Հտ․ 49 No. 2 (237) (2015)

Հրատարակվել է: 2015-08-10

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՏՐԱԿՏՈԼԻՏ-ՀԱՐՑԲՈՒՐԳԻՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՐՏԼԱՆԴՑԵՄԵՆՏԻ ՖԻԶԻԿԱՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

    Շ․Վ․ Խաչատրյան
    Աբստրակտ

    Սևանի հյուսիսարևելյան ափամերձ տրակտոլիտ-հարցբուրգիտային ապարների հավելումով ստացվել է սովորականից 20%-ով բարձր ամրությամբ և 20–30%-ով ցածր ինքնարժեքով պորտլանդցեմենտի նոր տեսակ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՄԵՂՐՈՒ ՊԼՈՒՏՈՆԻ ՎԱՆՔԻ ԶԱՆԳՎԱԾԻ ՏՈՒՐՄԱԼԻՆԱՅԻՆ ԳՐԱՆԻՏՈԻԴՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ

    Հ․Պ․ Գույումջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Վանքի զանգվածի գրանիտոիդների տուրմալինը հավասարաչափ տարածված է անկախ տեկտոնական և մագմայական ճեղքերից: Տուրմալինի երեք տիպերը՝ մագմայականը (պորֆիրանման ներփակումները գրանիտոիդներում), պնևմատոլիտայինը (ռադիալ-ճառագայթաձև ագրեգատները Վանքի ինտրուզիվ զանգվածի առաստաղի անդեզիտներում) և հիդրոթերմալը (քվարց-տուրմալինային երակներն էկզոկոնտակտի գաբրոիդներում և մոնցոնիտոիդներում) ծագումնաբանորեն կապված են Վանքի ինտրուզիայի բորով հարուստ մագմայական և ետմագմայական գործընթացների հետ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

    Ռ․Ս․ Մովսեսյան, Հ․Հ․ Մկրտչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկված է երկրաբանահետախուզական աշխատանքների բնորոշ սխալների բնույթը: Բերվում է լեռնահարստացուցիչ արտադրության հիմնական փուլերի տեսակարար կապիտալ ներդրումների և ինքնարժեքների մեծությունները, որոնցով կարելի է կողմնորոշվել մանրակրկիտ հաշվարկների կատարման ժամանակ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀԱՆՔԱՎԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՄՈԴԵԼԸ

    Հ․Ի․ Մովսիսյան, Վ․Մ․ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում նկարագրվում է Հանքավանի հանքային դաշտի երկրաբանակառուցվածքային, երկրաֆիզիկական և հանքաերկրաքիմիական համակցված գրաֆիկական մոդելը: Այն թույլ է տվել որոշել հանքային դաշտի բազմատիպ հանքայնացումների դիրքը գրավիչափական անոմալիայում և անել որոշակի եզրակացություններ նրանց հեռանկարների վերաբերյալ: Ներկայացված մոդելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պղինձ-պորֆիրային հանքայնացմանը բնորոշ է լոկալ գրավիտացիոն դաշտի բացասական առավելագույն արժեքներ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ՏԱՐԱԾԱԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԲԱՇԽՄԱՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՍԵՅՍՄԱՓՈՐՁԱԴԱՇՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    Ա․Լ․ Բայրամյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Արարատյան սեյսմափորձադաշտի տարածքում սեյսմիկ ռեժիմի առանձնահատկություններն հետազոտելու նպատակով կատարվել է վերջին 50 տարիների ընթացքում տեղի ունեցած M ≥ 2,5 երկրաշարժերի վերլուծություն, որի համար օգտագործվել է ՀՀ ՏԿ և ԱԻՆ ՍՊԾ երկրաշարժերի կատալոգը: Դիտարկվել է Երևանից 70 կմ շառավղով տեղակայված տարածքը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՐԿՐԱԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՇՐՋԱՆԱՑՈՒՄԸ

    Տ․Գ․ Մկրտչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներկայացվում է Երևան քաղաքի և մերձակա շրջանների երկրաբնապահպանական շրջանացման մեթոդիկան և արդյունքները, որտեղ տարածքները մաթեմատիկական համակշռային եղանակով առանձնացվել են՝ չփոփոխված, փոփոխված և ուժգին փոփոխված շրջանների:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Ռ․Գ․ Խաչատրյան, Մ․Ա․ Գրիգորյան, Ռ․Ս․ Մինասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ուսումնասիրվել և վերլուծվել են ՀՀ տարածքում սողանքային երևույթների տարածմանը և առաջացմանը վերաբերվող հրատարակված և արխիվային նյութերը: Հաշվի առնելով տվյալ երևույթներին վերաբերվող միջազգային փորձը առաջարկվում է իրականացնել ՀՀ տարածքին բնորոշ սողանքների դասակարգում և շրջանացում, նկատի ունենալով նման աշխատանքների բացակայությունը:

    Հղումներ

Աշխարհագրություն