Հտ․ 50 No. 1 (239) (2016)

Հրատարակվել է: 2016-04-11

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՍԵՎԱՆԻ ՕՖԻՈԼԻՏԱՅԻՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԲՈՆԱՏԻՏՆԵՐՆ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՖՈՐՄԱՑԻՈՆ ՏԻՊ

    Հ․Պ․ Գույումջյան, Շ․Վ․ Խաչատրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածի նպատակն է Սևանի օֆիոլիտային գոտու ալպինատիպ հիպերբազիտների հետ տարածականորեն և ծագումնաբանորեն կապված քրոմաբեր կարբոնատիտները ներկայացնել որպես նոր ֆորմացիոն տիպ և ցույց տալ դրանց մանթիական ծագումը ի տարբերություն ալկալային-գերհիմքային ապարների հետ կապված կարբոնատիտների: Հեղինակների կարծիքով ալկալային-գերհիմքային ապարների և նրանց հետ կապված կարբոնատիտների ծագումը խնդրահարույց է, քանի որ ալկալային տարրերից հյուծված վերին մանթիայից դրանք չեն կարող առաջանալ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ՀԻՄՔԻ, ՆՍՏՎԱԾՔԱՅԻՆ ՇԵՐՏԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԵԼԻԵՖԻ ՄԻՋԵՎ ՄՈՐՖՈՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Ռ․Ս․ Սարգսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում ներկայացված են վերջին մի քանի տարիների ընթացքում հեղինակի կողմից համալիր երկրաֆիզիկա-երկրաձևաբանական տվյալների միջոցով իրականացված հետազոտությունների արդյունքները` ՀՀ տարածքի երկրակեղևի խորքային և մակերևութային կառուցվածքների միջև մորֆոտեկտոնական կապերի բացահայտման ուղղությամբ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

    Ռ․Ս․ Մովսեսյան, Հ․Ի․ Մովսիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկված են հանքավայրի շուրջ բնապահպանական միջոցառումների իրականացման, վերակուլտիվացման և փակման վճարումների հետ կապված հարցերը: Նշվում է վերջիններիս միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև լեռնահանքային ձեռնարկությունների շուրջը սանիտարապաշտպանիչ գոտիների սահմանման և գործունեության պատասխանատվության ապահովագրության խնդիրներին:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՄՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՁԳԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻՑ

    Գ․Վ․ Մարկոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում բերված է ապարների ամրության և առաձգականության օրինաչափ փոփոխությունները և փոխադարձ կախվածությունը՝ խոնավության ամբողջ տիրույթում: Բացահայտվել է, որ առավելագույն հիգրոսկոպիկ խոնավության տիրույթում (մինչև W=20%), ամրությունը և առաձգականության մոդուլները կտրուկ նվազում են, այնուհետև՝ մինչև 70% խոնավության սահմաններում նշված պարամետրերի արժեքները կայունանում են, իսկ հետագայում, մինչև 100%, սկսում են աստիճանաբար աճել մոտենալով բացարձակ չոր վիճակի արժեքներին:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՋՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ (Սյունիքի բարձրավանդակի օրինակով)

    Վ․Պ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ջրագրական, երկրաբանա-ջրաերկրաբանական տվյալների ընդհանրացման և ջրաերկրաֆիզիկական նյութի վերամեկնաբանման արդյունքում մեր կողմից կազմվել են բարձրավանդակի ռեգիոնալ ջրամերժ շերտի մի շարք քարտեզներ և բնորոշ կտրվածքներ: Ընդհանուր առմամբ մեր կողմից կատարված դիտարկվող տարածքի հնեաջրաերկրաբանական շրջանացումը թույլ տվեց ճշտել բարձրավանդակի ստորերկյա հոսքի տարածումը, իսկ կազմած քարտեզների հիմք են հանդիսանում ավելի մանրակրկիտ և նպատակաուղղված ջրի որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու համար:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՔՐՈՄԻՏԱՅԻՆ ՀԱՆՔԱԿՈՒՏԱԿՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Ռ․Ա․ Քարամյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքը վերաբերվում է քրոմիտային հանքակուտակումների որոնման երկրաբանաերկրաֆիզիկական մոդելների վերլուծությանը: Համեմատվում են հիմնականում որոնողական երկու տիպի ֆիզիկաերկրաբանական մոդելներ՝ առաջինը, երբ քրոմիտային հանքակուտակումներն երկրաֆիզիկական դաշտերում արտահայտվում են ուղղակի անոմալիաների տեսքով և երկրորդ՝ երբ փնտրվող հանքակուտակումներն արտահայտվում են համատեղ իրենց ներփակող ապարների հետ:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՍԵԼԱՎԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

    Վ․Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է սելավային երևույթի տարածումը Հայկական լեռնաշխարհում ընդհանրապես և Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավորապես: Նկարագրվում են սելավների առաջացմաը նպաստող բնական պայմանները, սելավների տեսակները, Հայաստանի առավել խոշոր սելավների ցուցանիշները: Հատուկ ուշադրության է արժանացել անթրոպոգեն ծագման սելավների առաջացման վտանգավորությունը` կապված սելավաբեր հոսքերի լանջերին և հուներում շինարարական և կենցաղային աղբի կուտակումների մեծ ծավալների: Սելավներից բնակավայրերի պաշտպանության համար որպես կանխամիջոցներ առաջարկվում է անցկացնել սելավաբեր հոսքերի հուների մաքրում և խորացում, ինչպես նաև պողպատյա ցանցերով պահպանող արգելքների ստեղծում:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԱՌԱՏ ՏԵՂՈՒՄՆԵՐՈՎ ՕՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԹՎԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՅԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

    Վ․Գ․ Մարգարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում բացահայտվել, վերլուծվել և գնահատվել է 20 մմ և ավելի տեղումներով օրերի տարեկան թվի (առատ տեղումների) տարածական բաշխման առանձնահատկությունները և փոփոխության դինամիկան: Որպես ելակետային նյութ օգտագործվել է Շիրակի օդերևութաբանական կայանների մթնոլորտային տեղումների բազմամյա փաստացի դիտարկումների օրական տվյալների շարքերը: Ստացվել է սերտ կոռելյացիոն կապ 20 մմ և ավելի տեղումներով օրերի տարեկան թվի ու տեղի բարձրության, ինչպես նաև տեղումների տարեկան քանակի միջև: Կազմվել է ուսումնասիրվող տարածքի 20 մմ և ավելի տեղումներով օրերի տարեկան թվի տարածական բաշխման քարտեզ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲՆԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

    Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում տրված է Արարատյան բնատնտեսական շրջանի գյուղական տարածքների, մասնավորապես՝ գյուղական բնակավայրերի և տարաբնակեցման ձևավորման և զարգացման նախադրյալների վերլուծությունը: Քննարկվել են գյուղական տարածքների տարածաշրջանային տարբերությունները և առանձնահատկությունները: Տրվել է բնատնտեսական շրջանում 1926–2015 թթ. ընթացքում գյուղական բնակչության և բնակավայրերի թվի շարժընթացը: Մատնանշվել են բնատնտեսական շրջանի գյուղական տարածքների սոցիալ-տնտեսական ժամանակակից հիմնախնդիրները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ՓՈՒԼ

    Ս․Ռ․ Դավթյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում լուսաբանվում է ստորգետնյա տարածությունների ցուցակի կազմման մեթոդոլոգիան: Հաշվի առնելով ստորգետնյա տարածությունների տարածման աշխարհագրությունը և տեսակային բազմազանությունը, առաջարկվում է ցուցակում ընդգրկել որոշակի չափորոշիչներին համապատասխանող ստորգետնյա դատարկություններ: Այդ մոտեցումը թույլ կտա ստորգետնյա տարածությունների ցուցակում ընդգրկել առավել կարևոր օբյեկտները, որի շնորհիվ կբարձրանա կադաստրային աշխատանքների արդյունավետությունը, մասնավորապես այդ տարածությունների հաշվառումն և դրանց նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցումը:

    Հղումներ