://doi.org/10.1037/a0018963
Աշխատանքը նվիրված է հոգեֆիզիոլոգիայի զարգացման պատմությանը և ներկայիս վիճակին աշխարհում և, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքի նպատակն է մատնանշել հոգեֆիզիոլոգիայի զարգացման միտումները ողջ աշխարհում և Հայաստանում: Վերլուծության նպատակն է նաև նույնականացնել հոգեֆիզիոլոգիական գիտության ձևավորման հիմնական փուլերը Հայաստանում, ինչպես նաև փնտրել գիտականորեն կիրառելի հեռանկարներ նրա զարգացման համար: Քննարկված են հոգեֆիզիոլոգիայի կայացման ընթացքն ու տենդենցները համաշխարհային գիտության մեջ, որպես առաձին և ինքնուրույն ուղղություն: Մանրամասն ներկայացված են նաև Հայաստանում հոգեֆիզիոլոգիայի զարգացման կարևորության ու անհրաժեշտության հարցերը: Բերված են այն գիտական խնդիրները, որոնց լուծմանն ուղղված են այսօր հոգեֆիզիոլոգիական ուսումնասիրությունները ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Avanesyan H.M. Psychological regularities of controlling mechanisms of human working ability in conditions of tense activity. Dissert. on the obtaining the scientific degree of doctor of psychological sciences, Yerevan, Arm. Ped. Univ. after Kh. Abovyan, 2004:
Avanesyan H., Davtyan A. Psychological assessment of professional performance in the structure of human resource management of organization. Banber – Bulletin of Yerevan University, Philosophy, Psychology, 2021, v. 35, N2, p. 58-67.
Azatyan N.G., Avetisyan K.S., Arakelyan T.A. et al. Medical psychology. Yerevan, YSMU publ., 2011.
Finger S. Origins of neuroscience: a history of explorations into brain function. Oxford University Press US. p. 18-31, 1994.
Grigoryan V.H. Psychophysiology. Yerevan, YSU publ., 2014.
Grigoryan V.H., Stepanyan L.S. Temporary state of psychophysiology and development tendencies in Armenia. Contemporary Psychology, N2, 2018, p. 26-38.
Harutyunyan R.K., Toroyan R.M. Concept of sin-adaptation field in sport of high achievements. Vestnik (International Academy of sciences of ecology and safety of viability). 1999, v. 17, N5, p. 149-150.
Karamyan A.I. Acad. Levon Abgar Orbeli and his scientific heritage. Uspekhi of physiological science, v. 3, 1972.
Khachunts A.S., Gevorgyan S.G., Kostanyan E.G., Tadevosyan I.G. On the possibility of application of SFCO sensors for investigation of vibration and acoustic signals from biological objects. J. of Cont. Physics (Arm Acad of Sci), 2017, v. 52, N3, p. 286-294.
Lokyan A.B. Role of peptide bioregulators in optimization of systematic and brain hemodynamics functions. Summary seminar for 1st year students of Military-Medical Academy and military scientific union of clinical ordinates. Saint-Petersburg, 2002.
Lokyan A.B., Syomin G.F., Ivanov Y.S., Mkrtchyan M.S. Handbook on the ultrasonic Dopplerography of the brain arteries. Yerevan, Tigran Mets, 2000.
Stepanyan L.S. Psychophysiological study of the phenomenon of teenager aggressiveness. Dissert. on the obtaining the scientific degree of candidate of biological sciences. Yerevan, Yerevan State University, 2009.
Stephens A, Felix C.V. A Cognitive Perspective on Knowledge How: Why Intellectualism Is Neuro-Psychologically Implausible. Philosophies, 2020, v. 5, N3, p. 21. https://doi.org/10.3390/philosophies5030021
Toroyan R.M., Harutyunyan R.K. Changes of intercorrelative interrelations of physiological functions of sportsmen in temperate hypoxia conditions. Vestnik (International Academy of sciences of ecology and safety of viability). 1999, v. 17, N5, p. 147-149.
Toroyan R.M., Harutyunyan R.K. Macro- and microadaptation fields in sport games. International Seminar Applied Sport Psychology, Abstracts, 3-8 July, Yerevan, Armenia, 2000, p. 9.
Zotov M.V. Mechanisms of regulation of cognitive activity at the influence of stressogenic factors during norm and pathology. Dissert. on the obtaining the scientific degree of doctor of psychological sciences. Saint-Petersburg, 2011.
Տրինիտար սկզբունքը հանդիսանում է տրանսցենդենտալ հոգեբանության հիմնարար սկզբունքներից մեկը` մարմնավորելով այդ մոտեցման կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները: «Ինչ-որ բանում» «Ոչինչի» դրսևորումների վերլուծության հիման վրա իրականացվել է հոգեկան գործընթացում անիզոտրոպ տարրերից (դիադայից) բացի երրորդ բաղադրիչ մասի անհրաժեշտության հաստատման փորձը, առանց որի անհնար է պատկերացնել ընկալման ծագման գործընթացը (ինչպես նաև հոգեկան ցանկացած գործընթացի): Այդ կերպ լրացվել է անիզոտրոպ հարաբերությունների ստեղծման տրանսցենդենտալ սկզբունքը: Այդ տրիադայում կարևոր դեր է խաղում հոմոգենությունը, որում ներառված են երկու անիզոտրոպ հարաբերությունները:
Հոգեկանի կառուցվածքը և գործընթացները նկարագրելիս հոգեթերապևտիկ շատ տեսություններ հետևում են տրինիտար սկզբունքին, մասնավորապես` բիհեվիորիզմը, որում հեղինակը (Բ. Սկիներ) գտնում էր, որ մարդու վարքը հասկանալու և շտկելու համար բավարար է գործ ունենալ (աշխատել) միմյանց նկատմամբ անիզոտրոպ հարաբերությունների հետ (ազդակ-հակազդում), անտեսելով նրանց միջև գոյություն ունեցող երրորդ բաղկացուցիչ մասը («սև արկղ»): Սակայն, ինչպես ցույց տվեց հոգեբանության զարգացման պատմությունը, վարքի դուալ մոդելին փոխարինած տրինիտար մոդելը, որը հաշվի էր առնում «սև արկղում» առկա բովանդակությունը, նշանակալիորեն մեծացրեց մարդու վարքի նկարագրության հնարավորությունները, դրա շտկումը և մեկնաբանությունները: Է. Բերնի տրանսակցիոն վերլուծությունը բնորոշվում է երեք էգո-վիճակների առկայությամբ. Ծնող, Երեխա և Մեծահասակ: Ամեն էգո-վիճակ իրենից ներկայացնում է մտածողության, զգացումների և վարքի առանձնահատուկ պատերն: Անալիտիկ հոգեբանությունում Կ.Գ. Յունգը պնդում է, որ հոգեկանը բաղկացած է երեք առանձին, սակայն միմյանց հետ փոխգործակցող կառուցվածքներից. Էգոյից, Անհատական անգիտակցականից և Կոլեկտիվ անգիտակցականից: Հոգեվերլուծությունում Զ. Ֆրեյդը սկզբից կիրառում էր անձի տոպոգրոֆիկ մոդելը: Համաձայն այդ մոդելի, հոգեկան կյանքում կարելի է առանձնացնել երեք մակարդակներ. Գիտակցական, Ենթագիտակցական և Անգիտակցական: 1920թ. սկսած Զ. Ֆրեյդը վերանայեց հոգեկան կյանքի իր տոպոգրոֆիկ մոդելը և անձի անատոմիայում ներմուծեց երեք հիմնական կառուցվածքները. Այն (Իդ), Ես (Էգո) և Գեր-Ես (Գեր-Էգո): Անձի բերված տրինիտար մոդելը իրենից ներկայացնում է արդյունավետ «գործող» համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր է լինում կարգավորել մարդու էմոցիաները և վարքը:
Erickson M.H. The Collected Papers of Milton H. Erickson on Hypnosis. Nature of Hypnosis and Suggestion – N.Y. 1980. Vol. 1. – 2647 p.
Naghdyan R.M. Metafizikakan hogebanutyan aknarkner. Yer., hrat. «Nairi», 2013. - 192 ej:
Баранцев Р.Г. Становление тринитарного мышления /. – Ижевск : РХД, 2005 . – 124 с.
Берн Э. Трансакционный анализ в психотерапии. М.: Эксмо, 2009. – 416 с.
Гинзбург М.Р., Яковлева Е.Л. Эриксоновский гипноз: систематический курс. – М.: Московский психолого-социальный институт, 2008. – 312 с.
Зиглер Д., Хьелл Л. Теории личности. – 3-е изд. – СПб.: Питер, 2009. – 607 с.
Лейбин В.М. «Словарь-справочник по психоанализу». / ст. «Амбивалентность». М.: АСТ, 2010. – 956 с.
Мамардашвили М. Картезианские размышления. М.: Изд. «Прогресс», 1993. – 352 с.
Миракян А.И. Основания трансцендентальной психологии восприятия. // А.И. Миракян и современная психология восприятия: Сборник материалов научной конференции (30 ноября 2010 г.) / Под общ. ред. Н.Л. Мориной, В.И. Панова, Г.В. Шуковой. - М.: УРАО «Психологический институт», 2010. С. 61-89.
Нагдян Р.М. Метафизический подход к методологии исследования психического отражения реальности. // Дисс. доктор. псих. наук. Ер., 2015. – 305 с.
Новейший философский словарь (гл. науч. ред. А.А. Грицанов) / ст. «Амбивалентность». Минск, 1999. - 896
Опрятная О.Н. Тринитарный подход как методологическое основание управления сложностью. Социология: методология, методы и математическое моделирование (Социология: 4М). 2005. № 21. С. 29-50.
Панов В.И. Экопсихология: Парадигмальный поиск. — М. ; СПб. : Психологический институт РАО; Нестор-История, 2014. — 304 с.
Принципы порождающего процесса восприятия. Под. ред. А.И. Миракяна. М., 1992.-223 с.
Фрейд З. Толкование сновидений. Мн.: ООО «Попурри», 2000. – 576 с.
Фрейд З. Я и Оно. Сборник, СПб.: изд. Азбука-классика, 2006. – 288 с.
Юнг К.Г. Структура и динамика психического. М.: «Когито-Центр», 2008. - 480 с.
Հոդվածում վերլուծվում են միջնադարյան նշանավոր հայ աստվածաբան-փիլիսոփա Սուրբ Գրիգոր Տաթևացու /1346-1409/ հոգեբանական հայացքները։ Հեղինակ կարծիքով՝ Տաթևացին որպես սքոլաստիկ մտածող ընդհանրապես տարբեր, մասնավորապես հոգուն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ ձգտում է համադրել կրոնաաստվածաբանական ու փիլիսոփայական դրույթները։ Տաթևացին մի կողմից մերժում է մարդուն իր հոգու հետ նույնացնող պլատոնյան և մարդուն միայն մարմին ներկայացնող նյութապաշտական, իսկ մյուս կողմից՝ մարդուն երկու առանձին բնությամբ ներկայացնող դուալիստական տեսակետները։ Մարդը հոգու և մարմնի միասնություն է, և թեև դրանք իրենց բնությամբ, հատկություններով և դերակատարումներով տարբեր են, սակայն կազմում են մեկ միասնական բնություն։ Թեև նա արժեքային առումով առավելությունը տալիս է հոգուն, այնուհանդերձ, կարծում է, որ մարդը կատարյալ է հոգու և մարմնի միասնությամբ և հոգու ու մարմնի հարաբերությունը պետք է խարսխված լինի արդարության սկզբունքի վրա։ Հայ մտածողը, հակադրվելով հոգու և մարմնի արժևորման հարցում ծայրահեղ տեսակետներին (պլատոնական, ճգնավորական), որոնք մարմինը համարում են մեղքի և չարիքի պատճառ, պաշտպանում է հոգու և մարմնի միասնության արիստոտելյան մոտեցումը, ինչը նշանակում է մարմնի «իրավունքների» փաստացի ճանաչում և մարդու փրկության գործում դրա դերի կարևորում։
See Arevshatyan С. S. Philosophical views of Grigor Tatevatsi, Yerevan, 1957(in Russian).
Zakaryan S. A., Philosophers of Tatev University, Yerevan, 2018, p. 132-237(in Armenian).
Krikorian M. K. Grigor of Tatev. A Great Scholastic Theologian and Philosopher (XIVth c.), «Haigazian Armenian review», v. 9, Beirut, 1981.
St. Grigor Tatevatsi. Summer volume of "Book of Sermons", Constantinople, 1741, (in Armenian).
St. Grigor Tatevatsi. The Book of Questions, Constantinople, 1729, (in Armenian).
St. Grigor Tatevatsi. Winter volume of "Book of Sermons", Constantinople, 1740, (in Armenian).
St. Grigor Tatevatsi, Commentary on Psalms (brief version), Yerevan, 1993, (in Armenian).
COVID-19 համաճարակի տարիները փոխել են մեր ապրելակերպը: Այս առումով շատ ընկերություններ անցել են աշխատանքի հեռավար ձևաչափի, ինչը նրանց առջև նոր խնդիրներ ու մարտահրավերներ է դրել։ Այդ մարտահրավերներից մեկը ՏՏ օգտագործման պայմաններում մասնագիտական անվտանգության ապահովումն է։
Այսօր մասնագետի անձի անվտանգությունը մնում է գերակա խնդիր բոլոր կազմակերպությունների համար, և ՏՏ օգտագործումը, այս համատեքստում, դառնում է ավելի կարևոր: Աշխատանքի շրջանակներում մենք անդրադարձել ենք մասնագիտական անվտանգության հոգեբանական ասպեկտներին, որոնք COVID-19 համաճարակի պայմաններում ՏՏ հանպատրաստից ներդրման առումով դարձել են ավելի նշանակալի։
Մեր կողմից փորձ է արվել ուսումնասիրել COVID-19-ի համաճարագային և հետհամաճարագային պայմաններում մասանգիտական գործունեության դասական մոդելի հարկադրաբար փոփոխման ենթարկված սուբյեկտների գործունեության ծավալման դրդապատճառները, դիտարկելով դրա ազդեցությունը հոգեբանական այրման ձևավորման վրա։
Ըստ այդմ, հետազոտության նպատակն է ուսումնասիրել մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում դրդապատճառների ազդեցությունը առցանց (օնլայն) ձևաչափով աշխատող ուսուցիչների և ՏՏ մասնագետների շրջանում հոգեբանական այրման ձևավորման վրա:
Հետազոտության նպատակին հասնելու համար առաջադրել և լուծել ենք հետևյալ խնդիրները․
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են Ա․Ա․ Ռուկավիշնիկովի կողմից մշակված հոգեբանական այրման համախտանիշի դուրսբերման մեթոդիկան և Ա. Ռեանաի կողմից փոփոխված Կ. Զեմֆիռի «Մասնագիտական գործունեության մոտիվացիայի ուսումնասիրման» մեթոդիկան։
Հետազոտության արդյունքները թույլ տվեցին հստակ նշել, որ դասականից առցանց գործունեության հանպատրաստից անցում կատարած մանկավարժների և ՏՏ մասնագետների մոտ, անկախ առկա դրդապատճառների բնույթից, նկատվում են հուզական այրման բարձր ցուցանիշներ, սակայն արտաքին դրական կամ ներքին դրդապատճառներ ունեցող ՏՏ ոլորտի մասնագետների մոտ այդ ցուցանիշները մեղմ են արտահայտված։
Maslach С., Leiter М.P. The truth about burnout: How organization causes personal stress and what to do about it.San Francisco, CA: Jossey-Bass, 1997. 200р.
Агузумцян Р. В., Папоян В. Р., Галстян А. С., Мурадян Е. Б., Саргсян Д. Ю., Амирян Ц. С. - Психологическая безопасность личности в профессиональной деятельности; Актуальные проблемы психологии труда, инженерной психологии и эргономики / Москва : Институт психологии РАН, 2018. – 568 с. URL: https://clck.ru/33kGtz
Бодров В.А. Психология профессиональной пригодности – М.: ПЕР СЭ, 2001 – 511 с.
Иванова Е.М. Основы психологического изучения профессиональной деятельности. – М.: 1987. – С. 76.
Куликова Е. А., Путякова А. Д. Оценка и анализ случаев травматизма на железнодорожном транспорте // Безопасность и охрана труда на железнодорожном транспорте. – 2017. – № 2. – С. 12–21.
Маркова А. К. Психология профессионализма. М., 1996.
Маслоу А. Г. Мотивация и личность. Пер. с англ. СПб.: Евразия, 1999.
Сейтешев А.П. Профессиональная направленность личности. Теория и практика воспитания. – Алма-Ата: 1990. – С. 89.
Шадриков В.Д. Проблемы системогенеза профессиональной деятельности. – М.: 1982. – С. 32 – 48.
Ardi hogebanut'yun
P-ISSN: 2579-2504
E-ISSN: 2738-2664