ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄԸ՝ ՏԵՂԱԿԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ՄԱՍՇՏԱԲԻ ԵՂԱՆԱԿԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՀԱՄԱՐ (ՀԻՄՆՎԱԾ COSMO/ICON-RU ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ)
DOI:
https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.005Բանալի բառեր:
numerical weather prediction, atmospheric model, weather phenomena, forecasting system, ICON model, COSMO-Ru systemԱմփոփում
Թվային մթնոլորտային մոդելավորումը եղանակի բոլոր կանխատեսումների հիմքն է՝ ժամայինից մինչև սեզոնային, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների համար: Եղանակի ամենօրյա օպերատիվ կանխատեսման համար տարբեր երկրներում մշակվել են մոդելավորման և տվյալների մշակման հատուկ տեխնոլոգիական համակարգեր՝ օգտագործելով հաշվարկային հսկայական հզորություններ ունեցող գերհամակարգիչներ։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) պահանջների համապատասխան թվային կանխատեսումներ են տրամադրում համաշխարհային և տարածաշրջանային մասնագիտացված օդերևութաբանական կենտրոնները: Մոսկվան (որպես Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոն) ունի երկու կենտրոն՝ համաշխարհային և տարածաշրջանային: Մոսկվայի տարածաշրջանային մասնագիտացված օդերևութաբանական կենտրոնում գրեթե 20 տարի մշակվում է COSMO-Ru բազմամասշտաբ կանխատեսման համակարգ: Ներկայումս տարածաշրջանային կանխատեսումների լայնածավալ հաշվողական տիրույթը (2025 թվականից՝ COSMO-Ru համակարգի ICON կոնֆիգուրացիայում ICON մոդելի ներդրումից հետո) ներառում է Հյուսիսային կիսագնդի ամբողջ արտաարևադարձային գոտին: Կանխատեսումների շարքերը թողարկվում են օրական չորս անգամ՝ 6,6 կմ ցանցային միջակայքով մինչև 120 ժ, իսկ Ռուսաստանի եվրոպական մասի և հարակից շրջանների համար՝ 2,2 կմ ցանցային միջակայքով մինչև 48 ժ։ Ներկայացվում է թվային մթնոլորտային մոդելավորման ներկայիս վիճակի և զարգացման միտումների համառոտ նկարագրությունը Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) եղանակի թվային կանխատեսման առաջատար կենտրոններում: Դիտարկվում է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնում ICON և COSMO մոդելների հիման վրա մշակված COSMO/ICON-Ru բարձր թույլտվությամբ կանխատեսման համակարգը, ինչպես նաև դրա մշակումը որոշ հաշվողական տիրույթների համար, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանը: Շեշտվում է ոչ հիդրոստատիկ մոտարկման և կոնվեկտիվ-լուծաչափով ցանցերի օգտագործման կարևորությունը տարածաշրջանային կոնֆիգուրացիաներում, ինչպես նաև բարձր թույլտվությամբ մոդելային արտադրանքի մեկնաբանման առանձնահատկությունները:
Ներբեռնումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.