ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ

Հեղինակներ

  • Արսեն Թ․ Գրիգորյան ԵՊՀ ընդհանուր աշխարհագրության ամբիոն, Հայաստան
  • Սերոբ Ա․ Սուջյան ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ), Հայաստան
  • Արմինե Ս․ Մկրտչյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.078

Բանալի բառեր:

military geography, Ararat basin, relief slopes and orientation, relief depth and density, relief morphology, military operation, topographic map

Ամփոփում

Հոդվածում քննարկվում է Արարատյան գոգավորության ռելիեֆի բաղադրիչներից լեռնալանջերի կողմնադրությունների ու թեքությունների հաշվառումը ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման գործում։ Դրանց արդույնավետ կիրառմամբ կարելի է ռազմական ենթակառուցվածքներն ու կապուղիները տեղակայել համեմատաբար անվտանգ վայրերում՝ հակառակորդի կրակային միջոցներից պաշտպանված հակադիր լանջերում։ Մեր կողմից կազմված Արարատյան գոգավորության կողմնադրությունների և թեքությունների 1։1000000 մասշտաբի քարտեզներում հաշվված են բոլոր կողմնադրությունների և թեքությունների տարածման շրջաններն ու մակերեսները։ Քննարկվում են դրանց ճիշտ օգտագործումը ռազմական նպատակներով՝ հատկապես մեխանիզացված զորամասերի ու ստորաբաժանումների տեղաշարժման ընթացքում։ Աշխատանքում քննարկվում են նաև լեռնալանջերի լվացման ինտենսիվությունը կողմնադրության տարբեր լանջերում և թեքություններում, որտեղ ակտիվանում են լանջերի տեղատարման ու սողանքային երևույթները։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-04-30

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ. (2026). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 60(1 (268), 78-85. https://doi.org/10.46991/PYSUC.2026.60.1.078

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները