Հտ․ 53 No. 1 (248) (2019)

Հրատարակվել է: 2019-04-15

Երկաբանություն

  • Երկաբանություն

    ՈՂՋԱԲԵՐԴԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    Մ․Ա․ Գրիգորյան, Ե․Ս․ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Նախկինում կատարած ուսումնասիրությունների հիման վրա անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում գոյություն ունեցող վտանգավոր երևույթներին, մասնավորապես` սողանքներին: Դիտարկվել է նաև վերջիններիս կապը ՀՀ սեյսմիկ ակտիվության, երկրաբանական, ջրաերկրաբանական, գեոմորֆոլոգիական կառուցվածքի, լանջերի թեքության և մարդու գործունեության հետ: Վեր է հանվել տարբեր տարիներին Ողջաբերդի սողանքային դաշտում կատարված ուսումնասիրության արդյունքների ոչ գիտական, սխալ մեկնաբանումը, ինչը հանգեցրել է ոչ արդյունավետ հակասողանքային միջոցառումների իրականացմանը: Չեն բացահայտվել նաև սողանքառաջացման և զարգացման մեխանիզմները: Հոդվածում առաջին անգամ տրվում է Ողջաբերդի սողանքային դաշտի ներկայիս վիճակը, տեսակը, սողանքային երևույթների առաջացման մեխանիզմը:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴԻՆԱՄԻԿԱՅԻ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՋՐԱՌԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՐՁՐ ՆԻՇԵՐՈՒՄ (Սևանա լճի ավազանի օրինակով)

    Վ․Պ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բարձր նիշերում ստորերկրյա ջրերի ջրառի խնդրի լուծման համար գործնականորեն կարևոր է աղբյուրների տարբեր միջին ամսական ելքերի բազմամյա փոփոխությունների ընթացքի իմացությունը: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվող տարածքի աղբյուրների ելքերի փոփոխությունները (հատկապես հրաբխային շրջաններում) ենթարկվում են ուղղահայաց գոտիականության օրենքին: Նպատակաուղղված դաշտային հետազոտություններ կատարելու համար առաջարկված խնդիրը թույլ է տալիս որոշել հեռանկարային տեղամասերը ռելիեֆի μարձր նիշերում: Դաշտային հետազոտությունների մեթոդներից երաշխավորվում են երկրաֆիզիկական մեթոդները, որոնք արդյունավետորեն կիրառվում են մի շարք հրաμխային մարզերի բարձր նիշերում ստորերկրյա ջրերի որոնման համար:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀՐԱԲԽԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՀՈՍՔԵՐԻ ՀԵՏԱՄՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ (Արագածի լեռնազանգվածի Արտենի–Դաշտադեմ տեղամասի օրինակով)

    Մ․Ս․ Մկրտչյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ՀՀ հրաբխային տարածքների ստորերկրյա ջրերի հայտնաμերման և ջրառ-հորատանցքերի տեղադիրքերի ճշգրիտ որոշման նպատակով Արագածի լեռնազանգվածի տարածքի օրինակով կատարված է կորելյացիոն կապի հայտնաբերում, որի համար հիմք են հանդիսացել երկրաֆիզիկական դաշտային և հորատանցքային տվյալները: Օգտագործված մաթեմատիկավիճակագրական մեթոդը հնարավորություն է տալիս կատարել հաշվարկներ դաշտային տվյալների անհավասարաչափ ցանցի համար: Ստացվել են ստորերկրյա հնահուների ճշգրտված տարածական տեղադիրքերը, ինչը հատկապես կարևոր է նոր ջրառ-հորատանցքերի տեղադրման համար:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՀԱՆՔԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՅՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    Ս․Ա․ Նահապետյան, Ռ․Ս․ Մովսեսյան, Ա․Լ․ Գյուրջյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    ԱՏՀ-ում ստեղծված հատուկ մեթոդների կիրառմամμ Վայքի տարածքում իրականացված գեոմորֆոլոգիական հետազոտությունները հնարավորություն տվեցին բացահայտել բազմաթիվ թաքնված կառուցվածքները` գծային խախտումները և օղակաձև կառույցները (նրանց հատվածները): Դա թույլ տվեց հասկանալու հանքայնացման տեղայնացման առանձնահատկությունները և գնահատելու մարզում նոր արժեքավոր հանքային օբյեկտների հայտնաբերման հեռանկարները:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՊՂԻՆՁ-ՊՈՐՖԻՐԱՅԻՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՐԿՐԲԱՆԱԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

    Վ․Մ․ Մանուկյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում քննարկվում է ՀՀ տարածքի պղինձ-պորֆիրային հանքայն ացման հեռանկարների գնահատման օրինակ։ Երկրաμանաերկրաֆիզիկական (գրավիչափական) մոդելավորման միջոցով կանխատեսվում է պղինձպորֆիրային հանքայնացման տարածումը ըստ խորության։ Հաստատված է նաև պղինձ-պորֆիրային հանքայնացման չափերի և գրավիտացիոն դաշտի տեղային անոմալիաների արժեքների միջև կապ։

