Հտ․ 52 No. 2 (246) (2018)

Հրատարակվել է: 2018-08-15

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀՈՍՔԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ (հորատման և էլեկտրազոնդավորման տվյալներով)

    Վ․Պ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Ստորերկրյա հոսքի բաշխման հետազոտության ժամանակ, որպես հիմնական հարցեր դիտարկվել են. ա) ստորերկրյա հոսքի տարածական բաշխման և կուտակման հայտնաբերումը, ունենալով նրա գումարային մեծությունը (ըստ ջրային հաշվեկշռի); բ) առանձին պալեոհովիտների մոտավոր ծախսերի գնահատումը՝ բարձր կետերում ստորերկրյա հոսքերի ջրառման խնդիրների լուծման համար: Եղած նյութերի վերջնական վերլուծության և վերամեկնաբանման հիման վրա (հիմնականում ուղղաձիգ էլեկտրազոնդավորման ՈւԷԶ-ի տվյալները) մեր կողմից կազմվել է նոր ամփոփ քարտեզ և կտրվածք Սևանա լճի ամբողջ ջրհավաք ավազանի ռեգիոնալ ջրամերժ շերտի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռեգիոնալ ջրամերժ շերտը ստորերկրյա հոսքերի հիմնական բաշխիչ է հանդիսանում՝ պալեոռելիեֆի կազմված քարտեզները և կտրվածքները օբեկտիվ տեղեկատվություն են տալիս ստորերկրյա կենտրոնացված հոսքի անցման ուղիների և նրանց ջրառման բարենպաստ տեղամասերի վերաբերյալ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՀՈՍՔԱՋՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԿԵՏԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

    Ժ․Ա․ Աչոյան, Ա․Ա․ Առաքելյան, Գ․Ա․ Շահնազարյան, Տ․Ն․ Բոյախչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում որոշվում է Արծվանիկի պոչամբար մուտք գործող և դուրս եկող հոսքաջրերի քանակը, գնահատվում է դրանց բացասական ազդեցությունը Նորաշենիկ գետի ջրերի որակի վրա և հիմնավորվում է հոսքաջրերի արտանետման կետի տեղափոխման անհրաժեշտությունը: Առկա ուսումնասիրությունների և դաշտային հետազոտական աշխատանքներից ստացված տվյալների վերլուծության արդյունքում որոշվել է հոսքաջրերի արտանետման կետի տեղը՝ Ողջի գետ 680 մ բացարձակ նիշի տեղանքում: Նախատեսվում է հոսքաջրերի տեղափոխումն իրականացնել մեկ ընդհանուր խողովակաշարով և նախքան Ողջի գետ լցնելն ենթարկել ֆիզիկաքիմիական և կենսաբանական մաքրման՝ գոյություն ունեցող նորմերին համապատասխան: Նշված միջոցառումների իրականացման դեպքում Նորաշենիկ գետի ջրերը զերծ կմնան աղտոտւմից, օգտագործելի կդառնան ջրօգտագործման հիմնական բնագավառների համար և չեն խաթարվի Ողջի գետի որակական ցուցանիշները:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՄՈՒԼՍԱՐԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՔՎԱՐՑԻՏՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    Հ․Պ․ Գույումջյան, Ա․Լ․ Գյուրջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Երկրաբանական և պետրոգրաֆիական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ամուլսարի երկրորդային քվարցիտներն առաջացել են վերին էոցեն–ստորին օլիգոցենի հետհրաբխային գազահեղուկային լուծույթների թթվային տարրալվացման պայմաններում։ Նրանց հետ տարածականորեն կապված է ոսկու և արծաթի հանքայնացումը։ Երկրորդային քվարցիտներում սերիցիտային և ալունիտային ֆացիաները շատ սահմանափակ տարածում ունեն, գերակշռող հանդիսանում է ռուտիլային ֆացիան։ Հոդվածում բերվում է վերջիններիս տարածումը բնութագրող սխեմատիկ քարտեզ։

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՄԱՐԴՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԲԻՈԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

    Ն․Բ․ Զաքարյան, Թ․Գ․ Վարդանյան, Հ․Ա․ Մելքոնյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Աշխատանքում 1966–1990 և 1991–2016 թթ. համար՝ համաձայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության չափորոշիչների, մշակվել են և գնահատվել հետևյալ μիոկլիմայական ինդեքսները՝ ջերմային ալիքները, խոնավության ինդեքսը և ջերմային ինդեքսը, Երևան քաղաքի համար: Ըստ ուսումնասիրությունների վերջին երկու տասնամյակում կտրուկ աճել են ջերմային ալիքների քանակը և տևողությունը: Գնահատելով ջերմային ինդեքսը նկատվել է, որ 1991–2015 թթ.-ին գրանցվել է շատ շոգ օրերի 20 դեպք, մինչդեռ 1966–1990 թթ. ընթացքում այդպիսի օրեր ընդհանրապես չեն դիտվել: Ըստ խոնավության ինդեքսի գնահատման՝ 1991–2016 թթ.-ին վտանգավոր օրերի թիվը աճել է՝ 60-ից հասնելով 334 դեպքի:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

    Ա․Հ․ Պոտոսյան, Վ․Ա․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Տարածքի քիչ թե շատ հավասարաչափ բնակեցումը և դրանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, լեռնային մակերևույթի առանձնահատուկ պայմաններ ունեցող ՀՀ-ում համապետական նշանակության խնդիր է: Այս իմաստով ՀՀ տարածքի գրեթե մեկ քառորդը զբաղեցնող սահմանամերձ գոտու բնակեցվածության պատկերի վերլուծությունը, տարածքային տարբերությունների և առկա հիմնախնդիրների բացահայտումը խիստ արդիական է և ունի գիտական ու կիրառական նշանակություն: Հոդվածում տրված է ՀՀ սահմանամերձ գոտում բնակչության ու բնակավայրերի բաշխվածության, տարածքի բնակեցվածության աստիճանի վերլուծություն և գնահատում:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՐԴԱՔԱՆԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԿԱ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Վ․Ա․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Մարդաքանակն արտացոլում է մի շարք գործոնների գումարային ազդեցությունը գյուղական տարածքների ու բնակավայրերի զարգացման վրա: Բացի այդ տարաբնակեցման վերափոխման և զարգացման գործընթացները մեծապես պայմանավորված են նաև գյուղական բնակավայրերի մարդաքանակով և ըստ մարդաքանակի բնակչության բաշխվածությամբ: ՀՀ սահմանամերձ գոտում նշվածներին ավելանում է նաև գյուղերի` երկրի պաշտպանունակության ամրապնդման և ուժեղացման գործառույթը: Հոդվածում կատարվել է ՀՀ սահմանամերձ գոտու գյուղական բնակավայրերի մարդաքանակի և ըստ մարդաքանակի գյուղական բնակչության բաշխվածության տարածքային առանձնահատկությունների վերլուծություն և առկա հիմնախնդիրների բացահայտում:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

    Ա․Ռ․ Ավագյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Շրջակա միջավայրի վրա տուրիզմի բացասական ազդեցությունը մարդու և հասարակության բացասական գործունեության հետևանք է: Մարդասիրական սկզբունքների ազդեցությունը կհանգեցնի այդ ազդեցության նվազմանը, ինչն էլ կօժանդակի տուրիամ–էկոտուրիզմ–կայուն տուրիզմ համակարգի անցմանը: Հոդվածում ցույց է տրված, որ այս համակարգը ապահովում է հասարակության կայուն զարգացումը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՌԵԿՐԵԱՑԻԱՅԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

    Լ․Մ․ Մարտիրոսյան, Ռ․Ս․ Սարգսյան, Ա․Ա․ Գրիգորյան, Ք․Հ․ Հարությունյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է Հայաստանի հյուսիսային երեք մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ) գեոմորֆոլոգիական ռեսուրսների ռեկրեացիոն գնահատումը: Հետազոտությունն իրականացվել է լանջերի թեքության և դիրքադրության ցուցանիշների հիման վրա: Կատարված աշխատանքների հիման վրա կազմվել է հետազոտող տարածքի լանջերի դիրքադրության և կողմնադրության 1:100 000 մասշտաբի քարտեզ:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ԶԱՊՈՐՈԺՅԵԻ ՄԱՐԶԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՎՐԱ ՄԱՐԴԱԾԻՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ (ՈՒԿՐԱԻՆԱ)

    Յու․Վ․ Չեբանովա
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված են լանդշաֆտների Զապորոժյեի Մարզի մարդածին ձևափոխությունների և ծանրաբեռնվածության հաշվարկի և վերլուծության արդյունքները: Ըստ մարդածին ձևափոխվածության գործակցի հաշվարկի լանդշաֆտային տարածքները համարվում են խիստ ձևափախված մարզի տարածքում միջինացված 6,6 գործակցով: Հետազոտված տարածքների սահմաններում մարդածին ներգործության աստիճանը տատանվում է 0,132 միավորից 0,429` ինչը ամենաμարձրերից է Ուկրաինայում:

    Հղումներ