| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Ուսումնասիրվել է ՀՀ տարածքի երկրաշարժերի հիպոկենտրոնների և էպիկենտրոնների տարածաժամանակային բաշխումը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) երկրաշարժերի կատալոգի հիման վրա և արվել են համապատասխան եզրակացություններ: Տվյալները մշակվել են Z-map ծրագրով:
Ուսումնասիրվել է Հայաստանի բնական ցեոլիթների սորբցիոն-դեսորբցիոն հատկությունները: Պարզվել է, որ Հայաստանի (Նոյեմբերյանի շրջան) ցեոլիթակիր տուֆը HTO+H2O համակարգից ծանր ջուրը առանձնացնելու կարողություն ունի: Կլանված ծանր ջրի քանակը մեծանում է ցեոլիթային տուֆում ցեոլիթի քանակի ավելացման զուգընթաց: Ծանր ջրի դեսորբցիայի չափը կախված է ցեոլիթային ֆազի քանակից, հատիկների չափերից, շրջապատող լուծույթի քիմիական կազմից և ջերմաստիճանից: Շրջապատի լուծույթի ջերմաստիճանի իջեցումը 90-ից 25℃ և կլանիչի հատիկների չափերի մեծացումը 20-ից 80 միկրոն նվազեցնում են դեսորբցիան: Շրջապատի թթվայնությունը նպաստում է ցեոլիթային տուֆից ծանր ջրի ամբողջական դեսորբցիային:
Հոդվածում առաջին անգամ բերվում են ՀՀ մետաղական հանքավայրերի հարստապոչերի պահեստարանների վերաբերյալ ամփոփ տվյալներ, քննարկված են ըստ վտանգավորության աստիճանի նրանց դասակարգման հարցերը, ինչպես նաև հարստացման պոչերի հետ կապված այլ կարևոր չլուծված խնդիրներ և մատնանշված են նրանց լուծման ուղիները:
Աշխատանքում բերված են Ուրցաձոր–Գոռավան տեղամասի (Վեդի գետի ջրհավաք ավազան) էլեկտրահետախուզության (ՈՒԷԶ) արդյունավետ կիրառման արդյունքները սողանքային երևույթների ուսումնասիրության համար, որոնք հատկապես ակտիվացել են հողերի ոռոգման նպատակով մագիստրալ ջրանցքի կառուցումից հետո: Որոշված է, որ սողքի մակերևույթն երը տեղակայված են 10–12 և 20–25 մ խորություններում, քարտեզագրված է սողքի մակերևույթի ռելիեֆը և տարածման սահմանները: Առաջարկված են հորատանցքերի տեղերը երկրատեխնիկական մոդելի կառուցման և սողքի կայունության հաշվարկի համար:
Հոդվածում հիմնավորվում է Դիլիջան քաղաքի միջազգային դպրոցի շինարարական կառույցների հիմնատակերը ստորերկրյա ջրերով ջրակալումից պաշտպանության համար հորիզոնական փակ օղակաձև դրենաժների կիրառումը: Տեղանքի ջրաերկրաբնական պայմաններին բավարարող անալիտիկ հաշվրակների արդյունքում որոշվել են դրենաժային համակարգերի բոլոր պարամետրերը, որոնց կիրառման և կառուցման նորմերի պահպանման դեպքում դպրոցի տեղամասում կառուցվող շինությունների հիմնատակերը և ստորերկրյա կոմունիկացիաները շահագործման ամբողջ ընթացքում զերծ կմնան ստորերկրյա ջրերով ջրակալումից և ջրածածկումից:
Ներկայացվող աշխատանքում դիտարկվում են մեթոդական սխալներ՝ պայմանավորված տարածական գրադիենտների և էլեկտրամագնիսական դաշտի վարիացիաների հետ: Եթե ընդունենք, որ ԱՍՓ-ի տարածքում սպասվող տեկտոնամագնիսական էֆֆեկտի մեծությունը չի գերազանցում մի քանի նՏլ, ապա նրա ի հայտ բերումը կլինի անհնարին:
Ուժերի հանրահաշվական գումարի եղանակով կատարվել է Լունևսկի կրաքարային հանքավայրի բացահանքի և մակաբացման ապարների լցակույտի կողերի կայունության հաշվարկ: Ստացվել է, որ 15 մ շերտով պոչհանքի մշակված տարածությունը լցնելու համար բավարար է 50° անկյան թեքությունը: Այս դեպքում թափոնակույտի պաշարի կայունության գործակիցը հավասար է 1,32:
Լանդշաֆտների գեղագիտական գնահատման հարցում կարևորագույն դեր ունի բնական տարածքային համալիրների դասակարգումը: Գնահատման հիմքում պետք է լինի արտահայտչականությունը: Այլ կերպ ասած առաջնահերթ են լանդշաֆտի այն բաղադրիչները, որոնք գրավիչ են զբոսաշրջության համար՝ ռելիեֆը, ջրային օբյեկտերը, բուսականությունը, նաև մարդածին համալիրները:
Հոդվածում քննարկվում գյուղատնտեսության էկոլոգացման դերը շրջակա միջավայրի բարելավման, բնական ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման գործում: Գյուղատնտեսության էկոլոգացումը մշակույթի նոր փուլ է, այն ապահովում է բնօգտագործման սպառողական սկզբունքից խնայողականի անցումը, բնական ռեսուրսների էքստենսիվ օգտագործումից հրաժարվելու միջոցով: