Հտ․ 48 No. 3 (235) (2014)

Հրատարակվել է: 2014-12-08

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՔՐՈՄԻՏԻ ԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՎԱՆԻ ՕՖԻՈԼԻՏԱՅԻՆ ՀԻՊԵՐԲԱԶԻՏՆԵՐԻ ՊՐՈՏՐՈՒԶԻՎ ԶԱՆԳՎԱԾՆԵՐՈՒՄ

    Հ․Պ․ Գույումջյան, Շահեն Վ․ Խաչատրյան, Ի․Վ․ Բաղոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սևանի օֆիոլիտային գոտու հիպերբազիտային զանգվածներն առաջանում են երկու էտապի ընթացքում: Առաջին էտապում՝ երկրակեղևի ենթակեղևային խորություններում կամ վերին մանթիայում ստրատիֆորմ տիպի դիֆերենցված շերտավոր ինտրուզիվ զանգվածների նման տեղի է ունեցել պերիդոտիտային հալոցքի բյուրեղացումը: Երկրորդ էտապում՝ խորքային բեկվածքներով տեղի է ունեցել կոնսոլիդավցած զանգվածների ներթափանցումը երկրակեղևի վերին հորիզոնները՝ ալպինոտիպ ծալքավորման մեզոզոյան ստրուկտուրաներում: Դունիտ-հարցբուրգիտների շերտավոր և զոլավոր ստրուկտուրաները պրոտրուզիվ ներդրման և ուժգին սերպենտինացման ընթացքում չեն պահպանվել, իսկ քրոմիտների հանքային մարմինները բեկորատվել, մեկուսացվել են միմյանցից և ցրվել տեկտոնացված հիպերμազիտներում: Հիպերբազիտների և զանգվածեղ քրոմիտների հանքանյութերի տեկտոնական բլոկները, որոնք խորքային բեկվածքներով պոկվել և տեղաշարժվել են պրոտրուզիվ ներդրման ընթացքում, ավելի մեծ մարմինների ռելիկտներ են և նրանց տարածական տեղայնացման վերաբերյալ որևէ օրինաչափություն գտնելը գործնականում անհնար է:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԳՐՈՒՆՏՆԵՐԻ ՈՒՌՉՄԱՆ ԴԵՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՀԱԿԱԴԵՖՈՐՄԱՑԻՈՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

    Սարգիս Հ․ Հայրոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքը նվիրված է ուռչող գրունտներից կառուցված պատվարների համար ուռչման դեմ հակադեֆորմացիոն միջոցառումների կիրառման հիմնահարցին: Դաշտային և լաբորատոր ուսումնասիրություններով ցույց է տրված, որ ուռչման ճնշում-խտացնող լարում կախվածությունը կրում է կորագիծ բնույթ: Օգտվելով նշված կորագիծ կախվածությունից առաջարկվում է ուռչման ճնշման չեզոքացման համար որպես կայունացնող բեռի քաշը հաշվարկելիս օգտվել հետևյալ բանաձևից՝                 h = 0,3  σsw /ρ,  որտեղ ρ գրունտի խտությունն է,  σsw ուռչման ճնշումը):

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՊԻՏԱԿԱՋՈՒՐ ԳԵՏԱԿԻ ՀՈՎՏԱՄԱՍԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    Ժորա Ա․ Աչոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Դիլիջանի արևելյան մասի բնակչության ջրամատակարարումը կատարվում է Սպիտակաջուր (Ֆրոլովի Բալկա) գետակի ջրերի հաշվին, սակայն հեղեղումների շրջանում նրանք պղտորվում են և դառնում խմելու համար ոչ պիտանի: Աշխատանքում հիմնավորվում է, որ Սպիտակաջուր գետակի հոսանքի հովտամասային որոշ տեղամասերի ջրաերկրաբանական պայմանները բարենպաստ են առափնյա և ենթահունային հորիզոնական դրենաժների կառուցման համար, որը հնարավորություն կտա օգտագործել ստորերկրյա ջրերը խմելու նպատակով: Ընդ որում, դրենաժային ջրերի քանակը՝ գնահատված ջրաերկրաբանական հաշվարկներով, կազմում է 20 լ/վրկ, ինչը լիարժեքորեն կբավարարի քաղաքի նշված հատվածի բնակչության (շուրջ 5000 մարդ) ջրամատակարարման համար:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՏԵԿՏՈՆԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԷՖԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՍԵՅՍՄԱՓՈՐՁԱԴԱՇՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

    Աննա Լ․ Բայրամյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում բերվում են Արարատյան սեյսմափորձադաշտի տարածքում 2013–2014 թթ. ընթացքում իրականացված տեկտոնամագնիսական ուսումնասիրությունների արդյունքները վեց երթուղիներով: Տեկտոնամագնիսական էֆեկտներն անջատելու նպատակով, նախատեսվում է երթուղային չափումներն իրականացնել տարին նվազագույնը 2 անգամ, ինչը հնարավորություն կտա ի հայտ μերել տեկտոնական պրոցեսներով պայմանավորված լոկալ երկրամագիսական վարիացիաները:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ՏԵԿՏՈՆԱՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԿԱՊԸ

    Ս․Ռ․ Հովհաննիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տեկտոնամագնիսական դաշտի կառուցվածքի մեջ հայտնաբերվել է նրա ակտիվ, դինամիկ բաղադրիչ, որն անվանվում է դինամիկական տեկտոնամագնիսական դաշտ (ԴՏՄ): Հետազոտվել է ԴՏՄ-ի պարամետրերի և երկրաշարժերի օջախների պարամետրերի միջև հավանական գործառական կապը: Արդյունքում ստացվել է հաստատուն մեծություն, որը կապ է հաստատոտւմ նշված պարամետրերի միջև:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՈՒՄԸ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

    Ա․Մ․ Ստեփանյան, Հ․Ա․ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է քարտեզների և հատակագծերի մակագրությունների ստեղծման ավտոմատացումը ծրագրային մոդուլների օգտագործմամբ: Այս եղանակով ստացված մակագրությունները հնարավորություն կտան բարելավել քարտեզների ստեղծման աշխատանքները, և դրանք իրականցնել որակապես նոր մակարդակով:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԻՐԱՆԻ ԳՈԼԵՍՏԱՆԻ ՄԱՐԶԻ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

    Էսմայյիլ Մոհաջեր
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Գոլեստանի մարզը մեծ ներուժ ունի էկոտուրիզմի զարգացման համար: Այդ ներուժի օգտագործումը գտնվում է ցածր մակարդակի վրա: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ունենալ էկոտուրիզմի զարգացման ռազմավարություն: Հոդվածում ձեռք բերված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ զբոսաշրջության ռազմավարական ծրագրերի մշակման համար, որոնց հիմքում տարածքի բնառեսուրսային ներուժի, հասարակության կարողությունների համալիրային օգտագործումն է, հաշվի առնելով ներկայի և ապագայի շահերը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Ա․Ս․ Անգուրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ուսումնասիրվում են ՀՀ արտաքին տնտեսական կապերի կառուցվածքային առանձնահատկությունները: Փորձ է արվում որոշել դրանց զարգացման հնարավոր ուղղությունները, բնութագրվում են հիմնական ապրանքատեսակների արտահանման կրճատման և ներկրման աճի պատճառները: Արվում է տարածաշրջանի հարևան երկրների հետ տրանսպորտային կապերի բարելավման առաջարկ:

    Հղումներ