ԵՂԱՆԱԿԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՇԱՏ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԹՎԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ՝ ՀԻՄՆՎԱԾ ԿՈՆՎԵԿՏԻՎ-ԼՈՒԾՄԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՍԻՄԻԼԱՑԻԱՅՈՎ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.008Բանալի բառեր:
numerical weather prediction, very-short-range forecast, atmospheric model, nowcasting, data assimilationԱմփոփում
Գլոբալ մոդելների արդյունքները կատարելագործող մթնոլորտային մոդելավորման տարածաշրջանային համակարգերը ներկայումս ակտիվորեն օգտագործվում են որպես առաջիկա օրերի և ժամերի եղանակի թվային կանխատեսման միջոց։ Օգտագործելով ոչ հիդրոստատիկ մոտեցում և մի քանի կիլոմետր կամ պակաս քայլով ցանց, այս համակարգերը ոչ միայն մանրամասնորեն հաշվի են առնում տեղանքի բարդ աշխարհագրական առանձնահատկությունները, այլև կարող են իրատեսորեն կանխատեսել բարդ եղանակի ձևավորման մեխանիզմները, այդ թվում՝ կոնվեկցիայի հետ կապվածները: Հոդվածում նեկայացվում է տարածաշրջանային տվյալների յուրացման և հաջորդ 12 ժամվա թվային կանխատեսումների ժամային թարմացումների համար անընդհատ գործող համակարգի նկարագրությանը և արդյունքների վերլուծությանը։ Այն հիմնված է Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնում մշակված COSMO-Ru2By կոնվեկտիվ մոդելի կոնֆիգուրացիայի վրա՝ 2.2 կմ հորիզոնական ցանցային քայլով [1]: Օգտագործվում են օդերևութաբանական կայաններից և Դոպլերային ռադարներից ստացված դիտարկումների տվյալները, որոնցից մի քանիսը հասանելի չեն միջազգային փոխանակման համար [2]: Օգտագործված մոտեցումը իրականացվել է նմանատիպ համակարգերի մշակման համաշխարհային պրակտիկային համապատասխան՝ բարձր թույլատրությամբ արագ թարմացում (HRRR) ԱՄՆ-ի շրջակա միջավայրի կանխատեսման ազգային կենտրոններում (NCEP) և արագ թարմացման ցիկլ (RUC) Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունում (DWD): Մշակված համակարգը ապացուցել է իր արդյունավետությունը արագ զարգացող վտանգավոր երևույթների կանխատեսման, ինչպես նաև դիտարկումների ցանցի լուծաչափը զգալիորեն գերազանցող լուծաչափով (ինչը կարող է հիմք հանդիսանալ բարձր լուծաչափով վերավերլուծություններ ստեղծելու համար) օդերևութաբանական վիճակի դաշտերի մոնիթորինգում:
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.