| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում համառոտ բերված են հնամագնիսական տարեգրման մեթոդի սկզբունքները: Ներկայացված են երկրամագնիսական դաշտի պարամետրերի փոփոխման դարավոր ընթացքի կորերը՝ ստացված վերահաշվարկման ճանապարով, հիմնված երկրամագնիսական դաշտի դիպոլային հիպոթեզի վրա: Այդ կորերի կառուցման համար օգտագործվել են հնամագնիսական ոաումնասիրությունների տվյալներ՝ ստացված հարևան երկրներում: Առաջարկվել է հնամագնիսական նմուշներ վերցնելու նոր մեթոդիկա: Կատարվել է հնագիտական օբյեկտների հնամագնիսական տարեգրում։
Նշված արդյունաբերական տիպերի հանքավայրերի հետախուզության և շահագործման տվյալների վերլուծությունը թույլ է տալիս խմբավորել երկրաբանահետախուզական աշխատանքների ժամանակ առաջացող տարաբնույթ սխալները և որոշել նրանց հնարավոր սահմանները: Դրանք են տեխնիկական և համանմանության, ինչպես նաև հանքավայրերի երկրաբանական կաոուցվածքի ոչ ճիշտ մեկնաբանության հետ կապված սխալները: Լուսաբանված են գունավոր մետաղների հանքավայրերի հետախուզման ժամանակ թույլ տրվող բնորոշ սխալների խիստ կրճատման հարցերը:
Անապատացումը որպես բնական երևույթ պայմանավորված է բազմաթիվ գործոնների փոխազդեցությամբ: Այս հոդվածում փորձ է արվում որոշել անապատացման գոտու վերին սահմանը՝ օգտագործելով հիդրոլոգիական մեթոդներ: Անապատացման վերին սահմանը սահմանվում է որպես տեղումների և գոլորշիացման հատման կետ, մինչդեռ անապատացման ռիսկի գոտու վերին սահմանը՝ որպես տեղումների և գոլորշիացման հատման կետ: Վերոնշյալ կլիմայական և հիդրոլոգիական մեթոդները ոչ միայն բացահայտում են անապատացման տարածաժամանակային բաշխման օրինաչափությունները, այլև առաջարկում են կանխատեսման հնարավորություններ: