| Online ISSN | : | 2953-7991 |
| Print ISSN | : | 1829-1759 |
Հոդվածում քննարկվում են ԼՂՀ Կաշենի պղինձ-պորֆիրային հանքավայրը ներփակող երկրորդային քվարցիտների միներալային կազմի և ծագումնաբանության հարցերը: Հանքավայրի սահմաններում տարածված են երկրորդային քվարցիտների արտաքին ֆացիաները՝ քվարցային սերիցիտնեը: Ներքին՝ կաոլինիտային, ալունիտային, մոնոքվարցիտային և ծծմբային օպալիտների ֆացիանները չեն պահպանվել: Համարվում է, որ Կաշենի հանքային դաշտի երկրորդային քվարցիտները առաջացել են ոչ թե կոնտակտ-մետասոմատիկ այլ հետհրաբխային ֆումարոլա-սոլֆատարային լուծույթների կողմից ապարների թթվային տարալվացման արդյունքում:
Հոդվածը նվիրված է լանջերի կայունության վրա սեյսմիկ իներցիոն ուժերի ազդեցության խնդրին: Առաջարկվում է IL < 0,5 կոնսիստենցիայով կավային գրունտներից կազմված լանջերի կայունության հաշվարկման ժամանակ հաշվարկային սխեմայում սեյսմիկ իներցիոն ուժերի ազդեցության գնահատումը հաշվառել, տեղադրելով հաշվարկային սխեմայում սահքի դիմադրության գագաթնակետային արժեքը: IL > 0,5 կոնսիստենցիայով կավային գրունտների դեպքում հաշվարկային սխեմայում տեղադրել դինամիկական փորձարկմամբ որոշված սահքի դիմադրության ցուցանիշները, կատարելով ստատիկ հաշվարկ:
Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումն իրենից ներկայացնում է պոտենցիալ վտանգ Մասրիկի գոգահովտի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի աղտոտման տեսանկյունից: Հոդվածում ներկայացված է Սոթք գետի վերին հոսանքի ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման երկրաբանա-ջրաերկրաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց շարժման և բեռնաթափման պայմանները: Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ գետի ստորերկրյա սնումը կատարվում է էլյուվիալ-դելյուվիալ նստվածքներում ձևավորված ստորերկրյա ջրերի ցամաքուրդից, իսկ խորքային հոսքը ձևավորվում է ենթահունային ալյուվիալ-պրոլյուվիալ նստվածքներում: Խորքային հոսքի ծախսի և արագության հաշվարկները վկայում են այն մասին, որ ի շնորհիվ դրանց փոքր նշանակությունների, հնարավոր աղտոտիչների տեղափոխումը կլինի աննշան:
Աշխատանքում քննարկվում են մորֆոմետրիկ եղանակների կիրառման նոր մեթոդաբանական մոտեցումների միջոցով Հայաստանի հյուսիսային ծալքավոր գոտու երկրակեղևի նստվածքային շերտի ձևակառուցվածքների անջատման և ստացված արդյունքների երկրաբանական հիմնավորման որոշ հիմնահարցեր:
Ռադիոակտիվությունը՝ ատոմի միջուկի ինքնուրույն տրոհման երևույթ է, որի ժամանակ անջատվում են ալֆա, բետա, գամմա ճառագայթներ, որոնք իրենց ազդեցությունն են թողնում շրջակա միջավայրի և մարդու օրգանիզմի վրա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռադիոակտիվությամբ օժտված տեխնածին օբյեկտների վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ավելի քիչ է, քան շրջակա միջավայրի որոշ բնական երևույթներ:
Վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական և սոցիալ-տնտեսական փոփոխությունները զգալի տեղաշարժեր առաջացրել են Հայաստանի բնակչության թվաքանակի ու կառուցվածքի, տեղաբաշխման, տարաբնակեցման, ժողովրդագրական իրավիճակի և այլ ոլորտներում: Թվարկված խնդիրներն առավել ցայտուն են դրսևորվում գյուղական բնակավայրերում: Հոդվածում դիտարկվում են 2005–2013թթ. գյուղական բնակչության վերարտադրության տարածաշրջանային առանձնահատկությունների փոփոխության դինամիկան և դրա հետևանքով առաջացած հիմնախնդիրները:
Քննարկված են բնական ռեսուրսների պոտենցիալի օգտագործման հիմնախնդիրները՝ որպես ՀՀ գյուղատնտեսության էկոլոգացման հիմնական գործոն: Ցույց է տրված, որ դա հնարավոր է հողի, կլիմայական և գյուղատնտեսական հումքի ռեսուրսների ցիկլի օպտիմալացման միջոցով: Այս ռազմավարությունը կնպաստի բնօգտագործման կարգավորմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը և բնական ռեսուրսների պոտենցիալի օգտագործման արդյունավետությանը:
Աշխատանքի նպատակն է՝ պարզաբանել և վերլուծել մարզի ֆիզիկաաշխարհագրական պայմանների դերը ջերմային ռեժիմի ձևավորման գործընթացում, բացահայտել և գնահատել օդի ջերմաստիճանի տարածաժամանակային բաշխման օրինաչափությունները: Կոռելյացիոն սերտ կապեր են ստացվել տեղի բացարձակ բարձրութան և օդի ջերմաստիճանի միջև, նաև հողի ու օդի ջերմաստիճանների միջև: Բազմամյա դիտումների ընթացքում մարզում, դիտվում է օդի և հողի ջերմաստիճանի աճման միտում:
Կատարվել են «Արզնի» օդանավակայանի շրջակայքում փչող քամիների ուսումնասիրություններ: Պարզվել է, որ տարվա ընթացքում օրվա առաջին կեսին գերակշռում են հյուսիսային և հս. արևելյան, երկրորդին՝ հրվ. արևմտյան, արևմտյան և հարավային քամիները: Տարվա ցուրտ շրջանում քամու միջին արագությունը՝ 3–6 մ/վրկ է, պոռթկումներում 18–20 մ/վրկ, իսկ տարվա տաք շրջանում՝ քամու միջին արագությունը՝ 4–7 մ/վրկ է, պոռթկումներում՝ 20–25 մ/վրկ:
Լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, խոշորագույն երկրաբան-երկրաքիմիկոս Սերգեյ Վաղարշակի Գրիգորյանի 80 տարին: