| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Նշված արդյունաբերական տիպերի հանքավայրերի հետախուզման և շահագործման փաստացի նյութերի հիման վրա որոշված են մետաղների միջին պարունակությունների սահմանային սխալները հետախուզման տարբեր փուլերում։ Դիտարկված են նաև օբյեկտների հետախուզվածության անհրաժեշտ աստիճանի և տարբեր կարգերի պաշարների հարաբերակցության հարցերը:
Ստորերկրյա ջրահոսքերի ծախսի որոշումը անհրաժեշտ է ջրաբալանսային հաշվարկների, հետախուզական հորատանցքերի տեղադրման համար: Հաշվի առնելով խնդրի գործնական լուծման բարդությունը հիդրոերկրաբանական նյութերի սակավության կամ բացակայության պայմանների դեպքում՝ առաջարկվում է համատեղ օգտագործել հիդրոդինամիկական և երկրաֆիզիկական մեթոդների տվյալները՝ հիմնվելով ստացված կոռելյացիոն կապերի վրա: Որպես օրինակ բերված են Սևանա լճի ավազանի տարածքում հայտնաբերված մի շարք ստորերկրյա ջրահոսքերի ծախսի հաշվարկի արդյունքները: