| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Աշխատանքում ներկայացված է Սպիտակի 1988 թ. M=7,0 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումների բաշխման քանակական գնահատականը երկրաշարժերի կատալոգի զտման պարամետրերը որոշելու նպատակով: Հետցնցումների բաշխման քանակական գնահատման նպատակով համեմատվել են գլխավոր ցնցման սեյսմիկ անդորրից առաջ և հետցնցումներից հետո միևնույն ժամանակահատվածում երկրաշարժերի գումարային էներգիաները և դրանց գումարային քանակները: Ուսումնասիրվող տարածքի համար ստացված արդյունքները համեմատվել են Օմորիի և Ուցու-Սեկիի էմպիրիկ բանաձևերի հետ:
Հոդվածում բերված են Մերձսևանյան գոաու օֆիոլիաային ասոցիացիայի ապարների միներալա-պարագենետիկ (գեմոլոգիական) ֆացիաների հիմքի վրա առանձնացված հասպիսների նկարագրությունը: Դրանով հնարավոր է դառնում գեմոլոգների, երկրաբան-որոնողների և երկրաբան-հետախույգների ուշադրությունը ուղղել գունագեղ հասպիսների հումքի գնահատմանը, ինչը ռեալ հեռանկարներ կբացի նրանց պրակտիկ կիրառման համար:
Սևանի ջրային պաշարների բնութագրերը սերտորեն կապված են լճի հիմնախնդրի լուծումների մշակման փուլերի և համապատասխան իրավիճակների հետ։ Հոդվածում տրվում է լճի տարեկան ջրային հաշվեկշիռների վիճակագրական վերլուծության և ընդհանրացման և ջրային տնտեսության այլ ցուցանիշների հիման վրա ստացված այս բնութագրերի նկարագրությունը: Տրված են լճի ջրերի օգտագործման արդյունքները, ինչպես նաև ջրային հաշվեկշռի հիմնական տարրերի բնութագրերը՝ գոլորշիացում և լճի բնական արտահոսք (ակտիվ ելք)՝ կախված նրա մորֆոմետրիայի փոփոխություններից։