| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հրաբխային կառույցների ժամանակակից և հին ռելիե ֆների անհամապատասխանությունը հանգեցնում է ֆիլտրացիոն հոսքի բաշխման փոփոխության: Ռելիեֆների անհամապատասխանությունը որոշված է Կարկաչուն գետի ավազանի հյուսիսային, արևմտյան և հարավարևմտյան տարածքների համար: Ստորերկրյա ջրերի յուրացման համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում թաղված տեղային ջրհավաք ավազանները, մասնավորապես Կառնուտ–Արևիկ–Հովտաշեն–Գեղանիստ–Ջրառատ գյուղերի տարածքի տակ: Այդ տեղամասում ձևավորվում է խորքային հոսք 41,5 մլն. մ 3/տարի մեծությամբ:
Թուխմանուկի հանքավայրի հանքաքարերում ոսկին հանդիպում է բնիկ ձևով տարբեր չափերի (0,001–4 մմ)։ Դրա մի մասը իզոմորֆ կեղտի տեսքով հանդիպում է սուլֆիդային միներալներում։ Արծաթի համար իզոմորֆ ձևը վճռորոշ նշանակություն ունի: Ազատ ոսկու պարունակությունը կազմում է 30%, արծաթը՝ կեսը (13–15%)։ Սֆալերիտի, խալկոպիրիտի, արսենոպիրիտի, պիրիտի և գալենայի միամիներալ ֆրակցիաներում ոսկու և արծաթի պարունակությունը տատանվում է համապատասխանաբար 14,2–21,3 գ/տ և 44,7–82,4 գ/տ միջև։
Լայնածավալ քարտեզների հիման վրա փորձ է արվել վերլուծել Զանգեզուրի ռելիեֆի մորֆոմետրիկ ցուցանիշները (հիպսոմետրիա, թեքության բացահայտում, մակերևույթի մասնահատման խտություն և խորություն)։ Ապացուցված է, որ այդ ցուցանիշների վրա ազդում են ոչ միայն ապարների քարաբանական կազմը, այլև ռելիեֆի տեկտոնական շարժումները։ Նման ուսումնասիրությունները կարևոր են ինժեներական կառույցների պլանավորման և նախագծման համար: