Հտ․ 5 No. 1(10) (2022)

Հրատարակվել է: 2022-01-17

Articles

  • Articles

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

    Ն․ Ա․ Ալավերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը սոցիալական նոր իրականության եւ վերափոխվող արժեքների դերի մասին է, որը արդիական է ոչ միայն փիլիսոփայական եւ հոգեբանա- կան, այլեւ քաղաքական, բարոյական տեսանկյուններից եւ առանցքային տեղ է զբաղեցնում մարդկանց վարքաձեւերում եւ մտակեցվածքում։ Այդ պատ- ճառով էլ ժամանակակից հասարակության արժեքների նորովի իմաստա- վորումը դարձել է սոցիալական կյանքի արդիականացման կարեւոր պայման։ Հետազոտության նպատակը սոցիալական նոր իրականության եւ վերափոխ- վող արժեքների սոցիալ-փիլիսոփայական եւ հոգեբանական վերլուծությունն է, դրանց շարժառիթների եւ մեխանիզմների ձեւավորման հիմնախնդիրները, որոնց օգնությամբ իրականացվում է սոցիալական համակարգերի անխա- փան գործառությունը։ Համակարգվել եւ համակողմանիորեն վերլուծվել են սոցիալական նոր իրականության վերափոխվող արժեքները։ Առաջադրվել է այն միտքը, որ կտրուկ փոփոխությունները իրենց հետ բերում են ոչ միայն հասարակության վերակառուցման, նոր սոցիալական ինստիտուտների ներմուծման եւ գործառության անհրաժեշտություն, այլեւ հասարակության մշակութային, սոցիալ-հոգեբանական հենքի համարժեք փոփոխությունների անհրաժեշտություն: Բազմաթիվ հարցադրումների եւ դրանց տրված լուծում- ների շնորհիվ որոշակիորեն հաղթահարվել են առաջ քաշված խնդիրները, մյուս կողմից ցույց է տրվել ժամանակակից մարտահրավերները կենսունակ դարձնելու հիմնախնդիրները։ Յուրաքանչյուր հասարակության կյանքի մշա- կույթը սոցիոմշակութային արժեքների այն համակարգն է, որի օգնությամբ մարդիկ սոցիալիզացվում եւ ձեւավորում են աշխարհի նկատմամբ իրենց վերաբերմունքը: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջանում տվյալ հասարակության արժեքների վերափոխման, նորմերի ու արժեքների վերար- տադրության եւ դրանց շարժառիթների ու մեխանիզմների վերափոխման, որոնք էլ նպաստում են փոխակերպվող հասարակության սոցիոմշակութային վիճակը եւ գործառության առանձնահատկությունները բնութագրող կատեգո- րիալ համակարգի ձեւավորմանն ու բովանդակային հստակեցմանը։

    Հղումներ
  • Articles

    ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ա․ Դ․ Առաքելյան, Լ․ Կ․ Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածը նվիրված է քաղաքացիական գործերով դատահոգեբանական փորձաքննությունների բնագավառում գոյություն ունեցող խնդիրներին, որոնք դժվարացնում, որոշ դեպքերում, անգամ խոչընդոտում են հոգեբանա- կան փորձաքննությունների արդյունավետ ընթացքին: Աշխատանքում քննարկվում են քաղաքացիական գործերով դատահոգեբանական փորձա- քննության նշանակման իրավահոգեբանական հիմքերը, փորձաքննությանը առաջադրված հարցադրումներում առկա մասնագիտական անորոշություն- ները, գործով անցնող կողմերի փորձաքննությանն ընդգրկվելը, առկա դժվարությունները եւ դրանց լուծմանը վերաբերվող հարցերը:

    Հղումներ
  • Articles

    STUDY OF AGE THRESHOLD OF TRAUMATIC MEMORY

    A. Azarian
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The article is devoted to the study of age threshold of traumatic memory. The study of memories of young children is started conducted in Children’s Psychotherapy Center in Kirovakan (Vanadzor) who experienced the devastating Armenian earthquake in 1988 using the data collected during evaluations of the affected children. The research has shown that the versatility of behavioral memory operates according to different rules than verbal one; it does not require verbal skills and conscious awareness and therefore, does not depend on the children’s age.

    Հղումներ
  • Articles

    ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

    Ի․ Հ․ Բաբաջանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածն ուղղված է հիմնավորելու հոգեբանական գնահատման, խորհրդատվության և միջամտության մեթոդների կիրառման գործընթացում իմացաբանական սկզբունքները հաշվի առնելու անհրաժեշտությունը, որոնք իրենց հերթին կարող են նպաստել մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության նպատակային պահպանմանը: որդի. Ժամանակակից հոգեբանական փորձաքննությունը հոգեբանական գիտելիքների կարևոր գիտական ​​և կիրառական բաղադրիչ է: Մարդու անհատական ​​հատկությունների և նրա հոգեկան վիճակի հուսալի հոգեբանական գնահատումը կատեգորիկ նշանակություն ունի, քանի որ այն ուղղված է որոշակի և իրավիճակային երևույթի բացահայտմանը տարբեր պրակտիկաների հետագա օգտագործման համար: Այս առումով պրակտիկ հոգեբանը պետք է ունենա հոգեբանական ախտորոշման մասնագիտական ​​հմտություններ, ինչը ներառում է երևույթի արտաքին նշանների և մարդու ներքին հոգեբանական բնութագրերի միջև կապեր հաստատելու ունակություն: Միաժամանակ առանձնահատուկ դեր է հատկացվում հոգեբանական գիտության և պրակտիկայի իմացաբանական հիմքերին, որոնք անմիջականորեն ազդում են խորհրդատվության, թերապիայի և վերապատրաստման մեթոդների ձևավորման վրա։

    Հղումներ
  • Articles

    PSYCHOLOGICAL VULNERABILITIES OF REMOTE WORKING INTERACTION

    Յու․ Վ․ Բեսսոնովա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Remote work interaction is becoming the most important trend in employment management. The work-from-home online job affected not only in technical occupations who have experience in remote working. Different professions were simultaneously involved in online interaction, regardless of skills, willingness or nature of its work. Unlike human- computer interaction, main feature of this interaction is communication between people that built outside the logic of the programming language and it is due to socio-psychological mechanisms rather than technical re- quirements. Online interaction depends on communication processes, cyber shadow saving / data updatability, anonymity and self-disclosure degree, etc. The comparative features of online and offline communication, the spe- cifics of network language and communication can be considered relatively studied at the present time. However, online professional communication is beyond the focus of the researchers' attention, including the exposure of such online communication to the influence of motivation, psychological barriers, user beliefs, preferences and attitudes. User experience, affective support, and user attribution and motivation were identified as the priority predictors of remote working efficiency in the conditions of a massive and sudden shift to new working conditions.

    Հղումներ
  • Articles

    ԿՐՏՍԵՐ ԴՊՐՈՑԱԿԱՆԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

    Ս․ Հակոբյան, Ի․Ռ․ Խանամիրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    This article reflects the concepts of teachers and parents about the independence of primary schoolchildren in the context of the 2020 pan- demic. A comparative analysis is given between the characteristics and types of independence (activity, criticality and flexibility of thinking, independent homework, dependence on parents when performing various tasks, etc.) in the conditions of distance and full-time education. Independence is especially important at primary school age, when educational activity becomes dominant. The study is aimed at studying the characteristics of the independence of primary schoolchildren, for whom the transition to distance learning has become especially critical, given their age characteristics. According to the hypothesis, it is assumed that, in contrast to full-time education, distance learning contributes to the development of the independence of primary school children. An expert survey was conducted using 2 questionnaires. The research results are presented in the form of corresponding conclusions. In general, it can be stated that distance learning negatively affects the activity, self-confidence and independence of primary school children.

    Հղումներ
  • Articles

    ՀԱՄԱԿԱՐԳՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ

    Դ․Ռ․ Հայրապետյան, Հ․ Ա․ Վարոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում վերլուծված են ուսումնական գործընթացում համակարգչա- յին տեխնոլոգիաների կիրառման հիմնախնդիրները: Քննարկվում են համա- կարգչային ծրագրերի օգտագործման հնարավորությունները, հնարավոր մարտահրավերները եւ դրանց հաղթահարման ուղիները: Covid 19 համաճարակով պայմանավորված առցանց ուսուցման տարածումն անխուսափելիորեն ուղեկցվեց համակարգչային տեխնոլոգիաների կիրառման ավելացմամբ, որն է՛լ ավելի կարեւորեց տվյալ հիմնախնդիրը: Համակարգչային մո- դելներն ունեն բազմաթիվ հնարավորություններ, որոնք թույլ են տալիս արա- գացնել կամ դանդաղեցնել ժամանակը, մոտեցնել կամ ընդլայնել հեռավո- րությունները, իրականացնել իրական աշխարհում վտանգավոր կամ ան- հնարին գործողությունների իմիտացիա, ինչը նրանց դարձնում է ուսումնա- կան գործընթացի անփոխարինելի գործիքներ: Ներկայացված են ուսումնական գործընթացում համակարգիչների օգտագործման, դրանց ձեւերի եւ առանձնահատկությունների հարցման արդյունքները։ Այս հոդվածում մենք նաեւ փորձեցել ենք բացահայտել այն գործողությունները, որոնք ուսանողների կարծիքով կարող են բարձրացնել համակարգչով միջնորդավորված ուսուցման դերն ու արժեքը:

    Հղումներ
  • Articles

    ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՍԽԱԼԸ (ՖՈՐԵՐԻ ԷՖԵԿՏ) ՎԱՐՔԱՅԻՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՍԽԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

    Դ․ Ռ․ Հայրապետյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հետազոտական աշխատանքի հիմնական նպատակն է հասկանալ անձնական հաստատման սխալի փոխհարաբերությունը, որը նաեւ կոչվում է Ֆորերի էֆեկտ կամ Բարնումի էֆեկտ, վարքագծային ֆինանսների հիմնա- կան սխալներից մեկի՝ դրամային պատրանքի հետ: Անցած տարիների ընթացքում մենք ուսումնասիրել ենք որոշ անձնային գործոններ, որոնք որոշում են դրամական պատրանքի դրսեւորումը, ինչպիսիք են սուբյեկտիվ վերահսկողությունը, ձգտումների մակարդակը եւ այլն: Բոլոր տվյալները մեզ ստիպում են ենթադրել, որ դրամային վարքի կարգավորիչներից մեկը հեղի- նակության նկատմամբ հավատն է եւ փորձագիտական կարծիքին ենթարկ- վելը, որը կարող է չափվել անձնային հաստատման սխալի դրսեւորման մա- կարդակով։ Սա նշանակում է, որ մարդիկ դյուրահավատ են, քանի որ կարծում են, որ տեղեկատվությունն իրենց է վերաբերում միայն այն դեպքում, երբ իրականում տեղեկատվությունը ընդհանուր է: Հետազոտությունը նպա- տակ ունի ուսումնասիրել եւ հասկանալ դրամային պատրանքի դրսեւորումը մարդկանց մոտ, ովքեր գտնվում են անձնային հաստատման սխալի ազդեցության ներքո (Ֆորերի էֆեկտ): Սա կարող է օգնել մեզ ավելի խորը պատկերացում կազմել դրամային պատրանքի երեւույթի մասին, որն օրեցօր ավելի լայնորեն է ազդում մեր ֆինանսական վարքագծի վրա:

    Հղումներ
  • Articles

    ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԱՆԽՈՐՈՇԻՉ ԴԵՐԸ COVID-19-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՄԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԱՁԵՎԵՐՈՒՄ

    Ն․ Գ․ Խաչատրյան, Ա․Կ․ Գրիգորյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Առողջ վարքի իրազեկման եւ կրթական ծրագրերում վերջերս մեծ տեղ են զբաղեցնում աշխատանքներ՝ ուղղված մարդկանց համոզմունքների ձեւավորմանը: Շատ ուսումնասիրություններում փաստվում է, որ համոզմունք- ները նպաստում են կանխարգելիչ եւ առողջությանն ուղղված վարքի ձեւավորմանը: Սույն հետազոտության նպատակն է դուրս բելել Covid-19-ի ազդեցության, կանխարգելման եւ հաղթահարման մասին համոզմունքների կանխորոշիչ դերը տարբեր վարքաձեւերում, որոնք արտահայտված են եղել համաճարակին հարմարվելու մարդկանց վարքում։ Հետազոտական տվյալները հավաքագրվել են առցանց՝ 2020 թ.-ի մայիս-հունիս ամիսներին` ընդհանուր թվով 237 մասնակիցներից (64,1% կին, M=29,75; SD=10,693; Range=18-58): Հիերարխիկ ռեգրեսիոն վերլուծությունը ցույց է տվել, որ կանխարգելող վարքաձեւի համար նշանակալից կանխորոշիչ դեր ունեն սեռի գործոնը, վիրուսի ազդեցության ուժգնության, կանխարգելիչ գործողու- թյունների կիրառման արդյունավետությունը եւ խոչընդոտների առկայության համոզմունքները, ինչպես նաեւ Covid-ից վախը։ Կուտակող վարքաձեւի համար վիճակագրորեն նշանակալից են տնտեսական կարգավիճակի եւ կանխարգելիչ գործողությունների համոզմունքը։ Օգնող վարքաձեւի համար վիճակագրորեն նշանակալից են սեռի, կորոնավիրուսով վարակված լինելու եւ Covid-19-ից վախի գործոնները եւ նշանակալից չեն համոզմունքները։ Ուսումնասիրության արդյունքները հնարավորություն են տալիս հասկանալու Covid-19-ի վերաբերյալ համոզմունքների եւ այլ զուգակցող գործոնների դերը տարբեր վարքաձեւերի դրսեւորման համար։

    Հղումներ
  • Articles

    ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՆԵԼՈՒ ՁԳՏՄԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

    Մ․ Ա․ Միքայելյան; Ն․ Մ․ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ցածր եւ բարձր կուրսերի ուսանողների սուբյեկտիվ բարեկեցության եւ հաջողությունների հասնելու ձգտման հարաբերակցությունը։ Արդյունքները վկայում են, որ ուսանողների շրջանում սուբյեկտիվ բարեկեցության ամենաբարձր ցուցանիշները դրսեւորվում են խաղաղություն, առողջություն, երջանկություն, լինելիություն սանդղակներում, ինչն ակնհայտորեն կապված է մեր երկրի ներկայիս պայմանների հետ՝ պայմանավորված պատերազմական ու համաճարակային իրավի- ճակով։ Ուսանողները հոգեբանական, ֆիզիկական եւ հոգեւոր բարեկե- ցությունը գերադասում են սոցիալական եւ նյութական բարեկեցությունից։ Ուսանողների շրջանում բարձր է ցանկալի նպատակի համար հաջողության հասնելու մոտիվացիան։ Բարձր կուրսերի ուսանողներն ավելի բավարարված են կյանքի բոլոր ոլորտներից։ Բարձր կուրսեցիների հաջողության հասնելու մոտիվացիան ավելի բարձր է, քան ցածր կուրսերի ուսանողներինը։ Հաջողության հասնելու մոտիվացիայի բարձր մակարդակ ունեցող ուսանողներն ունեն կյանքից բավարարվածության ավելի բարձր մակարդակ։

    Հղումներ
  • Articles

    ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

    Վ․ Խ․ Միրզոյան, Մ. Յու. Միքայելյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մարդու կյանքում մեծ դեր եւ նշանակություն ունի մասնագիտական գոր- ծունեության իրականացումը։ Մասնագիտական գործունեությունը նպաստում է գիտելիքների եւ կարողությունների զարգացմանը, ապահովում է անձնային եւ մասնագիտական աճը։ Միեւնույն ժամանակ՝ մասնագիտական գործունեությունը կարող է վնաս հասցնել անձի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը, առաջացնել մասնագիտական այրում։ COVID-19-ի պատճառով անցումն առցանց ուսուցման, կրթական համա- կարգում աշխատողների, մասնավորապես՝ ուսուցիչների, առաջ բերեց մի  շարք հոգեբանական խնդիրներ: Առցանց ուսուցումը հանդես եկավ որպես կատալիզատոր, որն արագացրեց հոգեֆիզիկական ախտանշանների առա- ջացումն ու խորացումը։ Անմիջական միջանձնային շփման, հուզական կապի բացակայությունը, տեխնիկական զանազան խնդիրները, համակարգչային գիտելիքների ցածր մակարդակը, առցանց գործիքներին չտիրապետելը, մեկուսացումն ու մշտական վախի մեջ ապրելը հանգեցրեցին օրգանիզմի հյուծ- վածությանն ու աշխատունակության անկմանը։ Այն հատկապես ակնհայտ դրսեւորվեց քաղաքներում աշխատող ուսուցիչների մոտ: Հոդվածում քննարկվում են մասնագիտական այրման առաջացման պատճառներն ու դրսեւորումները: Մասնագիտական այրումը ոչ միայն կոնկրետ անձին է վնաս հասցնում, այլեւ՝ հասարակությանը. վտանգի է ենթարկվում նրա տնտեսական եւ հոգեհուզական վիճակը: Ներկայացված են նաեւ աշխատունակության վրա ազդող հոգեբանական գործոնները, մասնագիտական աշխատունակության կապը մասնագիտական այրման հետ: Կատարվել է հետազոտություն 280 ուսուցիչների հետ, որի արդյունքում բացահայտվել է, որ վերջիններիս մոտ կա եւ՛ մասնագիտական այրում, եւ՛ աշխատունակության անկում, եւ որ քաղաքի ուսուցիչների մոտ դրանց ցուցանիշները մոտավորապես երկու անգամ բարձր են:

    Հղումներ
  • Articles

    ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐՄԱՐՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ա․ Ա․ Նադոյան, Գ. Հ. Մինասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է ՀՀ ԶՈՒ-ի կողմից զինծառայողին առա- ջադրված կարգապահական պահանջների հոգեբանական առանձնահատկությունները: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել զինվորական կար- գապահությունը, անկարգապահության դրդող պատճառահետեւանքային կապերը, ինչպես նաեւ կարգապահության խաթարման հետեւանքները։ Մեր կողմից ծրագրված շարունակական հետազոտության շրջանում առաջադրված խնդիրներից են՝ ուսումնասիրել հետազոտվող զինծառայողների կարգապահության եւ անկարգապահության դրսեւորման բնորոշ գծերը, դրանց արտահայտման ձեւերը, պատճառներն ու հետեւանքները: Հետազոտական աշխատանքներն իրականցվել են 200 զինծառայողի շրջանում: Անցկացվել են փորձարարական ախտորոշման համապատասխան մեթոդներ՝ թեստավորման մեթոդ, հոգեբանական զրույց, դիտում եւ առանձին դեպքի ուսում- նասիրում (case study):

    Հղումներ
  • Articles

    ՑԿՅԱՆՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՄԻՋՈՑ

    Գ․ Ս․ Պողոսյան , Ա․Մ․ Գասպարյան, Ե.Վ. Ամիրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սույն հոդվածում վերլուծվում են ցկյանս ուսումնառության տեսական հիմքերը՝ որպես ժողովրդավարական հասարակությունում ապրելու եւ ան- ընդմեջ զարգանալու անձի հնարավորություններ: Ցկյանս կրթությունը, ըստ գոյություն ունեցող հայեցակարգի, ենթադրում է, որ անձին անհրաժեշտ է շարունակաբար սովորել, ձեռք բերված գիտելիքները, հմտությունները եւ կարողությունները թարմացնել` ֆորմալ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթություն ստանալով: Հոդվածում տրված են տեղական եւ արտասահմանյան գրակա- նության մեջ ներառված ցկյանս ուսումնառության սահմանումները, չափա- նիշները, Եվրոպական հանձնաժողովի կողմից սահմանված նպատակները: Մանրամասն վերլուծված են ինչպես արտերկրի հեղինակների փորձը, մոդել- ները եւ զեկույցները, այնպես էլ մեր հանրապետության տարբեր մասնա- գետների մոտեցումները: Կրթության զարգացման եւ բարեփոխումների քաղաքականության մշակման գործընթացում հաշվի է առնվել տվյալ երկրի պատմական եւ սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները։ «Ցկյանս կրթության» գործընթացը կարող է փոխել տվյալ երկրի կրթության ոլորտի, այդ թվում նաեւ մասնագիտական կրթության տեսությունն ու պրակտիկան։ Կատարված տեսամեթոդոլոգիական վերլուծությունը թույլ է տվել են- թադրել, որ գրեթե բոլոր եվրոպական երկրները, նաեւ Չինաստանն, անցել են մեծահասակների կրթությունից դեպի շարունակական կրթության, այնու- հետեւ՝ ողջ կյանքի ընթացքում ուսումնառության ճանապարհը:

