ԵՂԱՆԱԿԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՇԱՏ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԹՎԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ՝ ՀԻՄՆՎԱԾ ԿՈՆՎԵԿՏԻՎ-ԼՈՒԾՄԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՍԻՄԻԼԱՑԻԱՅՈՎ

Հեղինակներ

  • Դենիս Վ․ Բլինով Ռուսաստանի Դաշնության Հիդրոօդերևութաբանական հետազոտությունների կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
  • Գդալիյ Ս․ Ռիվին Ռուսաստանի Դաշնության Հիդրոօդերևութաբանական հետազոտությունների կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան; Մ․Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվա, Ռուսաստան
  • Անաստասիա Ու․ Բունդել Ռուսաստանի Դաշնության Հիդրոօդերևութաբանական հետազոտությունների կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
  • Ալեքսանդր Վ․ Սմիրնով Ռուսաստանի Դաշնության Հիդրոօդերևութաբանական հետազոտությունների կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.008

Բանալի բառեր:

numerical weather prediction, very-short-range forecast, atmospheric model, nowcasting, data assimilation

Ամփոփում

Գլոբալ մոդելների արդյունքները կատարելագործող մթնոլորտային մոդելավորման տարածաշրջանային համակարգերը ներկայումս ակտիվորեն օգտագործվում են որպես առաջիկա օրերի և ժամերի եղանակի թվային կանխատեսման միջոց։ Օգտագործելով ոչ հիդրոստատիկ մոտեցում և մի քանի կիլոմետր կամ պակաս քայլով ցանց, այս համակարգերը ոչ միայն մանրամասնորեն հաշվի են առնում տեղանքի բարդ աշխարհագրական առանձնահատկությունները, այլև կարող են իրատեսորեն կանխատեսել բարդ եղանակի ձևավորման մեխանիզմները, այդ թվում՝ կոնվեկցիայի հետ կապվածները: Հոդվածում նեկայացվում է տարածաշրջանային տվյալների յուրացման և հաջորդ 12 ժամվա թվային կանխատեսումների ժամային թարմացումների համար անընդհատ գործող համակարգի նկարագրությանը և արդյունքների վերլուծությանը։ Այն հիմնված է Ռուսաստանի Հիդրոօդերևութաբանական կենտրոնում մշակված COSMO-Ru2By կոնվեկտիվ մոդելի կոնֆիգուրացիայի վրա՝ 2.2 կմ հորիզոնական ցանցային քայլով [1]: Օգտագործվում են օդերևութաբանական կայաններից և Դոպլերային ռադարներից ստացված դիտարկումների տվյալները, որոնցից մի քանիսը հասանելի չեն միջազգային փոխանակման համար [2]: Օգտագործված մոտեցումը իրականացվել է նմանատիպ համակարգերի մշակման համաշխարհային պրակտիկային համապատասխան՝ բարձր թույլատրությամբ արագ թարմացում (HRRR) ԱՄՆ-ի շրջակա միջավայրի կանխատեսման ազգային կենտրոններում (NCEP) և արագ թարմացման ցիկլ (RUC) Գերմանիայի օդերևութաբանական ծառայությունում (DWD): Մշակված համակարգը ապացուցել է իր արդյունավետությունը արագ զարգացող վտանգավոր երևույթների կանխատեսման, ինչպես նաև դիտարկումների ցանցի լուծաչափը զգալիորեն գերազանցող լուծաչափով (ինչը կարող է հիմք հանդիսանալ բարձր լուծաչափով վերավերլուծություններ ստեղծելու համար) օդերևութաբանական վիճակի դաշտերի մոնիթորինգում:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-14

Թողարկում

Բաժին

Գիտաժողովի նյութեր

Ինչպես մեջբերել

ԵՂԱՆԱԿԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՇԱՏ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԹՎԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ՝ ՀԻՄՆՎԱԾ ԿՈՆՎԵԿՏԻՎ-ԼՈՒԾՄԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏ ԱՍԻՄԻԼԱՑԻԱՅՈՎ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, Special Issue N1 (270), 8. https://doi.org/10.46991/PYSUC.2026.SI1.008

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները