Հտ․ 41 No. 1 (212) (2007)

Հրատարակվել է: 2007-03-05

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ԳԵՈՖԻԼՏՐԱՑԻԱՅԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՇԻՐԱԿԻ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՆՑԵՊՏՈՒԱԼ ԳԵՈՖԻԼՏՐԱՑԻՈՆ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

    Հ․ Հ․ Սարգսյան, Ա․ Հ․ Աղինյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են գեոֆիլտրացիայի մոդելավորման ժամանակակից մոտեցումները, ինչպես նաև Շիրակի գոգավորության եռաչափ կոնցեպտուալ գեոֆիլտրացիոն մոդելի նկարագրությունը: Մոդելի կառուցման համար օգտագործվել են տվյալ տարածքի 1:100000 մասշտաբի տոպոգրաֆիական հիմքը, նույն մասշտաբի հիդրոերկրաբանական քարտեզը, ինչպես նաև այն հորատանցքերի տվյալները, որոնք փոխվել են վերջին 60 տարիների ընթացքում: Երկայնական և լայնական ուղղություններով կառուցված կտրվածքների և տարբեր ինտերպոլյացիոն մեթոդների օգնությամբ ստացվել է եռաչափ հիդրոստրատիգրաֆիական մոդել: Նշված մոդելի առանձնահատկություններից է ճկունությունը ձևափոխությունների նկատմամբ, ինչը թույլ է տալիս տվյալ շրջանի վերաբերյալ նոր փաստացի նյութերի ձեռք բերման դեպքում շատ արագ այն ձևափոխել:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԿՈՏՈՒՑ ԵՎ ՎԵԴԻ ԳԵՏԱՄԻՋԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Երեվան-Վեդիի գրաբեն-սինկլինորիում)

    Մ․ Ա․ Ավանեսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքի մեջ բերվում են նոր տվյալներ Հայաստանի հետաքրքիր և բարդ կառուցվածք ունեցող տեկտոնական միավորներից մեկի՝ Երևան-Վեդիի գրաբեն-սինկլինորիումի կենտրոնական մասի երկրաբանական կառուցվածքի մասին: Առաջին անգամ առանձնացվում և նկարագրվում են օլիստոստրոմային հորիզոններ պալեոցենյան հասակի նստվածքներում: Նկարագրվում են երիտասարդ խզումնային խախտումներ` հավանաբար երկրաշարժածին բնույթի: Դիտարկվում է ժամանակակից երկրադինամիկայի կապը անցյալի երկրադինամիկ ակտիվ կառույցների հետ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԸՆԴԵՐՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

    Հ․ Հ․ Մկրտչյան, Գ․ Ա․ Մուխսի-Հովեյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են ընդերքի ուսումնասիրման ընդհանուր կարգը և ֆինանսավորման աղբյուրները: Բերված են բացհանքի (հանքի) տարեկան արտադրողականության որոշման մեթոդները և ձեռնարկության շինարարական ու կապիտալ և շահագործողական ծախսերի մոտավոր գնահատումը։

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ԳԵՏԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՀՈՍՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ

    Թ․ Գ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներկայացվել և վերլուծվել են գետերի բնական հոսքի վերականգնման առանձնահատկությունները և դրանցում տեղ գտած թերությունները: Առաջարկվում է գետերի բնական հոսքի վերականգնման նոր` մաթեմատիկական վիճակագրության մեթոդ, որը գետերի ջրառների գումարման ավանդական մեթոդից տարբերվում է իր հուսալիությամբ և բարձր ճշտությամբ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՇԻՐԱԿԻ ՏԱՐԱԾՔԻ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

    Գ. Ս. Մանասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ռելիեֆի մորֆոմետրիկ բնութագրերը տարածքի էկոլոգիական պայմանների վրա ազդող կարևորագույն գործոններն են։ Դրանք ազդում են բազմաթիվ բնական և սոցիալական գործընթացների և երևույթների վրա, որոնք ունեն որոշակի էկո-գեոմորֆոլոգիական բնութագրեր: Վերոնշյալ հատկանիշները բացահայտելու նպատակով Շիրակի մարզում իրականացվել է ռելիեֆի մորֆոմետրիկ ինդեքսների գնահատում և քարտեզագրում։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲԵՐՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Վ․ Ա․ Մեթանջյան, Ֆ․ Դահան Գոու, Ռ․ Գ․ Գևորգյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Էկզոգեն երկրաբանական պրոցեսների մեծ մասի արտահայտման ինտենսիվությունը և բնութագրումը նախանշվում են լեռնային երկրների բազմաթիվ ձևաչափական պարամետրերով: Հենց դրանով է պայմանավորված Սևանա լճի ավազանում ձևաչափական հետազոտական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը: Հայտնի է, որ ռելիեֆի թեքության աստիճանը ազդում է էկզոգեն էրոզիոն պրոցեսների ինտենսիվության վրա: Հարթ և գծային էրոզիայի ակտիվությունը զգալի զարգանում է լանջի թեքության աճին զուգընթաց: Ձևաչափական և գեոմորֆոլոգիական տվյալների անալիզը ցույց է տվել, որ ոչ մեծ թեքություն ունեցող լանջերը ավելի լուսավոր են, նրանք աչքի են ընկնում էկզոգեն պրոցեսների առավել ակտիվությամբ և ինտենսիվ կտրտվածությամբ: Բերվածքների զարգացման տենդենցը կախված է լեռնային լանջերի թեքության աճից և լանդշաֆտի անտրոպոգեն բեռնվածությունից: Սևանի ավազանի էկոլոգիական արդի վիճակը թելադրում է մոնիտորինգի անցկացում, շրջակա միջավայրի բարելավում և պաշտպանման հայեցակարգի մշակում:

    Հղումներ