Հտ․ 7 No. 1(14) (2024)

					Դիտել Հտ․ 7 No. 1(14) (2024)
Հրատարակվել է: 2024-05-31

Articles

  • Articles

    ՄՈՒԱՅԹԱՅ ՄԱՐԶԱՁԵՎԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՍԹՐԵՍԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱՎԵՐԱՀՍԿԻՉ ՎԱՐՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Անահիտ Ստեփանյան, Աննա Նադոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ամփոփագիր։

    Հոդվածը նվիրված է սպորտի հոգեբանության զարգացման ժամանակակից հիմնախնդիրներին։ Ժամանակակից մարդու կյանքը կապված է սթրեսների և սթրեսակայունության հետ, որոնք արտացոլվում են առօրյա կյանքում, այդ թվում նաև սպորտում։

    Սթրեսը հաղթահարելու հաջող ուղիների յուրացումը չափազանց կարևոր է մարզիկի համար: Սպորտը (սպորտային գործունեությունը), ըստ էության, սթրեսային է, և ինչպես բարձրակարգ, այնպես էլ սկսնակ թայ բռնցքամարտիկների մոտ է, որ մարզումների և մրցումների ժամանակ հավասարապես ենթարկվում են սթրեսային ազդեցության և կարիք ունեն համապատասխան հոգեբանական օգնության [2;8]: 

    Գրեթե բոլոր թայ բռնցքամարտիկները գտնվում են բարձր կամ արտահայտված սթրեսի վիճակում։ Միևնույն ժամանակ, տղամարդիկ և կանայք, սպորտային գործունեության ընթացքում, հավասարապես ենթակա են սթրեսի: Նման մարզիկները, սթրեսը հաղթահարելու համար, իրենց գործունեության ընթացքում լայնորեն կիրառում են մի քանի ինքնավերհասկիչ վարքի ռազմավարություններ, ավելին, նրանցից շատերը հասնում են արտահայտվածության բարձր մակարդակի:  

    Աշխատանքում փորձ է արվել բացհահայտել սթրեսակայունության և ինքնավերահսկիչ վարքի ձևավորման դրսևորման առանձնահատկությունները մուայթայ մարզաձևով զբաղվող մարզիկների մոտ, ուսումնասիրել սթրեսակայունության և ինքնավերահսկիչ վարքի փոխադարձ կապը և վարքի ձևավորման և դրսևորման առանձնահատկությունները։ 

    Կազմակերպվել է փորձարարական հետազոտություն նշված մարզաձևի մարզիկների սթրեսակայունության դրսևորման ուսումնասիրման համար [1]։ Ուսումնասիրությունների համար կիրառվել են դիտումներ, թեստավորումներ և տվյալների մշակման մեթոդներ, որոնց արդյունքում կատարվել են կարևոր եզրահանգումներ։ Հետազոտվող խմբերում բացահայտվեցին թայ բռնցքամարտիկների միջև սթրեսակայունության և ինքնավերահսկիչ վարքի տարբեր դրսևորումներ։ Մարզիկների մոտ բարձր լարվածություն է նկատվել դրական վերագնահատման և սոցիալական աջակություն որոնելու ինքնավերահսկիչ վարքի նկատմամբ։ Սա կարելի է ասել թայ բռնցքամարտիկներին բնութագրում է որպես խնդրահարույց իրավիճակի վերանձնային, փիլիսոփայական, վերաիմաստավորման վրա կենտրոնացած այն անհատի ինքնազարգացման աշխատանքի ավելի լայն համատեքստում ընդգրկվող անձանց։ Սոցիալական աջակցության ընկալումը ևս վկայում է մարզիկների՝ այլ մարդկանց հետ փոխգործակցության, նրանցից աջակցության, ուշադրության, խորհրդի, համակրանքի, կոնկրետ արդյունավետ օգնության ակնկալիքի վրա կենտրոնացած լինելու մասին: Մարզիկների գերիշխող ինքնավերահսկիչ վարքի սթրեսային վարքագծային ռազմավարություններն են շեղումը և սոցիալական շեղումը խնդրից։ Նյարդահոգեբանական կայունության կամ սթրեսակայունության մակարդակի ցուցիչը բացասաբար է փոխկապակցված խնդրի լուծման համար պատասխանատվություն ստանձնելու և պլանավորելու ինքնավերահսկիչ վարքի ռազմավարությունների, ինչպես նաև խնդրի լուծման ռազմավարության հետ:

    Հղումներ

    Literature

    1. Avanesyan H. M., Experimental psychology. Study guide: 2nd revised edition, Yer., YSU Publishing House, 2021, 370 pages.

    2. Harutunyan N., Asriyan E., Stepanyan L., Practice of psychology of the mental sphere, Yerevan, 2014, 171 pages.

    3. Stepanyan A. G., Problems of mental regulation in sports, Yer. Author's edition, 2012: - 162 pages.

    4. Babayan A.A. From the experience of the organization of psychological training of sportsmen-edinobortsev. Materials 19 Inter. Science Congress Olympic sport and sport for all. Yerevan 2015.- С.265-268.

    5. Katunin, A.P. Stress resistance as a psychological phenomenon / A.P. Katunin // Молодой учений. - 2012. - № 9. - С. 243-246.

    6. Kryukova, T.L., Kuftyak, E.V. Questionnaire on methods of mastering (adaptation of WCQ methods)// Journal of practical psychology. M.: 2007. №3 С. 93-112.

    7. Lazarus, R. Theory of stress and psychophysiological studies / R. Lazarus: - M., 1993. - 123 p.

    8. Rasskazova, E.I., Gordeeva, T.O. Coping strategies in stress psychology. Approaches, methods and perspectives of research// Moscow State University. Lomonosova - 2011. -

    9. Stepanyan A.G., Technology of development of the program of psychological support in sport of higher achievements, Materials of the international scientific and practical conference. Kolomna 2022. - С. 130-135.

    10. Tiunova O.V., Organizational aspects of planning and implementation of psychological and pedagogical support of sports activities. Sports psychologist, 2019 № 52. - S. 47:

  • Articles

    ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋԻՆ ՕՂԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԱՆՁՆԱՅԻՆ ՈՐԱԿՆԵՐԸ

    Անի Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Կառավարման այս մակարդակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ միջին մակարդակի կառավարիչն ավելի բարձր մակարդակի կառավարչի կողմից ընդունված որոշումների և գործողությունների իրակա-նացման գործընթացի կազմակերպիչն ու վերահսկողն է: Ժամանակակից կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական պայմանների արագ փոփո-խության հետ մեկտեղ, հատուկ պահանջներ է ներկայացնում նաև միջին օղակի կառավարչին։ Ժամանակակից հրամայականների պայմաններում ուշադրու-թյան կենտրոնում է կառավարչական գործունեության բնութագրիչների և կառավարիչների հոգեբանական որակների համապատասխանության հարցը, ինչը կարող է հիմք հանդիսանալ արդյունավետ գործունեության և մասնագի-տական զարգացման համար: Միջին օղակի կառավարիչների մասնագիտական զարգացումը որոշվում է մասնագիտական հոգեբանական կարևոր որակների եզակի համադրությամբ, մասնավորապես՝ հուզական ինտելեկտ, մտածո-ղություն, կամավոր ինքնակարգավորում, սոցիալական-հաղորդակցական գիտելիքներ: Կատարված գիտահետազոտական աշխատանքները հնարավո-րություն են տալիս փաստելու, որ ժամանակակից միջին օղակի կառավարչի համար բարեխղճությունը, վարքի ինքնակարգավորումը և ստեղծարարությունը կարևոր անձնային որակներ են։ Ստեղծարարությունը բնորոշ է միջին օղակի կառավարիչներին. միջին օղակի կառավարիչների մոտ այն միջինից բարձր է։ Դա նշանակում է, որ կարելի է խոսել ժամանակակից միջին օղակի կառավարիչների այնպիսի կարևոր մասնագիտական որակների մասին,
    ինչպիսիք են բարեխղճությունը, վարքի վերահսկողությունը և ստեղծարա-րությունը։

    Հղումներ

    Fortis E., Manager’s Personality and Their Professional Career, Acta Educationis Generalis volume 9, 2019, issue 1, p. 20-38. DOI: https://doi.org/10.2478/atd-2019-0002

    Poghosyan S., Aghuzumtsyan R., Khachatryan A., Ghazeyan Kh., Psychological study of the environmental factors of personal creativity manifestation, Wisdom, ASPU publication, 2(26), Yerevan, 2023. DOI:10.24234/wisdom.v26i2.992

    Twellaar M., Winnants H., Houkes I. , "Specific determinants of burnout among male and female general practitioners: A cross-lagged panel analysis". Journal of Occupational and Organizational Psychology, 2008, 81, p. 249–276. DOI:10.1348/096317907X218197

    Romanova Ye., 99 populyarnykh professiy. Psikhologicheskiy analiz i professiogrammy. 2-ye izd. SPb., Piter, 2008, 464 s., s. 381․

    Urbanova A. A., Psikhologiya upravleniya, uchebnoye posobiye, Minsk, Kharvest, 2007g., 640s.

  • Articles

    Ψ ՆՇԱՆ-ՍԻՄՎՈԼԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈԳԵԲԱՆ ՈՒՍԱՆՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ․ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՍՔՍՏՈՒՄ

    Ելենա Մուրադյան, Մարիամ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Դիտարկվում է ψ նշան-սիմվոլի կիրառման հնարավորությունը հոգեբան ուսանողների հետ աշխատանքում՝ մասնագիտությանը հաղորդակից լինելու տեսանկյունից։ Շոշափվում է ուսանողի մասնագիտական կայացման հարցը, առաջարկվում է հատուկ ուշադրություն դարձնել մասնագիտացման գործընթացի հիմնական «բաղադրիչներից» մեկին՝ մասնագիտական ինքնորոշմանը (ՄԻ): Քննարկվում է ընդհանուր կրթական մանկավարժական տեխնոլոգիայի շրջանակներում ՄԻ ձևավորման hնարավորության մասին, ընդգծվում է նորարարական գաղափարների մշակման և ներդրման կարևորությունը, որոնք զարգացման դրական վեկտոր են ստեղծում ուսանող-հոգեբանի համար ՄԻ զարգացման համար։ Բերվում է «ապացուցողական բազա» հոգեբան ուսանողի վրա մասնագիտական սիմվոլի զարգացնող հոգեբանական ազդեցության պոտենցիալ հնարավորության վերաբերյալ։ Վերլուծվում է հետազոտողների տեսանկյունները մարդու համար խորհրդանիշների և նշանների նշանակության մասին՝ հոգեկանի վրա ազդեցության համատեքստում։ Հիմնավորվում է ψ-ի համար նշան-խորհրդանիշ եզրույթի օգտագործման տրամաբանությանը, դիտարկվում է ուսանողի ընկալման մեջ նշանից՝ խորհրդանիշ, խորհրդանշից՝ նշան անցնելու հնարավորությունը, կախված մասնագիտության պատկանելիության զգացումից։ Տեսական մակարդակով դուրս է բերվում ՄԻ կապը այնպիսի հոգեբանական երևույթի հետ ինչպիսինն է «անձնային իմաստը»։
    Իրականացվել է հետազոտություն ուսանող-հոգեբանների հետ։ Որպես հետազոության հիմնական մեթոդ օգտագործվել է կառուցվածքավորված հարցազրույցի մեթոդը, ինչպես նաև զրույցի մեթոդը։ Հետազոտության նպատակն է դուրս բերել ուսանողների կողմից սեփական ψ խորհրդանիշ ստեղծելու գործընթացի ազդեցությունը ψ-ի նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա՝ մասնագիտության պատկանելիության զգացման ձևավորման համատեքստում։ Ներկայացվել էին թեմատիկ խնդիրներ, որոնց լուծումը թույլ է տվել անել որոշակի եզրակացություններ։ ψ-ի սիմվոլի ստեղծման գործընթացը նպաստում է հոգեբան-ուսանողների մոտ, հոգեբանության նկատմամբ պատկանելիության զգացման առաջացմանը։ Նշվում է, որ սեփական ψ-ի ստեղծման ստեղծագործական գոծընթացը նպաստում է ուսանող-հոգեբանների մոտ բավարարվածության զգացման ձևավորմանը։ Հաստատվում է ψ սիմվոլի ազդեցությունը ՄԻ ձևավորման վրա․ ուսանողների մոտ դուրս է բերվել առաջատար միտում սահմանելու ψ-ն, որպես հոգեբանի համար «նույնականացման» և «գաղափարական» նշանաություն ունեցող սիմվոլ։ ψ-ի սիմվոլը դիտարկվում է հոգեբան-ուսանողի մոտ ՄԻ ձևավորման գործընթացի «կատալիզատորի» դերում։
    Առաջարկվում է հոգեբանության սիմվոլ ψ-ն օգտագործել հոգեբան-ուսաանողների հետ տարվող փուլային աշխատանքում՝ ուսումնառման սկզբում մասնագիտությանը հաղորդակից լինելու, մասնագիտացման գործընթացի այդունավետության բարձրացման համար։

     

    Հղումներ

    Abramov M.G. Znak i simvol / M.G. Abramov // Chelovek. – 2006. – №3. – S.73.

    Avanesyan G. M., Ogannisyan S. V., Ogannisyan O. R., Asriyan E. V., Litsa. Fakty. Uchebno-metodicheskoye posobiye, Izdatel'stvo YEGU, Yerevan, 2010, 204 s. (na arm.yaz).

    Allakhverdov V.M. Psikhologiya iskusstva, tom 3 (sobraniye sochineniy v 7 tomakh). Izd-vo “Vladimnr Dal'” , Sankt-Peterburg.- 2021.- 495s.

    Asmolov A.G. Psikhologiya lichnosti: kul'turno-istoricheskoye ponimaniye razvitiyacheloveka. – M.: Smysl: Izdatel'skiy tsentr “Akademiya”, 2007, 528s.

    Babaytsev A.V. Znak, simvol, emblema: differentsiatsiya ponyatiy//Gumanitarnyye nauki/ Vestnik DGTU, 2010. T.10. №6(49). - s.991-999.

    Vinogradova G.A., Ovnikyan M.V. Osobennosti professional'noy identichnosti psikhologov na raznykh etapakh professional'nogo stanovleniya lichnosti // Vektor nauki TGU. Seriya: Pedagogika, psikhologiya. – 2018.- N1 (32). -S.31-37.

    Vygotskiy L.S. Psikhologiya iskusstva. Izd-vo: AST.- 2019.- 480s.

    Gegel' G.V.F. Lektsii po estetike. CH.2. Razvitiye ideala v osobennyye formy prekrasnogo v iskusstve / G.V.F. Gegel' // Estetika. Soch.: V 4 t. – T.2. – M.: Iskusstvo, 1969. – S.14.

    Yermolayeva Ye.P. Professional'naya identichnost' i marginalizm: kontseptsiya i real'nost' (stat'ya pervaya) // Psikhologicheskiy zhurnal - 2001.- T.22.- N 4.-S.51-59.

    Losev A.F. Simvol / A.F. Losev; gl. red. F.V. Konstantinov: V 5 t. // Filosofskaya entsiklopediya. – M.: Sov. entsikl., 1965. – T.5.- S.10.

    Mal'tseva T. V., Reutskaya I. Ye. Professional'noye psikhologicheskoye konsul'tirovaniye: ucheb. posobiye dlya studentov vuzov, obuchayushchikhsya po spetsial'nostyam “Psikhologiya” i “Yurisprudentsiya”. - M.: YUNITI-DANA, 2009. – 143s.

    Muradyan, E., & Manukyan, M. (2023). Professional identity of students in the context of professionalization. Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology, 14(1 (40), 72-83. https://doi.org/10.46991/BYSU:E/2023.14.1.072

    Povarenkov YU. P. Sistemogeneticheskaya kontseptsiya professional'nogo stanovleniya cheloveka /Psikhologicheskiye osnovy professional'noy deyatel'nosti: khrestomatiya, sost. V.A. Bodrov - M.: PERSE; Logos, 2007. – 855s., C. 543-552.

    Povarenkov YU.P. Polozheniya sistemogeneticheskoy kontseptsii professional'nogo stanovleniya i realizatsii sub"yekta truda. (Chast' 1.) // Chelovek. Soobshchestvo. Upravleniye. – 2010. - N4. -C.96 -112.

    Polyakov A.M. Simvol kak usloviye produktivnogo deystviya. Voprosy psikhologii. – 2006. – № 1. – S. 63-73. / https://core.ac.uk /

    Potemkina O.F., Potemkina Ye.V. Psikhologicheskiy analiz risunka i teksta. - SPb.: Rech', 2005. – 524s.

    Psikhologiya i pedagogika vysshey shkoly / L.D.Stolyarenko i dr.- Rostov na/D: Feniks, 2014.-620s.

    Simvol. // Filosofskaya entsiklopediya. Gl.red. F.V.Konstantinov. T.5. – M.: «Sovetskaya entsiklopediya», 1970. – S.10.

    Simvoly.Znaki/red.gruppa: T.Kashirina, T.Yevseyeva i dr. – M.:Mir entsiklopediy Avanta, Astrel', 2009 – 183s.

    Sorokin P.A. Simvoly v obshchestvennoy zhizni / P.A. Sorokin. – Riga: Nauka i zhizn', 1913. – S.10.

    Shneyder L.B. Psikhologiya identichnosti. – M.: Izd-vo Yurayt, 2019 .- 328s.

    McLean M., Khaira A. & Alexander Sh. (2023): Symbols and rituals are alive and well in clinical practice in Australia: Perspectives from a longitudinal qualitative professional identity study, Medical Teacher, DOI: 10.1080/0142159X.2023.2225722

  • Articles

    ԱՌԱՋՆՈՐԴԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ԵՎ ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐՈՒՄ

    Էլինա Ասրիյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մեր կողմից կատարված հետազոտությունները փաստում են, որ հեքիաթները կարող են դիտարկվել որպես առարկաների, մարդկանց, փոխհարաբերությունների, վստահության, բարեկեցության և այլ երևույթների ու ֆենոմենների վերաբերյալ հասարակության մոտ ձևավորված առաջնային սոցիալական պատկերացումների ձևավորման աղբյուր: Տվյալ հոդվածի նպատակն է հետազոտել հայկական հեղինակային հեքիաթներում առկա թագավորի կերպարի նկարագրությունը, ինչպես նաև հետազոտել հեքիաթների բարեկեցության գործակիցը: Կատարված հետազոտության տվյալները հիմք են տալիս ենթադրել, որ առաջնորդի դրական կերպարի և հեքիաթի պերսոնաժների հուզական բարեկեցության միջև առկա է որոշակի կապի մասին:

    Հղումներ

    The intangible cultural heritage of the Armenian people: Folklore. Available- www.mincult.am/heritage/1/am/?nid=125

    Asriyan E.V. FAIRY TAIL AS A FACTOR IN SHAPING PERCEPTIONS ON LEADERSHIP. (2021). Modern Psychology, 4(1 (8), 14-21. https://doi.org/10.46991/SBMP/2021.4.1.014.

    Moskovichi S., Zhodle D. Sotsial'noye predstavleniye: fenomeny, kontsept i teoriya // Sots. psikhologiya / pod red. S. Moskovichi. – SPb.: Piter, 2007. – S. 372–394.

    Pochebut, L. G., & Gazogareyeva, Ye. N. (2014). Sotsial'nyye predstavleniya o liderstve. Vestnik leningradskogo gosudarstvennogo universiteta im. A.S. Pushkina, 5(1), 125-135.

    Propp V. YA., Istoricheskiye korni volshebnoy skazki. – L.: Izd-vo Leningr. gos. ordena Lenina un-ta, 1986. - 364 s.

    Uotts A. Psikhoterapiya. Vostok i Zapad.,M. 1997, s.32

    El'konin D. [ELKONIN D.] Izbrannyye psikhologicheskiye trudy. — M.: Pedagogika, 560 s., 1989.

    Yung K. G., Dusha i mif. Shest' arkhrtipov/ K.G. Yung; Per. A.A. Spektor. – Mn.: Kharvest, 2004. – 400 s.

    Bradburn N.M. The structure of psychological well-being. Chicago: Aldine, Chicago, 1969.

    Diener E., SUH E., LUCAS R., et al. Subjective well-being: three decades of progress. Psychol Bull. 1999; pp.125:76–302. [Google Scholar].

    Izard C. The many meanings/aspects of emotion: Definitions, functions, activation, and regulation. Emotion Review 2(4), 2010, 363–370. https://doi.org/10.1177/1754073910374661.

    Yang, F., Knobe, J., & Dunham, Y. Happiness is from the soul: The nature and origins of our happiness concept. Journal of Experimental Psychology, 2021, General, 150 (2), 276–288. https://doi.org/10.1037/xge0000790.[доступ: 3.27.2021].

  • Articles

    ԻՆՉՆ Է ՆՊԱՍՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻՆ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՞ ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆԸ։ ԴԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆԴԵՊ ՏՐԱՄԱԴՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

    Հովհաննես Ջիջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքի թեկնածուի գնահատումը տեղին է ցանկացած կազմակեր–պության համար, սակայն այն գործոնները, որոնք հանգեցնում են դրական գնահատականների, վիճարկվել են հետազոտողների կողմից՝ հիմնականում նշելով իրենց տարբեր կարծիքները աշխատանքի համատեքստի և կազմակեր–պության մթնոլորտի վերաբերյալ: Հոդվածում ուսումնասիրվում է, թե արդյոք հատկանիշը և դրվածքն ազդեցություն ունեն թեկնածուների գնահատման վրա, և եթե ազդում են, ո՞ր գործոնն է առավել մեծ ազդեցություն ունենում: Հետազոտությունն օգտագործել է 2x2 փորձարարական նախագծում՝ որպես չափված փոփոխական: Հատկանիշը չափվում էր մարդամոտության և իրավա–սության միջոցով: Կարգավորումը սահմանվեց որպես տնից կամ ընկերության գրասենյակում աշխատելը: Թղթի վարկածները հետևյալն էին. Այն թեկնածու–ները, ովքեր ավելի բարձր միավորներ են հավաքում մարդա–մոտության ոլորտում, կստանան ավելի դրական ընդհանուր գնահատականներ, այս հարաբերություններն ավելի ամուր կլինեն այն թեկնածուների համար, որոնցից ակնկալվում է, որ ֆիզիկապես կաշխատեն գրասենյակից: 267 մասնակից լրացրեցին հարցաթերթիկ, որը գնահատում էր իրենց որոշումը՝ աշխատանքի ընդունելու այնպիսի թեկնածուի, ով ունի բարձր մարդամոտու–թյուն կամ կոմպետենտություն, միևնույն ժամանակ ներառելով աշխատանքի կարգավո–րումը՝ որպես այս մոդելի վրա ազդող գործոն: Տվյալների վերլուծու–թյունից հետո պարզվեց, որ մարդամոտությունն իրականում հանգեցնում է ավելի դրական ընդհանուր գնահատականների: Արդյունքները հանգեցրին այն եզրակացության, որ այն թեկնածուն, ով ավելի շատ մարդամոտ է, քան կոմպետենտ, ընտրվել է գնահատողների կողմից: Կարգավորումը զգալի փոխազդեցության ազդեցություն չի ունեցել հատկանիշի հետ՝ եզրակացնելով, որ հեռակա կամ ընկերության գրասենյակում աշխատելը չի ազդում պատասխանողի ընտրության վրա՝ պոտենցիալ թեկնածուի համար կոմպետեն–տությունից գերադասելու հարցում:

    Հղումներ

    1. Brambilla, Marco, et al. “Looking for Honesty: The Primary Role of Morality (vs. Sociability and Competence) in Information Gathering.” ResearchGate, Mar. 2011,

    2. Brambilla, M., Sacchi, S., Rusconi, P., Cherubini, P., & Yzerbyt, V. Y. (2012). You want to give a good impression? Be honest! Moral traits dominate group impression formation. British journal of social psychology, 51(1), 149-166.

    3. Cabeza, Marisol García, and Michiel Tegelaars. “Sociability.” ResearchGate, Apr. 2019,

    4. Cordova, Katherina Edith Gallardo, et al. “Collaborative Work Competency in Online Postgraduate Students and Its Prevalence on Academic Achievement.” ResearchGate, July 2017,

    5. Cuddy, Amy J.C., et al. “The Dynamics of Warmth and Competence Judgments, and Their Outcomes in Organizations.” Research in Organizational Behavior, Elsevier, 8 Nov. 2011,

    6. Gidaković, Petar, and Vesna Žabkar. “The Formation of Consumers' Warmth and Competence Impressions of Corporate Brands: The Role of Corporate Associations.” ResearchGate, Mar. 2022,

    7. Güntürkün, Pascal, et al. “Disentangling the Differential Roles of Warmth and Competence Judgments in Customer-Service Provider Relationships.” ResearchGate, SAGE Journals, 1 June 2020,

    8. Hager, Paul, and Andrew Gonczi. “What Is Competence?” ResearchGate, July 2009,

    9. Lozano, Irina, et al. “The Hidden Cost of Flexibility: A Factorial Survey Experiment on Job Promotion.” OUP Academic, Oxford University Press, 25 Nov. 2019, academic.oup.com/esr/article/36/2/265/5640492.

    10. Powell, Alvin. “Social Skills Increasingly Valuable to Employers, Harvard Economist Finds.” Harvard Gazette, Harvard Gazette, 30 Aug. 2018,

    11. Simon, Jeremy C., et al. “Social Perceptions of Warmth and Competence Influence Behavioral Intentions and Neural Processing - Cognitive, Affective, & Behavioral Neuroscience.” SpringerLink, Springer US, 21 Jan. 2020,

    12. Stanaland, Andrea J S, et al. “Consumer Perceptions of the Antecedents and Consequences of Corporate Social Responsibility.” ResearchGate, Aug. 2011,

    13. Terache, Julie, et al. “Warmth and Competence in Interpersonal Comparisons: The Quiz Master Paradigm through the Lens of Compensation.” International Review of Social Psychology, Ubiquity Press, 28 Feb. 2020,

    14. Thomas, Joe G., and Ricky W. Griffin. “The Power of Social Information in the Workplace.” Organizational Dynamics, Pergamon, 4 Dec. 2003,

  • Articles

    ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

    Մելս Մկրտումյան, Լիլիթ Մկրտումյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են 2020 թվականի արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հետվնասվածքային վիճակների հոգեֆիզիո–լոգիական բնութագրերի փոփոխության առանձնահատկությունները հետպա–տերազմմյան շրջանում:
    Հատուկ ուղեկցող և վերականգնողական աշխատանքների գործընթացում, կախված ֆիզիկական և հոգեկան տրավմայի բնույթից, բացահայտվել են անցած ռազմական մարտերի ընթացքում կուտակված բացասական գործոնները, անհատական ապրումների բնութագրերը և ընդհանուր ու հոգեկան առողջության վերահսկման և գնահատման անհատական եղանակները: Կախված վնասվածքի բնույթից (ստորին կամ վերին վերջույթների), տարբերակվել են դրանց հոգեֆիզիոլոգիական հետևանքները, յուրահատուկ անհատական ապրումները, ինչպես նաև միջանձնային հաղորդակցության սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները: Հոգե–վերականգնման ունիկալ համալիրի շնորհիվ հատուկ սեանսներում ակտիվացել են զինծառայողների օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունները, օպտիմալացվել է սուբյեկտիվ զգացողությունների և ապրումների ինքնա–կարգավորման գործընթացը: Զուգահեռաբար իրականացվել են հատուկ ֆիզիոթերապևտիկ վարժություններ, որոնք նպաստում են շարժողական կարողությունների կառավարման և կոորդինացման ինքնակազմակերպմանը, ինչպես նաև զինծառայողների ընդհանուր և հոգեկան առողջության օպտիմալ մակարդակի ապահովմանը:

    Հղումներ

    Voyennaya psikhologiya: metodologiya, teoriya, praktika. Uchebno-metodicheskoye posobiye. // koll. avtorov. Moskva, Voyennyy universitet, Kafedra psikhologii, 1996, 326 s..

    Kadyrov R.V. Posttravmaticheskoye sessovoye rasstroystvo (PTSD). –SPb., 2012. P. 110-111.

    Lazarus R. S., Teoriya stressa i psikhofiziologicheskiye issledovaniya. Emotsional'nyy stress (pod red. L. Levi), L., 1970, s. 253.

    Magomed-Eminov M.SH. – Predistoriya kontseptualizatsii fenomena PTSR (posttravmaticheskogo stressovogo rasstroystva) / v knige Psikhologiya sostoyaniy. Khrestomatiya. / sost. T.N.Vasil'yeva, G. SH. Gabdreyeva, A.O.Prokhorov / pod red. prof. A.O.Prokhorova. – M.: PERSE. SPb.: Rech', 2004, - 608s. (p. 347-354)

    Maklakov A.G. Problemy prognozirovaniya psikhologicheskikh posledstviy lokal'nykh voyennykh konfliktov. V knige Psikhologiya ekstremal'nykh situatsiy: Khrestomatiya // sost. A.Ye.Taras, K.V.Sel'chenok. -Mn., 1999, 466s..

    Malkina–Pykh I. G. – Ekstremal'nyye situatsii. –M., 2006. p. 409-412.

    Mkrtumyan M.P. Sistema psikhologicheskoy zashchity zhiznedeyatel'nosti lyudey v ekstremal'nykh uslmoviyakh/dis.na soisk. Dok.psikhol.nauk/Tbilisi 2002,285s.

    Mkrtumyan M.P., Avanesyan G.M. Razrabotka ozdorovitel'nykh meropriyatiy dlya naseleniya postradavshego ot zemletryaseniya /V sb. Fizicheskaya podgotovlennost'/ M.1990, s.68-79.

    Prakticheskaya psikhodiagnostika. Metodiki i testy. Uchebnoye posobiye. / red. sost. D.YA.Raygorodskiy. – Samara: Izd. Dom «BAKHRAKH», 1998. -672s.

    Stress, vygoraniye, sovladaniye v sovremennom kontekste // pod red. A.L.Zhuravleva, Ye.A. Sergiyenko. -M., 2011, s. 156.

  • Articles

    ԱՐԴԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

    Նելլի Ալավերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը ժողովրդավարությամբ պայմանավորված սոցիալական այս  նոր իրավիճակում հայտնված հասա­րակության մասին է, որը կանգնած է կտրուկ փոփոխությունների  առջև և որն իր հետ բերում է ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծ­ման և գործառության անհրաժեշտություն, այլև հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Տեղի են ունենում հասարակության սոցիալական և  հոգևոր կյանքի բարդ տեղաշարժեր, որոնք հանգեցնում են հասարակության սոցիալ-հոգեբանական հենքի փոփոխության և մարդկային կեցության վերափոխման։

    Ժողովրդավարական այս  նոր պայմանները այս կամ այն չափով անդրադառնում են նաև մարդկային հարաբերությունների բնույթի ու բովանդակության, ինչպես նաև վարքի դրսևորման վրա: Քանի որ քաղաքակրթության հիմքում ընկած են մարդու կենսական պահանջմունքները, ապա դրանք էլ խթան են  հանդիսանում մարդու կյանքն ավելի ակտիվացնելու համար: Ժողովրդավարական հասարակությունը դառնում է բազմակար­ծիքային ու այլընտրանքային և ստեղծվում է այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ, երբ մարդը ոչ միայն չի զգում մշակութային թերարժեքություն, այլև դառնում է նոր կացութաձևին ու ապրելակերպին առավել հարմարվող  էակ: Մարդը ոչ թե սոցիալական պատկանելիություն է մատնանշում, այլև բնութագրում է որոշակի աշխարհըմբռնում, մտածողության ձև ու կենսաոճ:

    Հետազոտության նպատակը սոցիալական իրականության հենքի սոցիալ-փիլիսոփայական  և հոգեբանական վերլուծությունն է և ժողովրդավարության պայմաններում  ժամանակակից մարտահրավերները  կենսունակ դարձնելու հիմնախնդիրները։

     

    Հղումներ

    1. Marcuse G., Eros and civilization. One dimensional person. Study of the ideology of a developed industrial society, M., AST, 2003, p.319.

    2. Gavrov S., Sociocultural tradition and modernization of Russian society. M., MGUKI, 2002, p.146.

    3. Harutyunyan M., Modern Armenian society and the philosophy of aliendted consciousness, Yerevan, «Nairi», 2014, p.244.

    4. Dahl R. Democracy and its critics. M., 2003.

    5. Irkhin Yu., On the issue of cross-cultural research: East-West// Sociological research. 2005, N.2, p.131-135.

    6. Fedotova V.G. Non-classical modernizations and alternatives to modernization theory. - ''Questions of Philosophy'', M., 2002, No. 12, art. 44-45.

    7. Eisenstadt S. The Contemporary Scene-Multiple Modemrnities-The Annals of the International Institute of Sociology. Ed.E.Scheuch, D.Sciulli, Leiden;BRILL 2000, Vol. 7, p.11.

    8. Munck G.L. Leff C.S. Modes of Transition and Democratization: South America and Eastern Europe in Comparative Perspective. Comparative Politics, vol.29, N3,1997.

    9. Linz J. Stepan A. Toward Consolidated Democracies//Jurnal Democracy. 1996. Vol.7, N2.

  • Articles

    ԱՆՁԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏԱԿՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ)

    Աստղիկ Գևորգյան, Սոնա Պողոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The purpose of this article is to study the importance of psychological self-regulation among teachers, as well as their level of mindfulness. Survey, testing and content analysis methods were applied. We applied localized version of Five Facet Mindfulness Questionnaire and Mindfulness experience questionnaire. In the article, we present the responses or coping mechanisms to stressful situations given by the teachers. Based on the teachers' answers, we have distinguished adaptive and non-adaptive coping mechanisms. Referring to the methods of psychological self-regulation, we presented the role of psychological self-regulation and particularly mindfulness meditation in the process of overcoming stress. During the experimental research, we tried to find out how teachers' knowledge and application of psychological self-regulation methods interrelates with mindfulness.

    As a result of the research we conclude that psychological self-regulation, especially mindfulness meditation, is not widespread among teachers, moreover, there is no clear understanding of self-regulation methods, their use and importance. The level of mindfulness among teachers is average.

    Հղումներ

    1. Brantley J., Calming Your Anxious Mind: How Mindfulness and Compassion Can Free You from Anxiety, Fear, and Panic, New Harbinger publication, USA, 2003, 195 p․

    2. Germer Ch. K., Siegel R.D., Fulton P. R., Mindfulness and Psychotherapy, The Guilford Press, 2005, p. 333 p.

    3. McCown D., Reibel D., Micozzi M.S., Teaching Mindfulness: A Practical Guide for Clinicians and Educators, Springer-Verlag, N. Y., 2010, 250p․

    4. Shapiro Sh. L., The Integration of Mindfulness and Psychology, Journal of Clinical Psychology, June 2009, Vol. 65(6), 2009, pp. 555-560, https://upaya.org/uploads/pdfs/Shapiro2009.pdf, 14.03.2021.

    5. Werner, K. M., Milyavskaya, Motivation and self-regulation: The role of want-to motivation in the processes underlying self-regulation and self-control, Social and Personality Psychology Compass.

    6. Williams M., Penman D., Mindfulness։ An Eight Week Plan for Finding Peace in a Frantic World, Rodale, 2011, 288p.

    7. Young Sh., Five Ways to Know Yourself: An Introduction to Basic Mindfulness, 2011, 183 p․

    8. Zeidner M., Endler N. S., Handbook of Coping Theory, Research, Applications, New York, John Wiley & Sons, Inc., 1996, 798 p.

    9. Lindeman Kh., Autogenic training (Аутогенная тренировка), Poppuri, M., 2000, 192 p.

    10. Morosanova V., I., Self-regulation and individuality of a person, (Саморегуляция и индивидуальность человека), Ed. 2, M., Nauka, 2012, 519p.

    11. Prokhorov A. O. Psychology of states (Психология состояний), Kogito-Centre, M., 2011, 624 p.

    12. Poghosyan S., Gevorgyan A., Development of self-regulation skills and application of diagnostic methods in work activities, (Աշխատանքային գործունեության մեջ անձի ինքնակարգավորման հմտությունների զարգացումը և ախտորոշման մեթոդների կիրառումը), Public Administration Journal, N1, 2023, pp. 288-300.