Հտ․ 51 No. 1 (242) (2017)

Հրատարակվել է: 2024-11-29

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՓԽՐՈՒՏԻ ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՄԻՆԵՐԱԼՈԳԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԻՄԻԱՆ

    Շ․Վ․ Խաչատրյան, Հ․Պ․ Գույումջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ուսումնասիրվել են ՀՀ Զանգեզուրի հանքային շրջանի Փխրուտի ոսկու երևակման հանքայնացման տեղայնացման բնույթը, հանքաքարերի միներալային-երկրաքիմիական առանձնահատկությունները և ծագումնաբանությանն և հեռանկարներին առնչվող հարցեր: Առաջին անգամ նկարագրվել են մոլիբդենիտխալկոպիրիտային, քվարցային, քվարց-պիրիտային, քվարց-կարբոնատ բազմա-մետաղական, քվարց-արսենապիրիտային քվարց-կարբոնատ-գիպսային միներալային պարագենետիկ ասոցիացիանները: Նշված բոլոր հանքաքարերը ոսկեբեր են: Ոսկու հիմնական կրող միներալը պիրիտն է, որտեղ այն ներկայացված է նրբադիսպերս բնածին հատիկների և իզոմորֆ խառնուրդների տեսքով: Բացի ոսկուց հանքաքարերում հետաքրքրություն են ներկայացնում նաև արծաթը, կապարը, ցինկը, պղնձը, բիսմութը, սելենը, թելուրը, կադմիումը, գերմանիումը, գալիումը և ինդիումը: Վերջիններս հանդես են գալիս սեփական միներալների և իզոմորֆ խառնուրդների տեսքով: Նշված մետաղները հանքաերևակման հանքանյութերին տալիս են համալիր նշանակություն: Փխրուտի երևակումը վերագրվում է ցածր սուլֆիդներ կրող ոսկի-քվարցային ֆորմացիոն տիպին, որն առաջացել է փոքր-միջին խորություններում և ծագումնաբանորեն կապված է Մեղրու պլուտոնի հետ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԴԱՍՏԱԿԵՐՏԻ ԵՎ ԱՐԵՎԻՍԻ ՀԱՆՔԱՅԻՆ ԴԱՇՏԵՐԻ ՊՂԻՆՁ-ՊՈՐՖԻՐԱՅԻՆ ԵՎ ՈՍԿԻ-ՍՈՒԼՖԻԴԱՅԻՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԸ

    Ռ․Ս․ Մովսեսյան, Հ․Ի․ Մովսիսյան, Վ․Մ․ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում են տարբեր աստիճանի էրոզիոն կտրվածքով բացված հանքային դաշտերը։ Էրոզիայով առավել խորը բացված Դաստակերտի հանքադաշտում հիմնականում բացված է պղինձ-պորֆիրային հանքայնացումը, իսկ Արևիսում՝ առավել քիչ հողմահարվածում՝ պահպանվել է նաև ուղեկցող ոսկի-սուլֆիդային հանքայնացումը։ Առաջին հանքային դաշտի սահմաններում արտահայտված են երկու տարբեր հասակի պղինձ-պորֆիրային հանքայնացումներ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՌԵԺԻՄԻ ՎՐԱ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Ժ․Ա․ Աչոյան, Ա․Ա․ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Կատարված ուսումնասիրությունների վերլուծության արդյունքում պարզվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեժիմի փոփոխության վրա բնական գործոնները, մասնավորապես կլիմայի գլոբալ փոփոխությունը էական ազդեցություն չի կարող թողնել: Արձանագրված և սպասվող բացասական ռեժիմի փոփոխությունները հիմնականում պայմանավորված են տեխնածին գործոններով՝ ստորերկրյա ջրերի անհաշվենկատ շահագործումով, հատկապես ձկնաբուծության և ոռոգման ոլորտներում: Ստեղծված անբարենպաստ իրավիճակը շտկելու և հետագա առավել լուրջ սոցիալտնտեսական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել և իրականացնել իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական համալիր միջոցառումներ ուղղված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԵՐԿՐԻ ԿԵՂԵՎԻ ԵՎ ՎԵՐԻՆ ԹԱՂԱՆԹԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄՆ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՇՏԵՐԻ ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

    Ա․Ս․ Սարդարյան, Մ․Ա․ Գրիգորյան, Վ․Պ․ Վարդանյան, Գ․Գ․ Զաքարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ներկայացվող աշխատանքը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդինամիկ փորձադաշտերում դիտարկված երկրաֆիզիկական դաշտերի ապերյոդիկ վարիացիաների և նեոտեկտոնական պրոցեսների կապի վերլուծությանը, որը հնարավորություն է տալիս անջատելու որոշակի ակտիվ զոնաներ, որտեղ դիտարկվում է այդ երկու երևույթների որոշակի ակտիվ սեյսմիկ և հրաբխային զոնաների կորելացիոն կապ: Դաշտերի վարիացիաների ուսումնասիրումը հնարավորություն կտա կանխագուշակելու նման փոփոխությունների պատճառ հանդիսացող հրաբխային և սեյսմիկ պրոցեսները:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՆՔԱՅԻՆ ԴԱՇՏԻ ՌԻՈԼԻԹՆԵՐԻ (ԱԼԲԻՏՈՖԻՐՆԵՐԻ) ՏԱՐԱՀԱՍԱԿ ԲՆՈՒՅԹԻ ԵՎ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ԲԱԶՄԱՓՈՒԼ ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Հ․Գ. Միրզոյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում դիտարկված են ռիոլիթների (ալբիտոֆիրների) երկրաբանական դիրքի և կտրող մարմինների տարիքի հարցերը: Մեր կողմից ստացված տվյալները թույլ են տալիս դիտարկել ռիոլիթային մարմինները, որպես տարահասակ կազմավորումներ, որոնցում կարող են առանձնացվել բայոսի, վերին յուրա–ստորին կավճի, և վերին էոցենյան հասակներ (առաջին անգամ անջատվել է մեր կողմից): Պարզվել է, որ ի տարբերություն ավելի վաղ աշխատանքների և տեսակետերի, ռիոլիթները՝ պղինձ-հրաքարային հանքայնացման նկատմամբ հանդիսանում են հետ հանքայնացման առաջացումներ, որոնց մասին վկայում է ռիոլիթներում պղինձ-հրաքարային հանքանյութի օտարաքար գոյությունը: Մյուս կողմից, բազմամետաղային հանքայնացման երակները հատում են ռիոլիթային մարմինները, հաստատելով այն փաստը, որ պղինձ-հրաքարային և բազմամետաղային հանքայնացումների միջև գոյություն ունի ժամանակային տարանջատում ինչպես նաև, որ հանքայնացումներն ունեն բազմափուլ բնույթ։