    Հղումներ
  • Articles

    ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՈՂ ԿՈԳՆԻՏԻՎ ԵՎ ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ. ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ՏՂԱՆԵՐԻ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

    Ա․ Կ․ Սերոբյան, Ա․Կ․ Գրիգորյան , Ն․ Գ․ Խաչատրյան, Վ․ Գ․ Երոֆեեվա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հետազոտությունն ուղղված է ուսումնասիրելու ուսանողների հոգեբանական բարեկեցությունը պայմանավորող անձի կոգնիտիվ եւ մոտիվացիոն գործոնների տարբերությունը՝ կախված սեռից։ Հոգեբանական բարեկեցու- թյունը չափվել է Վարվիկ-Էդինբուրգի հոգեբանական բարեկեցության սանդ- ղակով (Warwick-Edinburgh Mental Well-Being Scale՝ WEMWBS)։ Որպես հոգե- բանական բարեկեցության պայմանավորող գործոններ՝ դիտարկվել են մտածելակերպը եւ ինքնակարգավորման վարքաձեւերը: Հետազոտությանը մասնակցել է 415 ուսանող (Mտ=20.4, SDտ=2.568), որոնց 63.5%-ը աղջիկ։ Սեռով պայմանավորված հոգեբանական բարեկեցությանը նպաստող գործոնների տարբերությունների բացահայտման նպատակով կառուցվել են երկու ռեգրեսիոն մոդելներ՝ տղաների եւ աղջիկների համար առանձին-ա- ռանձին։ Տղաների հոգեբանական բարեկեցությունը դրականորեն պայմա- նավորող մոտիվացիոն գործոն է միայն առաջխաղացման, իսկ աղջիկների դեպքում՝ առաջխաղացման եւ կանխարգելման ֆոկուսները: Մտածելակերպը նշանակալի գործոն չէ տղաների հոգեբանական բարեկեցության համար, սակայն զարգացմանն ուղղված մտածելակերպը դրական նշանակություն ունի աղջիկների հոգեբանական բարեկեցության համար։ Ուսումնասիրության արդյունքները հաստատում են այլ ուսումնասիրությունների արդյունքներ, ըստ որի առաջխաղացման ֆոկուսը կարեւոր կանխորոշող գործոն է հոգեբանական բարեկեցության համար, սակայն միեւնույն ժամանակ մատնանշում են գենդերային տարբերություններ հոգեբանական բարեկեցության կոգնիտիվ եւ մոտիվացիոն գործոնների միջեւ։

    Հղումներ
  • Articles

    PECULIARITIES OF PSYCHOLOGICAL WELL-BEING OF STUDENTS WITH DIFFERENT ETHNIC OWNERSHIP INCLUDED IN A UNIFORM EDUCATIONAL ENVIRONMENT OF THE UNIVERSITY

    E.V. Tikhomirova, O.N. Vishnevskaya, D. N. Morozova
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    The article is devoted to the study of the peculiarities of psychological well-being and the specifics of understanding its indicators, barriers and resources among students of different ethnicity, included in the unified educational environment of the university. The first part of the study involved 300 students (M = 19.64; SD = 2.61) and were interviewed about the semantics they put into their own psychological well-being, its indicators and barriers to achievement. The second part - 60 students: 30 Russian and 30 representatives of other ethnic groups, representatives of Asian culture. As a result, the authors came to the conclusion that along with general trends in understanding and experiencing psychological well-being among students of different ethno cultural groups who are in a single educational environment, there are also specific trends related to the mentality, culture, customs and the very specifics of the social situation of educational migration. Basically, students are moderately satisfied with their own lives, as they see a number of barriers that prevent them from fully feeling the state of psychological well-being.

    Հղումներ
  • Articles

    ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ն. Հ. Վանյան, Ա․Ա․ Նադոյան
    Աբստրակտ

    Հասարակություն ինտեգրելու տեսանկյունից՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առաջնային խնդիր է համարվում ներառական կրթության կազմակերպումը: Պետական եւ հասարակական կազմակերպությունների կողմից շատ մեծ ու լուրջ աշխատանք է տարվում ներառման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։ Չնայած նրան, որ ընթանում են բարեփոխումներ, համընդհանուր ներառական կրթության կազմակերպման ոլորտում դեռեւս կան լուրջ հիմնախնդիրներ, որոնք պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություն եւ խնդիրների լուծ- ման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված: Այդ իսկ պատճա- ռով մեր նպատակն էր ուսումնասիրել, թե ի՞նչ հոգեբանական հիմնախնդիր- ներ եւ կարիքներ կան ներառական կրթական համակարգի կազմակերպման գործընթացում, որոնք խոչընդոտում են ՀՀ-ում այդ ծրագրի ընթացակարգի իրականացմանը։ Աշխատանքը նաեւ նպատակ էր հետապնդում բացահայ- տելու ուսուցչի գործոնը, որպես այդ գործընթացի կազմակերպիչ, որը նպաս- տում է ներառմանը։ Ձեւավորել էինք վարկած, ըստ որի ենթադրվում էր, որ ուսուցչի հաղորդակցման եւ կազմակերպչական ընդունակությունների բարձր մակարդակը ապահովում է եւ՛ հատուկ կարիքով երեխայի հարմարումը, եւ՛ ներառական գործընթացի հաջող իրականացումը։ Նա այս բոլոր փոխկապված խմբերի միջնորդն է։ Հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ ներառական ծրագրով սովորող աշակերտների մոտ, հոգեբանական հարմարման հետ կապված, նշանակալի խնդիրներ չարձանագրվեցին, ավելին, ստացվում է, որ ուսուցիչների կազմակերպչական եւ հաղորդակցման հմտությունների դրական փոփոխությունը աշակերտների հարմարման դրա- կան դինամիկայի հետ ուղղիղ կապ ունի։

    Հղումներ
  • Articles

    ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՆՁԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՔՈՒՄ

    Կ․Վ․ Ոսկանյան, Հ․Մ․ Ավանեսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Անձի տնտեսական վարքին առնչվող հիմնախնդիրները, որոնք եղել եւ մնում են տնտեսագիտական տեսությունների ուշադրության կենտրոնում, այսօր արդեն դարձել են միջգիտակարգային հետազոտության առարկա: Արդիական են հատկապես այնպիսի հետազոտությունները, որոնք առնչվում են անձի տնտեսական վարքի՝ հոգեբանական գործոններով պայմանավոր- ված օրինաչափություններին: Այս ուղղությամբ իրականացվող հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպես են հոգեբանական առանձնահատկություններն եւ սոցիոհոգեբանական գործոնները ազդում անձի տնտե- սական վարքի վրա: Գիտնականները մաթեմատիկական մեթոդների գործա- դրմամբ կառուցում են անձի՝ հոգեբանական օրինաչափություններով պայ- մանավորված տնտեսական վարքի առավել իրատեսական մոդելներ: Հոդվածում, անդրադառնալով անձի տնտեսական վարքի հիմնախնդրին, վերլուծվել են սպառողական ընտրանքների գործընթացում հոգեբանական գործոններով պայմանավորված օրինաչափությունների բացահայտմանը միտ- ված հարցումների արդյունքները: Առաջադրված նպատակին հասնելու հա- մար մշակվել է հատուկ հարցարան, որում ներկայացնում են սպառողների ընտրության տարաբնույթ իրավիճակները։ Հարցմանը մասնակցել է 122 մասնակից (արական եւ իգական սեռի), որոնց միջին տարիքը կազմել է 32,6։

    Հղումներ