| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Դիտարկվում են Հայաստանում սողանքների տարածումը, առաջացման պայմաններն ու պատճառները, դրանց տարատեսակները, տեղաշարժման ինտենսիվությունը, սողանքային կազմավորումների առանձնահատկությունները լիթոլոգիական տեսակետից և այլն: Նշվում է, որ սողանքները հանդիպում են 2000-1500 մ և նույնիսկ ավեփ պակաս բարձրությունների վրա: Հայաստանի սողանքների շարքում հատկապես առանձնացվում են ակտիվ բեկվածքային գոտիներին կից դրանց սեյսմածին տարատեսակները: Ուշադրություն է դարձվում հանրապետությունում սողանքների առաջացման մարդածին գործոնի մեծ դերին:
Հոդվածում բերվում են Բարգուշսափ լեռնաշղթայի գրանիտոիդային ինտրուզիվ զանգվածների, կոնտակտային եղջրաքարերի, բազիֆիկացված և գրանիտացված ապարների քիմիական կազմերը: Ալկալային (K, Na) և մուգ գունավոր միներալների տարրերի (Ca, Mg, Fe), ինչպես նաև սիլիցիումի և ալյումինի վարքի ուսումնասիրությունը գրանիտացման ընթացքում թույլ է տալիս անելու մի շարք կարևոր պետրոգենետիկ եզրակացություններ. 1) կոնտակտային եղջրաքարերը նախ բազիֆիկացվում են (երկաթմագնեզիումային մետասոմատիզմ կամ ամֆիբոլացում) և ապա միայն գրանիտացվում; 2) գրանիտացված ապարների շարքը (հոոնբլենդիտ-մետագաբրո-մետագրանոդիորիտ-մետաադամելիտ-մետագրանիտ) ավարտվում է մետագրանիտներով, որոնց միներալային և քիմիական կազմը համարյա չի տարբերվում մագմատիկ ծագման գրանիտների կազմից; 3) գրանիտացմանը մասնակցող տարրերի (Ca, Mg, Fe) աղբյուրը տրանսմազմատիկ խորքային ծագման լուծույթներն են, ինչպես նաև մասամբ ներփակող հիմքային կազմի հրաբխային ապարները, որոնք բնորոշվում են հիշյալ տարրերի բարձր պարունակություններով; 4) առաջնային ոչ գրանիտային կազմի հրաբխային ապարների վերափոխումը գաբրոային և գրանիտային կազմի ու տեսքի ապարների ուղեկցվում է քիմիական տարրերի վիթխարի ներհոսքով և արտահոսքով, ինչը հաստատում է կոնտակտային գրանիտացման մետասոմատիկ բնույթը:
Դիտարկված են երակային տիպի հանքավայրերում առանցքային հետախուզական հորատման օպտիմալացման խնդիրները: Հետազոտությունը սահմանել է ռացիոնալ պարամետրեր տարբեր կատեգորիաների ապարների հորատման համար՝ հատուկ առանցքային բեռ, մեխանիկական արագություններ, ողողող հեղուկի քանակություն, ադամանդի բիտերի մաշվածության դիմադրության բարձրացում:
Վերլուծված է հայ էթնիկ խմբի և պետականության ձևավորման գործընթացը։ Ապացուցված է, որ դրա վրա ազդում են երկրաբանական գործոնները, որոնք որոշում են էթնիկ խմբի ամբողջականությունն ու կայունությունը: Եզրակացվում է, որ էթնոգենեզի գոտիների և կրքոտության դաշտերի ձևավորման վրա, բացի տիեզերական գործոնից, ազդում են նաև տարբեր կարգի ակտիվ խզվածքները և դրանց հանգույցները, որոնք տեղակայված են լիթոսֆերային թիթեղների սահմանագոտիների վրա։