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

    Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում քննարկվում են 1831–2015 թթ. Արարատի մարզի գյուղական բնակչության և բնակավայրերի ձևավորման, շարժընթացի և ժամանակակից վիճակին վերաբերող հարցեր: Առանձնակի կարևորություն է տրվել մարզի գյուղական տարաբնակեցման կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններին՝ ըստ բնակավայրերի մարդաքանակի, բնակչության ու բնակավայրերի ծովի մակարդակից ունեցած բարձրության բաշխվածության, ինչպես նաև՝ գյուղական բնակավայրերի արտադրական մասնագիտացման և սոցիալտնտեսական զարգացման հիմնախնդիրներին:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԴԵՐԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ

    Ա․Ռ․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հասարակական կյանքի տարածքային ձևերի կազմակերպման մեջ առանցքային դեր է կատարում սպասարկման ոլորտը: Իր հերթին սպասարկման ոլորտի զարգացմանը խթանում են մարդու պահանջմունքների բավարարվածությունը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԻՆՈՎԱՑԻԱՆԵՐԸ ՍԵՐՎԻՍՈՒՄ

    Ռ․Ռ․ Վարդանյան, Ս․Ռ․ Սուվարյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Սերվիսի ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների մշակումը և ներդրումը կարևորագույն դեր է խաղում հասարակության պահանջմունքներըի բավարարման գարծում: Նյութական ոլորտի համար մշակված տեսություները և հայեցակարգերը կարող են կիրառվել ծառայությունների ոլորտի ինովացիաներում: Նման մոտեցումը ինովացիաններին՝ կարելի է անվանել ասիմիլյացիոն, բայց, միևնույն ժամանակ, սերվիսում տեխնոլոգիական ինովացիաների զարգացման հետագիծը ունի էական յուրահատկություն: Ծառայությունների յուրահատկությունը նոր մոտեցում է թելադրում սերվիսի ոլորտի ինովացիաններին: Նման կոնցեպցիան կարելի է անվանել սահմանազատման: Երկու կոնցեպցիաների տարμերակաման հաղթահարումը և ընդհանուր մոտեցման մշակումը թույլ կտա ձևավորել միասնական հենք՝ սերվիսում համալիր ինովացիոն քաղաքականություն ստեղծելու համար:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Վ․Ա․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում վիճակագրական տվյալների վերլուծության, ընդհանրացման և ամփոփման հիման վրա տրված է ՀՀ բնակչության թվաքանակի շարժընթացն ըստ սեռի և տարիքային հիմնական խմբերի: 2011 թ. մարդահամարի և 2015 թ. ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա կատարվել է ՀՀ բնակչության տարիքային հիմնական խմբերի և սեռային բաշխվածության վերլուծություն, տարածաշրջանային տարբերությունների և հիմնախնդիրների բացահայտում:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՇԻՐԱԿԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Լ․Մ․ Մարտիրոսյան, Վ․Մ․ Աբրահամյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում Շիրակի մարզում գտնվող երկու պատմամշակութային Հուշարձանների, Մարմաշենի վանական համալիրի և Տիրաշեն հնավայրի օրինակով, դիտարկվել են մեծաթիվ ռեկրեանտների այցելությունների արդյունքում առաջացած հիմնախնդիրները: Հաշվարկվել է տարածքի օպտիմալ ծանրաբեռնվածությունները:

    Հղումներ

Կարճ հաղորդագրություններ

  • Կարճ հաղորդագրություններ

    ՕԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՄԻՋԻՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

    Հ․Ս․ Գալստյան, Թ․Գ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվել են օդի միջին տարեկան ջերմաստիճանների տարածաժամանակային փոփոխությունները ՀՀ տարածքում: Ուսումնասիրվել են 41 օդերևութաբանական կայանների բազմամյա (1961–2012 թթ.) օդի միջին տարեկան ջերմաստիճանների շեղումների դինամիկան բազիսային ժամանակահատվածի (1961–1990 թթ.) նկատմամբ: Կառուցվել, վերլուծվել և գնահատվել են տրենդի գծերը, կազմվել է ՀՀ տարածքում օդի միջին տարեկան ջերմաստիճանների փոփոխությունների բաշխման սխեմատիկ քարտեզ:

    Հղումներ