Հտ․ 51 No. 2 (243) (2017)

Հրատարակվել է: 2017-08-14

Երկաբանություն

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՍՈՂԱՆՔՆԵՐԸ

    Վ․Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում վերլուծված են Հայկական լեռնաշխարհում գործող սողանքների տեսակները և դրանց առաջացման պատճառները: Առավել ակտիվ են Տրապիզոն, Ռիզե, Էրզրում և Շիրնակ նահանգների (բոլորն էլ Թուրքիայում), Աջարիսցկալի գետի ավազանի վերին հոսանքներում և Կուր գետի Բորժոմի կիրճի հատվածում (Վրաստան), Վայոց Ձորի, Արարատի և Տավուշի մարզերում (Հայաստան) գործող սողանքները: Դրանց մեծամասնությունը պատկանում են ակտիվ բեկվածքների և հիդրոթերմալ փոփոխված ապարների զոնաներին և լեռնային լանջերի ակտիվ օգտագործումը մեծացնելու է դրանց շարժման ռիսկեր:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԲԱԶՄԱՄԱՍՇՏԱԲ ՀԻՄՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    Պ․Ս․ Էֆենդյան, Ն․Ա․ Խուդավերդյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ուսումնասիրվել է հողային պաշարների կառավարումն իրականացնող մարմիններին հողային պաշարների վերաբերյալ համապարփակ տվյալներով, այդ թվում համապատասխան քարտեզներով և տվյալների բազաներով ապահովելու խնդիրը, որն անհնար է լուծել առանց համապատասխան ծրագրային ապահովումների, երկրատեղեկատվական համակարգերի և դրանց համար հիմք ծառայող բազմամասշտաμային քարտեզների: Յուրաքանչյուր պետություն, իր տարածքի չափերից և առանձնահատկություններից ելնելով, սահմանում է բազային քարտեզների մասշտաբների շարքը։ Այդ քարտեզները, որոնք ստեղծվում են միասնական կոորդինատային և բարձունքային համակարգերում, նախատեսված են երկրի առջև ծառացած տարաբնույթ խնդիրների լուծման համար։ Համապատասխան ծրագրային ապահովման փաթեթում հեռահար զոնդավորման նյութերի հետ միասին տեղագրական և կադաստրային քարտեզների կիրառումը թույլ կտա ստանալ խոշոր մասշտաբի բազմաթիվ թեմատիկ խմբերից և շերտերից բաղկացած բազմամասշտաբային քարտեզագրական հիմք:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԹԵՀՐԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ա․Հ․ Պոտոսյան, Հոսեյն Է․ Քիասարի
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում փաստական նյութի, վիճակագրական տվյալների վերլուծության և ընդհանրացման հիման վրա նկարագրված է Թեհրանի նահանգի զբոսաշրջության ոլորտի հիմնական ենթակառուցվածքների՝ հյուրանոցային տնտեսության, օդային տրանսպորտի, ավտոտրանսպորտի, զբոսավարների ինստիտուտի և հասարակական սննդի ծառայությունների ժամանակակից վիճակը և զարգացման խնդիրները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ (2002–2015 թթ.)

    Հ․Մ․ Մանասյան, Ա․Ռ․ Ավագյան, Մ․Գ․ Մանասյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվել է ՀՀ բնակչության միգրացիայի և տարաբնակեցման փոխազդեցության հիմնահարցերը: Մեր կողմից կատարված հաշվարկների հիման վրա ներկայացվել են տարբեր տիպի բնակավայրերի միգրացիայի սալդոյի գործակիցների փոփոխությունները 2002–2015 թթ. ընթացքում: Աշխատանքում լուսաբանվել են ՀՀ տարաբնակեցման համակարգում միգրացիայի ազդեցությամբ տեղի ունեցած կառուցվածքային և տարածքային տեղաշարժերը: Հոդվածում արվել են մի շարք առաջարկություններ միգրացիայի և տարաբնակեցման միջև փոխազդեցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇԱՐԺԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Վ․Ա․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ժամանակակից պայմաններում և ռազմավարական նկատառումներից ելնելով առանձնակի կարևորություն և գործնական մեծ նշանակություն ունի սահմանամերձ տարածքների սոցիալտնտեսական զարգացումը և երկրի պաշտպանունակության ամրապնդումը: Այդ իմաստով խիստ արդիական է սահմանամերձ տարածքներում տարաբնակեցման շարժընթացի վերլուծությունն, առկա միտումների և հիմնախնդիրների բացահայտումը: Հոդվածում վիճակագրական տվյալների վերլուծության հիման վրա բացահայտված է ՀՀ սահմանամերձ տարածքներում վերջին երեք տասնամյակների ընթացքում տարաբնակեցման (բնակչության և բնակավայրերի) շարժընթացի միտումները և վերջինիս հետ կապված հիմնախնդիրները:

    Հղումներ