ՓՈՔՐ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐԱՎԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԳԵՏԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.066Բանալի բառեր:
hydrographic network, Lesser Caucasus, geomorphology, river terraces, morphometric analysisԱմփոփում
Սույն հոդվածում ուսումնասիրվում է Փոքր Կովկասի հարավարևելյան հատվածի՝ Մռավասարի և Արցախյան լեռնաշղթաների և Սյունիքի հրաբխային բարձրավանդակի հյուսիսարևելյան հատվածի, ջրագրական ցանցի ձևավորման և զարգացման օրինաչափությունները՝ հիմնվելով երկրաբանական, տեկտոնական, ջրաբանական և հնեաշխարհագրական տվյալների համալիր վերլուծության վրա: Որպես ելակետային տվյալներ օգտագործվել են ուսումնասիրվող տարածքի տեղագրական քարտեզները (1:50 000 և 1:100 000 մասշտաբներով), առկա երկրաբանական և գեոմորֆոլոգիական քարտեզագրական նյութերը, ինչպես նաև դաշտային ուսումնասիրությունների նյութերը։ Կատարվել են դարավանդների հիպսոմետրիկ վերլուծություն, գետերի երկայնակի պրոֆիլների կառուցում և գնահատում, ինչպես նաև պալեոհովիտների և պալեոջրագրական տարրերի տարածական վերլուծություն: Հին հովիտների, պալեոջրագրական տարրերի և ալյուվիալ հովիտների բազմաստիճան կառուցվածքային բնութագրերը ցույց են տալիս, որ ժամանակակից ջրագրական ցանցը առաջացել է օլիգոցենից մինչև վաղ չորրորդական դարաշրջանն ընդգրկող հաջորդական վերակառուցումների արդյունքում: Բացահայտվել է առնվազն 7–8 դարավանդային մակարդակ, որոնք Փոքր Կովկասի այլ գետավազանների դարավանդային համակարգերի հետ համեմատական վերլուծության արդյունքում վկայում են համաժամանակյա տարածաշրջանային նեոտեկտոնական ակտիվության մասին: Գետերի երկայնակի պրոֆիլների վերլուծությունը բացահայտում է կտրուկ թեքություններ և ոչ հավասարակշռված պրոֆիլներ վերին հոսանքներում, որոնք բնորոշ են ակտիվորեն բարձրացող տեղամասերին: Պալեոհովիտների և ներկայիս գետերի չափերի միջև մորֆոմետրիկ անհամապատասխանությունները, ինչպես նաև խոշոր գլաքարային նստվածքները, վկայում են անցյալում հոսքերի զգալիորեն ավելի մեծ ջրատարության մասին, որը պայմանավորված է կլիմայական և տեկտոնական գործոնների համակցված ազդեցությամբ: Հաստատված է, որ գետային ցանցի հիմնական ձևաբանական առանձնահատկությունները ձևավորվել են ուշ պլիոցեն-վաղ չորրորդական շրջանում՝ ակտիվ նեոտեկտոնական բարձրացման, կլիմայական տատանումների և ինտենսիվ էրոզիոն պրոցեսների փոխազդեցության ներքո: Ջրբաժանային գոտիներում արձանագրված գետային ցանցի ճյուղավորման ակտիվ գործընթացները, մասնավորապես՝ Թարթառ գետի ձախափնյա վտակների՝ Ավազագետի, Միջնագետի և Եղիշառաքելոցի, կողային էրոզիոն ընդլայնումը, վկայում են, որ ջրահավաք ավազանի էվոլյուցիոն զարգացումը շարունակվում է նաև ներկայումս։
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.