    Հղումներ
  • Երկաբանություն

    ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳՈԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԸՆԹԱՑ ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵԼՔԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Ժ․Ա․ Աչոյան, Գ․Ա․ Հակոբյան, Ա․Ա․ Հակոբյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Փաստացի ելակետային տվյալների վերլուծությամբ հոդվածում հիմնավորվում է Արարատյան գոգավորության սահմաններում վերընթաց քաղցրահամ աղբյուրների ջրերի կտրուկ նվազման (շուրջ 7–8 անգամ) պատճառները։ Աղբյուրների ելքերի արձանագրված փոփոխությունները հիմնականում պայմանավորված են ստորերկրյա ճնշումային ջրերի գերշահագործումով։ Արդյունքում տեղի է ունեցել ստորերկրյա ճնշումային ջրերի պիեզոչափական մակարդակի կտրուկ անկում (մինչև 15 մ և ավել), ինչն իր անմիջական ազդեցությունն է թողել աղբյուրների ջրերի ելքերի վրա, որոնք միմյանց հետ գտնվում են հիդրավլիկական սերտ կապի մեջ։ Այս անբարենպաստ իրավիճակը պահանջում է իրականացնել իրավական, ինստիտուցիոնալ և տեխնիկական համալիր միջոցառումներ:

    Հղումներ
  • Երկաբանություն

    ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՐՈՒՆՏԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (Արարատյան հարթավայրի օրինակով)

    Օ․Ա․ Ավետիսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում Արարատյան հարթավայրի գեոֆիլտրացիոն սխեմայի հիման վրա, վերլուծական եղանակով կատարվել է գրունտային ջրերի մակարդակների փոփոխության կանխատեսում ոռոգելի հողերում՝ դրենաժային համակարգի բացակայության պայմաններում: Հաշվարքները ցույց են տալիս, որ դրենաժային համակարգի բացակայության պայմաններում գրունտային ջրերի մակարդակի բարձրացումը վեգետացայի ժամանակահատվածի առաջին եռամսյակում կազմում է 2,5 մ: Արարատյան հարթավայրի պայմ աններում տեղի է ունենում գրունտային ջրերի ինտենսիվ գոլորշիացում` հանգեցնելով ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի վատթարացմանը: Այսպիսով, գրունտային ջրերի մակարդակի իջեցման անհրաժեշտ պայման է հանդիսանում դրենաժային համակարգի կառուցումը:

    Հղումներ

Աշխարհագրություն

  • Աշխարհագրություն

    ՎԵՐԸՆԹԱՑ ԼԱՆԴՇԱՖՏԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ (Սյունիքի մարզի օրինակով)

    Ա․Ա․ Եղիազարյան, Վ․Ս․ Մուրադյան, Թ․Գ․ Վարդանյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է օբյեկտիվ գեղագիտական գնահատման յուրահատուկ մեթոդիկա։ Կատարվել է գեղագիտական գրավչության աստիճանի վերլուծություն ըստ վերընթաց լանդշաֆտային գոտիների։ Արդյունքում բացահայտվել են առավել գրավիչ տարածքներ, որոնք գտնվում են անտառային ցածր և միջին լեռնային գոտիներում։

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՄԱՐՄԱՐԻԿ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆԻ ԳԵՈՄՈՐՖՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ: ԱՐՏԱԾԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

    Վ․Ռ․ Բոյնագրյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Դիտարկվում են Մարմարիկ գետի ավազանում տարածված արտածին գործընթացների ձևավորման պայմաններն ու պատճառները: Քննարկված են հողմնահարվող լեռնային ապարների կազմը, դրանց ֆիլտրացիոն զտման ունակությունը, օդի ջերմաստիճանի օրական մեծ տատանումները, լեռնային լանջերի բարձր մասնատվածությունը, դրանց ձևը և թեքությունը, ռելիեֆի բացարձակ մեծ բարձրությունը և բարձրադիր գոտիականությունը, բուսածածկի բնույթը և հողերի կայունությունը ընդեմ էրոզիայի, մարդու կողմից բնության հավասարակշռության խախտումը, ինչը խթանում է վտանգավոր արտածին գործընթացների ձևավորումը:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆՈՐՈՇ ԳԾԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

    Ա․Հ․ Պոտոսյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Բնական համալիրի խիստ բազմազանության և ուրբանացման օջախայնության պատճառով ՀՀ-ում գյուղական տարածքներն առանձնանում են բնորոշ գծերով և էական դեր ունեն տարածաշրջանների զարգացման գործում: Հոդվածում փաստական նյութի ընդհանրացման հիման վրա տրված են ՀՀ գյուղական տարածքների բնորոշ գծերը և վեր են հանվել գյուղական տարածքների հիմնական տարրերի՝ գյուղական տարաμնակեցման և բնակավայրերի առավել հրատապ հիմնախնդիրները:

    Հղումներ
  • Աշխարհագրություն

    ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՆՏԱՌՆԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ-ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

    Լ․Մ․ Մարտիրոսյան, Ռ․Ս․ Սարգսյան, Ա․Ա․ Գրիգորյան, Ք․Հ․ Հարությունյան
    Դիտել PDF-ը
    Աբստրակտ

    Հոդվածում ներկայացված է Շիրակի, Լոռու, Տավուշի անտառային բուսածածկույթի զբոսաշրջային-ռեկրեացիոն գնահատումը: Հետազոտությունն իրականացվել է այդ մարզերում գտնվող երեք հանգուցաին տեղամասերում: Քանի որ բուսածածկույթի բոլոր տիպերի մեջ անտառն ունի առավել մեծ ռեկրեացիոն կարողություն, հոդվածում ներկայացված է անտառի զբոսաշրջային ռեկրեացիոն գնահատումը: Աշխատանքների արդյունքում կազմվել է նաև հետազոտված մարզերի բուսածածկույթի խոշորամասշտաբ քարտեզ:

    Հղումներ