| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Ստացվել են նոր տվյալներ Սելավմաստարա գետի ջրահավաք ավազանի (Արագածի լեռնազանգվածի հարավային և հարավարևելյան լանջերի) հնառելիեֆի կառուցվածքի մասին: Հայտնաբերված են հին և նոր ջրբաժանների կապերը և ավազանի ստորերկրյա հոսքի բաշխումը: Հատկապես առանձնացված են Հայկաձոր–Սուսեր–Արտենի, Հայկաձոր–Բագրավան– Արտենի, Արեգ–Թալին, Շղարշիկ–Աշնակ և Դավթաշեն–Վ. Բազմաբերդ հիմնական ջրահոսքերը: Ըստ ընդհանուր ջրաբալանսային հաշվարկների` Սելավմաստարա գետի ջրահավաք ավազանի բնական ստորերկրյա հոսքը կազմում է մոտ 4,33 մ3/օր, որից կենտրոնացված հոսքը կազմում է մոտ 2,4–2,9 մ3/օր:
Պայմանավորված Հայաստանի աշխարհագրական դիրքով, մթնոլորտի շրջանառությամբ, օրոգրաֆիկ պայմանների առանձնահատկություններով, հատկապես շոգ եղանակին, առատ տեղումները վնաս են հասցնում տնտեսության տարբեր ոլորտներին։ Ներկայում տեղումների առաջացման պայմանները և կանխատեսման մեթոդների մշակումը մեծ խնդիր են սինոպտիկ օդերևութաբանության համար։