Հտ․ 48 No. 1 (233) (2014)

Հրատարակվել է: 2014-04-14

Երկաբանություն

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՕՐԻՆԱԿՈՎ

    Հ․Ա․ Կոստանյան, Պ․Գ․ Դավթյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում Լոռու մարզի հողերի դեգրադացիայի գնահատման նպատակով կիրառված է նոր մոտեցում, որը հնարավորություն է տալիս ընդգրկել այդ գործընթացի վրա ազդող՝ տարբեր չափման միավորներ ունեցող, առավել շատ գործոններ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԱՐՓԱ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ԷՔՍՏՐԵՄԱԼ ՀՈՍՔԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ

    Թ․Գ․ Վարդանյան, Զ․Զ․ Մուրադյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկվում են Արփա գետի ավազանի գետերի էքստրեմալ հոսքերի ձևավորման առանձնահատկությունները, փոփոխության դինամիկան և ցիկլայնությունը: Արփա գետի ավազանի էքստրեմալ հոսքերի առաջացման կարևոր առանձնահատկությունն այն է, որ դրանց բնական և մարդածին գործոններն ունեն գրեթե նույն ազդեցությունը: Բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն հոսքերի դինամիկայում նկատվում է նվազման միտում: Եթե առավելագույն հոսքերի դեպքում ռիսկի գործոնը կտրուկ նվազել է, ապա նվազագույնի դեպքում այն աճել է, ինչն առավել խոցելի է դարձնում գետային էկոհամակարգերը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆ ՈՐՊԵՍ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼ

    Ա․Հ․ Պոտոսյան, Շ․Մ․ Քոլյան, Ռ․Ռ․ Ստեփանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Յուրաքանչյուր բնակավայրի կամ համայնքի զարգացման և հեռանկարի համար կարևորագույն դեր ունի բնակչության տարիքային խմբերի կառուցվածքը և դրանց հարաբերակցությունը: Հոդավածում ՀՀ գյուղական բնակչության ցուցանիշների վերլուծության և ընդհանրացման հիման վրա տրված է գյուղական բնակչության տարիքային կառուցվածքը, ինչպես նաև դրա տարբերությունն ըստ մարզերի: Վերլուծվում են գյուղական բնակչության հիմնական տարիքային խմբերը: Առանձնացվում են գյուղական համայնքների խմբեր ըստ տարիքային կառուցվածքի ցուցանիշների, ժողովրդագրական իրավիճակի, սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունների:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ, ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

    Մ․Գ․ Մանասյան, Մ․ Սանի
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում քննարկված են ճգնաժամային իրավիճակների կառավարման քաղաքաշինական հիմնախարցերը, որոնք առաջանում են բնական աղետների, մասնավորապես, երկրաշարժերի հետևանքով: Վեր են հանված բնական աղետների հետևանքների մասշտաբների վրա ազդող աշխարհագրական և քաղաքաշինական հիմնական գործոնները: Առաջարկված են ճգնաժամային իրավիճակներում քաղաքաշինական կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումներ, որոնք էլ հնարավորին չափով կարող են նվազեցնել բնական աղետների հետևանքները:

    Հղումներ

Կարճ հաղորդագրություններ

  • Կարճ հաղորդագրություններ

    ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՆԱՀՈՒՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ (Արագածի հարավարևմտյան տեղամաս)

    Ռ․Ս․ Մինասյան, Վ․Պ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան մասում իրականացված բազմամյա էլեկտրահետախուզական ուսումնասիրությունների տվյալների ընդհանրացման և դրանց նոր մեկնաբանության հիման վրա կազմվել է տարածքի լավային ապարների հզորության և հնառելիեֆ հրաբխային գոյացությունների նոր քարտեզ: Սա տալիս է տարածաշրջանի ջրաերկրաբանական պայմանների առավել ճիշտ պարտկեր: Հայտնաբերված ստորգետնյա ավազանները և հնահուները հանդիսանում են քաղցրահամ ջրի հայտնաբերման առավել հեռանկարային տեղամասեր:

    Հղումներ